Պանդուխտ, միևնույն է, չպատասխանեցիր այն հարցիս, թե և-ը եւ-ի վերածելով այժմյան արևելահայերենում 34-րդ տառը ո՞րն է լինելու, ու՞-ն, թե՞ ւ-ը:
Բայց ինձ համար արդեն կարևոր չէ: Բերելով հետևյալ հղումը
http://forum.hayastan.com/index.php?showtopic=30953 հայտնում եմ, որ այս թեման սպառված եմ համարում, գոնե ինձ համար, և այլևս նպատակ չունեմ այս թեմայում գրելու՝ առանց հույժ անհրաժեշտության:
Ես իսկապս հարց էի տվել՝ բանավեճի էությունը հասկանալու ակնկալությամբ: Հիմա պարզ է, քանի որ ստացա բոլոր քննարկվող հարցերի համակողմանի վերլուծությունը: Հեղինակի հետ լիովին համամիտ եմ, առանց վարանելու՝ նոր ուղղագրության կողմնակից և հինգհոլովական, այսինքն՝ Աբեղյանական, որն էլ իսկապես մեսրոպաշունչ մոտեցմամբ է լուծում արդի հայերենի խնդիրները:
Ցավում եմ, որ Հայաստանում այլ տրամադրություն է տիրում, Ջահուկյանից ընդամենը մե՜կ տարի հետո: Վա՛յ մեր գլխին:
Էջանիշներ