Այո
Ոչ
Չգիտեմ
Իհարկե, եթե նչ-որ մեկի համատեղ կյանքը հիմնված է սեռական հարաբերությունների վրա, դա կայուն չի կարող լինել և երկար չի տևի: Հետ իսկական սերը շատ ավելի բարձրա, քան էտ հավայի մոմենտները
Ես այս թեման կփակեի, անտակտ լինելու պատճառով:
![]()
Ուրախ գրառում:
Պատասխանել եմ չգիտեմ, լավ եմ արել: Էդ կույս ասվածը հարաբերականա, մանավանդ տղաների պարագոյում մանավանդ որ նշված չի՝ ֆիզիկապես![]()
եխ եխ եխ...ինչի հետեւվից եք ընկել՞՞՞
ավելի լավ ա մարդ կույս չլինի ու տրված լինի մեկին ում սիրել ա...ու ետ ամեն ինչը մաքուր սրտով ա արել...քան թե կույս լինի բայց աշխարհի ամենավերջին բաները փորձած լինի...
ես չեմ զարմանա որ հետագայում տղաները ասեն որ աղջիկը հորոսկոպով էլ կույս պիտի լինի...
Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!
Է իսկ եթե մի աղջիկ արդեն մի տասը հոգու իսկականից սիրել ա ու տրվել??? Իսկ եթե արդեն ամուսնացել ա ու էդ ընթացքում ուրիշ մեկին ա մաքուր սիրով սիրել ու տրվել????
Եթե որևէ աղջիկ թքած ունի էդ հասկացության մասով հասարակական կարծիքի վրա, ապա հետագայում չեմ կարծում, որ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ էդ մասով նրա համար արգելք հանդիսանա![]()
Կարող ա՞ թեմայից շեղվում եմ: ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ չէ, որ պետք է արգելք հանդիսանա: Այն երբեք էլ, ըստ էության, արգելք չի հանդիսացել: Տրվողը տրվել է, չտրվողը՝ ոչ: Ձեր մեջ գոյություն ունի փոխադարձ վստահություն, հարգանք, սեր: Եթե դրանք չկան, հաստատ իմացիր, որ "ամուսնություն" կոչվածը կամ "հասարակական կարծիք" հասկացությունը պարզապես դեր չեն կարող խաղալ: Այնպես որ, սիրեք իրար, ոչ թե ամուսնացեք ու մի տրվեք ուրիշին, որովհետև հասարակությունն է այդպես պահանջում, կամ որ ամուսնացել եք:
Лучше Гор могут быть только Горы.
Չգիտեմ արդյոք՞ ճիշտ եմ թե չէ,բայց մի բան հաստատ գիտեմ,որ եթե «Կարմիր խնձոր» ասվածը մինչև հիմա պահպանվելա ուրեմն ավելի լավա ոչ մի աղջիկ թող՛ իրա կյանքում չանի էդ ,որ իրա համար ճակատագրական չդառնա ու հետո իրա արածից փոշմանի ու համ էլ ինչի գնա մեկի տունը հարս , որ լեզուն կարճ լինիավելի լավա էտ ամենինչը լինի ժամանակին, բայց ոչ շուտ՛
Հա ու մի բան էլ պետք չի էտպիսի աղջիկներին խրախուսել![]()
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Շատ չնայեցի թեմայի գրառումները, մենակ ուզում եմ ասեմ, իմ համար տարբերություն չկա իմ սիրելի աղջիկը կույսա թէ չե, էդքան բան
աութսայդերների մեջ աութսայդեր
Չգիտեմ, ոնց պատասխանեմ, որ կոռեկտ լինի..
Հնց էս վերջերս ծանոթիս հետ այդ թեմայով խոսւմ, ու մի հետաքրքիր բան մտաբերեցի..
Իմ տղա ծանոթ-ընկերնորի մեծամասնության (asenq 10-ic 7-i) կարծիքը բավականին լիբեռալ է այդ հարցում ` 100 տարի ա էն վախտերը չեն, որ 16-17 տարեկանում են ամուսնանւմ աղջիկները, մինչև 25 տարեկան ունեցելա 2 (5, 10) ընկեր ու եղելա իրանց հետ ֆիզիկապես մոտիկ - լավա արել, սաղս էլ մարդ ենք, կարևորը ինքը հասուն մարդ լինի ` "դուրս չընկնի" (կամ կույս` ոչ ոքի հետ, իսկ կուսաթաղանթի պատռվելուց հետո` ահ ինչ տարբերություն, իմ այդ 5 ընկերոջ հետ կլինեմ ամբողջ կյանքումս, թե ևս 150 անկապ մարդւ հետ)..
Եվ ինչն է հետաքրքիր, այդ մարդիք շատ հաջողակ են - մեկը 29 տարեկանում Հայաստանի մի բավականին հայտնի ընկերության գենդիրեկտորն է (ամենինչ միմիայն իրա ուժերով ու խելքով), մյուսը 21 տարեկան է - էլի իր հմտությամբ, առանց ծնողների որևէ միջամտության գնեց մեքենա, բնակարան, հիմա վերանորոգում է, երրորդը ֆինանսական այդպիսի հաջողությունների չի հասել, բաjց ընդհանուր Հայաստանի մակարդակով` շաատ լավ վարձատրվող ծրագրավորող է և այլն..
Բայց ամենակարևորը - նրանցից ոչմեկը խնդիր չունի սեքսի հետ և իրենց ընկերուհիների հետ..
Հիշում եմ, խոսում էինք երկրորդի հետ, ու պատմեց "..մեր ընկերներից մեկը ամուսնացավ... ու ես գիտեի, որ էտ աղջիկը ունեցելա շաատ մոտիկ մի ընկեր, ու մենակ ես չէի, որ գիտեի.. ու մեր ընկերը, որ մի ամիս հետո հավաքվեցինք, առաջին բանը որ ասեց էն էր, որ ինքը իրա կնգա մոտ առաջինն էր.. տո ով էր քեզ վաբշե հարցնում, ում էր էտ հետաքրքիր.. իսկ եթե ինձ ինչ-որ մեկը ռիսկ ունենա հարցնի տենց բան իմ կնգա մասին - սեղանը կտամ գլխին.."
Իսկ այն մնացած մասը - կուսության ярые կողմնակիցները.. գիտեք, նրանցից ոչ ոք տենց ֆինանսական հաջողությունների չի հասել, բայց նորմալ, լավ դրության մեջ են..
Բայց, ինչպես ասեցի, դա չի կարևորը.... գիտեմ որ բոլորը խնդիր ունեն սեքսի հետ.
Հիմա ինձ շատ կներեք բաց գրառման համար, կարող է ոմանց դուր չգա, կներեք ևս մեկ անգամ:
Մեկի ուշքումիտքը իրա չափսերն են.. ինքը երբեք սեքս չի ունեցել աղջկա հետ, ու միակ ազնիվ (ըստ իս) մարդնա, որ պարզ ասում էր ` որ կինս ինձ չկարողանա համեմատել..
Մյուսը - էլի չափսերը, իրա ասելով ` չափից դուրս մեծ է ու այդ պատճառով լավ չի "կանգնում" (թե ինչի համար է այդ դեպքում իրեն հենց կույս պետք չգիտեմ, բաըց փաստը մնում է փաստ` պրոբլեմներ կան)..
Բայց գլուխգործոցը իմ մի ծանոթն է..
Ինքը ամենավճրոռոշն է այդ հարցում - իր կինը պտի լինի միայն և միայն կույս.. բայց..
(ես գիտեմ որ ինքը ակումբը չի կարդում) ինքը ունի ռեգուլյառ սեռական հարաբերություններ տղամարդկանց հետ.. բայց քանի որ ինքը միշտ ակտիվ դերում է - իրեն գեյ չի համարում ու բացատրում է նրանով որ մեկա ընկերուհի չունեմ, ինչ տարբերություն ինձ օռալ հաճույք տղանա պատճառում, թե աղջիկը..
Իր ասելով` ասել է միայն ինձ, բայց դե ես պատկերացնում եմ, եթե իր ապագա (անպայման կույս!!!)ընկերուհին աստված գիտի ոնց իմանա..
Սա ուղղակի իմ կյանքի փորձից..
Վերջին խմբագրող՝ Censor: 17.01.2008, 12:32:
Ես ուղղակի մի պատմություն էի ուզում պատմել բայց հասկացա, որ չարժի:
Ես կարծում եմ, որ մարդը ունի երջանիկ լինելու և անձնական կյանք ունենալու իրավունք… և դա պետք չի դարձնել հանրության քննարկման թեմա. Եթե աղջիկը կույս չի և տղան իմանալով հրաժարվումա, ուրեմն չի սիրում, ուրեմն իր համար ավելի կարևոր էին մանրուքները, քան սերը և շփումը սիրած մերդու հետ…
Կասեմ նաև, որ մի անգամ մեր տուն մի տղա էր ուզում գալ ընտանիքով, որ ձեռքս խնդրեն…
Չէի ուզում իրան նեղացնել, բայց իր հետ էլ լինել չէի ուզում…Երբ առանձին խոսում էինք ասացի, որ կույս չեմ (չնայած նրան, որ իրականում կույս եմ) հա… խաբեցի…
վատ եմ արել գիտեմ բայց էտ պահին մտածեցի,որ դա նրան հետ կկանգնեցնի, ինքս էլ դեռ շատ դեբիլ երեխա էի ու…………բայց եղավ էն, ինչը չէի սպասում… ասեց, որ ինձ սիրումա ու էդ կապ չունի, որովհետև իմ կողքը իրան երջանիկա զգում…
Ու զգացի, որ ինքը սիրումա…
Ասածս ինչա…Մարդկային հարաբերություններում դա կարևոր չի… կարևորը էնա, ինչը զգում ես
![]()
Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
Так почему это можем делать мы???
Կարծում եմ ` մեր օրերում կույս լինել կամ չլինելը արդեն աշխարհայացքի հարց է , աղջկա համար պրոբլեմ չի ամուսնանալը : Շատերին եմ ճանաչում , որ իսկի չեն էլ մտածում , թե կարողա չամուսնանան : Փոխվում է ժամանակաշրջանը , փոխվում են արժեքները , այդ թվում և բարոյական ,չեմ ասի դեպի վատը , կասեմ դեպի լիբերալը :
Սիրելի Աննիչկա, չեմ ուզում ուրիշի փոխարեն պատասխանել, կարծում եմ FactorX-ը կպատասխանի քեզ, բայց իմ կողմից միայն մի բան եմ ուզում ասել, որ քաղաքակիրթ մարդկանց համար, ըստ իս, գոյություն ունի միայն սեր, ամենամեծ զենքը դա սերն է, մնացյալը ոչնչություն է, եթե կա իսկական սեր։ Սիրիր և վստահիր։ Իսկ անբարոյականությունը կամ բարոյականությունը կուսաթաղանթի ոչ մի կապ չունեն: Դա արդեն ուղեղի աշխատանքի հետ է կապված։)
Վերջին խմբագրող՝ Ariadna: 18.01.2008, 15:19:
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ