Դու կարող ես համարել որ ՝ Այո:
Ես ոչ մեկի իրավունքներն էլ "Ակումբում" չեմ պաշտպանում: Գրում եմ իմ կարծիքս ու վերջ:…
Ոչ միայն կանացի կերպարը կարող է լինել "տրյապկա", "ապրանք", այլ նաև հակառակ սեռինը:
Նպատակ չունեմ "կպնել" քո, և քո նման մտածողի ինքնասիրությանը և արժեքային համակարգին:
Ունեցիր են, ինչ որ հարկ ես համարում: Սակայն թույլ տուր ինձ էլ ունենամ էն, ինչ ես եմ հարկ համարում: Եթե ցանկանում ես ընթերցել միայն քո և քո նման մտածողների գրառումները, ապա "Ակումբում" կա այդ հնարավորությունը: Ինձ մտցրու անտեսվածների ցուցակիտ մեջ:
Հնազանդությունը, հարգանքը, սերը դեռ չի ենթադրում, որ գործ ունես կատարելության հետ: Մնացածը արժեքային համակարգի հարց է: Որը երբեք էլ դա չի նշանակում, որ իմը ավելի լավն է գլոբալով, քան քունը: Իմը իմ համար է լավը, քոնը քո համար: Սա պարզ և հասկանալի է կարծես: Մնում է միայն ընբռնել սա:
Էջանիշներ