User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Կինը - 1

    Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
    Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
    Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
    Խնդրեմ, Կին...
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 03.11.2007, 12:45:

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Էպիգրամ` անհայտ գիտնականին...

    Սլանում ես քայլքով քո անջահել,
    Քիթդ տնկած առաջ` իբրև ածիլ,
    Ո՞վ է արդյոք կյանքդ այդպես մաղել
    Ու հնարել գլուխդ` վարակածին...

    Էպիգրամ անհայտ կնոջը...

    Փալասացած հոգով ու երազով
    Կախված կյանքից անբախտ` բախտին հլու,
    Գոյությանդ սիրտը փոխած հալով,
    Էլ դու չունես ոչինչ կյանքին տալու:

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինը - 1

    Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
    Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
    Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
    Խնդրեմ, Կին...
    խորը մտքեր էին..... այս հատվածը հիշեցրեց ինձ « Երիցս խաչվածը »վեպը

    եթե ունես նման մտորումների շարք, ապա հաճույքով կընթերցեի.....
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը

    Ունեմ` նման ու ոչ նման...

    Աղջիկը

    Նստած եմ 39 համարի երթուղային տաքսու մեջ: Դիմացիս նստարանին նստած ես դու` տատիդ շորերի նոր տարբերակները հագած, տատիցդ ավելի ամոթխած հայացք ունեցող, տատիդ առաջին գիշերվան երնեկ տվող աղջիկ: Շորերդ ու զարդերդ պարզ են, ճիշտ այնպիսին, ինչպիսին հագավ տատդ` դիմացի հարևանի տուն գնալու համար: Կիրակի էր: Տոն: Մայրը ալյուրի ուղարկեց, ու քանի դեռ իր գործերին էր, տատդ հագավ Թիֆլիսից հոր բերած զարդերն ու դուրս եկավ: Քո զարդերն էլ նույնն են` նույն ամոթխած անմեղությամբ: Անմեղսունակության վերածվող հայաքդ` խեթ-խեթ շրջումներիդ ուղեկից դարձրած, գնում ես: Մորդ պատասխանելով, թե տաս րոպեից, ճիշտ տաս րոպեից տանը կլինես` գնում ես: Գնում ես... Բայց չէ, դու չես գնում, երիտասարդ, պատանի կյանքդ է գնում, աստվածատուր մարդն է մեջդ մեռնում` արդեն առանց ջղաձգումների, կյանքն է մեռնում` ազգիդ պատմական ջղաձգումը կենսափորձ դարձրած, դու ես մեռնում` ետևումդ նստած մարդու աչքերում: Մարդ է մեռնում: Արթնանալ է պետք:

  5. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունեմ` նման ու ոչ նման...

    Աղջիկը

    Նստած եմ 39 համարի երթուղային տաքսու մեջ: Դիմացիս նստարանին նստած ես դու` տատիդ շորերի նոր տարբերակները հագած, տատիցդ ավելի ամոթխած հայացք ունեցող, տատիդ առաջին գիշերվան երնեկ տվող աղջիկ: Շորերդ ու զարդերդ պարզ են, ճիշտ այնպիսին, ինչպիսին հագավ տատդ` դիմացի հարևանի տուն գնալու համար: Կիրակի էր: Տոն: Մայրը ալյուրի ուղարկեց, ու քանի դեռ իր գործերին էր, տատդ հագավ Թիֆլիսից հոր բերած զարդերն ու դուրս եկավ: Քո զարդերն էլ նույնն են` նույն ամոթխած անմեղությամբ: Անմեղսունակության վերածվող հայաքդ` խեթ-խեթ շրջումներիդ ուղեկից դարձրած, գնում ես: Մորդ պատասխանելով, թե տաս րոպեից, ճիշտ տաս րոպեից տանը կլինես` գնում ես: Գնում ես... Բայց չէ, դու չես գնում, երիտասարդ, պատանի կյանքդ է գնում, աստվածատուր մարդն է մեջդ մեռնում` արդեն առանց ջղաձգումների, կյանքն է մեռնում` ազգիդ պատմական ջղաձգումը կենսափորձ դարձրած, դու ես մեռնում` ետևումդ նստած մարդու աչքերում: Մարդ է մեռնում: Արթնանալ է պետք:
    Համեմատելով անցյալն ու ներկան ,երիտասարդ աղջնակի և տատիկի կերպարանքով, արդյո՞ք ուզում ես շեշտել անցյալում `միջմարդկային հարաբերութոյւնների անաղարտ լինելու փաստը :

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ինչու՞ ես ձգտում աղջկան նմանեցնել իր տատիկին....
    Վերջին խմբագրող՝ schuschanik: 12.11.2007, 16:22: Պատճառ: Գրառման ավելացում
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեմատելով անցյալն ու ներկան ,երիտասարդ աղջնակի և տատիկի կերպարանքով, արդյո՞ք ուզում ես շեշտել անցյալում `միջմարդկային հարաբերութոյւնների անաղարտ լինելու փաստը :
    Ոչ

    Մեջբերում schuschanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ ես ձգտում աղջկան նմանեցնել իր տատիկին....
    Չեմ նմանեցնում, նման է

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Վերջին նկարագրությունը մի տեսակ բարդ է , չեմ կարողանում հասկանալ տողերի արանքում թաքնված մտքերը: Սակայն ընդհանուր պատմվածքը քաղցր հուշեր արթնացրեց...մի գուցե տատիկս ել է ունեցել Թիֆլիսից բերված զարդեր.....նա թիֆլիսահայ էր....
    ......ոնց կուզեի մի քանի տարով ետ պտտել կյանքի անիվը....
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  8. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինը - 1

    Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
    Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
    Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
    Խնդրեմ, Կին...
    Քո մտորումները կարդալով՝ մարդ կարող է զգալ ու մտածել սովորել, բառիս բուն իմաստով:
    Երբեք չէր մտածի, թե մտորում կոչված տասը տողը կարող է այսքան բան ասել... էնքան խորն է, որ լողալ չիմացողը մինչև խորքը այդպես էլ չի հասնի, բայց չի խեղդվի, որովհետև գրածդ խեղդող չի, այլ փրկող... Փրկում է պարզամտությունից, սև ու սպիտակից բացի մնացած բոլոր գույները տեսնելու անկարողությունից, զգայարանների ժանգոտումից, ուղեղի ծալքերի թառամումից, կյանքն ու մարդուն հասկանալու բացարձակ անընդունակությունից: Երանի թե կարդալով ամեն մեկը սովորի գտնել իր փրկությունը...

    Հ.Գ. «աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած»... էս ինչ գժվելու միտք է...

  9. #9
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

    Կնոջը ձեռք բերելով` տղամարդը ձեռք է բերում հենց կնոջը, տղամարդուն ձեռք բերելով` կինը ձեռք է բերում տիեզերքը: Էս էր ասածս, մնացածը դետալներ էին, դետալներ, որոնք կյանքի իմաստն են կրում իրենց մեջ, դետալներ, որոնցից յուրաքանչյուրը տիեզերակառույցի մի ակնարկ է. "Ես կամ, դու իմն ես, մենք հաշտ ենք": Երանի բոլոր նրանց, ովքեր կարող են ապրել էն, ինչ ապրում է Կինը ու, իհարկե, զգալ դա: Մեծ երանություն է, երբ զգում ես, որ կյանքի հետ խոսում ես, երբ կյանքը լուռ չէ: Կյանքը կա ու կաս դու: Հանդիպումից մեծ բան տիեզերքում չկա

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2010), Զաքար (10.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Philosopher–ի ծնունդն է
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.10.2009, 09:10
  2. Philosopher, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 17.10.2008, 16:44
  3. Philosopher ...
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 22.10.2007, 23:13
  4. Philosopher. Մարդկային դիմանկար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.06.2007, 11:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •