..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի՞նչպէս թէ նորմալ փաստարկ չկայ: Լաւ: 1. Վերը նայեցի՞ք, թէ քանի արմատ ենք կորցրել ուղղագրութեան փոփոխութեամբ (դրանց հետ նաև այդտեղ չնշուած գեշ-գէշ զոյգը, որոնցից առաջինը նշանակում է տգեղ եւ առաջացել է գարշ բառից (ա-ը եւ ե-ը լծորդ են), միւսը՝ դիակ (որից եւ գիշակեր)): 2. Երբեւէ մտածե՞լ էք՝ ինչու է Մեսրոպ Մաշտոցը բառավերջում միշտ գրել է, եւ ոչ ե, ոյ, եւ ոչ ո, այ, եւ ոչ ա: Այսպէս՝ ե-ը, ո-ն եւ ա-ը կարճ ձայնաւորների համար նախատեսուած տառեր են, եւ եթէ փորձէք բառավերջի ձայնաւորը «կարճութեամբ» արտասանել, չի ստացուի: Դրա համար էլ Մաշտոցը երկար ձայնաւորների համար առանձին տառ կամ այդ ձայնաւորի կարճ տարբերակին կցուած յ է սահմանել: 3. Ինչո՞ւ Պօղոս, ոչ թէ Պողոս, Յակոբ, ոչ թէ Հակոբ, Յովհաննէս, ոչ թէ Հովհաննէս եւ այլն: Սրանք օտար ծագում ունեն եւ տառադարձութեամբ են ձեռք բերել իրենց ուղղագրուոթիւնը: Այսինքն՝ Paulus - Պաւղոս (au=աւ, աւ=օ), Jakob - Յակոբ , Johannes - Յովհաննէս (j=յ) եւ այլն: 4. Ինչո՞ւ թօթափել, շօշափել, սօսափել, փոխանակ ո-ով գրելու: Որովհետեւ այդ բառերը առաջացել են թափ, շափ, սափ արմատների կրկնութիւնից: Այսինքն՝ թափթափել - թաւթափել - թօթափել, շափշափել - շաւշափել - շօշափել, սափսափել - սաւսափել - սօսափել: Նաեւ՝ թափթափել - թաւթաւել - թօթ(ա)ւել - թօթուել:
5. Այս ստուգաբանութիւնները ցոյց են տալիս, որ ուղղագրութիւնը կարեւոր դեր ունի լեզուի կազմութեան, նրա արմատների եւ իմաստների հասկացողութեան համար:
1, 3, 4 եւ 5 կետերը՝ ըստ հայր Պօղոս Գոճանեանի «Ուղեցոյց դասական ուղղագրութեան» տետրակի:
Վերջին խմբագրող՝ ըշտը: 03.08.2008, 00:39:
Հարգելի ժողովուրդ, իսկ դուք գիտե՞ք, որ բոլշեւիկյան (Աբեղյանական) ուղղագրությանը առաջին դեմ արտահայտվողը եղել է հենց ԱԲԵՂՅԱՆԸ, երբ պարզվել է, որ լատինատառի չենք անցնում։ Նա ասել է, որ եթե լատինատառի չենք անցնելու, ապա այս ուղղագրության փոփոխումն անիմաստ է, եւ պետք է ետ վերադառնալ դասականին։

Օֆֆֆ, օֆֆֆ, ես այս թեմայում մեկ է լուրջ քննարկման բան չեմ տեսնում: Էլի համոզիչ փաստարկ չբերվեց... էխխխ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ, ենթադրենք, մեր բերած փաստարկները քեզ չեն բավարարում, դրա համար գոյություն ունեն մեծ մարդիկ, որոնց կարծիքը անարգելու իրավունք ոչ ոք չունի։
Օրինակ. Հ. Աճառյանը իր արմատական բառարանը գրելիս ասել է, որ եթե այն հրատարակվելու է բոլշեւիկյան ուղղագրությամբ, ապա ավելի լավ է, որ ինքը այն չհրատարակի ու ընդհանրապես վերացնի։
Սիրելի Հեթանոս,
Արեւմտահայերը հայերէն, կամ արեւելահայերէն իմանալու համար, պարտադիր պէ՞տք է ռուսերէն սովորեն:
Արեւմտահայերը, կամ աւելի ճիշտ՝ սփիւռքահայերը, ի տարբերութիւն ՀՀ-ի հայերի, չունեն մայրենի լեզուն պաշտպանող պետականութիւն:
Այնումենայնիւ, տարրական հայերէնի իմացութեան բացակայութիւնը այպանելի է:
Ւ հնչոյթը հայերէնի համար, որպէս հնդեւրոպական լեզու, կարեւոր է: Համարեա՛ բոլոր հնդեւրոպական լեզուներն ունեն iu-eu-au երկբարբառներ: Արդի հայերէնում, սրանց մեսրոպատառը կարող է լինել իւ-եւ-աւ:
Աւտո-auto (mobile),
Եւրոպա-Europe,
Անգլերէն new արտասանելու՝ նիւ (նի ու), այլապէս նյու (նըյու)՝ շատ տափակ է:
Չգիտեմ, Աբեղեանի ուղղագրութիւնը, որ եկել է խնդիրներ լուծելու, նոր խնդիրների առաջ է դրել մեզ, նաեւ կէտադրական, ու ահա վիճում ենք՝ ւ անջատ տառ կա՞յ թէ չկայ: Այն առասպելը, որ իբր Սովետ ուղղագրութիւնը անգրագէտ զանգուածներին գրագէտ դարձնելու կոչումն է ունեցել, սնամէջ դուրս եկաւ, քանզի ո'չ զանգուածներն են կատարեալ գրագէտ դարձել, ոչ էլ բարդ ուղղագրութիւն ունեցող ազգերը գրագէտ լինելուց ետ են մնացել:
Իսկ Սփիւռքի մասին ընդհանրապէս չխօսենք: Հայախօսութիւնն ու հայագրութիւնը ահաւոր նահանջել է: Տեղ-տեղ լաստեր են մնացել, որոնք ուր որ է ընկղմուելու են:
Փաստացի՝ առանձին ւ տառը, վ տառից տարբեր հնչոյթ չունի արդի հայերէնում:
Այժմ՝ Աւետիս, հնչւում է ինչպէս Ավետիս, բայց երբ ամբողջ ւ տառերը փոխարինում ես վ տառով, վերոյիշալ ձեւերի (eu, au, iu) հայերէն ձեւերը բթանում են, կորչում է լեզուի պատմական արժէքը, վաղուց փոխառած բառերի առողջ կազմը քանդւում ու մնացեալ լեզուների հետ ունեցած տառադարձման ուղղագրութեան համանմանութիւնը վերանում է:
Մի պահ ենթադրենք, եւրոպացիք «բարեփոխում» են ուղղագրութիւնը ու բոլոր լատին U տառերով բառերը, V-ով են գրում: Այս պարագայում, Evrope, avtonom, Mavritania ձեւերը ինձ ռուս ու պարսիկ կյիշեցնեն: Կամ եթէ ենթադրենք մեկ տառ-մեկ հնչիւն կարգախօսով ու անգրագէտ զանգուածները գրագէտ դարձնելու առաջադրանքով՝ Yurop (Europe), Otonomi (autonomy), fridәm (Freedom) գրեն, ինչպէս քեմալի Թուրքիան պարզեցրեց: Այս պարագայում էլ ուղեղների լեզուամտածողութեան կոր ու կոնաձեւ մասերը քառանկիւն ու տափակ կդարձնեն...
Ի դէպ՝ Միջին Հայերէնում, նկատել եմ, ու-ի համար յաճախ գրուել է պարզապէս ւ:
Լեզուի ուղղագրութիւնը երբէք պարզ չի լինելու, քանզի երկու-երեք սերունդ ետք, երբ արտասանական փոփոխութիւն տեղի ունենայ, «բարեփոխուածը» դարձեալ «բարեփոխելու» կարիքն է ունենալու: Երբէ'ք գրականն ու խօսակցականը նոյնը չեն լինելու, նայէ'ք «Արտասանական սխալներ» թեման: Ուստի՝ ուղղագրութիւնը արտասանութեան հետ համահունչ դարձնելու Սովետական հրահանգը ի սկզբանէ անօգուտ ու ապարդիւն էր լինելու, տակաւին վնաս էր հասցնելու ու հասցրեց: Այդ վնասաբեր ընթացքից կարողացան յետ դարձ կատարել 50-ականներին, աւելին չկարողացան սրբագրել:
Նայէ'ք ի՜նչ սիրուն է Աբեղեանի բոլշեւսկի գրելաձեւը.- Յերեվան, Վորովհետեվ, Յերազ, Վորոտան...
Եթէ սրանք, որ քսանականների ուղղագրութեամբ են, տձեւ են երեւում դիտողին, ապա արդի ու «բարեփոխուած»ն էլ տգեղ է երեւում դասականով վարժուածին: Օրինակ՝ եղևնի, ուր ւ տառը համարեա ե տառի ծայրն է դարձել: «Ւիւն Փիւ Քէ եւ Օ Ֆէ» նշանակում է՝ Օ եւ ֆէ տառերը յետոյ են աւելացուել: Ի՞նչպէս «եւ» բառը առանձին տառ կարելի է համարել. չեմ հասկանում: Պատկերացրէք միւս ժողովուրդները միացրել են EV (eu), եւ այդ երկուքը միասին են արձանագրւում ստեղնաշարով:
Արդարութիւն որոնո'ղ, արդարութեան մարտի'կ, քո պայքարը քաղաքականութեան մէջ երկդիմի է, եթէ մշակութային դաշտում եւս արդարատենչ չլինես:
Մեր լեզուի ուղղագրութեան հանդէպ կամայական որոշում է ընդունուել բռնապետական կայսրութիւնում: Գրագէտների ու մտաւորականների մեծ մասը ընդդիմացել է, այնքան ժամանակ, որքան ԿԳԲ-ի ժանտահոտ նկուղներում յայտնուելը հեռանկար չի եղել: Արդարութեան վերականգնումը ժամանցելի չէ: «Եղածը եղած է» մտածելակերպով երկիր չես կառուցի, այլապէս՝ ամէն ինչում նոյն ձեւ կմտածես, ու կանցնես յաջորդ «եղածը եղած է»-ին:
http://www.akumb.am/showpost.php?p=1...&postcount=108
Ողջո՜յն սիրելի հայորդիք,
Այսքանը գրելուց ետք, կասկած չիք, որ սովետական ուղղագրութեանը հաշտ չեմ: Բայց «զզուանք» բառը դրա համար չեմ օգտագործել: Դէպքերի ընթացքից անտեղեակին ասեմ, որ այդ բառը գրել եմ այժմ ջնջուած մի այցետոմսի համար, որն ինձ ամաչեցրեց բովանդակած այլանդակ «լեզուի» պատճառով՝ Ռուսերէն բառերը ժառգոնային արտասանութեամբ եւ արեւմտահայ թիւր տառադարձութեամբ, հայերէն բառերը սխալ ուղղագրութեամբ եւն:
Այդ շարանում (Կէտադրական...), ես գանգատում էի պետական հսկողութիւն ունեցող կառոյցների ուղղագրութիւնից, ուր «ու» երկբարբառը պարունակող բառերում, երբ բոլոր տառերը գլխագիր են, ւ տառը գրում են փոքրագիր: Օրինակ՝ յայտնի հեռուստալրագրողի (ԱԱ) կատարած մի հարցազրոյցում, երբ պաստառում գրուեց հիւրի անունը, որ դարձեալ լրագրող էր, պարզուեց այսպէս՝ ՄԱՆՈւ:
Փորձում եմ հասկանալ այս երեւոյթի պատճառը, եւ գտնում, որ պատճառը մեկը կարող է լինել: Փաստօրէն գրագէտ «Հանրայինը», -գոնէ այստեղ,- Ւ տառը չի ճանաչում առանձին միաւոր, միացրել է Ո-ին, ու գիտակցում է նրա շարունակութիւնը, կամ պոչը:
Գալով և-ին: Ակնյայտօրէն ձեռագրային ձեւ եղող այս գրելաձեւի, տպագիր տառերի կողքին արձանագրելը, մեղմ ասեմ՝ չի յարմարում, չի սազում:
Օրինակ՝ Երևան, ե ու ւ տառերը խիստ միացել են այս անունում, սակայն մնացեալ տառերը չեն միացել, ինչպէս ձեռագրերում ընդհանրապէս լինում է: Հետաքրիր է նաեւ նորաստեղծ և-ի գլխագիր չունենալը: Ինչքան էլ և-ի վրայ «shift+f3» անեմ. չի լինում...
ԵՐԵՒԱՆ անուան փոքրագիրը տրամաբանօրէն պէտք է լիներ Երեւան, բայց ո'չ Երևան:
Պանդուխտ, Rammstein ընդամենը մի բան կասեմ. Մաշտոցը այբուբենը ստեղծել է ամենաճիշտ՝ մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով: Իսկ հիմա ո՞ր ուղղագրությունն է առավել մոտ ու հարազատ մաշտոցյանին, հի՞նը, թե, քո ասած, «սովետականը»:
Շատ կներես, բայց բացարձակապես քառանկիւն ու տափակ միտք է: Քո գրած բառերի արմատները (ու ոչ միայն դրանցը) լատիներենում, հունարենում, այլ մայր-լեզուներում ոնց գրվել են, էդպես էլ կարդացվել են: Մասնավորապես, ասենք, աուտո և ոչ՝ օտո: Արտասանությունը հետո է փոխվել, երբ դասական լեզուները ընկել են անգրագետ-հետամնաց ցեղերի ու ազգերի բերանը, խառնվել են ավելի ցածրակարգ լեզուների հետ և այլն: Իսկ լեզվամտածողության մասին գրածդ աբսուրդ է: Ընդ որում՝ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ լեզուն, բնական լեզուն միշտ ձգտում է վերոհիշյալ սկզբունքին և մերժում է մնացած ամեն ինչ: Ասենք այն, որ վերջերս անգլերենում you-ի փոխարեն հաճախ գրում են u, ոչ թե անգրագիտության նշան է, այլ հստակ արտահայտված միտում՝ ուղղված լեզվի հստակեցմանն ու ավելորդություններից ազատվելուն: Ինչու՞ գրել knight, եթե կարելի է գրել nait` նայթ: Ինչու՞ գրել «Peaugeut», «Renault», եթե կարդացվում է «Պեժո», «Ռենո»: Քո գրառումից օրինակներ առանձնացնեմ. կարո՞ղ ես գեթ մեկ գործնական-կիրառական հիմնավորում տալ, թե ինչու պետք է, ասենք, գրենք թիւր՝ թյուր կարդալու համար: Ինչու՞ ես «կառոյց»-ը գրում ո-ով, «ուղղագրութիւն»-ը՝ ու-ով, բայց երկու բառերում էլ նշածս տառերը ու ես արտասանում: Եվ այլն:Կամ եթէ ենթադրենք մեկ տառ-մեկ հնչիւն կարգախօսով ու անգրագէտ զանգուածները գրագէտ դարձնելու առաջադրանքով՝ Yurop (Europe), Otonomi (autonomy), fridәm (Freedom) գրեն, ինչպէս քեմալի Թուրքիան պարզեցրեց: Այս պարագայում էլ ուղեղների լեզուամտածողութեան կոր ու կոնաձեւ մասերը քառանկիւն ու տափակ կդարձնեն...
Եվ ընդհանրապես՝ քո գրառումներում կասկածելիորեն գերակշռում են «սիրուն չի, չի սազում, հարմար չի»-երը և այլ նմանատիպ էսթետաբույր զեղումներ: Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, սակայն, կարծում եմ, դու լեզվաբանությունը շփոթում ես իկեբանայի հետ:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 15.01.2009, 15:38:
DIXIcarpe noctem
Հիմա եթե մեր երեխեքը մեզ հարցնեն.
- Ինչու՞ հնագույն հայոց հա՛մ ձեռագիր մատյանները հա՛մ տպագիր գրքերը միշտ օգտագործել են «և» իսկ հիմա գրում ենք «ե ւ»։
Մենք պիտի պատասխանենք «դե գիտես ոնց։ shift+f3-ը և-ի վրա չեր աշխատում, դրա համար մեր բազմադարյա կանոնը փոխեցինք ու հիմա գրում ենք ե ւ»
http://spitak.blogspot.com/
Սովետականն էլ հարազատ չէ: Կրկնեմ՝ նայէ'ք «Արտասանական սխալներ»-ը, որոնք սխալ չեն, եթէ օրէնք է ձեզ համար միշտ ժողովրդային այս կամ այն բարբառը գերադասել գրականին, աւանդուածին:
Իրենց մօտ ո'չ միշտ փոխուել է արտասանութիւնը, այնուհանդերձ պահել են հին գրելաձեւը, ընդհանուրից եւ անցեալից չանջատուելու խնդրով: Աւելորդից ազատուելու խնդիր ունեն chat անողները, իսկ ինք իրեն յարգող որեւէ հրատարակչատուն, այդպիսի բան թոյլ չի տայ իրեն: «Թիւր»-ը կարդում եմ tür (մօտաւորապէս): «Թյուր»-ը եթէ դասականով կարդամ՝ թըյուր: «Կառոյց» գրում եմ, քանզի այդպէս է աւանդուել՝ ոյ, ու ամէն մարդ գիտի, որ՝ ոյ=uy(<oi):
Մեկ ձայն-մեկ տառ համակարգի անցումով, «Էական» բառը դարձին «եյական»: Չէ՞ որ բառամիջում ե-ը հնչում է լատին e-ի նման: Հրաժարուեցին: Ուրեմն, այժմու ուղղագրութիւնը մեկ տառ-մեկ հնչիւն չէ, դասական էլ չէ, ոսկէ միջին էլ չէ՝ ըստ իս: Այստեղ միջինը ոսկի չէ, քմահաճութիւն է:
Մեսրոպեան ճաշակից կհրաժարէի, եթէ նոր ուղղագրութեան անցումը արդարացուած լինէր: Բացի այդ՝ մշուշի մէջ է, յստակ չէ, գուցէ ջնջուել է ւ գիրը, ու անյարկի և-է աւելացել: Վերեւ գրածս չկրկնեմ:
Rammstein (15.01.2009)
Կասէի՝ եթէ բոլոր տառերը ձեռագիր ես գրում, կգրես և (մեկական ուղղահայեաց եւ հորիզոնական գծիկ աւելի):
Մենք զրուցում ենք, ո'չ միայն ձեռագրային ձեւից միա'յն և-ն օգտագործելու մասին, այլեւ՝ երկու անջատ տառերից նոր մի տառ ստեղծելու մասին (ե+ւ=և):
«եւ» եւ ոչ գրածիդ պէս «ե ւ»
Դիտմա՞մբ աղաւաղում ես գրելաձեւս:
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 15.01.2009, 22:21:
Rammstein (15.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ