User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Էռնեստ Հեմինգուեյ

  1. #31
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հարյուր տարվա մենություն» ը Գարսի ա Մարկեսն է գրել: Հետո, անպայման չի, որ բոլոր վետերանները պատերազմից հետո դատարկության զգացում ունենան, գոնե ոմանք պատերացմի ընթացքում ուզեցել են հաղթել ու վերադառնալ հայրենիք, իրենց ընտանիքի ու սիրելիների մոտ:
    Ով ա ասում, որ Ռեմարկն է գրել։ Ուղղակի կարճ գրելու ու բոլորի նյարդերը իմ հակաՀեմինգուեյյան գրառումով չքայքայելու համար որոշեցի Մարկեսի անունը չտալ, ենթադրելով, որ առանց այդ էլ պարզ է։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (25.08.2009)

  3. #32
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեմինգուեյից կարդացել եմ «Հրաժեշտ զենքին»-ը, ինձ շատ դուր է եկել: Պատերազմի թեման թեթև անցնելն է, որ ինձ դուր է գալիս նաև: Եթե հենց պատերազմական ոգին եք ուզում զգալ, կարդացեք «Պատերազմ և խաղաղություն»-ը:
    Ռեմարկի «Հաղթական կամարը»ն եմ կարդացել, կարդում էի հենց Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին»ին զուգահեռ, ինձ վերջինը դուր եկավ:
    «Հաղթական կամարը» Ռեմարկի ամենաուժեղ գործը չէ, ըստ իս։ Ընդհանրապես ուրիշ ոճով է գրված և, ինչ որ տեղ, ինձ Հեմինգուեյ է հիշացնում։

  4. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,582
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    «Հաղթական կամարը» Ռեմարկի ամենաուժեղ գործը չէ, ըստ իս։ Ընդհանրապես ուրիշ ոճով է գրված և, ինչ որ տեղ, ինձ Հեմինգուեյ է հիշացնում։
    Հը'մ, շատ հետաքրքիր է, որովհետև մոտավորապես նույն ժամանակահատվածում կարդացել եմ «Հաղթական կամարը», հետո՝ «Ֆիեստան»: «Հաղթական կամարը» դուրս շատ էր եկել, «Ֆիեստան»՝ չէ: Ավելի մեծ տարիքում կարդացել եմ «Երեք ընկերը»: Նույն «Հաղթական կամարն» էր, բայց արդեն դուրս չեկավ. մեծացել էի: Հետո նորից կարդացել եմ «Ֆիեստան»: Ինչքա˜ն բան չեմ հասկացել 14 տարեկանում, երբ առաջին անգամ կարդացել էի այն: Լավ էր՝ ֆայմեցի, նորից կարդացի, այն էլ՝ բնագրով:

  5. #34
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Մենակ ծերունին ու ծովն ինչ արժի))) Վոննեգուտի «Թայմքուեյք» վեպի նախաբանում հետաքրքիր միտք կա)))
    Էռնեստ Հեմինգուեյը 1952-ին «Լայֆ» ամսագրում հրատարակեց մի երկար կարճ պատմություն, որը կոչվում էր «Ծերունին ու ծովը»: Այն մի կուբացի ձկնորսի մասին էր, ով ութսունչորս օրվա ընթացքում ոչինչ չէր բռնել: Երբ կուբացու կեռիկը շատ մեծ մարլին է ընկնում, նա սպանում է ձկանն ու կապում իր նավակի երկայնքով, բայց նախքան կարողանում է այն ափ հասցնել, շնաձկներն ուտում են ամբողջ միսը՝ թողնելով ձկնորսին միայն ոսկորները:
    Ես Քոդ հրվանդանի Բարնսթեյբլ գյուղում էի ապրում, երբ պատմվածքը հրատարակվեց, ու հարցրեցի հարևան առևտրական ձկնորսին, թե ինչ է նա մտածում դրա մասին: Հարևանս ասաց, որ հերոսն ապուշ էր: Անհրաժեշտ էր լավագույն կտորները կտրել ու դնել նավակում ու մնացած կմախքը թողնել շնաձկներին:
    Միգուցե Հեմինգուեյի մտքի շնաձկները քննադատներն էին, որոնք տաս տարվա ընթացքում այնքան էլ չսիրեցին նրա առաջին «Գետն անց՝ ծառերի մեջ» պետը, որը հրատարակվել էր երկու տարի առաջ: Որքան ինձ հայտնի է, նա երբեք չխոստովանեց դա: Բայց մարլինը կարող էր այդ վեպը եղած լինել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.02.2010), StrangeLittleGirl (26.08.2009)

  7. #35
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Իրականում Ռեմարկը հիանալի գրող ա, բայց)))
    • Գերմանական տրագիզմին հակառակ՝ ավելի շուտ իմ դիմացի պատը կլացի, քան Հեմմինգուեյի հերոսը
    • Որոշ օրիորդների ծնկները վախից թուլանում են, երբ պերսոնաժը մտածում ա «լավ, գնամ էս բուժքրոջը դոմփեմ, մենակ չսիրահարվեմ»
    • Ռեմարկի հերոսները դա չեն անում: Համենայն դեպս՝ գլխավոր հերոսները


    Նայի, դուք մի փոքր խառնում եք՝ ամեն հերոսին դնելով ձեր կոնտեքստում: Նույն Ջեյն Օստենի հարցում, որի «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպն էդքան դուր չեկավ Ֆրեդդիին)))
    Եթե ֆենտեզի-վեպում աշխարհը կամ մի ամբողջ աշխարհների շարք փրկելն ա հերոսություն, ապա հաշվի առ, որ նախապաշարմունքների վրա հիմնված աշխարհում, որտեղ նախապաշարմունքներին դեմ գնացող ամեն մեկին «տարօրինակ» ամոթալի խարանն են խփում՝ դնելով մի շարք մտախախտվածների ու անբարոյականների հետ, կամավոր «տարօրինակ» դառնալն ու աշխարհին ապացուցելը, որ ոչ թե դու ես հիվանդ, այլ իրանք, պակաս հերոսություն չի:
    Հարպեր Լիի «Սարյակ մի՛ սպանիր» վեպում հերոսներից մեկին ներում են, որ նիգեր կին ունի մենակ նրա համար, որ համարում են ալկոհոլիկ ու վերջին տականք: Իրականում նա ընդամենը կոկա-կոլա է խմում, բայց մարդկանց համար ավելի լավ է հաշտվել իրենց համար անընդունելի վարքի հետ, եթե մարդուն իրենց հայտնի ինչ-որ պիտակ են կպցնում՝ դրանով նրան դասելով հասարակության տականքների շարքը:
    Զուգահեռներ տանե՞մ.
    Աղջիկն առողջ սեռական կյանք է վարում՝ անբարոյական է
    Տղան երկար մազեր ունի՝ գեյ է
    Մարդը հոմոսեքսուալ է՝ անբարոյական է
    Մարդը ոստիկանությունում է աշխատում՝ *** է
    և այլն, և այլն:

    Հեմինգուեյին անցնենք: Մարդը չամաչեց խոստովանել, որ ինքը կորած է. որ ամեն ինչ, ինչին ինքը հավատում էր, ք*ք դուրս եկավ:
    Ֆիեստայում ցույց տվեց, որ կորած սերունդն կարող է շատ բան անել ու շատ բան ներել: Բայց տրված է «կյանքը վառելու» դեստրուկտիվ ձգտմանը, մանիային: Ինքնաոչնչացմանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.08.2009), Ֆոտոն (22.09.2009)

  9. #36
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, դուք մի փոքր խառնում եք՝ ամեն հերոսին դնելով ձեր կոնտեքստում: Նույն Ջեյն Օստենի հարցում, որի «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպն էդքան դուր չեկավ Ֆրեդդիին)))

    Հեմինգուեյին անցնենք: Մարդը չամաչեց խոստովանել, որ ինքը կորած է. որ ամեն ինչ, ինչին ինքը հավատում էր, ք*ք դուրս եկավ:
    Ֆիեստայում ցույց տվեց, որ կորած սերունդն կարող է շատ բան անել ու շատ բան ներել: Բայց տրված է «կյանքը վառելու» դեստրուկտիվ ձգտմանը, մանիային: Ինքնաոչնչացմանը:

    Նախ Ֆրեդդին չի ասում, որ Ջեյն Օստինը իրան դուր չեկավ։ Եվ նրա բարձրացրած խնդիրն էլ շատ լավ հասկանում եմ։ Պարզապես այդ գիրքը ինձ չզարմացրեց։ Նորություն չէր։ Եթե կարդալուց նայեմ Ջեյմ Օստինի ժամանակներից, ապա հա, գիրքը ինձ հետաքրքրում է։ Բայց, երբ մեր ժամանակներից եմ նայում... Դա նունն է, ինչպես Ռայադերին դուր չի եկել Բոկաչչոյի Դեկամերոնը։ Դա հիմա չես հասկանա, քանի որ բարքերը փոխվել են։ Բոկաչչոն դա գրել էր որպես կոչ ազատ լինելու, իսկ հիմա ամենը ազատ է այդ տիպի հարցերում։ Դրա համար էլ Բոկաչչոն միգուցե հիմա արդիական չի։ Նույնն էլ Ջեյն Օստինը։ Նրանք երկուսն էլ իրենց ժամանակի առաջադեմ դեմքերից էին, բայց հիմա դա չի գործում։ Բարքերը փոխվել են։
    Շեքսպիրը հիմա կարդացվում է, որովհետև նրա բարձրացրած խնդիրները հիմա էլ են արդի։

    Այդպես էլ Հեմինգուեյի ֆիեստան։ Հիմա նրա նկարագրած «կյանքը վառելու» մեթոդով ապրում են լիքը պատերազմ չտեսած երիտասարդներ։

    Հ.Գ. Լավ հլը Օստինը վերջացնեմ, նոր ասեք, որ ինքը ինձ ԷԴՔԱՆ դուր չեկավ

  10. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,582
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Ֆրեդդի, պատերազմը միշտ էլ կա ու միշտ էլ եղել է, միշտ էլ կլինեն դրա հետևանքները: Կարծեմ այստեղ էի գրել, որ երկրորդ անգամ կարդալուց հետո ավելի հասկանալի էր «Ֆիեստան», որովհետև հերոսներից շատերին իրական կյանքում տեսել էի: Խոսքս հենց պատերազմի թողած հետքերի մասին էր:

  11. #38
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Կյանքը շատ մարդիկ են վառում))) խոսքը չի գնում նրանց մասին, ովքեր էմոցիոնալ կամ ինտելլեկտուալ աղքատությունից են դա անում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (27.08.2009)

  13. #39
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Բոկաչչոյի Դեկամերոնն ինձ դուր չի գալիս, որովհետև տափակ է, մակերեսային ու ստով լի: Բացի դրանից, Բոկաչչոն այդ սուտը պաշտպանում է ու քարոզում: Այն... տափակ է ու զզվելի:
    Իսկ Օստետը երբեք իր ակտուալությունը չի կորցրել: Կարդա «Բրիջիտ Ջոունսի Օրագիրը»: Լրիվ ուրիշ կոնտեքստում՝ նույն բանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #40
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ շա՜տ սիրում։ Իսկ դու դրա հայերեննե՞ս կարդացել։ Ժող, կարաք գրել, Հեմինգուեյից հայերեն ի՞նչ կա թարգմանված։ Ես միայն ռուսերեն և անգլերեն ունեմ, բայց շա՜տ կուզեմ հայերեն կարդալ։
    Հարգելի Ժառ մոռանում եմ միշտ այստեղ պատասխանել, ես ունեմ Հեմինգուեյի հայերեն "Եվ ծագում է արևը" և " Ում մահն է գուժում զանգը"վեպերը` 1985 թ. հրատարակչություն:Թարգմանիչներ`Ռ. Ղազարյան և Հ. Քենդերյան:

  15. #41
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ շա՜տ սիրում։ Իսկ դու դրա հայերեննե՞ս կարդացել։ Ժող, կարաք գրել, Հեմինգուեյից հայերեն ի՞նչ կա թարգմանված։ Ես միայն ռուսերեն և անգլերեն ունեմ, բայց շա՜տ կուզեմ հայերեն կարդալ։
    Իսկ ես "Կիլիմանջարոյի ձյուներն" ու "Տոն, որը միշտ քեզ հետ է ունեմ", սակայն տեխնիակական պատճառներով ինձ մոտ չէ, հենղ մոտս լինի, կփոխանցեմ:

  16. #42
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2010
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էռնեստ Հեմինգուեյ

    «Կիլիմանջարոյի ձյուներն» էլ կա հայերեն

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.02.2010)

  18. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,582
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա էս թեման ակտիվացնելու: Ուրեմն ո՞վ էր ասում, թե Ռեմարկն ավելի լավն ա

    Էս վերջերս կարդացի Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գիրքը: Որ հասնում էի վերջերին, ինչ-որ ծանոթ բան էի տեսնում: Զգում էի, որ նման մի բան էլի եմ կարդացել: Սկզբում հենց Հեմինգուեյի վրա գնացի՝ «Ում մահն են գուժում զանգերը»: Հետո զգացի չէ, էդ չի: Վերջը գտա. Ռեմարկի «Երեք ընկերը»: Հիշում եմ՝ նման վեճ էլի է եղել, հետո համեմատել, տեսել ենք, որ Հեմինգուեյն ու Ռեմարկը ժամանակակիցներ են, ու գրեթե միաժամանակ են նրանց գրքերը հրատարակվել: Բայց կասկածն ինձ խեղդում էր, բռնեցի այս անգամ կոնկրետ երկու գրքերի տարեթվերը նայեցի: Ռեմարկը թխելու բոլոր հնարավորություններն ուներ. «Հրաժեշտ զենքին»՝ 1929թ., «Երեք ընկեր»՝ 1936:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (27.09.2010), Rhayader (27.09.2010), SSS (28.09.2010), մարիօ (10.10.2013)

  20. #44
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,582
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, փաստորեն Հեմինգուեյին նվիրված թեմա կար
    ժող, էս տարի Հեմինգուեյի դոզաս չեմ ստացել: ի՞նչ խորհուրդ կտաք

  21. #45
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, փաստորեն Հեմինգուեյին նվիրված թեմա կար
    ժող, էս տարի Հեմինգուեյի դոզաս չեմ ստացել: ի՞նչ խորհուրդ կտաք
    Հեմինգուեյ կարդալ… ի՞նչ խորհուրդ պտի տանք Բյուր… բայց լավ ես անում որ ակտիվացնում ես թեման…

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •