Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Բացարձակապես չկար ողբ իմ գրառման մեջ: Պարզապես հարց էր առաջացել, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել:
Ինչ վերաբերում է ելք գտնելուն, ապա չեմ կարծում, որ այսօր եղած այլընտրանքային լրատվամիջոցները հնարավոր է հասցնել հանրության լայն շերտերին: Թերթերը՝ լրատվամիջոց չեն: Նրանք ամենաշատը կարող են խոսել երեկ կատարվածի մասին, կամ տեղեկացնեն վաղվա կատարվելիքի մասին: Այսօր, հենց այս պահի նորությունները թերթերից ժողովուրդը իմանալ չի կարող: Ռադիոն և հեռուստատեսությունը այլընտրանք չեն, նրանք իշխանության ճնշման տակ են: Ինտերնետի սայտերը անհնար է հասցնել բոլորին, քանի որ դրա համար անհրաժեշտ է բոլորի համար գնել համակարգիչ և ինտերնետ անցկացնել… Եվ չնայած այս իրոք ողբալի վիճակին, իմ գրառման մեջ ողբ չկա: Պարզապես հարց է, ինչո՞ւ: Ինչո՞ւ է այդպես:
Ասեմ ինչու։ Երբ 1994–ին, կարծեմ, ԼՏՊ–ի հրամանագրով դաշնակցական թերթերը փակվեցին, ՀՀՇ–ական խուժանը հարձակվեց խմբագրությունների վրա ու բառի բուն իմաստով ոչնչացրեց Ազամարտի գրականությունը, առաջին համակարգիչները ուղղակի նետում էին ինչ–որ կուզով, երբ միանգամից մի քանի տասնյակ լրագրող գործազուրկ դարձավ։ Այդ ժամանակ հասարակությունը ԼՌԵՑ։

Երբ փակվեց Ա1+–ը, քաղաքական գործիչները դա օգտագործեցին հանրահավաք կազմակերպելու համար, մինչդեռ կարող էին ԱԺ–ում օրենսդրական փոփոխություններով իրավիճակը շտկել։ Այդ ժամանակ էլ, հասարակությունը մասնակցեց մի քանի երթի ու վերջ՝ ԼՌԵՑ։ Անցած, նախանցած տարվա հավաքներին եղել եք՞՝ Ա1–ի լրագրողներից ու մի քանի ՀԿ–ներից բացի ոչ ոք չկար։

Երբ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ինչ–որ մի համարձակ լրագրող փորձում էր քննադատել Անանյանի տգետ և ռեգրեսիվ կրթական քաղաքականությունը կամ ասում էր, որ Նաղաշ–Մաղաշով լրագրող չես սարքի, նույնիսկ այդ լրագրողների համակուրսեցիները ԼՌՈՒՄ ԷԻՆ։

Երբ լրագրող էին ծեծում, ահաբեկում, սպանում...սովորաբար ռեակցիան հետևյալն էր՝ դե հաստատ մի բան արել են էլի...

Երբ անգամ Հ1-ում հերթական քիչ թե շատ համարձակ հաղորդումն է փակվում, ոչ ոք ձայն չէր հանում։ Չէին նկատում։ Ու ինչ էին անում՝ ճիշտ է, ԼՌՈՒՄ ԷԻՆ։

Մենք ունենք հասարակություն, որ հաճույքով կարդում է ՏՎ Ալիք, քան ասենք Առավոտ ու դեռ մի բան էլ երթուղայինում կարդացողին անուն է կպցնում։

Հարգելի Արտգեո, ինչու է մամուլը վերահսկվո՞ւմ ու ինքնագրաքննվո՞ւմ, որովհետև մամուլը գործում է մի հասարակության պայմաններում, որը աղքատ է, տգետ, սահմանափակ ու հետադիմական։ Մամուլը վերահսկվում է, որովհետև չկան գրագետ ու նոր մտածողությամբ լրագրողներ։ Որովհետև հներն էլ հոգնել են ու կոռումպացված են վաղուց։ Հայաստանը վաղուց, շատ վաղուց չունի մամուլ՝ պրոֆեսիոնալ չափանիշներով եթե դատելու լինենք։ Կար ժամանակ, երբ հայկական մամուլը գրեթե առաջինն էր Կովկասում։ Հիմա պետք է երազենք վրացականին հասնելու համար, իսկ ադրբեջանականն արդեն մի քանի տարի է առաջ անցել մեզ։ Այնպես, որ խնդիրը և համակարգի ներսում է և երկրի։ Պետք է ուղղակի ընդունել՝ մենք ի վիճակի չենք ունենալ պրոֆեսիոնալ մեդիա։ Դա չկա այժմ ու չի լինի շոշափելի ապագայում։ Դրա համար, ինտերնետը քիչ թե շատ միակ վայրն է «յոլլա գնալու» համար։