User Tag List

Էջ 2 26-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Նորից ես...

  1. #16
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Ուշադրություն դարձրե՛ք վերնագրին. Խոստովանանք.../ավելին ասել չեմ ուզում/

    Մի նեղացի, բայց եթե այս նույն մտքերը արձակ գրես շաատ գեղեցիկ սիրո խոստովանություն կստացվի
    Իրար տակ գրես, թե իրար կողք, իրար հետևից, թե նոր տողից և այլն և այլն, դրանից խոստովանության դեպի գեղեցիկը փոխվելու տրամաբանական ընթացքը չեմ հասկանում: Եթե ըստ քեզ կլինի գեղեցիկ, ուրեմն արդեն գեղեցիկ է...բայց դե.
    Բանաստեղծությունը որոշակի կառուցվածք ունի, ինչ-որ կանոններ, բայց ես դրանք չգիտեմ ու ըստ իս մարդն իր խոհերը կամ զգացումները փոխանցելիս ինքն է ընտրում արձակի կամ չափածոյի տարածքը կամ գոնե սահմանը...
    Այստեղ ես տեսնում եմ երկուսն էլ, իսկ երկուսը մեկում չգիտեմ արդյոք ունի որևէ անուն, թե ոչ...
    Ավելի պարզ ասելու համար Ձեր թույլտվությամբ մի տեղին մեջբերում...
    Ընդամենը երկու քառյակ Հրաչ Թամրազյանի «Ներշնչանք» բանաստեղծ.-ից
    ...
    Նրանք կապված են նույն շնչառությամբ՝
    Բոլոր տողերն այս՝ չափածո-արձակ,
    Երբ զարկերակն է խփում համաչափ,
    Երբ երգչախումբը նրանց քառաձայն
    Խուլ տարերքներն է աշխարհում սանձում
    Ու դուրս է հորդում դեպի այլ աշխարհ՝
    Հաղթահարելով տարածքներն անձուկ
    Ու սահմանները՝ քո հոգուն քաշած...
    ...
    Ախր անպատասխան սիրուց բացի աշխարհում լիքը ուրիշ լավ բաներ կան:
    ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 06.11.2007, 23:32:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.01.2011), Թամարա (26.01.2011)

  3. #17
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Հրաշալի էր, ուղղակի խոսքեր չեմ գտնում մտքերս արտահայտելու համար Արձակդ տակնուվրա արեց ներքնաշխարհս, նույնիսկ ստիպեց հուզվել իրոք որ զենքերից ամենաուժեղը գրիչն է... շարունակիր շատ լավ է ստացվում......
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (27.03.2009)

  5. #18
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Իսկ ինձ հենց այսպես դուր եկավ, ոչ էլ արձակի կարիք զգացի, ասես մեկ շնչով կարդացի Սիրո ազդեցության տակ է միայն, որ ասելիքդ կարող է լինել այնքան համառոտ, պարզ ու անկեղծ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #19
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    ոտանավորներդ հավանեցի
    իսկ այ «Ցավը»… դուրս չեկավ… բացի նրանից, որ թեման ահավո՜ր ծեծված էր, ախր արհեստական բառերը շատ էին…մեկ էլ «ասես թե»-ները… շարունակի գրել, ասածներիցս չնեղվես էլի, դա ուղղակի իմ կարծիքն ա…

    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #20
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորից ես "Ցավը"

    Բա սա ոնց ա?

    Առավոտ

    Թախծոտ շշուկներ, մշուշներ աղոտ...
    Մրմունջներ թաքուն հնչեցին օդում
    Ու երազանքիս մեջ` մի առավոտ...
    Ու առավոտում մի հրաշք կար` դու...

    Եվ առավոտի վաղորդյան օդում
    Քո շնչի անուշ վարդաբույրը կար,
    Ու քո աչքերի երկնագույն մովում
    Ծագող արևի մեղմաշունչ մի կայծ...

    Անէանալով իմ էությունից,
    Քո էությանը ծածուկ դիպչելով,
    Ես հեռանում եմ ինքս ինձանից՝
    Հավերժ դեպի քեզ՝ քեզնից փախչելով...

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), E-la Via (07.09.2010), Kanamar (28.07.2011), Nare-M (07.09.2010), Renata (16.09.2011), Sambitbaba (19.10.2010), Թամարա (26.01.2011), Ինչուիկ (21.12.2010), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

  9. #21
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Դու ուզու՞մ ես լսել
    Անկեղծ խոստովանանք.
    Անկեղծ ասած, էս տիպի՝ չէ
    Բա սա ոնց ա?
    ծեծված. համարյա բոլոր արտահայտությունները մինչև քեզ մի 100 անգամ հանդիպած կլնենք, նույն ձևով:



    ՄՈԴԵՐԱՏՈՐԱԿԱՆ.
    Խնդրում եմ, առանց անհրաժեշության ամեն բանաստեղծության համար նոր թեմա մի բացեք: Միացնում եմ ձեր թեմաները: Որպես խորհուրդ. նոր թեմա բացեք, երբ ուզում եք առանձին շարք ներկայացնել, կամ կոնկրետ բանաստեղծություն դնել քննարկման՝ ձեր ստեղծագործությունների ընդհանուր թեմայի կոնտեքստից դուրս:
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 16.11.2007, 16:44:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (20.09.2010)

  11. #22
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Chilly, բանաստեղծություններդ մոտ էին մաքուր բանաստեղծությանը:
    Զգացմունքներդ արտահայտում ես բավական շոշափելի: Կարդացվում ա: Ասելիքդ իմաստ ունի, արտահայտությունդ պոետիկ ա:
    Լավ էր, որ զերծ էր արհեստական, խրթին պաճուճանքներից:
    Լավ էր, որ նավթալինոտ "գեղարվեստականություն" չկար. "հրակեզ ու ահեղ ճառագայթի" կողքին "գժված կուրծքը" ցույց ա տալիս, որ բառեր փնտրելով ոնց որ չես զբաղվել...
    Սիրո բանաստեղծություններդ բնական էին: Դուրս եկան: Սև թիթեռդ սիրուն գծեր գծեց օդում:
    Հոմո-սապիենսի ֆորմուլան մերկացրեց գլխավորը:
    Ոճդ լավն ա, բայց շարունակիր գրել մենակ քո համար: Մեկ-մեկ, դաժը հաճախ սպրդում ես

  12. #23
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Ռոմանտիկ պատկեր

    Ռոմանտիկ պատկեր...
    Գնում է աղջիկն ու լաց է լինում,
    Իսկ հեռու- հեռվում մի ջահել տղա
    Իրեն կորած է արդեն համարում,
    Ու հուսահատված, ու հուսալքված
    Սրտի փոխարեն նա պոմպ է զգում,
    Որ իր արյունն է ուղղակի քաշում ու տալիս գլխին...
    Մի բան կա միայն տղայի մտքին.
    Մեռնել է ուզում, մեռնել ու ոչինչ,
    Ոչ մի պատառիկ աղջկա խոսքից,
    Ոչ մի SMS ու ոչ մի ժպիտ
    Չի ուզում հիշել:
    Չի ուզում տեսնել
    Ինքն իրեն անգամ նա հայելու մեջ...
    Ռոմանտիկ է չէ՞...
    Ու ծիծաղելի,
    Ու ... թույլ, երևի...
    Կարող եք ազատ, ու գուցե նաև, նույնիսկ՝ անպատիժ
    Ծաղրել տղային...
    Հիմա նա չկա, հիմա ՆԱ չկա...
    07.11.2007

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.08.2011), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011)

  14. #24
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ

    Ձյուն է գալիս, ու համուրում
    Շուրթերդ տաք, հետո հալվում...
    Ու կաթիլն այդ` սեր է բուրում...

    Ձյուն է գալիս, ու մի փաթիլ
    Իմ շուրթին է դիպում հանկարծ,
    Հետո հալվում, դառնում կաթիլ
    Ու կաթիլն այդ` Սեր է բուրում...

    Սեր է բուրում, ասես առաջ
    Քո շուրթին է դիպել նա տաք,
    Ու պոկել է խոր մի հառաչ
    Սիրահարված սրտիցդ բարկ...

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.08.2011), Claudia Mori (22.03.2011), Kanamar (28.07.2011), Morg (12.05.2011), Թամարա (26.01.2011)

  16. #25
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ

    Ձյուն է գալիս, ու համուրում
    Շուրթերդ տաք, հետո հալվում...
    Ու կաթիլն այդ` սեր է բուրում...
    ..
    "Ցավը" և այս բանաստեղծությունը դուրս շատ եկան: Ցավը շատ հեշտ կարդացի, ու հետաքրքիր էր, չգիտեմ, նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել, թե ինչ գրական հնարքներ կամ բացթողումներ կան, նշանակում է լավ գրվածք է:

    Իսկ բանաստեղծությունդ թեթև էր ձյան փաթիլի նման, եկավ նստեց ականջիս ու հալվեց գնաց
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  17. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Chilly, «Առավոտը» բավական հաջող էր ստացվել, սիրուն պատկերներ էին, բայց տների վերջին տողերը բավական թույլ էին, նախորդ երեքի ստեղծած պատկերները փչացնում էին:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.05.2010), Եկվոր (27.03.2009)

  19. #27
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Հմ, բան ու գործ չունեմ, դրա համար էլ կփորձեմ ես էլ կիսվել տպավորություններով, սիրելի Կծու Chilly ջան, կարդացի գրեթե բոլոր գործերդ, որ կան Ակումբում, կարող եմ ասել հետևյալը՝ մեկ-մեկ շատ դիպուկ արտահայտություններ ունես, որոնք իրոք մտածելու տեղիք են տալիս ու դուրս շատ եկան, բայց ինձ տխրեցրեց ծեծված արտահայտությունների շարանը, որոնք ասենք մինչև քո գրածը կարդալը, արդեն հասցրել էին մի քանի անգամ հոգնեցնել: Հետո՝ թեմաները նման են. գուցե փորձես անկապ ինչ-որ բանի մասին գրել, օրինակ՝ ձեր տան պահարանի, հավատա ինձ, դա շատ հետաքրքիր է, ու քեզ էլ կօգնի մի քիչ այլ կերպ պատկերացնել առարկաները, դրանց կյանք տալ, խաղալ բառերի հետ:
    Այս մի քանի հեղինակներն էլ նշեմ, եթե ծանոթ չես, ազատ ժամանակ կարդա, կարծում եմ՝ դուրդ կգան, կօգնեն առավել կատարելագործվել՝ Միսաք Մեծարենց, Սիլվիա Փլաթ, Արթյուր Ռեմբո, Էդգար Պո, Պոլ Վեռլեն, Դանիել Վարուժան...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (26.01.2011)

  21. #28
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Թախիծ

    Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
    Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
    Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
    Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (22.03.2011), E-la Via (07.09.2010), Nare-M (07.09.2010), Sambitbaba (19.10.2010), Երկնային (03.02.2009), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

  23. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Թախիծ

    Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
    Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
    Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
    Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...
    Լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. #30
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. խոստովանանք

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր։
    Շնորհակալ եմ!

    Ավելացվել է 2 րոպե անց
    ՔՈՒՅՐ ԻՄ, ԳԱՐՈՒՆ է

    Գարու˜ն է գալիս,
    Գարու˜ն, սիրելի˜ս…
    Գարուն է գալիս ու լցնում խինդով,
    Լցնում խենթ պարով եւ անմահությամբ
    Մեր գիժ սրտերը, մեր բոց սրտերը...
    Գարու˜ն է գալիս,
    Գարու˜ն է, գարու˜ն...
    Քու՛յր իմ գեղեցիկ, խնդա՛, ծիծաղի˜ր...
    Քանի որ կրկին գարուն է եկել,
    Քանի որ կրկին ամպերն են ցրվել
    Այն մութ ձմեռվա,
    Ու լույսն է գարնան
    Իմ սիրտը շոյում,
    Ուր էլ որ լինեմ`
    Բանտերում մթին,
    Թե քո լույս գրկում…
    Ուր էլ որ լինեմ`
    Գարունն է ձգում,
    Գարունն է գգվում...
    Իսկ դու` ծիծաղի˜ր,
    Խնդա˜
    Քո ջահել, լուսավոր սրտով…
    Ու սիրի˜ր, սիրի˜ր, սիրիր անդադար,
    Սիրիր ու հիշիր,
    Որ ես էլ, այստեղ
    Ամբողջ էությամբ,
    Հոգով ու սրտով
    Սիրու˜մ եմ, սիրու˜մ...
    Ու սերն իմ հավերժ
    Քոնն է լինելու,
    Քու˜յր իմ,
    Սիրելի˜ս...
    Վերջին խմբագրող՝ Chilly: 08.11.2007, 20:01: Պատճառ: Գրառման ավելացում

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.07.2011), Claudia Mori (22.03.2011), E-la Via (07.09.2010), Թամարա (26.01.2011), Կաթիլ (10.01.2011), ԿԳԴ (11.11.2010)

Էջ 2 26-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 337
    Վերջինը: 09.06.2016, 07:26
  2. Նորից արձակ. մի նոր մրցույթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.05.2016, 23:22
  3. Նորից քեզ հետ, հայրիկ...
    Հեղինակ՝ MaryMay, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.12.2010, 11:36
  4. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •