Հարցը մի փոքր բարդություն ունի, բացատրեմ թե ինչու.
Կուսությունը ցանկալի է, բայց ամենևին էլ ոչ պարտադիր: Դա առաջինը, սակայն կա մի բայց… տարիքային գործոնից կախված կուսությունը կարող է դառնալ նաև անցանկալի: Եթե օրգանիզմը չափազանց երկար ժամանակ չի ստանում իր պահանջների բավարում, դա կարող է և բավականին բացասական ազդեցություն ունենալ:
Ես բժիշկ չեմ, երևույթին գիտական (բժշկական) հիմնավորում տալ չեմ կարող, բայց փորձից ելնելով կարող եմ ասել, որ երկարատև զսպվածության հետևանքները ցանկալի չեն: Համոզված եմ բոլորդ էլ ծանոթ եք "պառաված կույս" արտահայտության հետ և շատերդ եք ունեցել կամ ունեք նման ծանոթներ, որոնք մնացածից տարբերվում են անտանելի բնավորությամբ:
Էջանիշներ