Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ես բժիշկ չեմ, երևույթին գիտական (բժշկական) հիմնավորում տալ չեմ կարող, բայց փորձից ելնելով կարող եմ ասել, որ երկարատև զսպվածության հետևանքները ցանկալի չեն: Համոզված եմ բոլորդ էլ ծանոթ եք "պառաված կույս" արտահայտության հետ և շատերդ եք ունեցել կամ ունեք նման ծանոթներ, որոնք մնացածից տարբերվում են անտանելի բնավորությամբ:
Կարծում եմ, որ տվյալ դեպքում պրոբեմներ առաջանում են ոչ թե հենց կույս լինել–չլինելու պատճառով, այլ ընդհանրապես կյանքի ընկեր, մշտական զուգընկեր չունենալու հետևանքով։ Հենց այստեղից էլ սովորաբար առաջանում են հոգեբանական և այլ պրոբլեմները։ Այսինքն՝ ուղղակի սեքսի առկայությունը պրոբլեմները չի լուծում։ Կարևորը նորմալ ամուսնական հարաբերություններն են։