Ընկերուհու/ընկերոջ, ամուսնու/կնոջ ձեռախոսի սմսներն ու հեռախոսազանգերը ստուգո՞ւմ եք: Անձամբ ինձ համար պատասխանը միանշանակ գտել եմ։ Իսկ դուք ի՞նչ եք մտածում և ինչո՞ւ։
Ընկերուհու/ընկերոջ, ամուսնու/կնոջ ձեռախոսի սմսներն ու հեռախոսազանգերը ստուգո՞ւմ եք: Անձամբ ինձ համար պատասխանը միանշանակ գտել եմ։ Իսկ դուք ի՞նչ եք մտածում և ինչո՞ւ։
Ընտրել եմ վերջին տարբերակը,
Պիտի ասեմ, որ ես դրա զոհն եմ եղել, առանց իմ իմացության ստուգվել են իմ էլփոստերը ջնջվել նամակներ, որը ինձ համար խիստ վիրավորական է եղել…
Այնպես որ Դայանա ջան ԱՅՈ պատասխանող հաստատ կլինի![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Քվեարկել եմ "ոչ" որովհետև վերջին տարբերակի հետ մասամբ եմ համաձայն, այսինքն միշտ չէ որ նման վերաբերմունքը հարգանքի պակասությունից է լինում այլ ավելի շատ անվստահության(կոնկրետ սիրեցյալի հանդեպ)...իսկ ընդհանրապես անքաղաքավարության :
Ընկերուհիներիցս մեկի ամուսինը գիտի ընկերուհուս բոլոր էլ-հասցեների ծածկագրերը մի խոսքով իրենց մոտ ամենինչ ընդհանուրա, նա կարծում է, որ իրենց մեջ չպետք է, որևէ առանձին կամ գաղտնի բան լինի, ու ես անգամ իմ անձնականի մասին որևէ բան չեմ կարող նրան գրել ,որովհետև գիտեմ որ ամուսինը անպայման կարդալու է
իսկ ընդհանրապես անքաղաքավարություն
ԵՎ ընդհանրապես ուրիշի նամակները չի կարելի կարդալդա պուճուր ժամանակից բոլորին սովորացրնում էին առաջ
հետո ինչ, որ հիմիկվանները սմս-ներ են կոչվում…
Վերջին խմբագրող՝ Second Chance: 02.11.2007, 14:52:
Love has an enemy, but it is already defeated!
Ոչ քանի որ ոչ ընգերուհի ունեմ ոչ էլ կնիգ:
Ընտրել եմ ոչ տարբերակը, սակայն լինում է նաև որ ժամանակ առ ժամանակ ստուգում եմ նաև կնոջս e-mailը, սակայն միայն իր խնդրանքով (բացառապես նրա ժամանակի բացակայության և սպասվող նամակի առկայության պարագայում): Իմ կարծիքով սմս ները կամ մեյլը ստուգել կարող է այն անձնավորությունը, ով լիովին չի վստահում իր կողակցին (ինչը իմ մոտ նույնացվում է այն բանի հետ, որ դու լիովին չես սիրում կողակցիդ), ես լիովին վստահում եմ իմ կնոջը և ինչպես ասվում է հայֆիլմերից մեկում «ես գիտեմ մի պարզ ճշմարտություն», եթե ընկերուհու/կնոջ կամ ընկերոջ/ամուսնու մտքին եղավ խաբել մյուսին, ապա ոչինչ նրան չի կարող խանգարել, ոչ՛ սմս-ների ստուգումը, ոչ մեյլի ստուգումը և ոչ էլ անգամ կողպեքով նրան տանը փակելը, դեռ ավելին, իմ կարծիքով նման քայլերը կարող են դիմացինին, մեղմ ասած, նյարդայնացնել և ստիպել գնալ խաբեության:
Այնպես որ, ես դրա կարիքը չունեմ և ոչ էլ ցանկություն ունեմ:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Կնտրեի այո պատասխանը… բայց… չե չեմ ստուգի բայն մեկ մեկ նենց եմ ուզում չեք պատկերացնում: Իմ սենտերից եսիմ խի ջնջում եմ, բայց ՍՄՍ-ներս հիշելով հիանում եմ ինքն ինձնով… Ուր մնաց կարդալուց:
Անգամ մտքովս չի անցնի, որ այն հեռախոսում կա մի բան, որ ես չեմ տեսել:![]()
Ընդհանրապես համարում եմ, որ ամուսինները կամ ուղղակի սիրող զույգերը իրարից գաղտնիքների չպետք է ունենան, նկատի ունեմ իրենց անձին վերաբերող գաղտնիքներ, ոչ թե ուրիշների՝ իրենց վստահած գաղտնիքները պատմեն իրար։ Բայց դա պետք է լինի կամավոր, ոչ թե գաղտնալսումների ու ստուգումների միջոցով, քանի որ դրանք ահավոր վիրավորական ու ջղայնացնող են. ընդհանրապես երբ մարդ զգում է, որ մեկը փորձում է իրեն վերահսկել, հետևել իր յուրաքանչյուր քայլին, ակամա ցանկություն է առաջանում նույնիսկ ոչ գաղտնի բաներն էլ թաքցնել։
Ամուսնուս խնդրանքով հաճախ ստուգում եմ նրա նամակները, որովհետև դրանցում դժվար թե այնպիսի բան լինի գրած, որ ես չպետք է իմանամ, եթե ասի, որ այսինչ բանը ես չպետք է կարդամ, որովհետև ինչ–որ մեկի գաղտնիքն է, ուրեմն խնդիր չի լինի։ Ես ինքս իմ նամակները ոչ մեկին չեմ խնդրում ստուգել այն պարզ պատճարով, որ ինձ երբեմն ընկերներս ու մտերիմներս կարող են այնպիսի բաների մասին գրել, որ ընդհանրապես ոչ ոք չպետք է իմանա, այդ թվում և ամուսինս, դա նրանց է վերաբերում, և ամուսինս էլ, դա հասկանալով, երբեք չի պնդում, որ կարդա։ Նա գիտի, որ ես իրենից գաղտնիք չունեմ, ես էլ գիտեմ, որ ինքն ինձնից գաղտնիք չունի, այնպես որ խնդիր չկա։
Ես ինձ սարսափելի վիրավորված կզգամ, եթե ամուսնուս մասին ինչ–որ բաներ պարզեմ ոչ թե անձամբ իրենից, այլ սեփական ստուգումների միջոցով...
Բայցևայնպես, չեմ բացառում, որ եթե հանկարծ լուրջ կասկածներ ունենամ, ու նա ինձ համառորեն ոչինչ չասի, այ այդ ժամանակ արդեն գործի կդնեմ իմ հետախուզական ունակությունները
և կստուգեմ ինչ որ պետք է՝ կասկածներից ազատվելու համար, որից հետո, եթե պարզեցի, որ կասկածներս հիմք ունեին, նրան կասեմ հետախուզությանս և դրա արդյունքների մասին ու բացատրություն կպահանջեմ։
![]()
Մնացած դեպքերում ստուգումները սխալ եմ համարում։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.11.2007, 20:57:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ժամանակին իմ ձեռախոսի սմսներն ու հեռախոսազանգերը բազմիցս անգամ ստուգվել և վերստուգվել էն, ես դա որպես անհարգելի վերաբերմունք չեմ ընդունել քանի որ չունեի ոչինչ թաքցնելու ուստի ինչո՞ւ պետք է անհանգստանաի. թող կարդար ինչքան ուզում էր..
...
Համամիտ եմ Ուլուանայի հետ գրառման այս մասովԶգալով վերահսկողություն քո և քո կատարած գործողությունների նկատմամբ, անկախ քեզանից սկսում ես տարվել թե անտեղի բաները գաղտնի պահելով, թե տեղին գաղտնիքներ ունենալով ու դրանք էլ ավելի ապահով պահելով, մտքում էլ.« Այ հիմա կիմանաս, բա չէ
», ու սեփական հաղթանակից գոհ լինելով, չես էլ զգա, որ այդ ամենը հեռացնում է ձեզ իրարից: Ախր ինչի պիտի թույլ տաք, որ ամենաանկարևորը տվյալ պահին դառնա որոշող ու բաժանարար...
Քվեարկել եմ վերջին տարբերակի օգտին՝ վստահ լինելով, որ ապագայում էլ երբևէ չեմ դիմի սեփական լրտեսական ունակություններիս անգամ ամենամեծ ու սիրտս տանջող կասկածներին հագուրդ տալու համարԵթե նա իմ սիրած անձնավորությունն է, ուրեմն քաջ կիմանա իմ հնարավորությունների մասին, բայց նաև՝ իմ վստահության ու որ ես պատրաստ եմ նրա ամենախենթ արարքները շատ հանգիստ լսելու, հասկանալու ու միասին քննարկելու՝ առանց այլևայլությունների
Նման ստուգումները կվիրավորեն հոգիդ ու, անգամ որոշ ժամանակ անց էլ, միևնույնն է, նույն ստուգման զգացողությունը կունենաս տվյալ մարդու կողքին լինելով
Ես հիմա էլ չեմ ընդունում, որ մտերիմներիցս մեկը կարող է առանց ինձ հարցնելու հեռախոսս վերցնել ու ստուգել հաղորդագրությունների պարունակությունները կամ ստացած զանգերը: Իրենց էլ զգուշացրել եմ, որ եթե ինչ-որ բան է հետաքրքրում, թող հարցնեն, ես կասեմ, եթե այնպիսի բան է, որ չպետք է իմանան, ասենք, հետաքրքիր էլ չէ, դա իմ ընկերուհու գաղտնիքն է և այլն, ապա կասեմ, որ պետք չի իրենց տեղյակ լինելը
Սա հենց այն դեպքերից է, որի մասին կարելի է ասել.«Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզես քեզ հետ վարվեն»:![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Եղել է պահ, երբ հետաքրքրությունից դրդված ուզել եմ կարդալ ինչ-որ մեկի հաղորդագրությունները, բայց դա եղել է գայթակղության պահ...և կարողացել եմ հաղթահարել այդ պահը....
Ուրիշին ուղղված հաղորդագրությունը կարդալը համարում սխալ, քանի որ ամեն մարդ իրավունք ունի ունենալ իր անձնական կյանքը, իչքան էլ այդ մարդը քեզ հարազատ լինի:
Եթե այդ մարդուն վստահում ես ուրեմն պետք է չէ ստուգել նրան, իսկ եթե չկա վստահություն այդ հարաբերությունը երկար չի տևի...
Մի անգամ ինձ շատ հարազ մարդ (որին ես շատ վստահում եմ) կարդացել էր իմ հեռախոսի սմս-ները, ես դա հասկացա նրա խոսքերից , նա այնպիսի բան ասաց որ ես նրան այդ մասին չէի ասել , և ի զարմանս ինձ դա այքան էլ չհուզեց ինձ , մտածեցի եթե չի կարողացել զսպել իր հետաքրքրասիրությունը և կարդացել է , դա ավելի վատ է իր
համար քան իմ....և ձևացրի իբր գլխի չեմ ընկել.....
Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...
Կնոջս էլ. փոստը կամ ՍՄՍ-ները երբեք չեմ կարդացել նույնիսկ այն ժամանակ երբ դեռ չէինք ամուսնացել: Կասեմ ավելին, դրա հնարավորությունը միշտ էլ ունեցել եմ ու այժմ էլ ունեմ…
Ընտրել եմ վերջին տարբերակը, քանի որ տանել չեմ կարող անհիմն կասկածները իսկ դրանց առկայության դեպքում նախընտրում եմ ամենը պարզել հասարակ անկեղծ զրույցի միջոցով՝ առանց ավելորդ անգամ վիրավորելու կասկածամտությամբ դրդված գործողություններով (ՍՄՍ կամ նամակ կարդալով):
Ընդհանրապես ստուգում է նա ով կասկածում է, իսկ սիրո մեջ կասկածը ամենաթունավոր գործոնն է, որը միշտ վիրավորում ու կոմպլեքսավորում է դիմացինիդ քանզի դա մի տեսակ ազատության սահմանափակման ձև է նաև
Ամենամոտ ընկերներիցս մեկը տասնավոր «ապօրինի» կապեր ունի, որոնց հետ կապ է պահպանում հաղորդագրությունների միջոցով... Հատկանշականն այն է, որ եթե նույնիսկ կինը վերցնի հեռախոսը և բացի հաղորդագրությունները, ապա ոչինչ էլ չի պատահի: Բոլոր հաղորդագրությունները կարդալուց կամ ջնջվելուց հետո ջնջվում են ավտոմատ...
Տվյալ դեպքում խոսքը սիրելի էակի մասին էԻ դեպ, ես երբեք չեմ կարդացել այն մարդկանց սմսները ում սիրել եմ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ