Բյուրակն, եթե հնարավոր է կարող ես համառոտ ներկայացնել, թե ինչո՞վ է դասական ուղղագրությունն ավելի հեշտ ու տրամաբանական։
Բյուրակն, եթե հնարավոր է կարող ես համառոտ ներկայացնել, թե ինչո՞վ է դասական ուղղագրությունն ավելի հեշտ ու տրամաբանական։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ո՛չ, չեմ կարող: Երևի պետք է մորս օգնությանը դիմեմ: Հիշում եմ՝ մի անգամ մի հարց էի տվել, նա բացատրեց, և ես պարզապես հիացա այդ ուղղագրությամբ ու ափսոսացի, որ հիմա այն չենք կիրառում: Շատ մեծ սխալ էր ներկայիս ուղղագրության ներմուծումը, բայց մեծ սխալ կլինի նաև հնի վերադարձը:
ես ավելի խիստ ասեմ .
ներկայիս աբեղյանական ուղղագրությունը` դա ՄԵՐ ուղղագրությունն է, և ոչ մեկի թույլ չենք տա ոտնձգություններ այդ ուղղագրության հանդեպ,
Life is too short...
Կներեք, բայց ֆորումում նկատվում է անիմաստ թեմաներ բացելու տենդենց,
կարծես թեմաներ են բացվում բացելու համար, նույնիսկ չմտածելով թեմայում առաջարկվող մտքի իրատեսության մասին...
Սույն թեման այնքան իմաստ ունի որքան կարող էր ունենար
"Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի անցնել չինարենի, թ՞ե մնալ հայերեն լեզվով" թեման
Բոլորովին համաձայն չեմ. իմ կարծիքով, համեմատությունը տեղին չէր... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես վերջերս շատ է խոսվում հին ուղղագրությանը վերադառնալու մասին, և, որքան ինձ է հայտնի, դրա համոզված կողմնակիցների մի պատկառելի բանակ (ընդ որում ոչ պատահական մարդկանց) լրջորեն պայքարում է այն վերականգնելու համար, հին ուղղագրության վերադարձը եթե ոչ շատ հավանական, ապա գոնե հնարավոր է, նկատի ունեմ՝ չի բացառվում, այսինքն՝ այնքան անիրական չէ, որքան որ կարող է թվալ կողքից, հետևաբար տվյալ թեման չի կարելի համեմատել հայերենից չինարենի անցնելու հնարավորության և դրա վերաբերյալ կարծիքների հետ...Network.am-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
«Մնում ենք հայերեն լեզվով»:Network.am-ի խոսքերից
Այս պարագայում ացյալն ու ներկան է: Ոչ թե մայրենի լեզու և օտար լեզու:
Երբ ասում են «վերադարձրեք Հայաստանի պատմական հողերը», այստեղ նույն բանն է ասվում… «վերադառնալ պատմական հայերենին»: Չնայած որ, ես չեմ ասում պատմական հայերենին, այլ «պատմական» ուղղագրության:
Ես այս թեման բացեցի… ի՞նչ ինձ հետաքրքիր էր իմացա: Եթե համարում ես, որ ավելորդ թեմա է, խնդրեմ, կարող ես փակել:
Հ.Գ. կներեք, այսօր չեմ կարողանում միտքս լավ շարադրեմ: Չի ստացվում:
Հետաքրքիր հոդված եմ գտել համացանցում այս թեմայի մասին։ Ահա հղումը.
http://culture.azg.am/?lang=AR&num=2006101401
Մի հատված այստեղ կդնեմ, մնացածին կարող ենք վերևի հղումով կարդալ։
««Գանձասար» աստուածաբանական կենտրոնի կողմից այս անկախութեան տարիների ընթացքում հրատարակուել է աւելի քան կէս միլիոն տպաքանակով գիրք, բոլորը` դասական ուղղագրութեամբ: Երբեք որեւէ մէկը չի բողոքել ուղղագրութիւնից, ընդհակառակը` մարդիկ վկայում են, որ այդ ուղղագրութեան մէջ հոգեղէն շունչ կայ: Իսկ բազմաթիւ մարդիկ, որոնց սովորեցրել ենք դասական ուղղագրութեամբ գրել, խոստովանում են, որ իրենք այլեւս չեն կարող վերադառնալ սովետական ուղղագրութեանը, որովհետեւ զգում են, որ դասականն է մեր ճշմարիտ ուղղագրութիւնը, եւ դրա մէջ խորք կայ, հոգի կայ: Հաւատացէ՛ք, որ դասական ուղղագրութեան անցնելը մի երկարատեւ եւ ցաւատանջ գործընթաց չէ, այլ գրագէտ մարդու դէպքում ընդամէնը տեւում է մէկից երկու շաբաթ եւ մեծագոյն բաւականութիւն պատճառում սովորողին: Չէ՞ որ նրանք սկսում են գրել այնպէս, ինչպէս աւանդել է մեզ Մեծն Մեսրոպ Մաշտոցը:
Ես առաջարկում եմ, որ իրար հետ վիճելու փոխարէն մարդիկ մի փոքր ճիգ գործադրեն եւ փորձեն գրել դասական ուղղագրութեամբ, ե՛ւ դասական ուղղագրութեան նախանձայոյզ ջատագովները (որովհետեւ նրանց մեծ մասը այդ ուղղագրութեամբ գրել չգիտի), ե՛ւ դրա դէմ խռովայոյզ պայքարողները (որովհետեւ սա միայն կը հարստացնի նրանց): Իսկ ժողովրդի անգրագիտութեան մասին ոչ թէ պէտք է տեսականօրէն մտահոգութիւններ արտայայտել, այլ անգրագիտութեան յաղթահարումը սկսել մեր իսկ անձերից: Ես չեմ կարծում, թէ որեւէ մէկը, որ դասական ուղղագրութիւն չգիտի, գրաբար չգիտի եւ հետեւաբար հաղորդ չէ իր լեզուի ակունքներին, կարող է իրեն գրագէտ հայ մարդ համարել: Իսկ մեր ժողովրդի գրագիտութեան մակարդակը գնալով ընկնում է: Եւ պատճառներից մէկն այն է, որ մենք մեր երեխաներին զրկում ենք սեփական լեզուի ակունքներին հաղորդ լինելու եւ սեփական լեզուն իր պատմական զարգացման մէջ ճանաչելու հնարաւորութիւնից: Իսկ արդեօ՞ք մենք դրա իրաւունքն ունենք: Սխալը չգիտակցելն աւելի մեծ մեղք է, քան սխալը գործելը: Եւ եթէ ոչ մեզ, գոնէ մեր գալիք սերունդների համար մենք պարտաւոր ենք ընդունել որոշ ճշմարտութիւններ:»
Մի հատված էլ դնեմ։ Ասեմ, որ ես անձամ համամիտ եմ այս մասի հետ։
«Իսկ այսօր մեր հանրակրթական համակարգում ո՛չ գրաբարը կայ, ո՛չ էլ մեր ոսկեղէն լեզուի ուղղագրութիւնը: Եւ ունենք այն, ինչ ունենք: Միգուցէ շատերին զարմանալի թուայ, որ եւրոպական մի շարք երկրների, օրինակ` Ավստրիայի, հանրակրթական համակարգում պահպանուած է լատիներէնի եւ յունարէնի ուսուցումը: Ժամանակակից գերմաներէնը շատ աւելի հեռու է լատիներէնից եւ յունարէնից, քան հայերէնը` գրաբարից: Բայց մարդիկ հասկանում են, որ այդ երկու դասական լեզուները եւրոպական քաղաքակրթութեան եւ սեփական լեզուի հիմքն են: Իսկ մենք շարունակ վախենում ենք, որ յանկարծ մի երկու կանոն եւ մի երկու բառ աւել չսովորենք: Խօսքն իսկապէս մի քանի կանոնի եւ մի քանի բառի մասին է, եւ այդ ամէնը կարելի է զետեղել մէկ թերթի վրայ: Պատկերացրէք, թէ ինչպիսի ծաւալի մասին է խօսքը: Ուրիշ լեզուներ սովորելու համար հազարաւոր բառերի գրելաձեւ ենք անգիր անում (օրինակ` անգլերէնի պարագայում) եւ չենք բողոքում: Ընդամէնը մէկ թերթի մասին է խօսքը, եւ այսքան աղմուկ ենք հանել:»
Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական
Քաղաքացի.-Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի վերադառնալ Մաշտոցյան ուղղագրության, թ՞ե մնալ նորալեզու՝ Աբեղյանականին: Օրինակ ես սիրում եմ, երբ ինչ-որ մի բան կարդում եմ հին ուղղագրությամբ: Այնտեղ բառամիջում հանդիպում եմ «է, օ, ւ» և այլ հետաքրքիր տառերի միացություններ:
Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա: Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է: Ո՞վ կուզենար կամ չէր ուզենա վերադառնալ հին ուղղագրությանը:
Պանդուխտ.-Այո, համաձայն եմ: Դժուար չէ այլ շատ պարզ է: Մեսրոպեան, կամ ճիշդ ուղղագրութեամբ մեք կարողանում ենք ճանաչել հայերէնի ձայնային, արտասանական նրբութիւնները: Սկիզբից ասեմ, որ այդ ուղղագրութիւնը, հեռուից մօտիկից կապ չունի «արեւմտահայ» արտասանական-հնչիւնային քաոսի հետ:
Արեւմտահայ բառը փակագծի մէջ առի, որովհետեւ իմ կարծիքով այժմեան «արեւմտահայ»-երէնը պոլսեցի վարժապետների գործն է, որ պարտադրուած է արեւմտահայութեան: Հայաստանի (ես հայաստան ասելով հասկանում եմ մեր ամբողջական հայրենիքը, իսկ ներկայի հանրապետութիւնը, որ նոյնպէս հայրենիքս է նրան կոչում եմ Հայաստանի հանրապետութիւն) հողին վրայ ապրող մեր ժողովուրդը, ներկայ արեւմտահայերէնը չէր օգտագործէր: Շատ բառեր աբեղեանի ուղղագրութեամբ այժմ նոյնն են: Օրինակ՝ Սէր (սիրել), եւ սեր (եռացած կաթէն վերցուած խաւը): Իսկ ինչ է՞ Է-ի եւ Ե-ի տարբերութիւնը: Հին հայերէնով Է-ն ատասանւում էր ԵԻ կամ ԵՅ, իսկ Ե-ը Է: Դրա պատճառով ածանցման պահին Է-ով գրուած բառերի Է-ն դառնում է Ի: Օրինակ՝ սէր/սիրել, էջ/իջնել եւ շատ ու շատ այլ օրինակներ: Ոչ մի ազգ չի գրում իր խօսածի նման (անգլերէն, ֆրանսերէն եւայլն), այլ պահում է աւանդութիւնը, յանուն գիտութեան: Վերադարձի վերաբերեալ կրկնելու գնով ասեմ. Մեծ խնդիր չէ, հարց մը չէ ընդամէնը մի քանի օրէնք եւ վէրջ:
Սահակ.-Ես չէի ասի «աղավաղված»։ Եվ ոչ թե մի դար առաջ այլ 12-րդ դարում առաջին փոփոխությունն է եղել երբ ավելացվեցին «Օ» և «Ֆ» տառերը։ Ինչ վերաբերվում է 20-րդ դարի փոփոխություններին ապա դրանք շատ չնչին են եղել համեմատած 12-րդ դարի փոփոխություններին։
20-րդ դարում «և» և «ու» համարվել են տառեր։ Այդ փոփոխությունը համարում եմ չնչին քանի որ դե ֆակտո այդպես էլ եղել է շատ երկար ժամանակ։ «և»-ը սկսած Մեսրոպի ժամանակներից արդեն գործածվել է, իսկ «ու»-ն ավելի ուշ։
Պանդուխտ.-Այո, 12-րդ դարում աւելացուած այդ երկու տառերը անտեղի էին, սակայն կարելի չէ համեմատել այդ փոփոխութիւնը Աբեղեանի արմատական փոփոխութեան հետ: ԵՒն ու ՈՒն չէին կարող տառեր լինել, ոչ անցեալին, ոչ ալ այժմ: ԵՒ-ը բառ է, ՈՒ-ն երկբարբառ եւ բառ:
Սահակ՝ Բայց եթե ուղղագրությունը փոխելու են հինի իսկ արտասանությունը ոչ, ապա անկապ բան կստացվի։
Իսկ այժմեան գրական աշխարհաբարը յարգւում է՞: Ո՛չ, չի յարգւում, յետեւաբար կարելի է գրել յանցանք եւ արտասանել հանցանք, բայց ես կարծում եմ, թէ երբ երեխաներին տառերի հնչիւնը ճիշդ ուսուցանենք, այնպէս ինչպէս Մաշտոցն ստեղծեց, ժամանակի ընթացքին քո ասածի նման Յանցանք բառը կ'արտասանուի Yantsank:
Սահակ.-Ենթադրենք Ղարաբաղցիները գրեին գրական հայերենով բայց կարդալուց բառերը բոլորովին ուրիշ ձև արտասանեին (իրենց բարբառով)։ Ավելի լավ չե՞ր լինի որ հենց միանգամից իրենց բարբառով էլ գրեին։
Պանդուխտ.- Թող մնայ այն ինչ որ մնաց մեր բարբառներէն:
Քաղաքացի՝ Հիմնականում համաձայն եմ քո կարծիքին: Բայց «յանցանք» բառը, ինչքան գիտեմ, կարդացվում է «հ»-ով, ոչ թե «յ»-ով: Կամ օրինակ «Յիսուս» գրվում է, բայց կարդում են «Հ»-ով: Եթե անցնեք հին ուղղագրությանը, այսինքն, գրենք Մաշտոցյան ուղղագրությամբ, բայց կարդանք ինչպես հիմա ենք խոսում: Չեմ կարծում, որ անկապ բան կստացվի: Թող մի քիչ ուրիշ կարծիքներ էլ կուտակվեն, ավելի պարզ կլինի:
Պանդուխտ.-Կարծում եմ Յ տառը ստեղծուել է հնչելու համար լատինական Y(J)-ի նման: Օրինակներն շատ են: Խնդրում եմ ձեզնից, երբ հայերէն տառերի հնչիւնաբանութիւնը պիտի ճանաչենք, եկէք բաղդատենք այդ օրերու տիրական լեզուներ՝ Յունարէնի եւ լատիներէնի եւ ասորերէնի հետ: Jesus-Յիսուս, Julius Յուլիոս, Johannes-Յովհաննէս, Jacob-Յակոբ, Joseph-Յովսէփ եւ կարելի է շարքն երկարել: Խնդրեմ նայեցէք՛ Աստուածաշունչի անձնանուններն ու տեղանունները ինչպէս տարադարձուած են հայերէնի:
Սահակ.-Ինչ վերաբերվում է քո առաջարկին որ գրենք դասականով իսկ կարդանք արդի հայերենով, ապա հենց այդպես էլ անում են բոլոր դասական ուղղագրություն օգտագործողները։ Ես ուղղակի դրա մեջ ոչ մի benefit չեմ տեսնում
Պանդուխտ.- Սփիւռքը (մենք) օգտագործում է դասական ուղղագրութիւնը, սակայն չի ճանաչում տառերի ճիշդ արտասանութիւնը, վերը յիշածս պատճառով (առաջին ուսուցիչները իստանբուլցի էին եւ այդ քաղաքի բարբառի ազդեցութեամբ ճանաչեցին իւ ուսուցանեցին մեր գրերը): Հայաստանի պարագային. Մեսրոպեան ուղղագրութեան վերադարձը պիտի օգտէ, որ աւելի լաւ հասկացուի հայերէնի ձայնային արտասանական նրբութիւնները: Ուրիշ խօսքով՝ Ճիշտ արտասանութիւնը հայաստանի հայերին պատկանում է, պակասը մնում է ուղղագրութիւնը:
Սիրելի Ուլուանա՝ քո մականունը գրել ես դասական հայերէնի տրամաբանութեամբ, ապա թէ ոչ պիտի գրէիր Ուլվանա: Ես շատ զարմանում եմ, որ դժուարանում ենք նոր ուղղագրութեան ընդամէնը մի քանի օրէնք սովորեցնել նոր սերունդին: Մինչ մատղաշ սերունդի մեր երեխաները պարտաւոր են սովորել, գուցէ եւ մեծանալ՝ օտար լեզուներով: Եօթ միլիոն հայ իր երեխաներին սովորեցնում է առնուազն երկու օտար լեզու, մինչ չենք ուզում Մեսրոպեան ուղղագրութեան գոնէ մի դասապահ յատկացնել յանուն հայերէնի, յանուն գիտութեան:Ուլուանա-ի խոսքերից
ոչ՛ մի խնդիր չկայ, վերահրատարակելու ալ կարիք չկայ մինչեւ գրքերը մաշուեն: Ահա ես. դասական ուղղագրութիւնը սովորելով մեծացել եմ եւ հանգիստ ընթերցում եւ հասկանում եմ աբեղեանի ուղղագրութեամբ հրատարակուած տողերը:Ուլուանա-ի խոսքերից
Արդարութիւն. Այսպիսով վերեւից եկած հակագիտական կարգադրութիւնը ուղղւում է:Ուլուանա-ի խոսքերից
-Հայերէնը, որպէս լեզու եւ որպէս գիր աւելի ճանաչելի եւ հասկանալի է լինում:
-Հայերէն այբուբենը ստեղծուած է յունալատինական այբուբենի հիմքի վրայ, առաւել հայերէնի պահանջներով: Կտրուած տրամաբանական կապը կը վերականգնի, երբ կը դառնանք դասականին:
-Մինչեւ 1922 թիւը, Մեսրոպեան ուղղագրութիւնը բաւարարել է, արեւմտահայ թէ արեւելահայ գրողներին, գիտուններին:
-Դասական ուղղագրութեան շնորհիւ բացայայտւում եւ մեկնաբանւում է հայերէնի ( եւ հայերի) վերաբերեալ բազում խնդիրներ:
- Օրին Աբեղեանի ուղղագրութեան դէմ արտայատուող մեր մեծերի կամքն է լինում, երբ վերականգնւում է նախկինը:
Սփիւռքի վիճակը երանելի չէ: Ոչ՛ մէկը միւսին թող չի անցնի: Եկէք այսպէս խմբագրենք.-հայերէնը եւ ուղղագրութիւնը դարձնենք իր տրամաբանական հունին:Քաղաքացի-ի խոսքերից
Եղբայր՛ իմ պայքարս երկկողմանի է: Հայերէնի երրորդ տառը Գիմը (Գ) միշտ G է, յետեւաբար այդ անունը միշտ Gagik-է: Խնդրեմ՝ դա արեւմտահայերէնի մեղքը չէ, այլ տգէտ վարժապետների գործ, ոսմանեան բռնապետութիւնում: Աճառեանը պոլսահայ էր, բայց ան գիտեր: Ոչ՛ միայն գիտեր այլեւ քայլող հանրագիտարան էր:Մելիք-ի խոսքերից
Համաձայն եմ: Սփիւռքն ինքը անդադրում հեռանում է հայերէնից: Ես ասում եմ՝ սփիւռքի հայերը պէտք է ճանաչեն հայերէն այբուբենի հնչիւնները, իսկ Հայաստանի հանրապետութեան բնակիչ հայերը երանի թէ վերադառնան Տէրեանի, Թումանեանի, Դերենիկ Դեմիրճեանի ուղղագրութեանը:Sergey-ի խոսքերից
Երբ որ այդ առարկան մտցուի դպրոցներում, պիտի տեսնէք, թէ որքան պարզ եւ դիւրին (հեշտ) է դասական ուղղագրութիւնը:Գոհար-ի խոսքերից
Մենք հայ ենք, մեր լեզուով: Եթէ մեր իւրայատուկ լեզուն չ'լիներ, ոչինչով տարբեր պիտի լինէինք ամերիկացիէն կամ վրացիէն: Ոստի սրբութեան նման պահենք հայերէնը: Եթէ կարծում էք 1922-ին հնարուած Աբեղեանի ուղղղագրութիւնը վնասել է մեր լեզուին, ուրեմն շտկենք այդ սխալը:Հովսեփ-ի խոսքերից
Պատմական տուեալները ցոյց են տալիս, որ հայերը պապից աւելի պապական են եղել ամէն ինչի մէջ: Ամէնաիսկական կոմունիստները՝ հայեր, ամէնաշատ քրիստոնեայ-հաւատացեալ-զոհաբերողները՝ հայեր, ամէնաշատ անկախականները՝ հայեր: Հայաստանն ընդամէնը 15-17 տարի է անկախացել է, արդէն հայ երգիչ-երգչուհիները այնպէս բերան ծռելով ջազ երգում են, ոնց որ միսիսիպի երկրի ծնունդ լինեն եւ ոչ Արազի: Սեփական մշակոյթի հանդէպ այդքան խանդոտ չենք:Բյուրակն-ի խոսքերից
ես ավելի խիստ ասեմ .
Դասականն էլ ՔՈ եւ մեր ԲՈԼՈՐԻՆՆ է:Koms-ի խոսքերից
Մնում ենք հայերեն լեզվով»:
Այս պարագայում ացյալն ու ներկան է: Ոչ թե մայրենի լեզու և օտար լեզու:
Սրանից աւելի հաճելի, հոյակապ, զգայացունց եւ տրամաբանական շարադրանք չի կարող տրուել:Քաղաքացի-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.12.2006, 19:38:
Մի քանի տող էլ ինձմէ, Վազգէնի մէջբերած աղբիւրից:
Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է
ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱՅ ԱՐԱՄԵԱՆ
Այսօր տոնն է սրբոց Թարգմանչաց, եւ մենք որոշեցինք այդ առթիվ տպագրել այս հոդվածը, որն առանց միջամուխ լինելու ուղղագրության հարցի շուրջը ծավալված անիմաստ ու երբեմն տգեղ վեճին, փառաբանանք է Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներին, միաժամանակ կոչ է վերադառնալու հարազատ ակունքներին: Այս հավելվածում ընթերցողը որպես ներդիր կգտնի նաեւ ցուցակն այն օրենքների ու բառախմբերի, որոնց յուրացումը կքանդի պատնեշները մեր ու մեր անցյալի լեզվամտածողության, գրաբարի ու ժամանակակից աշխարհաբարի, հին ու նոր ուղղագրությունների միջեւ: Թարգմանչաց տոնը հայության մեկության գաղափարն է խորհրդանշում, նաեւ:
--------------------------------------------------------------------------------
Յաճախ է պատահում, որ մարդկային վէճերի եւ հակառակութիւնների արտաքին թեման կապ չունի հակասութեան ներքին բովանդակութեան հետ, եւ հազուադէպ է պատահում, որ խնդրի էութեանն անհաղորդ տրամախօսները անկեղծանան եւ խոնարհուեն ճշմարտութեան առջեւ: Սակայն բարոյապէս մաքուր հասարակութիւնը միշտ պէտք է ունենայ յստակ սահմաններ, որոնցից անդին մարդիկ պէտք է սթափուեն եւ զերծ մնան «արհեստավարժ» վէճեր ծաւալելու կամ սեփական կարծիքները բացարձակացնելու գայթակղութիւնից: Մենք պէտք է գիտակցենք, որ խորհրդային անցեալի նկատմամբ կարօտախտը կամ նոյն այդ անցեալի ժառանգութիւնից ազատուելու նախանձախնդրութիւնը կարող են բախուել սրբազան ասպարէզներում, ուր ոտք դնելիս պէտք են մեծագոյն զգուշութիւն եւ ակնածանք: Այսպիսի մի խնդրի են այսօր վերածուել հայերէնի ուղղագրութեան քննարկումները: Եւ թէպէտ մենք չունենք այս խնդրի հասարակական պահակներ, պարզւում է, որ բազմաթիւ մարդիկ «մասնագիտական» համոզուածութեամբ ստանձնել են այս պաշտօնը եւ փորձում են պաշտպանել մեզ հայկազեան ուղղագրութեան զանազան «անյարմարութիւններից»: Նրանց ընդդիմախօսներն էլ չեն կարողանում պատշաճ կերպով ցոյց տալ, որ խնդիրը շատ աւելի լուրջ է եւ վեր է յարմարաւէտութիւնների եւ պայմանաւորուածութիւնների հարթութիւնից:
Ուղղագրութեան խնդիրը նախեւառաջ հոգեւոր արժէհամակարգային հարց է եւ ըստ էութեան կապուած է ազգի աշխարհընկալման, լեզուամտածողութեան, պատկերաձայնային վերարտադրութեան կարեւորագոյն կարողութիւնների հետ: Այս ամէնը, գալով մեր ծագումնաբանական ակունքներից, բիւրեղացել է դարերի ընթացքում եւ դարձել խօսք ու գիր, որոնք մեր ժառանգութիւնն ու հարստութիւնն են, մեզ իրար հետ կապող եւ ժողովուրդ դարձնող զօրութիւնը, մեր ինքնութեան թանձրացումը: Սա այն տեղն է, ուր ոչ թէ պէտք է մէկս միւսին զարմացնենք կամ մեր աղաղակներով հասարակութեան ունկը պատռենք, այլ պէտք է լռութեամբ խոնարհուենք: Այստեղ լեզուաբանը ոչ մի առաւելութիւն չունի երաժշտի կամ քաղաքագէտի նկատմամբ, որովհետեւ ուղղագրութիւնը կամ գրագիտութիւնը մասնագիտութիւններ չեն, այլ ազգային ինքնագիտակցութեան դրսեւորումներ, ուր աղաւաղումները ծայրաստիճան վտանգաւոր են:
Եթէ մէկն ասի մեզ այսօր, որ ինչ-ինչ յարմարութեան կամ օգտակարութեան սկզբունքներից ելնելով պէտք է փոխել հայերէնի այբուբենը, ապա ոչ միայն կը մերժենք այդպիսի մօտեցումը, այլեւ կը պախարակենք ու կը դատապարտենք այդ առաջարկութեան հեղինակին: Ինչո՞ւ: Որովհետեւ տառերը սրբազան նշանակներ են, եւ դրանց գրելաձեւը պատահական չէ, այլ սերտօրէն կապուած է մեր ներքին հոգեկերտուածքի եւ աշխարհընկալման առանձնայատկութիւնների հետ: Տառերի աղաւաղումը կը յանգեցնի ազգային ինքնագիտակցութեան եւ հոգեբանութեան աղաւաղման: Եթէ այսքան կարեւոր է տառերի գրելաձեւը, ապա ինչո՞ւ նոյնքան կարեւոր չէ բառերի՛ գրելաձեւը: Կարեւո՛ր է, եւ` ո՛չ պակաս կարեւոր: Այդ տառերը մեզ տրուած են իրար հետ համադրելու եւ բառեր գրելու համար, եւ այդ գրելաձեւի մէջ կայ լեզուամտածելակերպային եւ հնչիւնապատկերային ներդաշնակութիւն: Բառի մէջ է իմաստաւորւում տառը, եւ բառն է լեզուի նուազագոյն գաղափարական արտայայտիչը: Հետեւաբար, ինչպէս տառերը, այնպէս էլ բառերը սրբազան նշանակներ են եւ հոգեւոր-ազգային ինքնագիտակցութեան հիմնարար բաղադրիչներ: Եթէ այսօր մենք ունենք մեր ինքնութեան, հոգեւոր արժէքների, պատմական յիշողութեան, լեզուամտածողութեան վնասուածքներ եւ աղճատումներ, ապա դրանք միանշանակ կերպով աղերսուած են բառերի գրելաձեւի աղաւաղման հետ: Բառերը իրենց մէջ ունեն հոգեղէն լիցքեր, եւ գրաւոր խօսքն է պատմական ժառանգութեան եւ յիշողութեան փոխանցման հիմնական գործիքը: Եթէ մենք բառերը գրում ենք այնպէս, ինչպէս գրել են ս. Մեսրոպ Մաշտոցը, ս. Սահակ Պարթեւը, ս. Մովսէս Խորենացին, ս. Յովհաննէս Օձնեցին, ս. Ներսէս Շնորհալին, ս. Գրիգոր Տաթեւացին եւ վերջապէս նոյն Խաչատուր Աբովեանը, Յովհաննէս Թումանեանը, Վահան Տէրեանը, ապա մենք կենդանի-գոյաբանական կապ ունենք այդ անձերի եւ նրանց շնորհիւ մեզ փոխանցուած ժառանգութեան հետ:
Բառը մտքի հագուստն է, եւ ինչպէս գրում ենք, այնպէս էլ մտածում ենք: Երբ մտքի արդիւնքն արտայայտւում է խորթ նշանակներով կամ գրելաձեւով, խախտւում է միտք-բառ փոխյարաբերութեան ներդաշնակութիւնը, որը տանում է մտածելակերպային կաշկանդումների: Այսօր մենք շատ ենք բողոքում մեր լեզուի զգացողութեան ցածր վիճակից եւ հայերէնի գործածութեան անմխիթար մակարդակից: Ասում ենք, թէ ինչպէ՞ս է, որ անցեալ դարասկզբին այդպիսի հզօր գրողների փաղանգ ենք ունեցել, իսկ այսօր կանգնած ենք այս կոտրած տաշտակի առջեւ: Գլխաւոր պատճառներից մէկն այն է, որ անցեալ դարասկզբին հայերէն են սովորել Մաշտոցով, Եղիշէով, Մանդակունիով, այսինքն` հայոց լեզուի հիմնադիրներով, գրաբարը եղել է հայերէնի ուսուցման հիմքը եւ անցեալի հետ հաղորդակցութեան ուղղագրական պատնէշներ չեն եղել: Իսկ այսօր մեր հանրակրթական համակարգում ո՛չ գրաբարը կայ, ո՛չ էլ մեր ոսկեղէն լեզուի ուղղագրութիւնը: Եւ ունենք այն, ինչ ունենք: Միգուցէ շատերին զարմանալի թուայ, որ եւրոպական մի շարք երկրների, օրինակ` Ավստրիայի, հանրակրթական համակարգում պահպանուած է լատիներէնի եւ յունարէնի ուսուցումը: Ժամանակակից գերմաներէնը շատ աւելի հեռու է լատիներէնից եւ յունարէնից, քան հայերէնը` գրաբարից: Բայց մարդիկ հասկանում են, որ այդ երկու դասական լեզուները եւրոպական քաղաքակրթութեան եւ սեփական լեզուի հիմքն են: Իսկ մենք շարունակ վախենում ենք, որ յանկարծ մի երկու կանոն եւ մի երկու բառ աւել չսովորենք: Խօսքն իսկապէս մի քանի կանոնի եւ մի քանի բառի մասին է, եւ այդ ամէնը կարելի է զետեղել մէկ թերթի վրայ: Պատկերացրէք, թէ ինչպիսի ծաւալի մասին է խօսքը: Ուրիշ լեզուներ սովորելու համար հազարաւոր բառերի գրելաձեւ ենք անգիր անում (օրինակ` անգլերէնի պարագայում) եւ չենք բողոքում: Ընդամէնը մէկ թերթի մասին է խօսքը, եւ այսքան աղմուկ ենք հանել:
Մի փոքր խորհրդածենք Մեսրոպ Մաշտոցի գործի էութեան մասին: Մեսրոպ Մաշտոցը հնչիւնային այբուբեն չի ստեղծել: Հնչիւնային նշանագրեր ստեղծելն այնքան էլ մեծ առաքելութիւն չէ: Այդպիսի այբուբեններ յօրինուել են ամենատարբեր լեզուների համար, սակայն կիրառական չեն դարձել: Հնչիւնանշաններով բառեր չեն գրւում, որովհետեւ գրաւոր լեզուն ունի իր օրինաչափութիւնները: Տառերը ոչ միայն իրար հետ ճիշտ պէտք է համադրուեն եւ արտացոլեն լեզուի հնչիւնային համակարգը, այլեւ ճիշտ վերարտադրեն երկբարբառներն ու եռաբարբառները: Այլ կերպ ասած` բառերն իրենք են պահանջում այս կամ այն տառի գոյութիւնը: Շատ խոր պէտք է ճանաչես լեզուն, նրա խօսքի շունչն ու էութիւնը, որպէսզի գտնես այդ լեզուն վերարտադրող տառերը: Այդ պատճառով է շարականագիրն ասում. «Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին, հաստատելով յերկրի զգիրս կենդանի...»: Այդ նշանագրերը իսկապէս եղել են կենդանի գրեր եւ կենդանի կերպով մարմնաւորել են հայոց խօսքը: Սուրբ Մեսրոպի, Սահակի եւ նրանց աշակերտների մեծագոյն գործը եղել է գրաւոր լեզուի ստեղծումը, լեզու, որի ողջ հզօրութիւնը արտայայտուեց ոչ միայն սեփականը ցոյց տալու կարողութեամբ, այլեւ համամարդկայինը իւրացներու աննախադէպ ճկունութեամբ: Եւ իրաւամբ մենք նրանց կոչում ենք սուրբ Թարգմանիչներ: Նրանք թարգմանեցին «զիմաստս Անեղին», այսինքն` երկնային ճշմարտութիւնների թարգման դարձան հողեղէններիս համար, նրանք թարգմանեցին համամարդկային բարձր արժէքները, եւ մենք շատ արագ կանգնեցինք մշակութապէս հզօր ազգերի կողքին, նրանք նոյնիսկ թարգմանեցին մերն իսկ մեզ համար, եւ մենք ստացանք մեր ինքնութեան ու ազգային ներուժի բացայայտման գլխաւոր զօրութիւնը` մեր գրաւոր խօսքը:
Սուրբ Թարգմանիչների այս հզօր գործի ժառանգորդները ինչպէ՞ս կարող են իրենց լեզուամտածողութեան մակարդակը իջեցնել հնչիւնագրական պարզունակութեան աստիճանի: Թէպէտ սա էլ մինչեւ վերջ չյաջողուեց որոշ բաղաձայնների յետագայ «վատ վարքագծի» պատճառով: Նորից կան բառեր, որ գրւում են մի կերպ, իսկ հնչում այլ կերպ: Ի՞նչ է, նորի՞ց խորանանք հնչիւնագրութեան մէջ, որ յանկարծ մեր երեխաները չդժուարանա՞ն: Այն ժամանակ սա համայնավարական գաղափարախօսութեան կողմից պարտադրուեց` մշակութային միօրինակութիւն հաստատելու եւ ազգերի հաղորդակցութիւնը դիւրացնելու կեղծ մտահոգութեամբ: Լաւ է` չհասցրին այբուբենը փոխել: Այսօր է՛լ աւելի մեծ վտանգներ կան: Մենք ապրում ենք համընդհանրացուող աշխարհում, ուր ամէն ինչ կապուած է համակարգչի եւ նրա վրայ որոշակի գործողութիւններ կատարելու արագութեան հետ: Հնչում են կարծիքներ, թէ իբրեւ մեր տառերը շատ են եւ անգլիատառ ստեղնաշարը անյարմար է հայերէն գործածողի համար: Սա լուրջ մարտահրաւէր է: Եթէ մենք շարժուենք նոյն յարմարուողական մտայնութեամբ եւ մեր երեխաների մէջ ներդնենք սեփականը չյարգելու եւ «աւելորդ» գիտելիքներից զերծ մնալու հոգեբանութիւնը, ապա համայնավարների չհասցրածը կարող է իրագործուել մեր իսկ ձեռքով:
Եթէ այսօր այսքան խօսւում է մեր ազգային նշանակների վերականգնման մասին, եթէ մենք իսկապէս հասկանում ենք, որ մեր ինքնութիւնը նախ եւ առաջ արտայայտւում է մեր հոգեւոր-ազգային նշանական համակարգով, ապա ժամ առաջ պէտք է վերականգնել հայկազեան լեզուի ուղղագրութեան կանոնները: Սա պակաս կարեւոր չէ, քան զինանշանի եւ օրհներգի խնդիրը: Եւ որպէս յաջորդ տրամաբանական քայլ պէտք է լրջօրէն մտածել դպրոցներում գրաբար դասաւանդելու մասին: Եւ վերջապէս, լեզուն պէտք է ճանաչել իր պատմութեան եւ ճիւղերի հարստութեան մէջ: Գրաբարը, միջին հայերէնը, արեւմտահայերէնը, արեւելահայերէնը տարբեր լեզուներ չեն, այլ մէկ միասնական լեզու իր զարգացման փուլերով եւ ճիւղերով: Այդ միասնական լեզուն ունի իր մէկ միասնական դասական հայկազեան ուղղագրութիւնը:
Ժողովու՛րդ, մի խնդիրք -առաջարկ ունեմ: Փոխանակ հին ուղղագրությանը անցնելու կոչերի և վիճաբանություւների, լավ կլիներ, եթե այն մի քանի կանոնը, որոնց մասին խոսում են հին ուղղագրության ջատագովները, մատչելի անեին: Օրինակ ես խիստ սովոր եմ Աբեղյանի ուղղագրությանը և հնին անցնել չէի ուզի, բայց չեմ կարող ասել, թե պատրաստ եմ պայքարել այն պահպանելու համար: Առաջին հերթին կուզեի, ընտրություն կատարելուց առաջ, ավելի լավ տեղյակ լինել հարցին: Հատկապես վախենում եմ տաքգլուխ որոշումներից: Կարծում եմ, որ կարևոր են ոչ միայն մեր այժմյան դատողությունները, այլև այն, ինչով պայմանավորված է եղել իր ժամանակին 20-րդ դարի ռեֆորմը: Օրինակ, այն գործոնները, որ դրդել են Աբեղյանին նոր ուղղագրություն առաջարկելուն, այսօր չկա՞ն: Ամփոփեմ՝ խնդիրքս այն է, որ, նախ, այստեղ շարադրվեն Աբեղյանի և նրա հակառակորդների տեսակետները, երկրորդ, մեր եկու ուղղագրություւնների տարբերությունը հստակ ձևակերպված, մի քանի կանոնների տեսքով, մատչելի լինի համացանցում, թեկուզ ինձ նման Հայաստանից հեռու գտնվողների համար: Շնորհակալություն:
Ախր զարմանալի է, որ շատերդ մտածում եք, թե հին ուղղագրության վերադառնալ ուզողներս ձեզ ստիպում ենք, որ նորը մոռանաք։ Ո՛չ, սխալվում եք։ Իսկ ի՞նչ, վատ կլիներ, եթե իմանայիք նաև հին ուղղագրությունը։ Հայերենի քերականական օրենքները ավելի հասկանալի են, եթե իմանաք Մաշտոցյան ուղղագրության գաղտնիքները։ Ասեմ նաև, որ սարսափելի դժվարություններ չկան և նույն այբուբենն է։ Համ էլ ասեմ, որ եթե ուզում եք գրաբար սովորեք (ինչպես Եվրոպայում սովորում են լատիներեն) պետք է իմանաք իր իսկ ուղղագրությունը։
Ճիշտն այն կլիներ, որ հենց դպրոցից սկսեին սովորեցնել, այլ ոչ թե սպասեին աշակերտը ընդունվի բանասիրական ֆակուլտետ և այնտեղ իբրև երկրորդական առարկա սովորեն գրաբարն ու մաշտոցյան ուղղագրությունը։
Իրոք, դասական ուղղագրությունը շատ ավելի տրամաբանական է, հեշտ է ընկալվում: Գրաբարն էլ տրամաբանության բոլոր կանոններին ենթարկվող ամուր լեզու է:
Բայց դպրոցում դասավանդելը մի քիչ ծիծաղելի է թվում: Ախր այսօրվա աշակերտները տարրական բաներ չեն սովորում դպրոցում, ուր մնաց գրաբարի վրա ուշադրություն դարձնեն: Ինձ ավելի շատ մտահոգում է այսօրվա աշակերտների անգրագիտությունն ու անտարբերությունը: Ա՛յ, հենց դրա պատճառով շատ դժվար կլինի դասական ուղղագրությանը վերադառնալը:
Կարելի է նաև միանգամից սկսել դասական ուղղագրությունը սովորեցնել դպրոցներում։ Եթե երեխաները չեն ուզում սովորեն սովետական ուղղագրությունը, գուցե դասականը իրենց դուր կգա և կստացվի սովորելը։ Հետո արդեն լեզվական սխալներն էլ կպակասեն։ Պետք է գոնե փորձել այդ առարկան մտցնել, ինչպես արեցին «հոգեբանություն» առարկան (մինչև հիմա բոլորն էլ գոհ են), այնպես էլ դասական ուղղագրության և ասենք, ինչու չէ նաև գրաբար սովորեցնեն նոր սերնդի աշակերտներին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ