Մտահոգված են
03.12.07 06:33
Մտահոգված ենՀայաստանում գործող բոլոր, այդ թվում եւ հակադիր քաղաքական ուժերը համամիտ են այն հարցում, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար:
Ընտրությունների ազատության եւ արդարության կարևոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն և ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:
ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:
Մենք` ներքոստորագրյալներս, մեր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում այս իրավիճակի կապակցությամբ:
Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը:
Դումանյան Վահրամ - ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,
Սեդրակյան Դավիթ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Հակոբյան Հակոբ - ԵՊՀ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,
Սահակյան Արթուր - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
Հակոբյան Յուրի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Հարությունյան Լյուդմիլա - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ղազարյան Հայկ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Չուբարյան Էդուարդ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Խաչատրյան Իշխան - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Հակոբյան Գուրգեն - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,
Մարտիրոսյան Վալերի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,
03 դեկտեմբերի 2007թ.
http://elections.a1plus.am/news/55/
Այս մասին անհանգստացած է նաև "Ժառանգություն" կուսակցությունը`
http://elections.a1plus.am/news/55/
Էջանիշներ