User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Alize_etoilik. սրտով ապրող աստղիկը

    «Իրականությունը սրտով տեսնելու ամենակարևոր հատկանիշը մարդիկ չեն նկատում...»։


    Ուլուանա
    Քանի որ Ակումբի ամենաակնառու և սիրված ստեղծագործողներից ես, թերևս սկսենք հենց ստեղծագործական ոլորտին առնչվող հարցերից:

    Alize_etoilik
    Սկսենք:

    Ուլուանա
    Ե՞րբ ես սկսել ստեղծագործել, և ո՞րն է եղել առաջին ստեղծագործությունդ:

    Alize_etoilik
    Վեց տարեկանում, երբ դեռ չէի գրում: Կոչվում էր «Սիրելի գարուն»: Մինչև հիմա անգիր հիշում եմ: Նաև պարզ հիշում եմ, որ երբ գրեցի, պապային ասեցի. «Հա՛յր, ես որոշել եմ գրող դառնալ»:

    Ուլուանա
    Հետաքրքիր է, փաստորեն, դեռ մանկուց արդեն գիտեիր անելիքդ:
    Իսկ հիմա գրելը քեզ համար հոբբի՞ է, թե՞ կոչում կամ առաքելություն:

    Alize_etoilik
    Կարող եմ հաստատ ասել, որ գրելն ինձ համար երբեք հոբբի չի եղել: Կոչում է, թե ոչ` որոշել չեմ կարող: Առաքելությու՞ն... գոնե ինձ համար` այո Իսկ ավելի կոնկրետ` բնական պահանջ

    Ուլուանա
    Քեզ ավելի շատ արձակի՞ մեջ ես ազատ զգում, թե՞ չափածոյի: Ո՞րն է ավելի քոնը:

    Alize_etoilik
    Պահը գիտի... բայց քանի որ ինքս արձակ ավելի շատ եմ սիրում կարդալ, երևի արձակի: Չափածոյում հանգերի սիրահար եմ ուղղակի, իսկ դա այնքան էլ հեշտ չէ:

    Ուլուանա
    Ստեղծագործություններիցդ ո՞րն է քեզ ամենահոգեհարազատը:

    Alize_etoilik
    «Տե՛ս, որ լռում եմ» բանաստեղծությունը:

    Ուլուանա
    Քո կերպարները հիմնականում հորինովի՞ են, թե՞ իրական կյանքից են վերցված:

    Alize_etoilik
    Հորինովի են. մի երկուսն են իրականից վերցված...բայց դե իմ կերպարներին հնարավոր է իրականում էլ հանդիպել... կյանք ա, էլի:

    Ուլուանա
    Իսկ ինքնակենսագրական տարրերը շա՞տ են:

    Alize_etoilik
    Չափածոյում շատ են, արձակում` քիչ: Հերոսներիս խառնվածքի շատ ու շատ գծեր հենց իմն են: «Մարդու տառապանքը» պատմվածքի աղջկա կերպարն ինձ նման է, քանի որ իմ բնավորության գծերից նրա մեջ դրել եմ։

    Ուլուանա
    Մարդկանց ստեղծագործելու դրդապատճառներն ու նպատակները տարբեր են լինում: Օրինակ, դու ինչու՞ ես ստեղծագործում:

    Alize_etoilik
    Զգում եմ կյանքը, կյանքի հերոսներին, հաճախ չեմ գտնում մարդկանց, ում հետ կարելի է ոչ թե բամբասել, այլ մտածել նրանց մասին ու սկում եմ մտածել իմ ստեղծագործություններում: Օրինակ, իմ դրդապատճառը չի կարող լինել հիմա տխրությունը: Հնարավոր է ստեղծագործելիս սկսեմ տխրել` սյուժեի հետ Հետո հասկացել եմ, որ (թող անհամեստ լինի) կյանքը ճիշտ եմ զգում ու որ ունեմ ասելիք, որի միջոցով կարող եմ օգնել ընթերցողին

    Ուլուանա
    Պատահե՞լ է, որ ինչ-որ ստեղծագործությամբ դիմես կոնկրետ մեկին:

    Alize_etoilik
    Իհարկե...

    Ուլուանա
    Իսկ ուղերձդ նրան հասե՞լ է:

    Alize_etoilik
    Չգիտեմ` կարդալիս մտածել է, թե ոչ, որ իր մասին է... Կարծում եմ` հոգուն հասել է... Բայց կա մի կարևոր ստեղծագործություն, որը չի հասել այդ կոնկրետ մեկին, և հույս ունեմ, որ չի հասնի:

    Ուլուանա
    Ինչու՞:

    Alize_etoilik
    Շատ կտանջվի, եթե հասնի:

    Ուլուանա
    Ովքե՞ր են քո սիրած գրողները: Եթե հնարավոր է, նշիր և՛ արձակագրի, և՛ բանաստեղծի անուններ:

    Alize_etoilik
    Էքզյուպերի, Դոստոևսկի, Տագոր... Բանաստեղծ... կոնկրետ չկա, բայց Թումանյանը իմ սիրած պապիկն ա Հետս զրուցող, ինձ կյանք սովորեցնող Ամենայն հայոց իմ պապիկ

    Ուլուանա
    Ուրեմն կարելի՞ է եզրակացնել, որ Թումանյանը քեզ համար ավելին է, քան պարզապես բանաստեղծը:

    Alize_etoilik
    Հենց այդպես

    Ուլուանա
    Ըստ քեզ, դու՝ որպես ստեղծագործող, որևէ գրողի ազդեցություն կրու՞մ ես:

    Alize_etoilik
    Ես ինքս ազդեցություն չեմ զգում, քանզի շատ չեմ կարդում, իսկ բանաստեղծություն գրեթե չեմ կարդում: Հույս ունեմ, որ իմ ոճն ունեմ

    Ուլուանա
    Անկասկած, ունես: Մենք` քո ընթերցողները, կարող ենք դա հաստատել:
    Լսել եմ, որ շատ շուտով լույս է տեսնելու քո առաջին գիրքը: Ինչպիսի՞ ստեղծագործություններ են դրանում ընդգրկված և ի՞նչ սկզբունքով են դրանք ընտրված:

    Alize_etoilik
    «Սիրահարված» բանաստեղծությունները քիչ են: Հիմնականում ես եմ ընտրել: Աշխատել եմ թողնել ոչ միայն իմ հոգին վերլուծող, այլև ընթերցողի հոգին քրքրող բանաստեղծությունները:
    Իսկ արձակները քիչ են, հիմնականում կարդացել եք: Հիմա շատ արձակներ ունեմ, որոնք իբրև թե ավարտված են, բայց ես դրանք ուզում եմ շարունակված տեսնել: Ահա թե ինչու «կիսատ նորությունները» հանված են:
    Ընտրելու սկզբունքը նաև ընթերցողներիցս ստացած քննադատությունների ու գովաբանությունների ստատիստիկան է:

    Ուլուանա
    Կարծում ես` ստեղծագործողը պե՞տք է հաշվի առնի, թե իրենից ինչ է ակնկալում հասարակությունը, ընթերցողը:

    Alize_etoilik
    Պետք է առաջինը հաշվի առնի, թե ինչ է ակնկալում ինքն իրենից, նոր մտածի հասարակության սպասելիքների մասին: Ստեղծագործողը էլ չի լինի, եթե հասարակությունը ստիմուլ չտա... Այն ստեղծագործողը, որը գրում է ոչ միայն իր, այլև դիմացինի համար:

    Ուլուանա
    Լավ, վերադառնանք գրքիդ: Գրքի վերնագիրը կասե՞ս:

    Alize_etoilik
    Թույլ տուր չասել, ուզում եմ անակնկալ լինի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2007, 06:23:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Ուլուանա
    Լավ։ Իսկ գիրքը լույս է տեսնելու քո իսկական անուն-ազգանունո՞վ, թե՞ ինչ-որ գրական կեղծանուն ես ընտրել:

    Alize_etoilik
    Վայ, չեմ էլ մտածել... Լավն էր... Կարծում եմ` անուն-ազգանունը կլինի, բայց իմ ան/կեղծանունը շատ-շատ Ծով լինի

    Ուլուանա
    Իսկ երբևէ մտածե՞լ ես վեպ գրելու մասին:

    Alize_etoilik
    Հա, 4-րդ դասարանում նույնիսկ սկսել եմ , հետո բարեբախտաբար կիսատ եմ թողել: Հիմա էլ եմ մտածում, բայց պատրաստ չեմ դրան

    Ուլուանա
    Ինչու՞:

    Alize_etoilik
    Նախ ծույլ եմ, հավես չեմ անում, ես երկար ոչինչ չեմ սիրում անել, ձանձրանում եմ: Իմ ստեղծածից ձանձրանալուց վախենում եմ , իսկ այն, որ վեպը կարելի է մի քանի տարում գրել, համարձակվում եմ չընդունել, որովհետև ես անհամբեր եմ Մի խոսքով` ես իմ ձեռքը կրակն եմ ընկել:

    Ուլուանա
    Ո՞վ է քո ամենախիստ քննադատը:

    Alize_etoilik
    Ես ու պապաս:

    Ուլուանա
    Ստեղծագործություններդ առաջինը նա՞ է կարդում:

    Alize_etoilik
    Չէ... Ինքը համարյա չի կարդում, բայց որ կարդում է... Մաման է առաջինը կարդում, ավելի ճիշտ` լսում:

    Ուլուանա
    Քո ստեղծագործությունների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք, ըստ քեզ, մինչև հիմա պատշաճ ձևով հասկացված ու մեկնաբանված չեն ընթերցողի կողմից:

    Alize_etoilik
    Այն ստեղծագործությունները, որոնք ներկայացրել եմ ընթերցողին, հիմնականում ճիշտ հասկացվել ու մեկնաբանվել են... Բայց, օրինակ, «Սա է...» ստեղծագործությունը, կարծում եմ, դեռ իր նպատակին չի հասել... Մի երկու բան էլ կա, որ մարդիկ հասկացել են` ոնց ուզել են: Էդ արդեն իմ գործը չի, քանի որ ես էլ եմ գրածս հասկացել` ոնց ուզել եմ...

    Ուլուանա
    Ընդհանրապես նկատել եմ, որ միջսեռային սիրո թեմային գրեթե չես անդրադառնում; Հատկապես քո տարիքում մարդիկ հիմնականում սիրո մասին են գրում, իսկ դու, փաստորեն, մի քիչ այլ ճանապարհով ես գնացել: Ինչո՞վ կբացատրես այդ հանգամանքը:

    Alize_etoilik
    Կարծում եմ` այդ զգացմունքը սկսում են արժեզրկել` նրա մասին շատ խոսելով: Այն երկու սիրող սրտերի սեփականությունն է, որ չի կարելի դարձնել ուրիշինը: Կարելի է վերլուծել իրավիճակները, բայց ոչ մարդկային նվիրական զգացմունքները: Սիրո մասին ինչպես գրել, այնպես էլ կարդալ չեմ սիրում: Սցենարով սերը չեմ սիրում: Իմ ստեղծագործություններում էլ, ինչպես նկատել ես, մեկ-մեկ մակերեսորեն անդրադառնում եմ, բայց չեմ խորանում, որովհետև կարծում եմ` իրավունք չունեմ:
    Բայց չեմ բացառում, որ կգրեմ, որովհետև գրել եմ...

    Ուլուանա
    Ստեղծագործական ճանապարհին հիասթափության ու հուսահատության պահեր ունենու՞մ ես:

    Alize_etoilik
    Հուսահատությունս հիմնականում լինում է այն ժամանակ, երբ կորցնում եմ ներշնչանքս` ինքս էլ չգիտեմ` որտեղից եկած/ երևի «գրողի ծոցից» /: Երբեմն էլ միտքս խեղդում է, ստիպում է գրել, ձեռքերիս համոզել չեմ կարողանում: Ինձ չեն ենթարկվում, կոտրում են ինձ, ներսումս եղածը դուրս հանել չեն թողնում:

    Ուլուանա
    Ստեղծագործություններիդ վերաբերյալ ստացածդ ամենախիստ դիտողությունը ո՞րն է եղել, և ո՞ր ստեղծագործությունդ է ամենաշատը քննադատվել:

    Alize_etoilik
    Ցավոք սրտի, ինձ շատ չեն քննադատում: Մեկ-երկու հոգի կարող է ինչ-որ քննադատական կցկտուր խոսքեր ասած լինեն, բայց չեմ կարողանում մտաբերել...
    Միայն հիշում եմ, որ Բարեկամը մի անգամ գրել էր, որ իմ բանաստեղծությունները ոչինչ չեն ասում Նրա խոսքերը մեջբերեմ, որ հանկարծ սխալ ասած չլինեմ. «Ճիշտն ասած` քո բանաստեղծությունները թույլ են, նրանք ոչինչ չեն արտահայտում, բացի մի տեսակ շինծու մելոդիկ լեզվախաղից, ու բոլորը նույն ոճով:»

    Ուլուանա
    Իսկ դա քեզ վրա ինչպե՞ս էր ազդել:

    Alize_etoilik
    Բարեկամին շատ եմ սիրում` որպես խելացի, հետաքրքիր անդամ և անհատականություն, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, ազդել էր զուտ այն բանի համար, որ կարծում եմ` չկա այնպիսի միտք, որ ոչինչ չի ասում:

    Ուլուանա
    Մի անգամ մեկից այն կարծիքն եմ լսել, որ քո ստեղծագործություններում հույզերն ու զգացմունքները չափից դուրս շատ են: Ի՞նչ կասես սրա մասին:

    Alize_etoilik
    Կասեմ, որ իմ ստեղծագործություններում խուսափում եմ զգացմունքների խտացումից, բայց հույզերից` ոչ: Դրանք շատ են թվում , գուցե, բայց ոչ ինձ, քանզի կարող էին լինել չափից դուրս շատ Ուղղակի իմ ստեղծագործություններում ոչինչ չափ չունի, որովհետև ես ի սկզբանե չափ չեմ որոշում:

    Ուլուանա
    Դու Ակումբում ոտք դնելուդ հենց առաջին պահից գրավեցիր ակումբցիների ուշադրությունն ու համակրանքը քո «Կարմրիկը» հիասքանչ պատմվածքով: Իսկապես բոլորս զարմացած ու հիացած էինք: Հիշում եմ, որ պատմվածքում հույզերի ու ապրումների նկարագրություններն այնքան իրական ու այնքան համոզիչ էին, որ բոլորս համոզված էինք, որ պատմվածքն ինքնակենսագրական է, սակայն դու շուտով հերքեցիր այդ հետաքրքիր, բայց և բավական ցավալի տեսակետը: Այնուամենայնիվ, ինձ շարունակում է հետաքրքրել (համոզված եմ, որ ոչ միայն ինձ ), թե ինչն է հիմք ծառայել այդպիսի սյուժեով պատմվածք գրելու համար: Դժվար է պատկերացնել, որ պարզապես որոշել ես, նստել ու գրել: Նման ստեղծագործությունները սովորաբար ինչ-որ լուրջ դեպքի, խոր ապրումի ազդեցությամբ են գրվում:

    Alize_etoilik
    Անու՛կ, չես հավատա, բայց դա այն եզակի ստեղծագործություններից է, որ այդպես էլ չհասկացա, թե հենց ինչը... Ես դա մի երեք օրում եմ գրել. երեք շնչով: Մեկ ամիս (հիշում եմ` հիմնականում հատակին պառկած) մտքումս կառուցում էի սյուժեն: Միակ հիմքը իմ փափուկ կարմիր շորերով, կարմիր կոշիկներվ ու գլխարկով տիկնիկն է, որին շատ եմ սիրում ու վաղուց որոշել էի, որ մի անգամ տիկնիկիս մասին գրելու եմ: Գրելուց հետո պարզվեց, որ իմ տիկնիկի մասին չեմ գրել: Հաճախ են հարցնում` ո՞նց ծնվեց էդ ստեղծագործությունը, ինչի՞ց... Ես հիմա ասում եմ` հենց այնպես, վերևից...
    Իմ ազդեցությունները հիմնականում ես եմ ստեղծում, փաստորեն
    Սյուժեն ծնվում է`որպես ելակետ ունենալով որևէ կենտրոնական միտք, որ պետք է հերոսների միջոցով հասնի ընթերցողին: Կարմրիկինը հետևյալն է. մենք հաճախ ենք կորցնում այս կյանքում, բայց ամենակարևորը կարող ենք ստեղծել մեր ձեռքով այն հումքից, որ մեր ափերում ենք պահում: Ամեն դեպքում, հիմա հիշում եմ, որ այս միտքը շատ ավելի վաղուց էր եղել, քան այն օրը, երբ նստեցի, որ գրեմ «Կարմրիկը»:


    Ուլուանա
    Լավ, քանի որ արդեն կարծես թե ոտք դրեցինք Ակումբ, սկսենք ամենասկզբից. ինչու՞ հենց Alize_etoilik: Գիտեմ, որ շատերին է հետաքրքրում, թե ինչ է նշանակում մականունդ:

    Alize_etoilik
    Դե, Alizee' անունով ֆրանսուհի երգչուհուն շատ էի սիրում մի ժամանակ: Հետո նրա արվեստի հանդեպ սերս խամրեց, բայց շարունակեցի անունը սիրել: Etoile ֆրանսերենում նշանակում է աստղ, ik-ը իմ կողմից է` որպես աստղիկ:
    Հ.Գ. Հիմա հաճախ կատակում եմ՝ ասելով, որ Ալիզեն աղջկաս անունն ա, որը կլինի իմ կյանքի ամենավառ աստղիկը

    Ուլուանա
    Լավ էլ բացատրություն ես գտել:
    Դու Ակումբի անվերջ հեռացող ու վերադարձող անդամներից ես, ինչպես ասում են` ջրի պես գնում ես, ավազի պես մնում: Հարց է առաջանում. ինչու՞ ես հեռանում և ինչու՞ ես վերադառնում:

    Alize_etoilik
    Գնում եմ, երբ չեմ զգում ինձ, ինչպես ձուկը ջրում: Մնում եմ, երբ իմ ու ուրիշների ցանած ավազն եմ պեղում...

    Ուլուանա
    Դու քո գրառումներում մի քանի անգամ արտահայտել ես այն միտքը, որ Ակումբը քեզ և՛ դրական լիցքեր է տալիս, և՛ բացասական: Փակագծերը կբացե՞ս:

    Alize_etoilik
    Դե, կարծում եմ` այնտեղ, որտեղ կա մարդկային շունչ, չի կարող չլինել դրական ու բացասական լիցք: Առավելևս որտեղ դրականը, այնտեղ ինչ-որ տեղ բացասականը...

    Ուլուանա
    Ուրիշների ստեղծագործությունների մասին կարծիք հայտնելու դեպքում դու, որպես կանոն, դրականորեն ես արտահայտվում, քննադատության դեպքեր, համենայնդեպս, ես չեմ հիշում: Քեզ նման ստեղծագործողի կողմից նման վերաբերմունքը շատերի համար անհասկանալի է: Ինչու՞ ես խուսափում քննադատելուց:

    Alize_etoilik
    Հա, կամ արտահայտում եմ դրականը, կամ լռում եմ բացասականի դեպքում: Բայց էդքան էլ էդպես չի. ըստ իս բավականին նրբանկատ ձևով մեկ-մեկ քննադատել էլ եմ: Որոշ դեպքերում էլ, երբ լռում եմ, ուղղակի զգում եմ, որ տվյալ անդամը բնավ պատրաստ չէ քննադատության և համոզված է, որ հենց իրեն պիտի անպայման գովեն... մտածում եմ չկոտրել նրան: Լավագույն քննադատությունը անտարբերությունն է...

    Ուլուանա
    Բայց չէ՞ որ լռությունը, որը տվյալ դեպքում անտարբերության նշան է ու այդպիսով՝ քննադատություն, կարող է և այլ կերպ մեկնաբանվել. գուցե պարզապես չես կարդացել, դրա համար ես լռում։ Բացի դրանից, առողջ քննադատությունը, վերջիվերջո, կարող է շատ օգտակար լինել տվյալ մարդու հետագա ստեղծագործությունների համար։

    Alize_etoilik
    Պատահում է`լռում եմ արդեն կարդալուց հետո: Պատահում է` լռում եմ` այդպես էլ չկարդալով: իսկ առողջ քննադատությանը դեմ չեմ բացարձակ: Դեմ եմ քննադատել այն մարդկանց, ովքեր դեռևս առողջություն չունեն լսելու... Վախենում եմ կոտրել, եթե սխալ հասկանան: Ես լավ գիտեմ` ինչ է ստեղծագործեղի համար կոտրվելը...

    Ուլուանա
    Իսկ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ կասկածել ես ստեղծագործությանդ վերաբերյալ որևէ մեկի արտահայտած դրական կարծիքի անկեղծությանը:

    Alize_etoilik
    Այո, երբ այդ դրականի մեջ ակնհայտորեն սարսափելի նրբանկատ ձևով բացասականն է խցկվել և արտահայտվողը հակասել է ինքն իրեն։

    Ուլուանա
    Ակումբում այդպիսի դեպքեր եղե՞լ են։

    Alize_etoilik
    Այո... Անուններ չեմ տալու:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.07.2008, 06:55:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Ուլուանա
    Ակումբում բոլորն արդեն գիտեն քո կարգախոսը՝ ժպտա՛: Կարելի է ասել՝ բոլորին պատգամում ես ժպտալ: Իսկ երբ ինքդ վշտացած ես, ի՞նչը կարող է տրամադրությունդ բարձրացնել:

    Alize_etoilik
    Թեթև մի բան նույնիսկ... ժամանակը գիտի...երաժշտությունը, լիմոնը, նկարներ նայելը, հայելու մեջ նայելը… եսիմ։

    Ուլուանա
    Հաճա՞խ ես սիրահարվում:

    Alize_etoilik
    Չէ:

    Ուլուանա
    Իսկ հիմա սիրահարվա՞ծ ես։

    Alize_etoilik
    Էլ չէ...

    Ուլուանա
    Ի՞նչը կարող է քեզ խորապես վիրավորել:

    Alize_etoilik
    Թիկունքից խրված հարվածը, ինչն ինձ մոտ հաճախ ասոցիացվում է կեղծիքի ու նախանձի հետ...

    Ուլուանա
    Քո ո՞ր գիծն ես ամենաշատը գնահատում:

    Alize_etoilik
    Կներես... բարությունը:

    Ուլուանա
    Իսկ ո՞ր հատկանիշիդ պատճառով ես կյանքում ամենաշատը տուժում:

    Alize_etoilik
    Բարության: Այն միշտ էլ շահագործվում է: Իսկ երբ ես զգում եմ, որ շահագործվում է, կորցնում եմ մարդկանց: Յուրաքանչյուր կորուստ դառնահամ է թողնում...

    Ուլուանա
    Քեզ ճանաչելը հե՞շտ է:

    Alize_etoilik
    Ես այն եմ, ինչ կամ, բայց ինձ ճանաչելը իմ աշխարհում սուզվելն է: Շատ բարդ մի աշխարհ ա, որից ես էլ գլուխ չեմ հանում ... Ինձ անընդհատ բացահայտում են, ինչը շատ հեշտ է. սկսվում է բարևից...

    Ուլուանա
    Բնութագրիր քեզ երեք բառով:

    Alize_etoilik
    Մի բան կարող եմ ասել, ոչ երեք բառ.. կյանքի ֆանատ:

    Ուլուանա
    Ո՞րն է երբևէ գործածդ ամենազզվելի արարքը:

    Alize_etoilik
    Փոքր ժամանակ ինչ անում էի, ախպերս իր վրա էր «մեղքս» վերցնում, իսկ ես լռում էի... Մեկ էլ զզվելի ա անընդհատ ուշանալս: Էլի մի բան, որ հիմա գուցե չեմ հիշում... Միայն մանկությունից են մտքեր գալիս:

    Ուլուանա
    Ըստ քեզ, քո ո՞ր հատկանիշը մարդիկ սովորաբար չեն նկատում, որ կուզենայիր նկատեին:

    Alize_etoilik
    Իրականությունը սրտով տեսնելու ամենակարևոր հատկանիշը մարդիկ չեն նկատում...

    Ուլուանա
    Վերջին անգամ ու՞մ ես ներել և, եթե գաղտնիք չէ, ինչի՞ համար:

    Alize_etoilik
    Մի երկու տարի առաջ մի ընկերուհի ունեի, որը, ինչպես հետո պարզվեց, սարքովի տիկնիկ էր, այսինքն՝ հորինել ու ստել շատ էր սիրում: Երբ նրա դեմքը բացահայտվեց, ես շատ ծանր տարա, քանզի արդեն սիրելի էր այդ մեղմ ու բարի, սպիտակ դեմքը: Բաժանվեցինք: Ներեցի շատ ժամանակ անց, երբ կարոտեցի...

    Ուլուանա
    Քո կյանքում հրաշքներ եղե՞լ են:

    Alize_etoilik
    Հա, նույնիսկ շատ վաղուց, երբ դեռ չէի ծնվել: Առաջին հրաշքները ծնողներս են, երկրորդը` եղբայրս, երրորդը`ես... չորրորդը՝ նոր կյանքը, որ ինձ համար ոչինչ կլիներ, եթե նրանք չլինեին: Իրենք ուրիշ կյանք են ինձ համար... Ինքնահակասում ընդունվու՞մ է. նրանք ավելին են երևի, քան հրաշքը... Իսկ ես չգիտեմ` ինչ է հրաշքը...

    Ուլուանա
    Մասնագիտությունդ կասե՞ս։

    Alize_etoilik
    Դե, չի կարելի համարել մասնագիտություն... Ես կասեի՝ այդ «կոչմանը» հասնելու երկարատև աշխատատար ընթացք. արվեստաբանություն

    Ուլուանա
    Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ մասնագիտությունն ընտրեցիր:

    Alize_etoilik
    Օ, լավ հարց է: Ի սկզբանե այդ մասնագիտության մասին չէի էլ մտածել: Ուզում էի իրավաբան դառնալ. էդ դռնից ներս մտա, բայց դուրս եկա , հետո`արևելագետ, ի վերջո, կանգ առա արվեստաբանության վրա, քանի որ ինձ «սազում ա»

    Ուլուանա
    Ես էլ եմ այդպես կարծում, թեև մեր իրականության մեջ շատ չեն այնպիսի գրողները, որոնց մասնագիտությունը այս կամ այլ կերպ առնչվում է արվեստի հետ։ Իսկ, հետաքրքիր է, մասնագիտությունդ որևէ կերպ օգնու՞մ է գրելուն։

    Alize_etoilik
    Չէ... մասնագիտական դասերն են միայն, որ օգնում են ստիպել ինձ լեկցիա գրել

    Ուլուանա
    Լավ, այդ դեպքում մասնագիտությունդ քեզ ի՞նչ է տալիս։

    Alize_etoilik
    Ա՛ն, եսիմ, դե արվեստի հոտառություն երևի: Ինչ խոսք, իմ մասնագիտությանը հմտորեն տիրապետելու համար պիտի մեծապես զբաղվեմ ինքնակրթությամբ ու որքան հնարավոր է շուտ մեկնեմ արտերկիր, քանի որ արվեստի «դպրոց»՝ որպես այդպիսին, Հայաստանում, կարելի է ասել, չի գործում, իսկ մշակութային արժեքների պահպանմամբ ոչ ոք չի զբաղվում, որ ուսումնասիրել կարողանանք: Դեռևս իմ մասնագիտությունը հաջողացրել է իմ մեջ ծնել սեր պատկերագրության նկատմամբ... մտադիր եմ խորանալ... Իսկ մանր-մունր գիտելիքների մասին էլ չխոսեմ...
    Մի խոսքով՝ հոտառություն։

    Ուլուանա
    Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։

    Alize_etoilik
    Շնորհակալ եմ քեզ հետաքրքիր հարցերի համար: Կյանքիս ամենաերկարաձիգ օրերն էին : Հավես էր, իրոք, հաճելի էր
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2007, 06:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Փայլուն էր, ժողովուրդ: Հասուն զրույց էր, հասուն հոգիների խաղաղ երկխոսություն, երկուսդ էլ մոտենում էիք վիրտուոզության` Անուկը հարցեր տալու, բայց հարցով չխեղդելու ունակությամբ, Ծովինարը` իր ալիզեությամբ, էն ալիզեությամբ, որ գերում է անկեղծության պայթունավտանգ չափերով, սիրո ու խաղաղության իր ջերմությամբ: Մնացածը ասել եմ ու դեռ կասեմ Փայլուն էր: Ես ձեզ սիրում եմ

  5. #5
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    լավն եք երկուսով

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Ծով ջան, քեզ շաաատ եմ սիրում, ու այդ սերը մեկնաբանություն չունի, քանի որ հենց հասկանամ սիրո դրդապատճառը, ուղղակի թե ես թե դու կդառնանք խամաճիկներ կյանքի ձեռքերում

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Լավն էր
    Բացի Alizée ու étoile բառերից, մնացած բոլորը նորություններ էին ինձ համար
    Շատ լավն էր:

    Հ.Գ. Անկեղծ ասեմ, արանքներում որոշ տեղեր կային, որ ձանձրացնում էին, այդ պատճառով անցնում էի հաջորդ հարցին

  8. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Հիանալի հարցազրույց էր, շնորհակալություն Ուլուանային և Alize_etoilik-ին
    Ծով,
    Ես երբեք էլ չեմ հավատացել, որ աստղերը մեզանից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  9. #9
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Ուլուանա
    Քո կյանքում հրաշքներ եղե՞լ են:

    Alize_etoilik
    Հա, նույնիսկ շատ վաղուց, երբ դեռ չէի ծնվել: Առաջին հրաշքները ծնողներս են, երկրորդը` եղբայրս, երրորդը`ես... չորրորդը՝ նոր կյանքը, որ ինձ համար ոչինչ կլիներ, եթե նրանք չլինեին: Իրենք ուրիշ կյանք են ինձ համար... Ինքնահակասում ընդունվու՞մ է. նրանք ավելին են երևի, քան հրաշքը... Իսկ ես չգիտեմ` ինչ է հրաշքը...
    Այ էս պահը շատ դուրս եկավ ՀԻանալի միտք էր...Գողացա

    Ապրեք շատ լավն էր
    Loading your personal settings....

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Հրաշալի հարցազրույց էր: Ապրես Անահիտ ջան… Դու էլ Կեցցես Ծովինար ջան` միայն քեզ հատուկ շիտակությամբ, բարությամբ ու պարզությամբ լի պատասխանների համար: Թափանցիկ մի հարցազրույց էր, որտեղ ոչինչ չափազանցած չէր, փոխած, կամ գեղարվեստականացված: Կասկած անգամ չունեմ, որ իմ սիրելի Alize-իկը, որին միրտ նմանացրել եմ «Ալիսը հրաշքների երկրից» հեքիաթի հերոսուհուն, երբեք չի փոխվի ու միշտ կմնա նույն բարի, քնքուշ, նրբանկատ ու տաղանդավոր աղջնակը:

  11. #11
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Քանի որ Ակումբի ամենաակնառու և սիրված ստեղծագործողներից ես, թերևս սկսենք հենց ստեղծագործական ոլորտին առնչվող հարցերից:
    Իհարկե լավ չի, որ հիմնականում սահմանափակվեցիք սկսախով քանի որ ստեղծագործող Ալիզեն դա ընդամենը Ալիզեի մեծ հոգու ու սրտի մի մասն է…
    Ընդանուր առմամբ հարցազրուըցը լավերից եր
    Մեկ էլ լավ խոսքեր տեսա ընդացքում Էլ չէ...

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    ...լավն էր, ինձ էլ դուր եկավ:
    ...
    Մերսի Ջերմ խոսքերի համար

  13. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Շատ լավ զրույց էր , չեմ ուզում անվանել հարցազրույց Uluana-ն իր խորաթափանց հարցերով ու Alize -ն իր լուրջ և միաժամանակ շատ տեղին շրռջանցող պատասխաններով Հարգելի Alize ուզում եմ մաղթեմ , որ սիրահարվես , և դեռ ավելին սիրես ։ Համոզված եմ , որ այդ դեպքում մուսա կոչվածն ավելի հաճախ կգա ու դրանից կշահի ամումբն ու ամունբցիները

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Շատ լավն էր, բայց այստեղից, երբ սկսվեցին «հարցաթերթիկային» հարցերը, ողջ պատկերը կոտրվեց

    Ուլուանա
    Հաճա՞խ ես սիրահարվում:

    Alize_etoilik
    Չէ:
    Ավելացվել է 1 րոպե անց
    Հ.Գ. Ծո՛վ … դե դու գիտես արդեն
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 05.11.2007, 22:04: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #15
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Շա՜տ հետաքրքրությամբ էի կարդում , Ծով ջա՜ն Դու հրա՜շք ես
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  2. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  3. Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում ապրող հայերի մասին
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 07.10.2012, 03:05
  4. Հայաստանից դուրս և Հայաստանում ապրող հայերը
    Հեղինակ՝ eduard30, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 98
    Վերջինը: 21.02.2010, 00:50
  5. Պոեզիա. Անգլիայի մեծագույն ապրող պոետը. Ալիստեր Կրոուլի
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.02.2009, 20:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •