Ակումբում այսպիսի թեմա արդեն եղել է, որը ես եմ փակել Ակումբի մասնակիցների այդ թեմայի քննարկման ոչ այնքան պատրաստ լինելու համար։ Այսօրվանից սկսում եմ երկրորդ փորձը։ Բոլորին կոչ եմ անում հնարավորինս զսպված լինել գրառումներում։
Կուսության ինստիտուտ։ Անհարեժշտությո՞ւն, թե՞ հնացած ադաթ։ Մաքրության ու անարատության նշա՞ն, թե՞ ոչ ոքին պետք չլինելու խորհրդանիշ։ Կարևո՞ր է, թե՞ ոչ, որ աղջիկը լինի կույս և մի՞թե «դուրս ընգած» է ոչ կույս աղջիկը։ Որքանո՞վ է հնարավոր կուսության ինստիտուտի պահպանումը 21-րդ դարում և արդյոք կա՞ անհրաժեշտություն այն պահպանելու։ Եվ վերջապես, արդյո՞ք այսօր կա կուսության ինստիտուտն, որպես այդպիսին։ Կա՞ արդյոք հոգեկան և ֆիզիկական կուսություն։ Ո՞րն է ավելի կարևոր։
Էջանիշներ