User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Վ նշանակում է Վենդետա / V for Vendetta

  1. #16
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. V for Vendetta/ V նշանակում է Վենդետա

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ու նա նույն կողմում չեք, Գայ Ֆոուքսը ֆորումներ չէր մտնում և բոլոր հնարավոր թեմաներում ներկայացնում իր "ես"ը, նա գործում էր...
    Օ, հավատա ինձ, կոմիքսի Ֆուքսն իր եսը ներկայացնելու մեծ սիրահար էր ու ո՞վ ասեց, թե ես չեմ գործում, ես նույնիսկ գուլպաներ եմ գործում)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #17
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. V for Vendetta/ V նշանակում է Վենդետա

    Շատ լավ ֆիլմն ա, իմ երազանքներից մեկն ա Անգլիայի պառլամենտի շենքը տրաքցնելը
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  3. #18
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պլյուսներ

    + Դերասանական խաղը: Հյուգո Ուիվինգը գերազացում է բոլոր սպասումները. հարկավոր է շատ լավ դերասան լինել՝ խաղալու համար Վ-ի բարդ կերպարը՝ միաժամանակ զրկված լինելով դեմքից և ցանկացած միմիկայից, քարացած ժպիտի դիմակ կրելով: Այն, ինչ նա է ցույց տալիս՝ ժեստերով, ձայնով, աննշան շարժումներով և այլն, քչերը կկարողանային ցույց տալ: Նատալի Պորտմանը նույնպես շատ լավ է խաղում. ուրախ եմ, որ Սկարլետ Յոհանսոնը այդպես էլ չհաստատվեց Իվիի դերի համար (Պորտմանի անգլիական ակցենտը մի քիչ կեղծ է հնչում, բայց դա այնքան էլ չի շեղում): Մի քիչ հիասթափեցնում է Առաջնորդի կերպարը, սակայն այդ հիասթափությունը ավելի շատ կերպարի մեկնաբանության հետ է կապված, քան թե դերասանական խաղի:

    + Տեսարանները: Սա շատ գեղեցիկ ֆիլմ է: Ընդ որում՝ այստեղ գեղեցիկ է նկարված ամեն ինչ՝ թե՛ Վալերիի սիրո պատմությունը, թե՛ Օլդ Բեյլիի պայթյունը, թե՛ Իվիի բանտախուցը: Էքշն հատվածները բավականին քիչ են՝ ամբողջ կինոյի ընթացքում ընդամենը երկու-երեք անգամ, սակայն ամեն ինչ բեմադրված ու նկարահանված է բարձրագույն որակով: Դե, «Մատրիցաները» ստեղծած թիմից ուրիշ բան չես էլ սպասում:

    + Բնօրինակին հիմնականում հավատարիմ մնալը: Միանգամից նշեմ, որ բոլորին չես գոհացնի, բայց ամենախոշոր թերությունների մասին կգրեմ «Մինուսների» տակ: Իսկ մինչ այդ հարկավոր է ասել, որ ֆիլմը ստեղծողները կարողացել են կոմիքսի բարդ նյութը բավականին լավ էկրանավորել: Համենայն դեպս՝ ֆիլմը կարող է գոհացնել և՛ նրանց, ովքեր կոմիքսը կարդացել են, և՛, մանավանդ, նրանց, ովքեր աղբյուրի հետ ծանոթ չեն: Որոշ տեսարաններ գրեթե նույնությամբ կրկնում են կոմիքսը (թե՛ բեմադրության և թե՛ երկխոսությունների առումով), ինչը միայն գովելի է: Ստատիկ նկարներից դեպի դինամիկ պատկեր անցումը կարելի է հաջողված համարել:



    Մինուսներ

    - Որոշ բացթողումներ՝ Վ-ի կերպարի մեջ: Ինձ ճիշտ հասկացեք. Վ-ի կերպարն այս կինոյի ամենամեծ արժանիքներից մեկն է, սակայն, բնականաբար, անթերի չէ (իմ սուբյեկտիվ կարծիքով): Մասնավորապես՝ Վ-ի պլանավորման հանճարը այնքան էլ չէր երևում: Ֆիլմում նա նուարի Մեծ Կոմբինատորը չէր. այսինքն՝ մեզ ասում էին, որ նա է այդ քաշում այդ բոլոր տիկնիկների թելերը, բայց այնքան էլ լավ ցույց չէին տալիս, թե ինչպես: Անձամբ ես կուզենայի, որ այդ պահը ավելի լավ ներկայացված ու մշակված լիներ: Նաև՝ բավականին կարևոր դիալոգներ էին բաց թողնված և այլն: Երկորդական կերպարներն ավելի շատ քննադատելու տեղիք են տալիս, սակայն այդ մասին չեմ գրի:

    - Տարեթիվը: Կոմիքսում հիմնական գործողությունները կատարվում են 90-ականներին, ավելի կոնկրետ՝ 1998թ-ին: Իսկ ֆիլմում, չգիտես ինչու, ամեն ինչ տեղափոխվել է մեր օրերը: Այսինքն՝ պարզ է, թե ինչու. պատմությունը ալտերնատիվ իրականության մասին է, և ինչպես կոմիքսի հեղինակն էր որպես գործողությունների տարեթիվ ընտրել կոմիքսի գրվելու ժամանակը, այնպես էլ ֆիլմի հեղինակներն են ընտրել ֆիլմի նկարահանման շրջանը: Դա, ըստ նախնական մտադրության, պիտի էլ ավելի ուժեղացնի պատմության ազդեցությունը հանդիսատեսի վրա: Սակայն, ամեն դեպքում, սա չափազանց հեռացնում է ֆիլմը կոմիքսից և մեծագույն վնաս է հասցնում սկզբնաղբյուրի մռայլ ու սև մթնոլորտին: Այստեղից էլ ծնվում է երրորդ մինուսը...

    - Ընդհանուր մթնոլորտը: Կոմիքսը կարդացածները կհաստատեն, որ Վ-ի աշխարհը չափազանց մռայլ ու ճնշող վայր է, իսկ Վ-ի իրականության Անգլիան կորած է խավարի մեջ, տառապում է սովից ու հիվանդություններից, այնտեղ իշխում են տոտալիտարիզմը, վախն ու ատելությունը: Գործազրկությունը, մատնությունները և համատարած վերահսկողությունը սովորական երևույթներ են: Ֆիլմում այս ամենը չկա. մի քիչ դժվար է հավատալ այդ նուարին՝ տեսնելով մետաղյա և ապակյա լուսավոր շենքերը, տեխնիկայի նորագույն նմուշներով հագեցած սենյակները, հասարակ քաղաքացիների հարմարավետ տները: Երրորդ համաշխարհայինը նոր է վերջացել, պարոնա՛յք, Եվրոպան ու այլևս Աֆրիկան գոյություն չունեն, Ամերիկան մեռնում է սովից ու էպիդեմիաներից, այդքան ուժեղ լուսավորությունը վնա՛ս է ֆիլմին:


    Ընդհանուր գնահատականս՝ must see (դիտել՝ պարտադիր):
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (29.11.2010)

  5. #19
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոմենթները կարդալով՝ մի պահ սկսեցի կասկածել, որ ես ուրիշ Վ եմ տեսել, դուք՝ ուրիշ: Բայց հենց հասա Rhayader-ին, պարզ դարձավ, որ չէ, նույնն ա եղել: Համաձայն եմ, որպես ֆիլմ էդքան էլ հաջող չէր նկարահանված:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (07.12.2010)

  7. #20
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էս ֆիլմից հետո Փորթմանին սիրահարվեցի

  8. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Քոմենթները կարդալով՝ մի պահ սկսեցի կասկածել, որ ես ուրիշ Վ եմ տեսել, դուք՝ ուրիշ: Բայց հենց հասա Rhayader-ին, պարզ դարձավ, որ չէ, նույնն ա եղել: Համաձայն եմ, որպես ֆիլմ էդքան էլ հաջող չէր նկարահանված:
    Իսկ որպես ի՞նչ էր հաջող նկարահանված: Որպես դոմինոյի բաց առաջնությու՞ն :

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էս ֆիլմից հետո Փորթմանին սիրահարվեցի
    Դու ինչ-որ սխալ հանդիսատես ես : Նատալի Պորտմանին բայ դիֆոլթ սիրահարվում են «Լեոնից» հետո: Մաթիլդա անունն այնքան մեծ կախարդական ուժ ունի, որ այդ ֆիլմից հետո ոմանք սիրահարվում են նաև մադմուզել Ֆրեկեն Բոկի կատվին: Սիրահարվում են անհույս ու անվերադարձ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.12.2010, 19:25:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Barekendan (05.02.2011), Kita (01.12.2010), Leo Negri (02.12.2010), matlev (01.12.2010), Rhayader (07.12.2010), Yellow Raven (02.12.2010)

  10. #22
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ինչ-որ սխալ հանդիսատես ես : Նատալի Պորտմանին բայ դիֆոլթ սիրահարվում են «Լեոնից» հետո: Մաթիլդա անունն այնքան մեծ կախարդական ուժ ունի, որ այդ ֆիլմից հետո ոմանք սիրահարվում են նաև մադմուզել Ֆրեկեն Բոկի կատվին: Սիրահարվում են անհույս ու անվերադարձ:
    Սխալությունս նրանումա, որ <<Լեոնը>> էս ֆիլմից քիչ ավելի ուշ եմ նայել ու եթե մարդիկ <<Լեոնից>> հետո սիրահարվում են, պատկերացրա արդեն սիրահարվածի հետ ինչա կատարվում

  11. #23
    Անդամության թեկնածու Andromeda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2010
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ ֆիլմ է, այն ցույց է տալիս թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրռւմ, ինչ դաժանությունների են ունակ մարդիկ:
    Մեզնից յուրաքանչուրը կարող է զարմանալ, մեղադրել իշխող հասարակարգին, բայց ես համոզված եմ վոր շատերը նրանցից ոչինչով չէին տարբերվի եթե ունենային իշխանություն:
    Ցավալի է բայց փաստ, աշխարհը կլինի այսպիսին քանի դեռ մարդիկ այնպիսին են ինչպիսին կան:
    Վերջին խմբագրող՝ Andromeda: 07.12.2010, 19:36:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է նշանակում CactuSoul
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 07.06.2013, 02:57
  2. ինչ ա նշանակում upgrade
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 16.04.2011, 20:55
  3. «Քուանշել» - ի՞նչ է նշանակում
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.05.2010, 09:39
  4. Դեյվիդ Վենդետտա/David Vendetta
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 15.12.2009, 19:49
  5. Ի՞նչ է նշանակում «հպարտանալ ինչ–որ բանով»
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.11.2009, 01:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •