User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ւյս ես

Քվեարկողներ
142. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    54 38.03%
  • Ոչ

    61 42.96%
  • Չգիտեմ

    27 19.01%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 264 հատից

Թեմա: Կուսության ինստիտուտ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կուսության ինստիտուտ

    Դու խոսում ես ծայրահեղությունների մասին: Սրբության և անբարոյականության միջև գոյություն ունի նաև ոսկե միջինը:
    Ես հենց այդ միջինը նկատի ունեի, բայց իհարկե, հայկական երանգներով

    Աննորմալ է, երբ տղամարդը ունի սիրած էակ, որի հետ մինչև ամուսնանալը տարիներով ընկերություն է անում, բայց սեռական կարիքները բավարարելու համար գնում է լրիվ այլ կնոջ մոտ: Ըստ իս, սա շատ ավելի անբարոյական է, քան եթե սիրող զույգերը իրենց զգացմունքները արտահայտեն լիարժեք կերպով:
    Դա մեր ազգի անլուծելի խնդիրներից մեկն է, որը որևէ լուծում չունի, համենայն դեպս այս պահին: Ենթադրենք մի պահ, որ տղան ու աղջիկը գժի պես իրար սիրում են, մի 4 ամսվա էլ արդեն ընկերներ են: Բանը հասնում է սեքսի... ու ենթադրենք, թե մի 2 ամիս հետո նրանք բաժանվում են: Աղջկա վիճակը պատկերացնում ես?

    Շատ ցանկալի կլիներ տեսնել հայ կնոջ երջանիկ կերպար: Երջանիկ մարդը երջանիկ ընտանիքի ծնունդ է: Երջանիկ հասարակությունը կազմված է երջանիկ ընտանիքներից: Նայիր շուրջդ, շատ հազվադեպ կտեսնես կյանքից բավարարված և երջանիկ դեմքեր:
    Պատկերացրու, մի քանի օրինակներ կարող եմ բերել: Իսկ ընդհանրապես, մեծ մասը դժբախտ է կամ չբավարարված, քանի որ ամուսնանում է չսիրելով: Իրոք, հենց չսիրելով, քանի որ ամուսնացողների մեծ մասը կամ սեքսն է շփոթում սիրո հետ, կամ էլ աստված գիտե ինչը: Վերջերս, ներկա եղա մի խոսակցության, երբ ամուսնացած տղամարդիկ գլուխ էին գովում, թե 50 դոլարանոց կանանց մոտ են գնացել Տխուր է, ուրեմն իրենց կանայք չեղան-չեղան, դրանց չափ էլ չեն կարող տալ իրենց տղամարդկանց կամ... իրենց տղամարդիկ չեն կարող դա վերցնել իրենց կանանցից... Բարդ հարց է

    Եվ պետք չէ ամեն ինչ վերագրել սոցիալական գործոնին:
    Այսինքն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կուսության ինստիտուտ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա մեր ազգի անլուծելի խնդիրներից մեկն է, որը որևէ լուծում չունի, համենայն դեպս այս պահին: Ենթադրենք մի պահ, որ տղան ու աղջիկը գժի պես իրար սիրում են, մի 4 ամսվա էլ արդեն ընկերներ են: Բանը հասնում է սեքսի... ու ենթադրենք, թե մի 2 ամիս հետո նրանք բաժանվում են: Աղջկա վիճակը պատկերացնում ես?
    Հասարակական կարծիքը երկնքից չի պարտադրվում, հասարակական կարծիքը ձևավորում ենք հենց մենք ` հայերս, առավելապես հայ տղամարդիկ: Ցանկացած կախվածություն թուլության նշան է: Պետք է ընդունել, որ հայ տղամարդկանց գերակշիռ մասը հասարակական կարծիքից լուրջ կախվածություն ունի: Ի՞նչ կասի ախպերությունը, ի՞նչ կասի հարևանությունը: Ցավալի է, բայց տղամարդկանց գերակշիռ մասնը որոշումներ կայացնելիս հենվում է ոչ թե սեփական, այլ հասարակական կարծիքի վրա: Ինչպես փորձն է ցույց տալիս, այս մարտավարությունը առողջ հասարակություն ձևավորելուն չի կարող նպաստել:

    Իսկ ընդհանրապես, մեծ մասը դժբախտ է կամ չբավարարված, քանի որ ամուսնանում է չսիրելով:
    Բնական է, երբ առաջնորդողը կախվածությունն է, ընտրությունը կիկին կատարվում է ոչ թե սրտի թելադրանքով, այլ ծրագրավորված մտածողությամբ:

    Իրոք, հենց չսիրելով, քանի որ ամուսնացողների մեծ մասը կամ սեքսն է շփոթում սիրո հետ, կամ էլ աստված գիտե ինչը:
    Ես կասեի հակառակը, կարծրացած մտածողությունը ստիպում է սերը և սեքսը դնել հակառակ բևեռներում: Չէ որ կնոջը մաքուրով են սիրում, կինը երեխաների մայրն է, հետևաբար սեքսը պետք է դրսում փնտրել:

    Վերջերս, ներկա եղա մի խոսակցության, երբ ամուսնացած տղամարդիկ գլուխ էին գովում, թե 50 դոլարանոց կանանց մոտ են գնացել Տխուր է, ուրեմն իրենց կանայք չեղան-չեղան, դրանց չափ էլ չեն կարող տալ իրենց տղամարդկանց կամ... իրենց տղամարդիկ չեն կարող դա վերցնել իրենց կանանցից... Բարդ հարց է
    Հենց սա էլ ապացույցն է իմ վերը նշված խոսքերի: Չէ որ սեփական կինը սրբություն է, նրան չի կարելի<<պղծել>>: Քանի որ սեքսը կեղտոտ բան է, հետևաբար դրա իսկական վայելքը կարելի է ճաշակել միայն կեղտոտների հետ:

    Այսինքն..
    Դե ասելիքս այն է, որ մարդկանց մեծ մասը իրենց երջանկության կամ դժբախտության պատճառը պայմանավորում է միայն սոցիալական գործոնով, ինչը ըստ իս մոլորություն է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կուսության ինստիտուտ

    .Հասարակական կարծիքը երկնքից չի պարտադրվում, հասարակական կարծիքը ձևավորում ենք հենց մենք ` հայերս, առավելապես հայ տղամարդիկ: Ցանկացած կախվածություն թուլության նշան է: Պետք է ընդունել, որ հայ տղամարդկանց գերակշիռ մասը հասարակական կարծիքից լուրջ կախվածություն ունի: Ի՞նչ կասի ախպերությունը, ի՞նչ կասի հարևանությունը: Ցավալի է, բայց տղամարդկանց գերակշիռ մասնը որոշումներ կայացնելիս հենվում է ոչ թե սեփական, այլ հասարակական կարծիքի վրա: Ինչպես փորձն է ցույց տալիս, այս մարտավարությունը առողջ հասարակություն ձևավորելուն չի կարող նպաստել:

    Բնական է, երբ առաջնորդողը կախվածությունն է, ընտրությունը կիկին կատարվում է ոչ թե սրտի թելադրանքով, այլ ծրագրավորված մտածողությամբ:
    Անձամբ ես թքած կունենամ ամենահետաքրքիր հասարակության ամենահետաքրքիր կարծիքի վրա, եթե աղջկան սիրեմ: Բայց ես, քանի որ բնականաբար ինձ լավ գիտեմ, օրինակն իմ վրա եմ բերում, կուզենամ, որ իմ կյանքի ընկերոջ առաջին և վերջին տղամարդը լինեմ ոչ թե այն պատճառով, որ "հասարակությունն է այդպես ուզում", այլ այն պատճառով, որ ես այդպես եմ մտածում, այդպես եմ ցանկանում և դա եմ գտնում ճիշտ

    Ես կասեի հակառակը, կարծրացած մտածողությունը ստիպում է սերը և սեքսը դնել հակառակ բևեռներում: Չէ որ կնոջը մաքուրով են սիրում, կինը երեխաների մայրն է, հետևաբար սեքսը պետք է դրսում փնտրել:

    Հենց սա էլ ապացույցն է իմ վերը նշված խոսքերի: Չէ որ սեփական կինը սրբություն է, նրան չի կարելի<<պղծել>>: Քանի որ սեքսը կեղտոտ բան է, հետևաբար դրա իսկական վայելքը կարելի է ճաշակել միայն կեղտոտների հետ:
    Դեհ, եթե մարդիկ այդքան բութ են, որ նման կերպ են մտածում, թող գնան իրենց դոլարանոցների մոտ...

    Դե ասելիքս այն է, որ մարդկանց մեծ մասը իրենց երջանկության կամ դժբախտության պատճառը պայմանավորում է միայն սոցիալական գործոնով, ինչը ըստ իս մոլորություն է:
    Հաաա Կիսում եմ քո կարծիքը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 07.09.2009, 12:52
  2. Intuit.ru - Ինտեռնետային ինստիտուտ
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.01.2009, 18:04
  3. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •