Կնոջը ձեռք բերելով` տղամարդը ձեռք է բերում հենց կնոջը, տղամարդուն ձեռք բերելով` կինը ձեռք է բերում տիեզերքը: Էս էր ասածս, մնացածը դետալներ էին, դետալներ, որոնք կյանքի իմաստն են կրում իրենց մեջ, դետալներ, որոնցից յուրաքանչյուրը տիեզերակառույցի մի ակնարկ է. "Ես կամ, դու իմն ես, մենք հաշտ ենք": Երանի բոլոր նրանց, ովքեր կարող են ապրել էն, ինչ ապրում է Կինը ու, իհարկե, զգալ դա: Մեծ երանություն է, երբ զգում ես, որ կյանքի հետ խոսում ես, երբ կյանքը լուռ չէ: Կյանքը կա ու կաս դու: Հանդիպումից մեծ բան տիեզերքում չկա![]()
Էջանիշներ