Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Arpine (11.09.2011), Chilly (13.09.2011), Lusinamara (11.09.2011), Meme (11.09.2011), Nadine (12.09.2011)
Մեկն եկավ,
Թե՝
Աչքերդ տուր,
Կույր եմ ախր...
Փոխանակենք արի, ասաց
Երկու կաթիլ բղավոցի,
Երեք լուսնի
Ու մի քանի ժպիտի հետ...
Հիմար էի,
Ասցի՝ արի՜, ժլատ չե՜մ ես...
Ուրիշն եկավ,
Ասաց, խիղճդ կարո՞ղ ես տալ,
Հետ կբերեմ
Երեք օրից...
Փոխարենը՝ վերցրու, հագուստս ու հոգիս...
Դեհ, ի՞նչ արած
Ասացի, որ
Համաձայն եմ:
Անցավ կլոր երեք տարի
Հոգին ցնդեց, իսկ հագուստը մաշվեց - գնաց,
Նա հետ չեկավ...
Շատերն եկան ու գնացին,
Էլ ետ չեկան,
Կամաց - կամաց պակասեցի...
Ու մի պահ էլ
Զգացի, որ էլ
Չեմ ափսոսում...
Ու հիմա էլ
Խաչմերուկում կանգնել եմ, տե՛ս
Արի, վերցրու ինչ դեռ ունեմ,
Միանգամի՜ց...
Ուղիղ կես եմ եղել արդեն,
Քո կեսի հետ ինձ միացրու,
Մեկ էլ տեսար՝ դարձանք ԼՐԻՎ...
Agni (13.09.2011), aragats (13.09.2011), Ariadna (13.09.2011), Arpine (13.09.2011), CactuSoul (13.09.2011), E-la Via (14.09.2011), einnA (13.09.2011), Lusinamara (13.09.2011), Mark Pauler (13.09.2011), Meme (13.09.2011), My World My Space (13.09.2011), Nadine (13.09.2011), Nare-M (13.09.2011), Nimra (30.06.2012), Renata (17.09.2011), Sambitbaba (13.09.2011), Smokie (30.06.2012), Tig (13.09.2011), Արէա (13.09.2011), Գեա (13.09.2011), Եկվոր (17.10.2011), Ժունդիայի (13.09.2011), Ինչուիկ (13.09.2011), Ջուզեպե Բալզամո (14.09.2011), Սլիմ (11.11.2011)
Arpine (13.09.2011), Chilly (13.09.2011), E-la Via (14.09.2011), Lusinamara (13.09.2011), Mark Pauler (13.09.2011), Sambitbaba (13.09.2011), Tig (13.09.2011), Եկվոր (14.11.2012), Ժունդիայի (13.09.2011)
Chilly (13.09.2011), Lusinamara (13.09.2011), Mark Pauler (14.09.2011), My World My Space (13.09.2011), Ջուզեպե Բալզամո (14.09.2011)
Երբ արդեն
Եկել են բոլոր ձյուները,
Ժպտա՛
Ձնհալ պիտի սկսվի,
Ծնու՜նդ
Ձնծաղկի ու կյանքի,
Անվերջ գգվանքի ծնունդ, որ կտանի քեզ
Այնտեղ, ուր խառնվել են բարին ու չարը
Եվ Աստվածները մեկն են.
Լույս...
aragats (11.11.2011), Arpine (11.11.2011), Claudia Mori (11.11.2011), E-la Via (11.11.2011), Lusinamara (11.11.2011), Mark Pauler (21.11.2011), My World My Space (11.11.2011), Nadine (11.11.2011), Nare-M (08.03.2012), Nimra (30.06.2012), Sambitbaba (11.11.2011), Tig (11.11.2011), Արէա (11.11.2011), Գեա (11.11.2011), Ինչուիկ (11.11.2011)
Շնորհավոր
Կուզեի հիմա շնորհավորել,
Օծել քեզ բոլոր շնորհներով իմ,
Համբույր - շնորհներ մարմնիդ դրոշմել
Եվ իգությունդ խառնել երկնքին։
Կուզեի հիմա ինձ քեզ նվիրել,
Երազակաղկանձ ու երազամութ․․․
Փակվող աչքերով երկինքդ սիրել,
Մոռանալ ամեն արգելք ու բարդույթ․․․
Կուզեի․․․ այնքան ծաղիկներ երկնել
Քո մտքի, հոգու, երազի վրա,
Որ իգությանդ տոնն այս խելագար
Վերածվեր ծաղկե հրավառության։
Կուզեի հիմա քո շնչում լինել․․․
aragats (08.03.2012), Arpine (08.03.2012), Claudia Mori (08.03.2012), E-la Via (08.03.2012), KiLa (08.03.2012), Lusinamara (08.03.2012), Mark Pauler (08.03.2012), My World My Space (08.03.2012), Nadine (09.03.2012), Nimra (14.11.2012), Sambitbaba (08.03.2012), Smokie (09.03.2012), Tig (08.03.2012), unknown (08.03.2012), Yeghoyan (27.11.2012), Արևհատիկ (08.03.2012), Ջուզեպե Բալզամո (08.03.2012)
Երբ դու կգաս այգիս
Քո կարոտի բերքը
Հավաքելու,
Դռնակը շատ զգույշ
Եվ անաղմուկ բացիր.
Այնտեղ քնած է Նա
Ծառերից մեկի տակ...
Իսկ երբ այգուց գնաս
Հին հուշերիդ կանչով,
Դռնակը պինդ փակիր:
Kanamar (11.06.2012), Kita (29.05.2012), Lusinamara (01.06.2012), Nadine (14.06.2012), Nimra (14.11.2012), Sambitbaba (13.11.2012), Smokie (29.05.2012), Tig (29.05.2012), Ինչուիկ (31.05.2012), Ջուզեպե Բալզամո (02.07.2012)
Ես չգիտեմ՝ ինչու
Երբ մնում եմ ինձ հետ,
Ինձ թվում է, որ ես
Էլ չկամ:
Ավարտվում է կարծես
Իմ արարը վերջին,
Վարագույրն էլ չկա...
Թքա՜ծ...
Ինձ թվում եմ հանգած,
Զուրկ այն կրակներից,
Որոնք, թվում էր ինձ,
Թե այրում են հոգիս:
Ես չգիտեմ՝ ինչու,
Երբ մնում եմ մենակ,
Արտացոլմանս մեջ
Էլ չկամ...
aragats (01.06.2012), Lusinamara (01.06.2012), Nadine (14.06.2012), Nare-M (02.06.2012), Nimra (30.06.2012), Sambitbaba (13.11.2012), Tig (01.06.2012), Նաիրուհի (02.06.2012), Ջուզեպե Բալզամո (02.07.2012)
Մուշիս գրածներց մեջբերեմ`
վախ, ջահելությունս կարոտեցիԱնէանալով իմ էությունից,
Քո էությանը ծածուկ դիպչելով,
Ես հեռանում եմ ինքս ինձանից,
Հավերժ դեպի քեզ` քեզնից փախչելով...![]()
Chilly (02.07.2012)
Chilly (02.07.2012)
կներեք որ հարցնում եմ, ինչի քանի տարեկան եք որ՞
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 02.07.2012, 15:23: Պատճառ: ավելորդ հարցականների ջնջում
Nimra (02.07.2012)
լքում եմ այն ամենն
ինչ սիրեցի այդպես,
ամենն ինչ թանկ եղավ:
լքում եմ ու սուլում
իմ հին այն մեղեդին,
որ ես էի նորի՜ց,
ու ես էի կրկի՜ն
ու որ լուսաբացներ
իմ թիկունքում կային...
ինչ ծանոթ է կրակն
ու այս ձայները հին,
ինչ ծանոթ են խարույկն
ու իմ այս մեղեդին...
լքում եմ այս ամենն
ու ինձ վերադառնում,
թող լուռ լինի կրկին,
թող տաք լինի կրկին
ու թող նորից, նորի՜ց
ժպիտներս մատնեն
օրերս խենթացած,
սերերս խենթացնող...
ինչ չնչին են հիմա
հրդեհները վայրի...
սպասվում է ապագա՜
սպասվում են կատաղի
վազքեր տափաստանում
իմ երազի գայլի...
լքում եմ ես հիմա,
իմ եսերին բոլոր,
հեռանում եմ խելառ,
հեռանում մեղավոր
ուրիշների աչքում,
բայց և այնքան հանգիստ,
բայց և այնքան ուժեղ,
որ ժպիտս ահա
ցանկանում է պայթել...
aragats (02.07.2012), Nadine (02.07.2012), Nimra (02.07.2012), Sambitbaba (13.11.2012), Smokie (02.07.2012), Ջուզեպե Բալզամո (02.07.2012), Ռուսա (02.07.2012)
դե որ գրել էիք «երդասրդ տարիներս հիշեցի»
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ