Չիլի, սիրելիս, ներող եղիր, չդիմացա, փորձեցի գտնել քո "Անանունի" անունը... Նորից, ներող եղիր: ՈՒղղակի շատ էր սրտիս մոտ... ու շատ հուզեց:
Ես հալվեցի քո արևով...
ՈՒ հալվելիս,
Վայելեցի
Բերկրանքներն այն
Հզոր Սիրո,
Որ, անանուն`
Թափառում է Տիեզերքում...
Իմ անանուն,
Քո շնորհիվ
Երազներս`
Սանձարձակված,
Թափառում են
Շուրջբոլորն այս մոլորակի,
Թափառում են Տիեզերքում...
Երազներս
Սանձարձակված
Լքել են ինձ`
Թափառում են Տիեզերքում:
Թափառում են
Քո հետևից.
Իմ Անանուն,
Դու իմ Աստված...
Էջանիշներ