Ժող, նենց եմ ուրախանում որ իմ էս թեմայում սենց ակտիվություն ա լինում
Նախ, շնորհակալ եմ բոլորիդ, դիտողությունները տեղին էին, հաշվի կառնեմ, դա հաստատ:
Sambitbaba, չհասկացա թե ի՞նչ է արել քեզ իմ մականունը (մանավանդ որ Ադամ մականունով ակումբցի արդեն ունենք)իրականում այդ բանաստեղծությունն իրոք նվիրված է Եվա անունով աղջկա...
«Ցավը» պատմվածքս կարելի է ասել իմ առաջին արձակ փորձն է, ու ասեմ, որ այն հիմա այդքան էլ լուրջ չեմ ընդունում` շատ թերի ու թույլ գործ համարելով:
«Չեմ կարողանում»-ը նույնպես իմ ամենասիրած ստեղծագործությունների շարքին չի պատկանում:
Ամեն դեպքում շնորհակալ եմ:
Հ.Գ. Իրականում ակումբում դնում եմ դեռ խակ ստեղծագործություններ, ու քննադատություններն ինձ շատ օգնում են հասկանալու ինքս իմ ստեղծագործությունները: Ես երբեք չեմ համարել թե բանաստեղծ եմ կամ ինչ-որ հատուկ տաղանդ ունեմ գրելու, գրում եմ բացառապես իմ հաճույքի համար, քիչ թե շատ հաջող ստացվածներով էլ կիսվում եմ այստեղ` Ձեզ հետ![]()
Էջանիշներ