Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի դեռ կինը իրեն դիտարկում է որպես ապրանք, ապա էտքան ժամանակ դա ոչ թե ադաթ է, այլ լավ գնով վաճառվելու հնարավորություն:
Քանի դեռ տղամարդը կնոջը դիտաորկում է որպես ապրանք, կուսաթաղանթի առկայությունը կամ չլինելը նշան է ՝ առեվտուրից հետո խաբված լինելու կամ չլինելու փաստի:

Մնացածները, որոնք կնոջը որպես ապրանք չեն դիտարկում, "մաքրությանը կամ անաղարտության" պրոբլեմատիկայով չեն տառապում: Կա մարդ, որը համապատասխանում է քեզ, որին սիրում ես, և որի հետ ուրախ կլինես կառուցել ընտանիք, ունենալ երեխաները, անցկացնել քո լավ օրերը: Մնացածը /հոգեկան ու ֆիզիկական մաքրություն, կուսություն, անաղարտություն …/ դեմագոգիա է, շուկայում ապրանքի գնի վերահսկման մեխանիզմ:
Ուրախ եմ, որ էտ շուկայի հաճախորդներից չեմ :

Ավելացվել է 3 րոպե անց
Հա: Մոռացա ասեմ, որ շուկաներ կան, որտեղ կնոջ կոնքի չափսերին , ատամների քանակին ու առողջությանն էլ են մեծ ուշադրություն դարձնում առք ու վաճառքի պայմանագիրը ստորագրելուց:
չեմ հասկանում ,դու քո գրառումները անում ես աղջիկների կողմից ինչ-որ վարկանիշ ստանալու համար, կնոջ իրավունքի պաշտպան ես հանդիսանում,բայց միշտ կնոջը` կանացի կերպարանքի մեջ ասոցացնում ես <<տրյապկայի>> / քո բառերն են ,հիշում ես? /,կամ <<ապրանքի>> հետ:

ու ինձ կարող ես ասել ,ինչ հիմքով ես կնոջը համարում <<տրյապկա>>,եթե նա օրինակի համար ասենք շատ հնազանդ ա իրա ամուսնուն,ու հարգանքից ու սիրուց ելնելով կարող է կատարի ամուսնու բոլոր պահանջները: