Պետք չէ դեզինֆորմացնել, սեռական պահանջը սեռական հասունացման և հորիզոնական պարերի հետ ոչ մի կապ չունի: Մարդկանց մոտ ինչպես ախորժակը, այնպես էլ սեռական զգայունությունն ու սեռական պահանջը կարող են միանգամայն տարբեր կերպ դրսևորվել: Մարդիկ կան, որ դեռ մանուկ հասակից բուռն բնական սեռական պահանջ են ունենում, մարդիկ էլ կան, որ ողջ կյանքը կարեղ են պորտապար պարել,բայց այդպես էլ չիմանան թե ինչ բան է սեռական պահանջ կոչվածը:
Լեռնցի ջան, այստեղ ոչ ոք ոչ մի կրիմինալ բանց չի գրում, ոչ ոք անբարոյականություն չի քարոզում, որ մտահոգվես թե 16 տարեկան աղջիկը այս ամեն կարդալով կարող է բարոյազրկվել: Ցավալի է, բայց հայ ընտանիքներում սեռական դաստիարակությունը դեռևս փակ թեմա է մնում, բազմաթիվ հայ աղջնակներ և պատանիներ անտեղյակեն, որ գոյություն ունի սեռավարակ կոչվածը: Հենց սեռավարակներն են, որ հետագայում զույգերի մոտ չբերության, վիժումների պատճառ են հանդիսանում:մի 16 տարեկան աղջիկ գալիս ու կարդում է, ու ասում է, սա իմ բնական պահանջն է, և հետագայում ձևավորվում պոռնիկ, որին լավ նպաստում է ներկայումս հեռուստատեսությունում տիրող կեղտանոցը…
Ի դեպ, աղջիկների և տղաների էմոցիոնալ ֆիզիոլոգիական պահանջները լրիվ տարբեր են: Աղջկա համար շատ ավելի կարևոր է տղայի գեղեցիկ սիրահետումը,միասին անցկացրած ռոմանտիկ պահերը, քան հենց բուն սեռական ակտը: Աղջկա համար ռոմանտիկ միջավայյրում սիրելիի ձեռքը բռնելը, նրա ներկայությունը զգալը արդեն կատարյալ երջանկություն է, իսկ տղամարդկանց մոտ լրիվ այլ է, տղամարդու մոտ բնության կողմից լրիվ այլ ֆունկցիա է նախատեսված, տղամարդու համար չկա երջանկություն առանց սեռական ակտի:
Հենց սա է պատճառը, որ 16 տարեկան աղջկը իր առաջ սեռական կյանքով ապրելու սահմանափակումներ պետք է դնի, քանի որ անփորձությունից ելնելով, տղայի կողմից ասված գեղեցիկ խոսքերը, ռոմանտիկ սիրահետումները կարող է ընկալել որպես անկեղծ սիրո դրսևորում, մինչդեռ տղայի մտքին մեկ բան կար: Այս դեպքում խափված աղջիը իրեն ինչ որ չափ կարող է օգտագործված զգալ, որովհեև նրա անաղարտ, ջերմ զգացմունքները տղան օգտագործել է իր սեռական կարիքները բավարարելու համար:
Էջանիշներ