Այո
Ոչ
Չգիտեմ
Կասեմ մի բան. ավելի լավ է շատ սեքսով զբաղվել, քան ընդհանրապես չզբաղվել: Եթե քչություն ա անում, ազատ ժամանակ կոմպենսացրեք օնանիզմով:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Էս ինչ թեմներ են՝ սեքս, օնանիզմ, ֆետիշ… Չգիտեմ ինչ, հետո էլ ուզում եք, որ կույս աղջիկները այս թեման նայե՞ն, կույս կդիմանա՞:![]()
Lion (01.10.2009)
Աղջկա կուսության ավանդույթը մի լավ կողմ ունի՝ վստահություն ա ձեռք բերում տղայի մոտ: Իսկ հակառակ պարագայում տղայի սրտում միշտ էլ կասկած կմնա, արդյոք աղջիկը չի ստում իր կուսությունից զրկվելու <<հեքիաթը>>:
davidus (01.10.2009)
22-ԱՄՅԱ ՄԱՇԱՆ ԿՈՒՅՍ ԷՐ
Մոսկվայից դեկտեմբերի 1-ին Երևան է ժամանել Մաշա փիղը` Գրանդ փղիկի երկար սպասված ընկերուհին,-այսօրվա ասուլիսում ասաց Գրանդ Հոլդինգի նախագահ Հրանտ Վարդանյանը: Նրա խոսքով, 22-ամյա Մաշան շուտով կվերանվանվի Քենդի: Նա կույս է, իսկ մեր 15-ամյա տղա փիղն էլ մինչ օրս աղջիկ փղի երես չի տեսել: Դեկտեմբերի 16-ին Կենդանաբանական այգում տեղի կունենա փղերի ամուսնության հանդիսավոր արարողությունը: Հ. Վարդանյանի խոսքով, ամեն ինչ արվելու է հայկական ավանդական հարսանիքի պահանջներին համապատասխան. Մաշայի համար մտադիր են անգամ կարմիր խնձոր ուղարկել: Նա հույս հայտնեց, որ փղերի մոտ ամեն ինչ լավ կստացվի և 2 կամ 3 տարուց փղերը ձագ կունենան:ինչ պատճառ ինչ բան խեղճ հարիֆը, էտ կուսության դարդին չդիմացավ ու սատկեց,Սատկել է Երեւանի կենդանաբանական այգու Մաշա փիղը: Հիշեցնենք, որ այն Հայաստան էր բերվել է անցած տարվա դեկտեմբերի 1-ին` Մոսկվայի կրկեսից որպես զուգընկեր Գրանդ փղի համար: կենդանու մահվան պատճառները պարզելու նպատակով քննություն է անցկացվում:ասա այ Մաշա էտ 15 տարեկան մալալետկեն քեզ ինչ կարար աներ, ընենց որ արխային զրկվեք կուսությունից, հետո ուշ կլին
ի
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Շինարար (01.10.2009)
Թեմայում հիմնականում կատակում ենք ու թեթև գրառումներ ենք անում: Բայց գիտե՞ք, այն կարծես թե լուրջ մտորումների տեղիք էլ է տալիս...
Նախ, արդեն երևի թե հազարերորդ անգամ նկատածս մեր հասարակության երկերեսանիությունը. խոսքը հատկապես տղաներին ու տղամարդկանց է վերաբերվում - ծիծաղում ենք, կատակում, մեզ դնում ենք առաջադեմ եվրոպացու տեղ, սիրուն խոսքեր ենք ասում աղջիկներին, բայց... հենց գալիս է մեր հերթը - իհարկե, բա ոնց, իմ կինը պիտի կույս լինի, ոնց թե... Նշանված ու նշանը հետ տված աղջիկա, երկար ժամանակ ընկեր է ունեցել, մի քանի հատ ընկեր է ունեցել - և այլն և այլն:
Էս երկրից եմ, տղերք, Ձեզնից մեկն եմ ու խնդրում եմ չփորձեք հանկարծ ինձ ապացուցել, որ դա այդպես չէ: Անկեղծ ասեմ, այս ընթացքում լուրջ պոստերի մեջ կարդացածս երևի թե միակ անկեղծ պոստը Kuk-ինն էր:
Բայց մի ուրիշ պահ էլ կա: Ժողովուրդ, առանց այն էլ մեր հասարակությունը գտնվում է բարոյական անկման, իրական արժեքների կորստի ու այլասերման փուլում… վերջերս նույնիսկ լսեցի, թե կլիպ են հանել, որտեղ ձեռ է առնեցվում աղջիկների կուսությունըԷ հետո՞ - Հայ կնոջ կերպարը վա՞տն է, վա՞տ է, որ հայ կանանց հիմնական մասը ըստ էության սրբի պես է ապրում, ողջ կյանքը ապրում և նվիրվում է մեկ տղամարդու: Վա՞տ է, որ հարգում է իր պատիվը, իր տղամարդու պատիվը ու ռուսների կամ եվրոպացիների մեծագույն մասի նման չի մտնում այն տղամարդու ծոցը, որի մոտ լույսը պատահաբար հանգել է...
Պետք չէ, ըստ իս պետք չէ այս ամենին ձեռք առնել - մեր աղջիկների (մեծագույն մասի, իհարկե) մաքրությունը, ես նույնիսկ կասեի անարատությունը, նորմալ ընտանիքից սերված լինելու և նորմալ ընտանիք կազմելու պատրաստակամությունը և տրամադրվածությունը այն քիչ արժեքներից է, որ մեր ազգը դեռևս պահպանում է: Ու փառք աստծո, որ պահպանում է, քանի որ հենց այդ աղջիկների՝ ապագա մայրերի, ծնած զավակներն են կառուցելու, շենացնելու ու պաշտպանելու մեր երկիրը...
Մեկ տղամարդուն սիրելու, իր տղամարդուն գտնելու և միայն նրան նվիրվելու մեր աղջիկների մեծագույն մասի ձգտումը իրենից հսկայական, ես նույնիսկ կասեի ազգային արժեք է ներկայացնում ու պետք չէ ընկնել եվրոյոնջաների խելքին և ծաղրել այն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես այս թեմայում ինչ ասել եմ լուրջ ա եղել ու անկեղծ եմ ասել, ու եթե կատակել էլ եմ էլի լուրջ եմ կատակել: Իսկ կուսության ինստիտուտը, որքան էլ մենք ծիծաղեցինք, թեմայի անվան հետ կապված, մեռնող ինստիտուտ է ուզենք թե ոչ: Իհարկե, յուրաքանչյուր տղա էլ ուզում է, որ իր կնոջ համար լինի առաջինը և միակը, այս մասին ես ասել եմ, բայց վաղը արդեն մեր որդիները բոլորովին այլ կերպ են առնելու, ու կարիք չկա արհեստականորեն փորձել փոփոխել հասարակության ընթացքի հունը: Բայց այսօր էլ չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հրաժարվի իր իսկական սիրուց նրա կույս չլինելու պատճառով, այլ բան է, որ նա կփորձի դա քողարկել, դա էլ նորմալ եմ համարում:
Ի դեպ, փորձեցի Kuk-ի հիշատակածս պոստը գտնել, չգտա... Այնտեղ նա միանշանակ ու անկեղծ դիրքորոշում ուներ: Երևի ջնջվել է, կամ ուրիշ թեմայում եմ տեսել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ֆոտոն (01.10.2009)
Ասում են, որ Ռոզի Արմենը առաջին անգամ Հայաստան է եկած եղել, հարցրել են.
-Ամուսնացա՞ծ եք:
Ասել է.
-Ամուսնացած չեմ, սակայն աղջիկ ալ չեմ:![]()
Apsara (02.10.2009), Ariadna (02.10.2009), Kita (02.10.2009), Lion (02.10.2009), Mephistopheles (02.10.2009), Norton (05.10.2009), Ribelle (02.10.2009), xaladilnick (05.10.2009), Yellow Raven (02.10.2009), Լեո (02.10.2009), Շինարար (02.10.2009), Ռեդ (02.10.2009), Սլիմ (02.10.2009), Տրիբուն (05.10.2009), Ֆոտոն (02.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ