User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Օրինակի համար Կոկա կոլա, Ֆանտա, Սփրայթ և ոչմիայն: Այս հյութերը մասնագետների կարծիքով քիմիա են և ահավոր վնասում են առողջությանը: Բայց լսելով այդ խոսքերը, մարդիկ շարունակում են ըմպել, քանի որ իրոք նրանք զովացուցիչ են և մարդիկ չեն հավատում նրանց վնասակար լինելուն: Ես միշտ խմել եմ նման հյութեր, անտեսելով այդ խոսքերը: Ինչպե՞ս եք վերաբերվում: Խմու՞մ եք, թե ոչ: Եվ խնդրում եմ բացատրեք, թե իրենք ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել և որքանո՞վ են նրանք վնասակար: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել բնական հյութեր, բայց ինձ թվում է, մեր այսպես կոչված «բնական հյութերը» նույն բանն են, ինչ կոկա կոլան և այլն...: Իսկական բնական հյութ կարելի է համարել այն դեպքում, երբ աչքիդ առաջ օրինակ նարինջը վերցնեն և ճզմեն բաժակի մեջ: էդ դեպքում ես այն իրոք կհամարեմ բնական հյութ և օգտակար: Թե չէ ի՞նչ գիտես, ինչ ներկանյութեր և տարբեր բաներ են խառնում այդ բնական հյութերի մեջ:

  2. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Ես որպես "մի քիչ" բժիշկ ասեմ, որ Կոկա-Կոլան ստեղծվել է որպես բուսական հումքից ստացված դեղ:

    Բայց հետագայում, շատ հաջող մարկեթինգային քայլերով ժողովրդին սովորեցրին հաճույք ստանալ հյութի միջի գազերից, որոնք ամենամեծ վնասն են հասցնում օրգանիզմին (ստամոքսին):
    Սա չի վերաբերում նկուղային պայմաններում արտադրվող հյութերին, որոնց տերերը առանձնապես չեն ստուգում թե ինչ են լցնում հութի մեջ: Այսպիսի հյութերում թունավոր (վնասակար) կարող են լինել բոլոր բաղադրատոմսերը:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Շատ եմ սիրում ԿոկաԿոլա: Հաճախ եմ խմում:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Բայց հետագայում, շատ հաջող մարկեթինգային քայլերով ժողովրդին սովորեցրին հաճույք ստանալ հյութի միջի գազերից, որոնք ամենամեծ վնասն են հասցնում օրգանիզմին (ստամոքսին):
    Ուրեմն բոլոր գազավորված ըմպելիքներն են վնասակար` Ջերմուկ, Բջնի եւ այլն: Չեմ կարծում, որ ԿոկաԿոլայի գազը տարբերվում է Ջերմուկի գազից:

  4. #4
    Atamnabuyjh erik_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2008
    Հասցե
    Հոլանդիա
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    ես էլ խարնվեմ այս խոսակցությանը: ասեմ որ ես նոր եմ հայաստանից հետ եկել ու հայաստանի ոչ մի գազավորված խմիչք այն համն ու հոտը չունի ինչ-որ Եվրոպայինը: կոնկրետ օրինակ ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ խմելուց ես ոչ մի բանի համ չզգացի: ոչ շաքարի, ոչ էլ ԿՈԿԱյին յուրահատուկ համը: միայն ՊԵՊՍԻն էր որ մի քիչ համ զգացի

    իմ խորհուրդը հայաստանում բնակվողներին՝ըմպեք միայն հայաստանի ջերմուկը, բժնին, արզնին......էսքան բան

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Եղբայրս մի քանի ամիս առաջ է ԱՄՆ-ից վերադարձել, ասում է, որ ընդհակառակը՝ այստեղի Կոկա-Կոլան ամերիկյանից լավն է: Գուցե ջուրն է պատճառը, չգիտեմ:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Դե իրենց հոլադիաներում երևի Կոլան էլ է մարիհովհաննեսով, դրա համար էլ լավն է Թեմայի մեջ. Կոլա, Ֆանտա շատ եմ սիրում ու միշտ խմել եմ, Ջերմուկ-մերմուկ երբեք չեմ խմել, ու դեռ ողջ եմ Չնայած՝ ասում են՝ Կոլայի մեջ մեխերը լուծվում են: Հարկավոր է մի օր փորձել...
    DIXI
    carpe noctem

  7. #7
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակի համար Կոկա կոլա, Ֆանտա, Սփրայթ և ոչմիայն: Այս հյութերը մասնագետների կարծիքով քիմիա են և ահավոր վնասում են առողջությանը: Բայց լսելով այդ խոսքերը, մարդիկ շարունակում են ըմպել, քանի որ իրոք նրանք զովացուցիչ են և մարդիկ չեն հավատում նրանց վնասակար լինելուն: Ես միշտ խմել եմ նման հյութեր, անտեսելով այդ խոսքերը: Ինչպե՞ս եք վերաբերվում: Խմու՞մ եք, թե ոչ: Եվ խնդրում եմ բացատրեք, թե իրենք ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել և որքանո՞վ են նրանք վնասակար: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել բնական հյութեր, բայց ինձ թվում է, մեր այսպես կոչված «բնական հյութերը» նույն բանն են, ինչ կոկա կոլան և այլն...: Իսկական բնական հյութ կարելի է համարել այն դեպքում, երբ աչքիդ առաջ օրինակ նարինջը վերցնեն և ճզմեն բաժակի մեջ: էդ դեպքում ես այն իրոք կհամարեմ բնական հյութ և օգտակար: Թե չէ ի՞նչ գիտես, ինչ ներկանյութեր և տարբեր բաներ են խառնում այդ բնական հյութերի մեջ:
    Ես կոկո-կոլա չոմ խմում և չեմ ել սիրում;Ինչ վերաբերվում է բնականին ապա ես խմում եմ իմ մայրիկի սարքած անուշահամ <<կամպոտները>>այլ ոչ թե գնում դրանք;
    Կոկո-կոլան վնաս է այն պատճառով որ այն լինելով ոչ բնական օրգանիզմին, խորթ է և չի յուրացվում, մասնավորապես ստամոքսին;

  8. #8
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Ամեն օր խմում եմ կոկա-կոլա՝ քաջ գիտակցելով ու վրաս զգալով դրա վնասակար հետևանքները: Մի տեսակ կախվածություն է առաջացնում:
    «Բնական» հյութերը ընդհանրապես սրտխառնուք են առաջացնում: Մի խոսքով, ջրից լավ բան չկա:
    Սակայն այնքան միեւնույն է...

  9. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Tea FOREVER

    Կոլա սիրողներին խորհուրդ կտամ փորձել կոլան գազը հանած (ես դրա համար օգտագործում եմ շաքարավազ): Ստացվում է բավականին հաճելի հյութ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Կխնդրեի անպատասխանատու հայտարարություններ չանել, քանզի կոկա-կոլան, ինչպես մեր օրգանիզմ մտնող շատ այլ նյութեր, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր:
    Որպես խորհուրդ կասեի, որ կոկա-կոլան անպայման կուշտ փորով խմեք, քանզի տվյալ դեպքում դրսևորվում են նաև դրական ազդեցությունները:
    Ինչ վերաբերում է բնական հյութերին, ապա կարծում եմ՝ դժվար չէ համից կռահել դրանք իսկապես բնական են, թե ստից է գրված: Ցավն այն է, որ Հայաստան ներմուծվող հյութերի շատ փոքր մասն է իսկապես բնական, դրանք էլ համեմատաբար ավելի թանկ են:

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կխնդրեի անպատասխանատու հայտարարություններ չանել, քանզի կոկա-կոլան, ինչպես մեր օրգանիզմ մտնող շատ այլ նյութեր, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր:
    Բայց ինչքանո՞վ են համեմատելի դրական ու բացասական ազդեցությունները։
    Օղին էլ որոշ դրական ազդեցություններ ունի, բայց բացասականի ու դրականի հարաբերությունն այնքան մեծ է, որ նույնիսկ գովազդը արգելվում է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գազավորված հյութերի վատ ազդեցությունը առողջության վրա

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կխնդրեի անպատասխանատու հայտարարություններ չանել, քանզի կոկա-կոլան, ինչպես մեր օրգանիզմ մտնող շատ այլ նյութեր, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր:
    Որպես խորհուրդ կասեի, որ կոկա-կոլան անպայման կուշտ փորով խմեք, քանզի տվյալ դեպքում դրսևորվում են նաև դրական ազդեցությունները:
    :

    Բյուրակն, որ խնդրեմ չե՞ս ասի դրական ազդեցությունները կոլայի, որ ես էլ մերոնց ասեմ /թե չէ ամեն օր մեր տանը պատերազմ է/:
    Սակայն այնքան միեւնույն է...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ առողջության վերաբերյալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.12.2013, 13:01
  2. Օգտակար է առողջության համար
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 03.07.2013, 00:16
  3. Սեփական առողջության պահպանում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.11.2011, 05:27
  4. Երաժշտության ազդեցությունը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 05.06.2010, 15:05
  5. Միֆերը վնասակար են առողջության համար
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.10.2008, 13:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •