User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Մայր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայր

    Առաջարկում եմ այս բաժնում տեղադրենք մեր ծնողներին նվիրված մեր բանաստեղծությունները:


    Մայր

    Ինչպե՞ս ենք մենք կոչում նրան,
    Ում կյանքով ենք մեր պարտական:
    Ինչպե՞ս ենք մենք կանչում նրան,
    Երբ անհույս ենք անօգնական:
    Մայր,
    Կանչում ենք որդիաբար,
    Մայր,
    Կանչում ենք թեկուզ անմայր:
    Մայր,
    Դեռ չասած բառն այդ անմար,
    Մայր,
    Լսում ես մեր կանչն անճար:
    Մայր,
    Միշտ հասնող որդուդ կանչին,
    Մայր,
    Իմաստուն ու թանկագին:

    Երբ որ պետք է, քո խստությամբ,
    Երբ որ պետք է, քո բարությամբ,
    Ցույց ես տալիս մեզ ճիշտ ուղին,
    Որ մեր ոտքը չառնի քարին:
    Բայց միշտ չէ, որ լսում ենք քեզ,
    Բայց միշտ չէ, որ լինում ենք հեզ,
    Ուզում ենք, որ ինքներս մենք
    Այս աշխարհում կողմնորոշվենք:
    Բայց դու երբեք չես նեղանում,
    Մեզ ներում ես ու հասկանում...
    Շատ մեծեր են ձեզ մեծարել,
    Անթիվ դարեր ձեզ նվիրել,
    Մայրեր ներկա և ապագա
    Ախր ինչպե՞ս ձեզ չսիրել:
    Սերն այդ միշտ չէ արտահայտվում,
    Բայց վառվում է այն մեր սրտում:
    Եվ թեկուզ դարեր էլ անցնեն,
    Անթիվ սերունդներ գան անցնեն,
    Ձեր սերն է մեզ ջերմացնելու,
    Հույսերը մեր ամրացնելու,
    Գուրգուրելու, փայփայելու,
    Նոր ուժ է մեզ պարգևելու...
    Չեմ ուզում ձեզ աստվածացնել,
    Որպես կուռքի ձեզ մեծարել:
    Դուք միշտ պարզ ու միշտ հասարակ,
    Տան օջախի անմար կրակ,
    Եվ ընկեր եք մեզ, և Աստված,
    Ամբողջությամբ սիրով լցված...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    RADIOmanyachka (06.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԵՊՀ. մայր բուհ, թե՞ թյուրիմացություն
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.02.2020, 00:20
  2. Մայր Թերեզա
    Հեղինակ՝ Agape, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.08.2013, 22:05
  3. ՄԱՅՐ
    Հեղինակ՝ Anahit Jan, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.10.2009, 23:20
  4. Մայր Տաճարի պատմությունը:
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 04.12.2008, 05:22
  5. Մայր
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 07.05.2007, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •