Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև,
Թե մեզնից գոնե մե՛կը իր կյանքում
Քանի՜ կնոջ է տենչանքով նայել,
Քանիսի՛ ն՝ մաքուր մի հիացմունքով,
Քանիսի՛ ն՝ միայն եղբոր քնքշությամբ …
Նշեցեք նաև տեղերն ա՛յն կանանց,
Որ կարող էին մեզ խորունկ սիրել,
Բայց մենք այդպես էլ չհանդիպեցի՜ նք։
Եվ թիվն ասացեք ա՛յն մանուկների,
Որ կարող էինք ունենալ կյանքում,
Բայց մենք չունեցա՛ նք ու չե՜ նք ունենա
Եվ թիվը նաև ա՛յն մանուկների,
Որ պիտի մեկը լինեին կարծես,
Բայց մերը չեղա՜ն…
Թե չէ՝ հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ …
Պարույր Սևակ
Էջանիշներ