User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 136 հատից

Թեմա: Ծաղիկներ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,855
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծաղիկը լավ էլ նվեր ա, ու հեչ պարտադիր չի, որ ծաղկամանով լինի, որ լավը լինի:

    Ուրիշ հարց, որ ծաղիկներն էն գնով են լինում, որ էդ գնով ավեի հետաքրքիր, կիրառական, պետքական բան կառնես:

    Բայց էն, որ ծաղիկով տանդ ինտերիերը թեկուզ կարճ ժամանակով, բայց թարմանում ա, որ սենյակդ անուշ հոտ ա լցնում, արդեն բավարար են, որ իրան լավ նվեր համարես:

    Օրինակ Ջուլի համար դաշտային ծաղիկներ եմ երբեմն առնում: Գինը էնպիսին չի, որ մտածեմ, թե ավելի լավ կարող էի ծախսեի, տուն թարմություն ա բերում, անուշ հոտ ա լցնում: Ի՞նչ վատ ա:
    Ես իմ անունից կարամ ասել։
    Ես ծաղիկ շատ եմ սիրում ու ոնց որ շատերը` էսթետիկ հաճույք եմ ստանում։ Բայց հարցը սրանում չի։ Իմ համար ծաղիկի բիզնեսը ու իրա նվեր լինելու իմաստը հաճելի չեն։ Պարզ օրինակ, էս վերջերս խայտառակ սիրուն ու վայրի մանուշակագույն դաշտային ծաղիկներով էր լցվել Երևանը։ Երևի ինչքան պարապ մարդ կար դրանց հետ/մեջ նկարվել էր։ Հենց էդ տեղը իշմարվեց բիզնես անողների կողմից` ամբողջ էդ բնությունը ավիրվեց, տեղը պռճոկված արմատները մնացին ու ամբողջ քաղաքում սկսեցին վաճառվել էդ ծաղիկները։ Իմաստը?
    Ես շատ ուշադիր եմ նման բաների նկատմամբ։ Տարի կար աջ ու ձախ վայրի կակաչներ էին վաճառում։ Ես կուզենայի, որ էդ վայրի դաշտերը իրանց սիրուն ծաղիկներով մնային։
    Հա, լիքը ծաղիկների տեսակներ կան, որոնք հենց վաճառվելու նպատակով են արհեստականորեն աճացվում, կան, որ ներմուծվում են, դրանք հլա օկ։
    Մյուսը։ Ծախսում ես գումար, որ 3 օր էդ խեղճը թոռոմի ու նետես զիբիլը։ Հաճելի բույր կարող ես այլ կերպ կազմակերպել։
    Հետո, կոնկրետ իմ դեպքում` ես ալերգիկ եմ, հատկապես դաշտային ծաղիկներից գնում եմ էն աշխարհի։ ։Դ Եթե ինձ ելակ նվիրեն ես ավելի կուրախանամ քան ծաղկից, որտև ելակ նվիրելու մեջ ավելի շատ եմ իմաստ տեսնում քան ծաղիկի։ Իսկ, երբ ծաղկամանով են նվիրում` էդ լրիվ ուրիշ հաճույք ա։ Այ իրանք ինձ հաճելի են, որտև գիտեմ, որ չեմ վնասում։ Նենց չի, որ ես ասում եմ ծաղիկ նվիրողները կամ նրանք, ովքեր դա որպես նվեր սիրում են վատն են, որտև ես չեմ կարա մարդկանց ասել` բոյկոտեք նման բաների դեմ, բայց ես ինքս չեմ սիրում։ Եթե քո կինը սիրում ա ու իրան հաճելի ա, հաստատ ես չեմ, որ քեզ կարող եմ ասել` ինչու ես նվիրում? Մի արա էլ նման բան։
    Էս ծաղիկների հետ կապված բան հիշեցի։ Չգիտեմ նկատել եք թե չէ, բայց ձմռանը արդեն մի քանի տարի ա սկսել են եղևնու ճյուղեր կամ շիշկաներ վաճառել։ Եթե ինձ ասեք` Լիզ, էս ամենը շատ գրագետ ա արվում ու բնությունը չի տուժում, կասեմ լավ, բայց ես հետևանքները տեսել եմ։ Դիլիջանում ուղղակի ցխված են ծառերը, ահավոր ա։ Նույնը տանը Նոր Տարուն բնական եղևնի դնելն ա։ Չգիտեմ, չեմ ընդունում։
    Հ.Գ. Հեռախոսով էլ նեռվայնանում եմ գրելուց, գրածիս կեսը կորում ա։
    ։Դ
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.09.2017), Rammstein (03.09.2017), StrangeLittleGirl (03.09.2017), Արշակ (03.09.2017), Նաիրուհի (03.09.2017), Ուլուանա (03.09.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 21.06.2015, 14:33
  2. Սեսիլյա Վեբեր (Cecelia Webber). Մարդ–ծաղիկներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.10.2012, 21:06
  3. Արձակ. Կրակե ծաղիկներ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 05.11.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •