Ես , լինելով լեզվաբան ասեմ, որ այդ հարցը շատ վիճելի է նույնիսկ լեզվաբանների կողմից: Այնպես որ չարժե վիճել:
Ես , լինելով լեզվաբան ասեմ, որ այդ հարցը շատ վիճելի է նույնիսկ լեզվաբանների կողմից: Այնպես որ չարժե վիճել:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Եթե մենք ուզում ենք, որ ժամանակների կապը՝ անցյալ-ներկա վերականգնվի և ներկա-ապագա՝ էլ չխզվի, ապա հարկավոր է վերադառնալ դասական ուղղագրությանը:Եթե մենք համակերպվելենք այն մտքի հետ, որ դեռ կենդանի ժողովրդի համար գրաբարը մեռած լեզու է, ապա ժողովուրդն էլ վաղ թե ուշ կմեռնի:Հարյուր տարի առաջ դեռ կային գրաբար(թե՞ գրաբարով ) խոսողներ, իսկ ամեն մի կրթված մարդ կարող էր հեշտությամբ կարդալ Նարեկացի և հասկանալ:Այսօր մենք Նարեկացի ենք թարգմանում, որպեսզի հասկանանք: Այս տեսակետից ոչնչով չենք տարբերվում ռուսից, չէ՞ որ նա էլ է թարգմանություն կարդում:Դասական ուղղագրության վերականգնումը ենթադրում է նաև վերադարձ դասական կրթությանը, երբ դպրոցներում դասավանդվելու է գրաբար:
Կա նաև հարցի տնտեսական կողմ: Կարծեմ Ռաֆայել Իշխանյանի մի գրքում եմ կարդացել, որ տեքստերը(միջին հաշվով) դասական ուղղագրությամբ ավելի կարճ են, քան նոր ուղղագրությամբ: Դրանով իսկ կարելի է տնտեսել հարյուրավոր տոննա թուղթ:
Վերջին խմբագրող՝ SAS: 04.05.2007, 21:05:
Angelina
«Լեզուաբանութիւն» ասելով ի՞նչ նկատի ունէք...
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 04.05.2007, 21:05:
Angelina,
կարդալով ձեր ստորագրությունը՝
-Լավ է կյանքում մեկ մոմ վառել, քան ամբողջ կյանքում անիծել խավարը:
հիշեցի Պարույր Սևակի տողերը.
Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
Քան թե արվեստում լինել տնփեսա...
http://www.aztagdaily.com/Today/kraganaugust.pdf
Ներքոյիշեալ հասցէով կարդացէ՛ք Ազդակի գրական յաւելուածի մէջ տեղ գտած բանասէր գիտուն Ռաֆայէլ Իշխանեանի յօդուածը «Մեր ուղղագրական հիմնահարցը » վերնագիրով:
Դասական կամ Մաշտոցյան ուղղագրությունը շատ ավելի տրամաբանական եւ նախընտրելի է: Աբեղյանա-սովետական ուղղագրությունը, չնայած մի քանի ուղղումների ունի շատ թերություններ: Նույնիսկ այն ծիծաղելի միտքը, թե աբեղյանա-սովետական ուղղագրությամբ բառերը գրվում են ճիշտ այնպես ինչպես արտասանվում են, չի համապատասխանում իրականությանը: Օրինակ` մարդ (ցանկացած ուղղախոսական բառարան պահանջում է <մարթ> արտասանական ձևը): Նման օրինակները շատ են: Մյուս կողմից, աբեղյանա-սովետական ուղղագրությունը ունի շատ բացառություններ, որոնք ունեն պարզ ուղղագրական կանոններ դասական ուղղագրության մեջ: Հուսով եմ շատերն են հիշում «501 բառ» կոչվող գրքույկը, որը ժամանակ առ ժամանակ անց դառնում էր «601 բառ»:
Դասական ուղղագրությունը եւս ունի կանոններ որոնց պետք է հետևել, բայց որոշ ժամանակ անց կարելի է առանց ցնցումների անցնել դասական ուղղագրությանէ աբեղյանա-սովետական ուղղագրությունը թողնելով պատմության փոշիների տակ, որպես օտար տերությունների կողմից պարտադրված բարե(չարե)փոխման փորձ:
Աբեղյանա-սովետական ուղղագրությունը եւ Հայաստանի աշխարհագրական ժամանակային գոտու միտումնավոր խեղումը Խորհրդային իշխանությունների «արջի ծառայությունն» էր հայերին, եւ կարեւոր է օր առաջ վերականգնել մեր լեզվի տրամաբանությունը եւ կապը իր անցյալին:
Մի քանի օրից ես էլ վերջնականապես հրաժեշտ կտամ աբեղյանա-սովետական ուղղագրությանը: Իսկ ովքեր ցանկանում են իրենք էլ հասկանան թե ինչ է իրենից ներկայացնում Դասական ուղղագրությունը, խորհուրդ կտայի ընթերցել Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր հ. Պ. Գօճանեանի տպագրած «Ի սէր մայրենի լեզուին» գրքույկը:
Բարի եկար Արմէն, խնդրեմ հրաժեշտ տուր այդ ուղղագրութեան, բայց կաց այստեղ: Ուրախ եմ ներկայութեամբդ:Մի քանի օրից ես էլ վերջնականապես հրաժեշտ կտամ
շուտով ես էլ կմիանամ ձեզ. ուղղակի հիմա մեր մոտ քննական շրջան է.. ես էլ եմ դասական ուղղագրության կողմնակից և նույնպես գտնում եմ, որ այն շատ ավելի տրամաբանական է, քան ներկայիս ուղղա(սխալա)գրությունը:
Այո լաւ փաստարկ է! Ամեն ինչում պարզի յետեւից պէտք չէ գնալ: Եթե այդպէս մտածեին, ապա Հայոց լեզուն մի 300 տարի առաջ վերածուած կլիներ… թուրքերենի! Բարբառներում այնքան շատ էին “թուրքաբանութիւնները”: Եւ եկեղեցիների բեմերից հնչող ԳՐԱԲԱՐԸ պահպանեց մեր լեզուն…
Hima el Grabare, mez kara IMHO anglereni azdecucuninc “save” ani, lol…
......եւ շուտով միասնական քննութեան ժամանակ կլինեն նմանատիպ հարցեր.
nshvats greladzeveric vor tarberakn e chisht?
1.
a) vaxe
b) vax'
c) vax@
d) vaxy
2.
a) tsanr
b) canr
3.
a) Gexam
b) Gegham
c) Gegam
:think
Թեմային ավելացված է հարցում։
Ի դեպ, նույն վերնագրով փակված թեմայի հարցման մեջ երրորդ՝ «Ինձ համար միևնույն է» տարբերակը փոխարինվել է «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակով, քանի որ, իմ կարծիքով, դժվար թե գտնվի այնպիսի մարդ, որի համար միևնույն լինի, թե այս հարցն ինչպես կլուծվի, մինչդեռ շատ մարդիկ կարող են պարզապես դժվարանալ կողմնորոշվել՝ հաշվի առնելով տարբեր գործոններ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.07.2008, 09:12:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ռամշտայն ջան, կներես, ես այս վերջին գրելուցս շատ առաջ էի կարդացել այն, ինչի մասին որ գրել եմ. լաւ չէի յիշում պարզապէս. հիմայ ուղղեմ ինձ: Էլի կասեմ, որ բոյս, կոյս, յոյս նաեւ սիւն, անկիւն, արիւն բառերը այն ժամանակ էլ էին այնպէս կարդացւում, ինչպէս այսօր: Բայց սուրբ Մեսրոպ Մաշտոցը ոչ թէ ինչ-որ բան դիւրացնելու համար է այդ բառերի համար սահմանել այդպիսի ուղղագրութիւն, այլ որ կարդացողը իու, ուի-ն մեկ հնչումով արտասանի, եւ երկբարբառը չդառնայ երկու վանկ, ինչպէս ձիու, լիութիւն, միութիւն: Սրա մասին կարող ես կարդալ հայր Պօղոս Գոճանեանի «Ուղեցոյց դասական ուղղագրութեան» տետրակում:
Ավելացվել է 7 րոպե անց
Երկու խօսք էլ...
Բացի նրանից, որ իմ կարծիքով այն շատ աւելի տրամաբանական է ու հայերէնին յարմար, դրա փոխման պատճառով կորցրել ենք մի քանի բառ, որոնք լեզուի հարստութիւն են:
համր - մունջ յամր - դանդաղ
հանգել - մարել, շիջանել յանգել - վերջանալ
հաջող* - շան ձայն հանող յաջող - արդիւնաւոր
հարկ - տուրք. անհրաժեշտ յարկ - տանիք, ծածկ
հետագայ - հետեւից եկող յետագայ - յետոյ եկող
հոյզ - հիւթ յոյզ - յուզում, խռովք
հոյլ - խումբ յոյլ - ծոյլ
հոյն - հոն (պտուղ) յոյն - հելլեն, յոյն ազգ
* Սխալ է շան ձայնի համար գրել հաչել, որ ուրիշ իմաստ ունի, այսինքն՝ հառաչել:
Սա էլ է վերոյիշեալ աղբիւրից:
Վերջին խմբագրող՝ ըշտը: 23.07.2008, 20:19: Պատճառ: Գրառման ավելացում
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ ես պետք է ակումբի թարգմանությունը փոխեմ
Կամ մենք մեր դպրոցական դասագրքերը, ուսումնական ձեռնարկները փոխենք, գեղարվեստական գրքերը վերահրատարակենք:
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ այնքան բարոյական իրավունք ունի, որ ՀՀ ողջ բնակչությանը կարող է գրչի մի հարվածով մայրենի լեզվից անգրագետ սարքի:
Ու ո՞վ իրավունք ունի այս հարցը քննարկել: Շա՞տ կոշտ ստացվեց: Ներողություն եմ խնդրում: Սակայն այն ինչ կա, պիտի ասվի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 23.07.2008, 23:31:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ