Էս կողմերում էլա դա մանրից մոդա դառնում հոպար:
Մեր քաղաքում 3 ծաղկի խանութ կար, հիմա մնացել են 2-ը:
2-ում էլ մշտական հաճախորդ եմ ու տերերը հաստատում են, որ հատկապես մարտի 8-ին իրենց հաճախորդների քանակը տարեցտարի ավելանումա նաև ֆլամանների հաշվին: Բացատրում են նրանով, որ թեև մարտի 8-ը միջազգային տոնա, բայց այն նշելը հիմա ա իրենցում մոդա դառնում ու էս կուլտուրան ներթափանցումա Արևելյան Եվրոպայից:
Ինչ վերաբերումա մի քանի անգամ հնչած մտքին, թե ծաղիկը 2-3 օրա դիմանում, ասեմ, որ էստեղ մարդիկ, ծաղկեփնջի հետ, փոքր պաչկով հատուկ նյութ են տալիս, որն 2 անգամվա օգտագործմանա:
Մեկ սկզբից ես մի քիչ լցնում ծաղկամանի ջրի մեջ, մեկ էլ՝ մի 5-6 օրից՝ նախօրոք ծաղիկների պոչերը թեք անկյան տակ սրելով ու ջուրը փոխելով:
2-րդ անգամ ջուրը փոխելիս միայն պոչերը սրելն էլ բավականա, ինչն օգնումա ծաղկին ավելի հեշտ ներծծել ջուրը:
Էս եղանակով՝ կախված ծաղկի տեսակից ու քո խնամքից, մի 10-15 օր կապրի էդ ծաղիկը քո տանը:






Մեջբերել
Էջանիշներ