User Tag List

Էջ 5 26-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Նորից ես...

  1. #61
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մուսաներս, դուք հարավից ու հյուսիսից, Արեևելքից թռեք, եկեք, ու Արևմուտք ինձ ուղարկեք... Էս վերջերս ոչ մի նորմալ բան չի գալիս գլուխս... կրիզիսի մեջ եմ...

    Քնքուշ բառեր շշնջացի,
    Ու պատասխան ինձ ժպտացիր...
    Ու ինձ թվաց, թե ժպիտդ
    Մի նոր կյանքով,
    Նոր օրերի նոր բերկրանքով
    Լցրեց հոգիս...
    Սակայն ավաղ
    Նույնիսկ չէի պատկերացնում,
    Որ այդ դյութիչ ժպիտիդ հետ
    Հոգիս լցվեց ոչ թե խինդով,
    Այլ անսահման, անբուժելի տառապանքով:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.08.2011), Kanamar (28.07.2011), Renata (17.09.2011), Sambitbaba (19.10.2010), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011)

  3. #62
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուսաներս, դուք հարավից ու հյուսիսից, Արեևելքից թռեք, եկեք, ու Արևմուտք ինձ ուղարկեք... Էս վերջերս ոչ մի նորմալ բան չի գալիս գլուխս... կրիզիսի մեջ եմ...

    Երևի լավ չես սիրահարված…
    Բայց վատ չի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #63
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Նորից ես, ու նորից նա
    Ես Չիլին եմ, նա՝ Եվան...

    ***
    Քո շուրթերի կիսաբացից
    Իմ աշխարհն է կյանքով լցվել,
    Քո շուրթերի կիսաբացից
    Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
    Կարծես հավերժ քեզ եմ սիրել,
    Կարծես ամեն համբույրիս մեջ քեզ եմ փնտրել,
    Քեզ եմ գգվել կարծես ամեն իմ սիրո հետ...
    ......................................................................................
    Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
    Թե ինչու՞ են իմ կործանվող հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
    Թե ինչու՞ է ամեն անգամ քեզ տեսնելիս իմ մարմինը տենդում այնպես,
    Կարծես հիմա սիրտս պիտի ինձնից խլես...
    ......................................................................................
    Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
    Քո շուրթերի կիսաբացից...
    Քո շուրթերի կիսաբացում
    Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
    Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
    Այսպես տարվել...
    Այսպես անհույս ու անճամփա
    Սիրահարվել...
    30.11.07

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2011), E-la Via (07.09.2010), Sambitbaba (26.01.2011), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

  6. #64
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Կեցցես: Չէ, ես սխալվել էի, լավ էլ սիրահարված ես
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. #65
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ էլ սիրահարված ես
    Ես էլ եմ այդ կարծիքին
    Այսպես տարվել...
    Այսպես անհույս ու անճամփա
    Սիրահարվել...
    Շատ լավն է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #66
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո շուրթերի կիսաբացից
    Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
    ......................................................................................
    Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
    Թե ինչու՞ են իմ կործանվող հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
    ......................................................................................
    Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
    ..................................................................................
    Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
    Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
    Այսպես տարվել...
    Այսպես անհույս ու անճամփա
    Սիրահարվել...
    30.11.07
    Առավել դուրս եկած հատվածները
    Ապրես Chilly ջան: Սիրահարված լինելը սազում ե քեզ

  9. #67
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից ես, ու նորից նա

    ......................................................................................
    Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
    Քո շուրթերի կիսաբացից...
    Քո շուրթերի կիսաբացում

    Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
    Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
    Այսպես տարվել...
    Այսպես անհույս ու անճամփա
    Սիրահարվել...
    30.11.07
    Այս բանաստեղծությունդ շատ լավնա շատ....
    մենակ էտ կիսաբացից կիսաբացում մի տեսակ լավ չի
    Love has an enemy, but it is already defeated!

  10. #68
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    իմ «Ցավը» լիքը քննադատության հանդիպեց, նաև լիքը գովասանքի, հիմա մի քիչ փոփոխել եմ, տեսնեմ ով ինչ կասի

    ՑԱՎԸ


    Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի...
    Դուռը ճռռալով բացվեց, աղջիկը, կարծես ընդարմացած, կանգնել էր շեմին ու չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու ես եկել, ո՞վ ես»...
    _ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
    Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց այն, որ դանդաղ, սահելով նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
    Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
    Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
    Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
    _ Ինչու՞ ես եկել:
    _ Եկել եմ... _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
    _ Եկել ես... _ Տղան ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
    Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
    _ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
    Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
    _ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս...
    _ Ոչ,
    _ Գնա՞մ
    _ Քեզ չէի կանչել...
    _ Բոլորը կարոտել են քեզ,
    _ Իսկ ես նրանց չեմ կարոտել...
    _ Իսկ ի՞նձ,
    _ Ընկերդ ինչպե՞ս է,
    _ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
    Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
    _ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
    _ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
    _ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն...
    Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
    Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
    Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է... Իսկ Նա սիրում էր...
    Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը...
    ... Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը...

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (22.03.2011), My World My Space (25.07.2010), Թամարա (26.01.2011)

  12. #69
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    իմ «Ցավը» լիքը քննադատության հանդիպեց, նաև լիքը գովասանքի, հիմա մի քիչ փոփոխել եմ, տեսնեմ ով ինչ կասի
    Կարծես թե մենակ վերջին մասն ես փոփոխել, չէ՞։ Իմ կարծիքով, այս երկրորդ տարբերակն ավելի հաջող է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #70
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես թե մենակ վերջին մասն ես փոփոխել, չէ՞։ Իմ կարծիքով, այս երկրորդ տարբերակն ավելի հաջող է։
    վերջի մասն ուղղակի հանել եմ, իսկ արանքներում համարյա թե իմաստային փոփոխություններ չկան, ինձ էլ է թվում, որ երկրորդ տարբերակը լավն է

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (26.01.2011)

  15. #71
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Աշուն

    Ամպերը ելել շալակը սարի՝
    Մշուշ են հյուսում,
    Ու լույսը իրեն պարուրող ցրտից
    Ճչալ է ուզում:

    Դեղին, տերևե մայթերն անկանոն
    Փռվել են ճամփին,
    Իրար են փարվել թախիծ ու կարոտ.
    Աշուն է կրկին...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

  17. #72
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Նվիրում եմ նրանց, ովքեր արդեն չկան, ու նրան, ով դեռ կլինի...

    ********

    Քո առավոտը երեկոյիս մեջ
    Դանդա՜ղ պարուրիր
    Մշուշով լույսե,
    Երազո՛վ բուրիր,
    Հոգիս համբուրիր
    Ու մի թող քնեմ ես ամբողջ գիշեր...
    Նվիրիր ինձ սեր,
    Նվիրիր հույզեր,
    Որ ես խենթանամ իմ իսկ երազից...
    Ա՜խ, կյա՛նք իմ, լու՛յս իմ,
    Թու՛յլ տուր ինձ հալվել ձեռքիդ ափի մեջ,
    Ու հետո...
    Ըմպի՛ր կաթիլը սիրուս...
    Թու՛յլ տուր ինձ ձուլվել կրքիդ կրակին,
    Ու մոխիր դարձած՝ փարվել քո կրծքին,
    Թու՛յլ տուր ինձ լինել քո ծաղկե շնչում,
    Մերձենալ հոգուդ...
    Ու անվերջ սիրել,
    Անվերջ փայփայել մաշկդ մետաքսե,
    Թու՜յլ տուր քեզ սիրել...

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (07.09.2010), Sambitbaba (26.01.2011), Արևածագ (08.02.2010), Եկվոր (27.03.2009), Երկնային (03.02.2009), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

  19. #73
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Մոդերատորական: Գրառումը ջնջված է: Կարդացեք ակումբի կանոնադրությունը, մասնավորապես մեջբերում. "2.2.5. Չեն ողջունվում ոչ բովանդակալից գրառումները, եթե անգամ դրանք համապատասխանում են թեմայի բովանդակությանը":
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.12.2007, 18:22:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (12.11.2010)

  21. #74
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    ***
    Քո լույսից մի շող
    Դու ինձ նվիրիր,
    Ու մի ափսոսա,
    Ու մի համարիր,
    Թե ավելորդ են
    Ճաճանչները քո...
    Ձեռքդ քնքշորեն
    Իմ ուսին դու դիր,
    Ու մի վարանիր.
    Շուրթդ մեղմորեն
    Իմ շուրթին դու դիր
    Ու մի վախեցիր
    Համբույրից ոչ-ոք
    Դեռ չի մահացել,
    Քո սիրտը` սրտիս,
    Քո լույսը` լույսիս,
    Համբերությունդ՝ համբերությանս
    Նվիրաբերիր...
    Ու մի հեռացիր...
    Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
    Երբեք մի լքիր...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.08.2011), Claudia Mori (22.03.2011), Kanamar (28.07.2011), Renata (17.09.2011), Sambitbaba (28.10.2010), Երկնային (03.02.2009), Թամարա (26.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

  23. #75
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես...

    Քո ստեղծագործություններն ընթերցելիս մի տեսակ նրբության զգացում եմ ունենում
    Բայց գրվածքներդ կարգավիճակիդ հետ բնավ չեն սազում. չէ-որ սեր կա
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (26.01.2011)

Էջ 5 26-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 337
    Վերջինը: 09.06.2016, 07:26
  2. Նորից արձակ. մի նոր մրցույթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2016, 23:22
  3. Նորից քեզ հետ, հայրիկ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.12.2010, 11:36
  4. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •