Այդ դեպքում, կարծում եմ, Krunk Hayastani-ն լավ առաջարկ արեց։ Չնայած ինքը կարծես թե կոնկրետ չնշեց, թե որտեղ և ինչպես կարելի է ծանոթանալ դասական ուղղագրության կանոններին, բայց կարծում եմ, որ կարելի է այսպի մի բան կազմակերպել. հենց ակումբում առանձին թեմա բացել, ասենք, «Դասական ուղղագրության կանոնները» վերնագրով, և ովքեր որ գիտեն, ծանոթ են այդ ուղղագրության կանոններին, մաս-մաս, գուցե միմյանց լրացնելով, ակումբում տեղադրեն դրանք, որպեսզի գոնե ակումբի անդամներին հասանելի լինի և ցանկության դեպքում կարողանան յուրացնել այդ կանոնները։ Ես ինքս մեծ հաճույքով կսերտեի։
Կարծում եմ՝ անհնար բան չի, չէ՞։

Հատկապես որ, ինչպես դասական ուղղագրությանը տիրապետողներն են պնդում, այդ կանոնները շատ չեն և դյուրըմբռնելի են։
Ամեն դեպքում, կարելի է փորձել։ Ի՞նչ կասեք։
Էջանիշներ