Երևի բոլորդ հիմա կասեք, որ լիովին երջանիկ լինել ուղղակի հնարավոր չէ։ Համաձայն եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հիասքանչ է, միշտ գտնվում է մի բաց, մի թերի կողմ, որը փչացնում է լիակատար երջանկությունը։ Բայց հավանաբար կլինեն որոշակի անհրաժեշտ բաներ, որոնց առկայությունը ձեզ համար կապահովեր եթե ոչ լիակատար, ապա գոնե հարաբերական երջանկություն, այսինքն՝ այնպես, որ դուք ընդհանուր առմամբ գոհ լինեիք ձեր կյանքից, բողոքելու բան առանձնապես չունենայիք։ Այ այդ վիճակն ապահովելու համար ձեզ ի՞նչ է պետք, որ չունեք։ Խնդրում եմ, մի թվարկեք այն ամենը, ինչ ձեր կարծիքով հարկավոր է ձեզ երջանիկ լինելու համար։ Պարզապես նշեք այն բաները, որոնք համարում եք, որ պետք են, բայց ներկա պահին դուք չունեք։
Պարզ է, որ տարբեր մարդկանց համար դրանք կարող են տարբեր լինել, քանի որ տարբեր են ինչպես մարդկանց պահանջները, ձգտումները, այնպես էլ կյանքի պայմանները, այնպես որ այս հարցում ճիշտ կամ սխալ, լուրջ կամ անլուրջ պատասխաններ չեն կարող լինել։
Էջանիշներ