Շատ լավն է , ապրես![]()
Շատ լավն է , ապրես![]()
ես ուղղակի հպարտանում եմ ձեզնով![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Գարուն աղջիկ
Գարու՛ն աղջիկ, ցորնամարմին, նազանի,
Սև աչքերդ, քանց գիշերի կաթիլներ
Քո վարսերի գիշերային անձրևից՝
Երազներս խոլ ցանկանքով են լցրել...
Քո մասին եմ երգս հիմա երգում ես,
Ու երազում գիրկդ ընկնել հոլանի,
Որ մոռանամ ինձ ու դառնանք երկու կես
Այն հրաշքի, որին կյանք են անվանել...
Ավելացվել է 2 րոպե անց
Վայ, ինչ լավ ա
մերսի
![]()
Վերջին խմբագրող՝ Chilly: 09.11.2007, 11:45: Պատճառ: Գրառման ավելացում
Եկվոր (27.03.2009)
Չէի կարդացել: Հիմա կարդացի: Ժամանակ չունեմ երկար վերլուծելու, այլապես` մեծ հաճույքով: Կարճ կասեմ` կորսված դասական շնչի ծիլ կա գրածիդ մեջ: Միսիա երևի ունես: Բանաստեղծ ես![]()
Եկվոր (27.03.2009)
«Թախիծ»-ը շատ հավանեցի, լավն է
Մի տեսակ տերյանականություն եմ զգում տողերումդՍպասում եմ հաջորդ ստեղծագործություններիդ
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Թամարա (26.01.2011)
Սա էնքան էլ ինձ դուր չի գալիս, բայց դնում եմ համենայն դեպս, տեսնեմ ում դուր կգա
Գարնան շնչով
Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն,
Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝
Իմ հոգու մեջ արեգակներ են բացում
Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ:
Արևի պես, ու արևից էլ հզոր,
Քո աչքերը իմ աշխարհն են տաքացնում,
Ու ամեն պահ, քնած լինեմ, թե արթուն,
Աչքերիդ լույսն իմ հոգում հույս է բացում:
Ինձ դուր եկավ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
de, karcum em menq shat nman enq stexcagorcum. parzapes es qich aveli lav :-)
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.11.2007, 01:28:
Չեմ հավատում, որովհետեւ գրածներդ չեմ տեսել
Ավելացվել է 2 րոպե անց
Չեմ կարողանում
Չեմ կարողանում ժպիտս զսպել,
Երբ քո մասին եմ հանկարծ մտածում,
Չեմ կարողանում աչքերս փակել,
Ու քեզ չտեսնել աչքերիս առաջ,
Չեմ կարողանում ինքս ինձ խաբել,
Կամ էլ համոզել, թե չեմ սիրում քեզ,
Չեմ կարողանում գլուխս փափուկ բարձին դնելիս
Չպատկերացնել, թե դա գիրկն է քո,
Չեմ կարողանում իմ կյանքում հիմա, կամ ապագայում
Բացի քեզանից, տեսնել ուրիշին,
Չեմ կարողանում քո ներկայության պայծառ լույսի հետ
Չհամեմատել իմ մենակության խավարը տաղտուկ,
Եվ չտառապել
Չեմ կարողանում...
Չեմ կարողանում ապրել առանց ՍԵՐ:
ԳԱՐՈՒՆ Է
Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:
Գարուն ես, սեր իմ,
Լեցուն ես բույրով,
Լեցուն ես գարնան
Անուշ համբույրով:
Գարու՛ն իմ, սե՛ր իմ,
Արի դու ինձ մոտ,
Արի, համբուրեմ
Հոգիդ` դեռ ձյունոտ:
Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:
Վերջին խմբագրող՝ Chilly: 15.11.2007, 12:58: Պատճառ: Գրառման ավելացում
Chilly ջան, շատ լավն են, մանավանդ ես աշնան մեջ, քո դրած գարունը:![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Առաջի երկու բանաստեղծությունները մինչև «ցավը», ինձ դուր չեկան, բայց պատճառը պարզությունը չի,դրանից հետո գրածներդ ավելի հաճելի են կարդացվում
իսկ «ցավը» լավն էր ինձ շատ դուր եկավ տրամադրություն կար խեղդող /չնայած վերջի պահը կարելի է վերանայել, մի քիչ ծեծվում են բառերը/...
Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն,
Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝
Իմ հոգու մեջ արեգակներ են բացում
Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ
Դուրս շատա գալիս էս Տերյանական նրբությունըՔո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ![]()
Love has an enemy, but it is already defeated!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ