Ընտրել եմ ոչ տարբերակը, սակայն լինում է նաև որ ժամանակ առ ժամանակ ստուգում եմ նաև կնոջս e-mailը, սակայն միայն իր խնդրանքով (բացառապես նրա ժամանակի բացակայության և սպասվող նամակի առկայության պարագայում): Իմ կարծիքով սմս ները կամ մեյլը ստուգել կարող է այն անձնավորությունը, ով լիովին չի վստահում իր կողակցին (ինչը իմ մոտ նույնացվում է այն բանի հետ, որ դու լիովին չես սիրում կողակցիդ), ես լիովին վստահում եմ իմ կնոջը և ինչպես ասվում է հայֆիլմերից մեկում «ես գիտեմ մի պարզ ճշմարտություն», եթե ընկերուհու/կնոջ կամ ընկերոջ/ամուսնու մտքին եղավ խաբել մյուսին, ապա ոչինչ նրան չի կարող խանգարել, ոչ՛ սմս-ների ստուգումը, ոչ մեյլի ստուգումը և ոչ էլ անգամ կողպեքով նրան տանը փակելը, դեռ ավելին, իմ կարծիքով նման քայլերը կարող են դիմացինին, մեղմ ասած, նյարդայնացնել և ստիպել գնալ խաբեության:
Այնպես որ, ես դրա կարիքը չունեմ և ոչ էլ ցանկություն ունեմ:
Էջանիշներ