User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը

    Alize_etoilik. սրտով ապրող աստղիկը

    «Իրականությունը սրտով տեսնելու ամենակարևոր հատկանիշը մարդիկ չեն նկատում...»։


    Ուլուանա
    Քանի որ Ակումբի ամենաակնառու և սիրված ստեղծագործողներից ես, թերևս սկսենք հենց ստեղծագործական ոլորտին առնչվող հարցերից:

    Alize_etoilik
    Սկսենք:

    Ուլուանա
    Ե՞րբ ես սկսել ստեղծագործել, և ո՞րն է եղել առաջին ստեղծագործությունդ:

    Alize_etoilik
    Վեց տարեկանում, երբ դեռ չէի գրում: Կոչվում էր «Սիրելի գարուն»: Մինչև հիմա անգիր հիշում եմ: Նաև պարզ հիշում եմ, որ երբ գրեցի, պապային ասեցի. «Հա՛յր, ես որոշել եմ գրող դառնալ»:

    Ուլուանա
    Հետաքրքիր է, փաստորեն, դեռ մանկուց արդեն գիտեիր անելիքդ:
    Իսկ հիմա գրելը քեզ համար հոբբի՞ է, թե՞ կոչում կամ առաքելություն:

    Alize_etoilik
    Կարող եմ հաստատ ասել, որ գրելն ինձ համար երբեք հոբբի չի եղել: Կոչում է, թե ոչ` որոշել չեմ կարող: Առաքելությու՞ն... գոնե ինձ համար` այո Իսկ ավելի կոնկրետ` բնական պահանջ

    Ուլուանա
    Քեզ ավելի շատ արձակի՞ մեջ ես ազատ զգում, թե՞ չափածոյի: Ո՞րն է ավելի քոնը:

    Alize_etoilik
    Պահը գիտի... բայց քանի որ ինքս արձակ ավելի շատ եմ սիրում կարդալ, երևի արձակի: Չափածոյում հանգերի սիրահար եմ ուղղակի, իսկ դա այնքան էլ հեշտ չէ:

    Ուլուանա
    Ստեղծագործություններիցդ ո՞րն է քեզ ամենահոգեհարազատը:

    Alize_etoilik
    «Տե՛ս, որ լռում եմ» բանաստեղծությունը:

    Ուլուանա
    Քո կերպարները հիմնականում հորինովի՞ են, թե՞ իրական կյանքից են վերցված:

    Alize_etoilik
    Հորինովի են. մի երկուսն են իրականից վերցված...բայց դե իմ կերպարներին հնարավոր է իրականում էլ հանդիպել... կյանք ա, էլի:

    Ուլուանա
    Իսկ ինքնակենսագրական տարրերը շա՞տ են:

    Alize_etoilik
    Չափածոյում շատ են, արձակում` քիչ: Հերոսներիս խառնվածքի շատ ու շատ գծեր հենց իմն են: «Մարդու տառապանքը» պատմվածքի աղջկա կերպարն ինձ նման է, քանի որ իմ բնավորության գծերից նրա մեջ դրել եմ։

    Ուլուանա
    Մարդկանց ստեղծագործելու դրդապատճառներն ու նպատակները տարբեր են լինում: Օրինակ, դու ինչու՞ ես ստեղծագործում:

    Alize_etoilik
    Զգում եմ կյանքը, կյանքի հերոսներին, հաճախ չեմ գտնում մարդկանց, ում հետ կարելի է ոչ թե բամբասել, այլ մտածել նրանց մասին ու սկում եմ մտածել իմ ստեղծագործություններում: Օրինակ, իմ դրդապատճառը չի կարող լինել հիմա տխրությունը: Հնարավոր է ստեղծագործելիս սկսեմ տխրել` սյուժեի հետ Հետո հասկացել եմ, որ (թող անհամեստ լինի) կյանքը ճիշտ եմ զգում ու որ ունեմ ասելիք, որի միջոցով կարող եմ օգնել ընթերցողին

    Ուլուանա
    Պատահե՞լ է, որ ինչ-որ ստեղծագործությամբ դիմես կոնկրետ մեկին:

    Alize_etoilik
    Իհարկե...

    Ուլուանա
    Իսկ ուղերձդ նրան հասե՞լ է:

    Alize_etoilik
    Չգիտեմ` կարդալիս մտածել է, թե ոչ, որ իր մասին է... Կարծում եմ` հոգուն հասել է... Բայց կա մի կարևոր ստեղծագործություն, որը չի հասել այդ կոնկրետ մեկին, և հույս ունեմ, որ չի հասնի:

    Ուլուանա
    Ինչու՞:

    Alize_etoilik
    Շատ կտանջվի, եթե հասնի:

    Ուլուանա
    Ովքե՞ր են քո սիրած գրողները: Եթե հնարավոր է, նշիր և՛ արձակագրի, և՛ բանաստեղծի անուններ:

    Alize_etoilik
    Էքզյուպերի, Դոստոևսկի, Տագոր... Բանաստեղծ... կոնկրետ չկա, բայց Թումանյանը իմ սիրած պապիկն ա Հետս զրուցող, ինձ կյանք սովորեցնող Ամենայն հայոց իմ պապիկ

    Ուլուանա
    Ուրեմն կարելի՞ է եզրակացնել, որ Թումանյանը քեզ համար ավելին է, քան պարզապես բանաստեղծը:

    Alize_etoilik
    Հենց այդպես

    Ուլուանա
    Ըստ քեզ, դու՝ որպես ստեղծագործող, որևէ գրողի ազդեցություն կրու՞մ ես:

    Alize_etoilik
    Ես ինքս ազդեցություն չեմ զգում, քանզի շատ չեմ կարդում, իսկ բանաստեղծություն գրեթե չեմ կարդում: Հույս ունեմ, որ իմ ոճն ունեմ

    Ուլուանա
    Անկասկած, ունես: Մենք` քո ընթերցողները, կարող ենք դա հաստատել:
    Լսել եմ, որ շատ շուտով լույս է տեսնելու քո առաջին գիրքը: Ինչպիսի՞ ստեղծագործություններ են դրանում ընդգրկված և ի՞նչ սկզբունքով են դրանք ընտրված:

    Alize_etoilik
    «Սիրահարված» բանաստեղծությունները քիչ են: Հիմնականում ես եմ ընտրել: Աշխատել եմ թողնել ոչ միայն իմ հոգին վերլուծող, այլև ընթերցողի հոգին քրքրող բանաստեղծությունները:
    Իսկ արձակները քիչ են, հիմնականում կարդացել եք: Հիմա շատ արձակներ ունեմ, որոնք իբրև թե ավարտված են, բայց ես դրանք ուզում եմ շարունակված տեսնել: Ահա թե ինչու «կիսատ նորությունները» հանված են:
    Ընտրելու սկզբունքը նաև ընթերցողներիցս ստացած քննադատությունների ու գովաբանությունների ստատիստիկան է:

    Ուլուանա
    Կարծում ես` ստեղծագործողը պե՞տք է հաշվի առնի, թե իրենից ինչ է ակնկալում հասարակությունը, ընթերցողը:

    Alize_etoilik
    Պետք է առաջինը հաշվի առնի, թե ինչ է ակնկալում ինքն իրենից, նոր մտածի հասարակության սպասելիքների մասին: Ստեղծագործողը էլ չի լինի, եթե հասարակությունը ստիմուլ չտա... Այն ստեղծագործողը, որը գրում է ոչ միայն իր, այլև դիմացինի համար:

    Ուլուանա
    Լավ, վերադառնանք գրքիդ: Գրքի վերնագիրը կասե՞ս:

    Alize_etoilik
    Թույլ տուր չասել, ուզում եմ անակնկալ լինի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2007, 06:23:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  2. Բաց նամակ իմ կողքին ապրող հային
    Հեղինակ՝ Tig, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.08.2013, 13:40
  3. Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում ապրող հայերի մասին
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 07.10.2012, 03:05
  4. Հայաստանից դուրս և Հայաստանում ապրող հայերը
    Հեղինակ՝ eduard30, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 98
    Վերջինը: 21.02.2010, 00:50
  5. Պոեզիա. Անգլիայի մեծագույն ապրող պոետը. Ալիստեր Կրոուլի
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.02.2009, 20:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •