Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Նայի, դուք մի փոքր խառնում եք՝ ամեն հերոսին դնելով ձեր կոնտեքստում: Նույն Ջեյն Օստենի հարցում, որի «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպն էդքան դուր չեկավ Ֆրեդդիին)))

Հեմինգուեյին անցնենք: Մարդը չամաչեց խոստովանել, որ ինքը կորած է. որ ամեն ինչ, ինչին ինքը հավատում էր, ք*ք դուրս եկավ:
Ֆիեստայում ցույց տվեց, որ կորած սերունդն կարող է շատ բան անել ու շատ բան ներել: Բայց տրված է «կյանքը վառելու» դեստրուկտիվ ձգտմանը, մանիային: Ինքնաոչնչացմանը:

Նախ Ֆրեդդին չի ասում, որ Ջեյն Օստինը իրան դուր չեկավ։ Եվ նրա բարձրացրած խնդիրն էլ շատ լավ հասկանում եմ։ Պարզապես այդ գիրքը ինձ չզարմացրեց։ Նորություն չէր։ Եթե կարդալուց նայեմ Ջեյմ Օստինի ժամանակներից, ապա հա, գիրքը ինձ հետաքրքրում է։ Բայց, երբ մեր ժամանակներից եմ նայում... Դա նունն է, ինչպես Ռայադերին դուր չի եկել Բոկաչչոյի Դեկամերոնը։ Դա հիմա չես հասկանա, քանի որ բարքերը փոխվել են։ Բոկաչչոն դա գրել էր որպես կոչ ազատ լինելու, իսկ հիմա ամենը ազատ է այդ տիպի հարցերում։ Դրա համար էլ Բոկաչչոն միգուցե հիմա արդիական չի։ Նույնն էլ Ջեյն Օստինը։ Նրանք երկուսն էլ իրենց ժամանակի առաջադեմ դեմքերից էին, բայց հիմա դա չի գործում։ Բարքերը փոխվել են։
Շեքսպիրը հիմա կարդացվում է, որովհետև նրա բարձրացրած խնդիրները հիմա էլ են արդի։

Այդպես էլ Հեմինգուեյի ֆիեստան։ Հիմա նրա նկարագրած «կյանքը վառելու» մեթոդով ապրում են լիքը պատերազմ չտեսած երիտասարդներ։

Հ.Գ. Լավ հլը Օստինը վերջացնեմ, նոր ասեք, որ ինքը ինձ ԷԴՔԱՆ դուր չեկավ