Այո
Ոչ
Չգիտեմ
Kuk (06.10.2009)
չէ Էլմօ, կատակ չեմ արել… կուսությունը դա սրբություն ա ու ամեն գնով պետք ա պահպանվի ինչպես մինչև ամուսնությունը, այնպես էլ ամուսնությունից հետո (Հովսեփն ու Մարիամը, ես ու կինս… մնացածն էլ դուք ավելացրեք)… դա մեր ազգի հպարտությունն ա, էսօր կուսությունդ կկորցնես, վաղը Ղարաբաղը, երկիրն ու ցեղասպանությունը… ոչ հայ-թուրքական պայմանագրին…
Այ մարդ, որ տենց իմաստուն գրառումներ ա լինում, ինձ խաբար արեք, որ ես էլ գնահատեմ
Իսկ օրինակ ես արդեն որոշել եմ, որ 80 տարեկան դառնալուն պես կարմիր խնձորի արարողություն եմ անելու, որ թոռներս իմանան, թե մաքուր ապրելը որն ա: Իսկ թե էդ թոռներս որտեղից կառաջանան, մեր խնդիրն ա: Հինավուրց ազգ ենք, բան մը կմոգոնենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ, էս կարող ա՞ բանը հասնին նրան, որ պարզվի կնգա հետ էլ չպետք ա սեքսով զբաղվել:
Հովսեփն ու Մարիամը ուրիշ դեպք ա, ընտեղ հրեշտակն էր Հովսեփին ասել, որ չմոտենա Մարիամին, մինչեւ Հիսուսը չծնվի:
Հ.Գ.
Կարող ա՞ իրոք կատակ էր, ես լուրջ ընդունեցի:![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (06.10.2009), Mephistopheles (06.10.2009), Լեո (06.10.2009)
Ու՜ֆ, դուք հլը էս դարդի՞ն եք… էն նախաամուսիններին պսակեցիք, մնաց էս հարցն էլ լուծեք…![]()
զապլածիլ նալոգի ի սպի սպակոյնը![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը,,, ես արդեն մեկ ամիս է Գերմանիաում եմ,, և ի զարմանս ինձ,, այն այնպիսին չէ , ինչպես մենք մտածում ենք Հայաստանում,, այստեղ ընկեր ընկերուհու միջև գոյություն ունի կատարյալ հավատարմություն և ոչ մեկ իրավունք չունի սխալ հայացքով նայել ընկեր ունեցող աղջկան,, մարդիկ ստեղ ազատ են,, բայց ոչ անառակ,, և ավելի հավատարիմ են, քան Հայաստանում,, ճիլտ ա,, դա բոլորին չի վերաբերում....
Տրիբուն (06.10.2009)
Mephistopheles (06.10.2009)
Չուկը մասնակցում է «թեմա գմփցնելու» արարողությանըլավ, քանի չեք գմփցրել, ասածս ասեմ:
Ընդհանրապես, երրորդ աշխարհի երկրներում սոցիոգեն սեքսուալ դեպրիվիացիան հոգեբանական ուսումնասիրության ենթակա երևույթ է:
Նախ, հաշվի առնենք, որ մարդու ուղեղի կառուցվածքը կրոմոնյոնցու ժամանակներից էականորեն չի փոխվել, ինչից միանշանակորեն կարելի է հետևություն անել, որ ժամանակակից մարդը համապատասխան հասարակությունում կարող է իր մեջ ձևավորել քարե դարին հատուկ մտածելակերպ ու հասարակական նորմեր: Սա փաստացիորեն ապացուցվում է ներկայումս գոյություն ունեցող բազմաթիվ աֆրիկյան, պոլինեզիական ու ավստրալիական ցեղակխմբերի ներկայացուցիչների օրինակի վրա: Բացի դրանից, հայտնի են դեպքեր, երբ ծնողները երեխային մեծացրել են շնանոցում, ինչի հետևանքով երեխան մեծացել է ոչ թե որպես մարդ, այլ որպես կենդանի:
Փաստորեն, այն, ինչը մեզ տարբերում է քարի դարի մարդուց, իրականում սոցիոգեն կոնդենսատ է: Փորձենք այն տեսակավորել.
- գիտելիքներ (սկսած ծառից փայտով բանան գցելուց մինչև քվանտային մեխանիկա) ու նախապաշարմունքներ կամ հավատալիքներ (նման են գիտելիքներին, բայց չեն պահանջում միանշանակ տրամաբանական հիմնավորում ու պրակտիկ կիրառում), վերջիններս արտահայտվում են տոտեմների (տարբեր աստիճանի պաշտանմունքի օբյեկտներ) ու տաբուների (տարբեր աստիճանի արգելքի օբյեկտներ)
- նորմեր ու ռիտուալներ, մասամբ հենվում են առաջին խմբի վրա, բայց ոչ միշտ (սկսած ձեռքսեղմումից մինչև պատարագի ռիտուալը)
Տեսակավորումն, իհարկե, խիստ պայմանական է: Փաստորեն, հասարակական հոգեբանական աստիճանը կախված է սոխի նման շերտավոր կոնդենսատից, ու այն առավել «բարդ» ու «հասուն» հոգեբանությունը, որը քարե դարի մարդու համեմատ ունի ժամանակակից մարդը, միայն դրա հետևանք է:
Հիմա պատկերացնենք մի փոքրիկ հասարակական ֆենոմեն. երբ շղթան կտրվում է: Հասարակական հոգեբանությունը ստիպված է լինում ձևավորվել գրեթե զրոյից: Պրակտիկայի վրա այն ընդամենը «երևակայում» է նախորդ շերտը՝ տարբեր աղբյուրներից փոխառումներ կատարելով (սրա պարզ օրինակ է «Արորդիների Ուխտը», որոնք գրեթե զրոյից հայկական դիցաբանություն են հորինում): Նախքան առավել կոնկրետ օրինակի անցնելը, տեսնենք, թե երբ է տեղի ունենում շերտի խաթարում. աղետալի իրադարձություններ՝ տեղահանություն, պատերազմ, բնական աղետներ, և այլն՝ սրանք արտաքին գործոնների օրինակներ են, որոնք հասարակական կոնդենսատի շերտը կարող են խաթարել: Կան նաև ներքին գործոններ. հեղափոխություններ, երբ հասարակությունը «չար» է հայտարարում նախորդ շերտն ու սկսում այն ժխտել: Ցանկացած դեպքում, մի բան ընդհանուր է մնում. պարադիգմայի տեղաշարժ, արժեքային համակարգի կտրուկ փոփոխություն:
Հիմա անցնենք օրինակներին: Քսաներորդ դարում այսպես կոչված «երրորդ աշխարհի երկրներից» շատերը նման պարադիգմայի տեղաշարժ տարան: Հենց հայերի օրինակի վրա՝ 1915 թ. ցեղասպանությունն ու տեղահանությունը, համաշխարհայինները, Ղարաբաղյան պատերազմը, Սպիտակի երկրաշարժը, կոմունիստական կարգերի անկումը: Խիստ զգալի չափերի խաթարում է դիտվում այստեղ:
Երբ նախորդ շերտը ձևավորվում է արհեստականորեն, այն չի կարող լիարժեք լինել ու ամբողջությամբ փոխարինել բնական զարգացածին: Այն տեղերում, որտեղ «բացեր» կան, հասարակությունը վերածվում է քարե դարի մարդու ու սկսում է զրոյից:
«Սովետական միությունում սեքս չկա» ու նման այլ լոզունգների պատճառով հայերի մոտ այդպես էլ չձևավորվեց սեռական էթիկա: Սովետական կարգերի փլուզումից հետո, երբ վերջապես դրա կարիքն առաջացավ, այն իր մեջ ներառեց հասարակության պատրիարխական բնույթը: Սա հասկանալու համար եկեք նայենք քարե դարի մարդկանց առավել մոտ ապրող ցեղախմբերին. այդ ցեղախմբերը լինում են պատրիարխալ (հայրիշխանական) ու մատրիարխալ (մայրիշխանական): Անկախ տեսակից, սեռական էթիկան երկուսում էլ նման է. կա հստակ հիերարխիա, որի գագաթին նստած է դոմինանտ անհատը (պատրիարխը կամ մատրիարխը): Դիտարկենք մատրիատխալ ցեղախումբ. արական սեռի անհատներն այնտեղ գրեթե զուրկ են սեռական ինիցիատիվա ցուցաբերելու հնարավորությունից: Որքան անհատն ավելի բարձր է նստած հիերարխիայի սանդղակով (հաճախ դա որոշվում է ըստ առաջնային ու երկրորդային սեռական հատկանիշների արտահայտվածության աստիճանի), այնքան ավելի ազատ է զուգընկերներ կամ ամուսիններ ընտրել: Ստորին աստիճանին նստածները վարում են գրեթե ստրկական կենսակերպ ու լրիվ զուրկ են որևէ սեռական կյանք վարելու հնարավորությունից, իսկ մատրիարխը բացարձակապես ազատ է: Հակառակ սեռի հակումները ճնշելը նպատակ ունի հաստատել հասարակության մատրիարխալ բնույթն ու արուներին զրկել իշխանությունից՝ դնելով նրանց ենթակա դիրքում:
Նման երևույթ դիտարկվում է նաև մեղուների ու մրջյունների մոտ. կան արուներ, որոնց օգտագործում են բազմացման նպատակով, ճնշված սեռական հատկանիշներով էգեր, որոնք աշխատուժ են կազմում, ու վերջապես «թագուհի», որն իր վրա է վերցնում և իշխանության, և սեռական բոլոր ֆունկցիաները: Մեղուների սկզբունքով ապրող մարդկային սոցիումի օրինակ կարելի է հանդիպել Ֆրենկ Հերբերթի «Հելլսթրոմի մեղվաբույնը» գիտաֆանտաստիկ վեպում:
Հայաստանում հասարակությունը պատրիարխալ է. ինչ էլ ուզում է ասեն, ղեկավար պաշտոնների ու ինտելլեկտուալ մասսայի մեծ մասը երկար ժամանակ կազմել են տղամարդիկ: Բնական էր, որ պետք է ձևավորվեին կանանց սեռական ֆունկցիան ճնշող (ու ոչ միայն կանանց՝ հենց ընտանիքում «դոմինանտ արու» հանդիսացող հայրը գրեթե միշտ ճնշում է «սուպոստատ արուների»՝ իր որդիների սեռական ֆունկցիան) սեռական նորմեր: Բայց ինչու՞ է այդ երևույթը սկսել ագրեսսիվ ու հիվանդագին տեսք ստանալ: Ահա և պատասխանը: Վերջին ժամանակներս կանանց ինտելլեկտուալ ակսելերացիայի տենդենց կա: Կանայք դառնում են ավելի խելացի, ինքնուրույն, իշխող, նրանցից ոմանք ազդեցություն են ձեռք բերում ու իրենք էլ հակվում են դեսպոտիզմի ինչ-որ աստիճանի: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հայ հասարակությունը տենդենց ունի շարժվելու եթե նույնիսկ ոչ մատրիարխատի, ապա գոնե սեռերի հավասարության:
Բնական է, որ պատրիարխալ հասարակությունն իր իներցիայով կսկսի դիմադրել նոր տենդենցին: Ու քանի որ կոնդենսատը նստած է երկու սեռերի ենթագիտակցությունում էլ, ռեակցիոն-կոնսերվատիվ հակազդեցություն ցուցաբերում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Միգուցե շատ բարդ գրեցի, բայց նպատակս նյութը մաքսիմալ ամբողջական ընդգրկելն ու գիտական անալիզի ենթարկելն էր: Իհարկե, հույս չունեմ, թե ինչ-որ մեկին բան կհամոզեմ, քանի որ բոլորն էլ գիտեն արջի ու որսորդի անեկդոտը, բայց համենայն դեպս շատ մարդկանց բերանը կփակեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ֆոտոն (06.10.2009)
Մի հատ լավ անեգդոտ եմ հիշել, էս թեմայի շջնականերում:
Երկու ախպեր գնում են իրանց մամային մոտ, ու ախպերներից մեկը հարցնում ա.
- Մամ ես որտեղից եմ դուրս եկել
- քեզ բալես, կաղամբի մեջից ենք գտել
- բա ապերը ?
- ապերին էլ արագիլն ա բերել
Էս ախպպերը ֆռում մի հատ չափալախ ա տալիս մյուս ախպորը ու ասում ա
- համբալ, բա որ ասում եմ մաման կույս ա, չես հավատում
Annushka (06.10.2009), Mephistopheles (06.10.2009), One_Way_Ticket (06.10.2009), Շինարար (06.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ