User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Ի՞նչ ասել է ֆլիրտ

  1. #1
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Որքանո՞վ եք համաձայն այն մտքի հետ, որ ֆլիրտը դա ինքնահարգանքի զարգացումն է Ձեր և ուրիշների միջև. ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ստեղծման ճանապարհով: .......որ ֆլիրտելու ունակությունը դա մարդկային որակ է: Այն օգնում է հաղթահարել դժվարությունները, դաստիարակում, կրթում է ինքնավստահությունը:

    Նաև գրեք ձեր պատկերացումները ՖԼԻՐՏԻ մասին

    Հ.Գ. հարցին մոտեցեք ավելի հոգեբանական և փիլիսոփայական տեսանկյունից
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 31.10.2007, 23:46:
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  2. #2
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Dr. M ջան տենց թեմա արդեն կա

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքանո՞վ եք համաձայն այն մտքի հետ, որ ֆլիրտը դա ինքնահարգանքի զարգացումն է Ձեր և ուրիշների միջև. ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ստեղծման ճանապարհով: .......
    Բոլորովին համաձայն չեմ։ Ու ընդհանրապես ոչ մի կապ չեմ տեսնում ֆլիրտի ու քո նշած հատկանիշների՝ ինքնահարգանքի, առավել ևս վստահելի ու անկեղծ փոխհարաբերությունների միջև... Այն աստիճանի չեմ տեսնում, որ նույնիսկ կասկածում եմ, որ խոսքն իսկապես ֆլիրտ երևույթի մասին է...

    որ ֆլիրտելու ունակությունը դա մարդկային որակ է: Այն օգնում է հաղթահարել դժվարությունները, դաստիարակում, կրթում է ինքնավստահությունը:
    Այո, անշուշտ, մարդկային որակ է, բայց թե ինչով է կրթում ու դաստիարակում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ...
    Նաև գրեք ձեր պատկերացումները ՖԼԻՐՏԻ մասին
    Գուցե այնքան էլ յուրօրինակ չէ, բայց ֆլիրտի, այսինքն՝ սիրախաղի մասին իմ պատկերացումը համընկնում է այդ երևույթի ավանդական պատկերացման հետ, որը, ըստ վիքիփեդիայի, հետևյալն է (թարգմանված է ռուսերենից).

    Սիրախաղը (ֆլիրտը) ուշադրություն գրավելու ձև է։ Երբեմն որպես նախերգանք է ծառայում սեքսի համար, երբեմն էլ պարզապես խաղ է։ Արտահայտվում է ուշադրության նշանների փոխանակմամբ, որոնք հաճախ սեքսուալ ենթատեքստ ունեն։ Սեթևեթանքը կանացի սիրախաղն է։
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%...B8%D1%80%D1%82

    Հետաքրքիր կլիներ կարդալ, թե ուրիշ ինչ կարելի է հասկանալ այդ բառի տակ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.11.2007, 00:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Կարծում եմ ֆլիրտը հատուկ է կանանց և դա տղամարդկանց ուշադրությունը գրավելու ձև է: Ամենահետաքրքիրն այն է, որ շատ աղջիկների մոտ նկատել եմ բնատուր ֆլիրտ անելու կարողություն, այսինքն իրենք առանց հատուկ ջանքեր թափելու կամ նախատրամադրվելու սկսում են ֆլիրտ անել տղամարդկանց շրջապատում գտնվելուց:
    Չեմ կարծում դա վատ բան է եթե չխախտվեն որոշակի սահմաններ, ֆլիրտ անելու կարողությունը կկամ հմտությունը որոշ չափով նույնիսկ անհրաժեշտ է աղջկան, դե ես եմ այդպես կարծում, դա կանացի է,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #5
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Սիրախաղը (ֆլիրտը) ուշադրություն գրավելու ձև է։
    Գրառմանս վերջում նշել էր, որ հարցին խնդրվում է մոտենալ հոգեբանա-փիլիսոփայական տեսանկյունից: Եվ ավելին, ես ի նկատի չունեմ ֆլիրտը որպես սիրախաղ

    Փակագծերն ավելի բացեմ....
    նշեցի , որ ֆլիրտը դա ձեր և ուրիշների միջև ինքնավստահության զարգացումն է ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ճանապարհով...

    իսկ միթե հարց չառաջացավ?
    Ինչպես հասնել դրան?
    կա այսպիսի մի հեղինակ Շպիգել, նա իր հետազոտությունից ելնելով, գտել է, որ այս պարագայում անհրաժեշտ է 9 օրենք
    1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
    2. կարողանալ լսել
    3. կարողանալ հարց տալ
    4. ցույց տալ ինքնավստահություն
    5. ցույց տալ հումորի զգացումը
    6. լինել ազնիվ
    7. սիրել և հարգել մարդկանց
    8. լինել բարեհամբույր
    9. լինել գրավիչ

    ըստ 1-ին կետի, բոլորս էլ գիտենք, որ "աչքերը հոգու հայելին է" և նայելով զրուցակցիդ աչքերին ավելի սերտ կապի մեջ կարող ես մտնել նրա հետ, հասկանալ նրա հետաքրքրվածության աստիճանը տվյալ հարցում, հասկանալ ստում է նա , թե ոչ (այստեղ կարելի է հիշել մայրիկներին, որ իրենց բալիկներին երբ ասում են "նայիր աչքերիս և ասա ո՞վ է կոտրել ափսեն.... և այլն)
    ինչ եմ ուզում ասել. Որ ֆլիրտ ասվածը միայն սիրախաղ չէ, դա ավելին է, քան սիրաղախը... այդ նույն ֆլիրտի միջոցով կարող ես շատ մեծ հաջողությունների հասնել, ընդ որում ուշադրություն դարձնելով ամենափոքրիկ բաների վրա
    2-ի վերաբերյալ միայն մի բան կասեմ.... Հիշեք, թե որքան լավ, հարգված, սիրված ու ինքնավստահ եք ձեզ զգում, երբ զրուցակիցդ լսում է քեզ.... կամ ինչ հիաստափություն եք ապրում երբ երկար խոսելուց հետո, հասկանում եք, որ ձեզ չեն լսում, դա չի հետաքրքրում զրուցակցիդ, թեկուզ նա ոչնչ դրա մասին չի ասում:

    Խորհեք մի քիչ , նախքան գրառում կատարելը....
    Փորձեք այս երևույթին նայել այլ կողմից

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ֆլիրտը հատուկ է կանանց և դա տղամարդկանց ուշադրությունը գրավելու ձև է:
    իսկ եթե ասեմ, որ տղամարդիկ ավելի շատ են ֆլիրտի դիմում? թեկուզ հենց կանանց գրավելու համար......... այ նրանց ջերմ, սիրալիր պոսքերը, բազաթիվ նվերներ, կոմպլիմենտներ...... շատ շատ բաներ, իսկ հանուն ինչի? հանուն սիրախաղի? կասեի ոչ միայն.... դա ավելին է, քան ֆլիրտը

    եթե ասվածը վերածվի նույն այդ "սիրախաղի" դա կարճատև պրոցես է, որը ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր հետաքրքրությունը

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում Armeno-ի խոսքերից Նայել գրառումը
    Dr. M ջան տենց թեմա արդեն կա
    Մյուս անգամ կփորձեմ ավելի ուշադիր լինել, բայց չեմ կարծում, որ այս մեկը նրա նման լինի, եթե գրառում կատարողները շեշտը չդնեն միայն զուտ "սիրախաղի" վրա

    և 2-րդ, վերջերս մի գիրք էի կարդում հենց ֆլիրտի մասին, ցանկացա կիսվել իմ տպավորություններով ՁԵԶ հետ ու քննարկման նյութ դարձնել այն:

    Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 01.11.2007, 01:17: Պատճառ: Գրառման ավելացում
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառմանս վերջում նշել էր, որ հարցին խնդրվում է մոտենալ հոգեբանա-փիլիսոփայական տեսանկյունից: Եվ ավելին, ես ի նկատի չունեի ֆլիրտը որպես սիրախաղի միջոց

    Փակագծերն ավելի բացեմ....
    նշեցի , որ ֆլիրտը դա ձեր և ուրիշների միջև ինքնավստահության զարգացումն է ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ճանապարհով...

    Իսկ ինչպես հասնել դրան?
    գտել են, որ այս պարագայում անհրաժեշտ են 9 օրենք
    1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
    2. կարողանալ լսել
    3. կարողանալ հարց տալ
    4. ցույց տալ ինքնավստահություն
    5. ցույց տալ հումորի զգացումը
    6. լինել ազնիվ
    7. սիրել և հարգել մարդկանց
    8. լինել բարեհամբույր
    9. լինել գրավիչ
    Հետաքրքիր է, թե այդ որտեղ է գրված, որ ֆլիրտը միմյանց միջև ինքնավստահության զարգացումն է ու ինչ–որ խորը ու լուրջ իմաստ ունի, որը ոչ մի կապ չունի սիրախաղի հետ... Իսկապես լուրջ եմ հարցնում, կարո՞ղ ես ինձ հղման աղբյուրներն ասել, որովհետև ես առաջին անգամ եմ լսում դրա մասին:

    Այս ինը կետերը, ըստ իս, ուղղակի վերաբերում են լավ զրուցակից լինելու տեխնիկաներին, այն էլ շատ լայն իմաստով... Ի՞նչ կապ ունի սա ֆլիրտի հետ: Առաջին անգամ եմ լսում, որ ֆլիրտի մեջ կարևորը ազնվությունն ու հարգանքն է...
    Դե երևի նրանից է, որ ես ֆլիրտի միայն սիրախաղ նշանակությանն եմ ծանոթ...

    Ինձ համար ֆլիտը միայն խաղ է, որի կանոնները ինքդ ես որոշում, նպատակն էլ հրապուրել ու գայթակղելն է: Այն իհարկե պահանջում է հետաքրքիր մոտեցումներ, բայց ամենակարևորն այստեղ սեթևեթանքն ու կոկետությունն է՝ համեմված սրամտությամբ:

    Մնացած խորը իմաստների մասին էլ դուք ինձ պատմեք, ես չգիտեմ...
    Վերջին խմբագրող՝ ivy: 01.11.2007, 02:13:

  7. #7
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ֆլիտը միայն խաղ է, որի կանոնները ինքդ ես որոշում, նպատակն էլ հրապուրել ու գայթակղելն է:
    Գայթակղություն, լավ բառ եք ընտրել, բայց գայթակղել միայն էրոտիկ իմաստով պետք չէ հասկանալ.... ավելի մեծ միտք պետք է դնել թեկուզ հենց այդ բառի մեջ:
    Հեղինակը, որի աշխատանքը կարդացել եմ Ջիլ Շպիգել, գործն էլ հենց ՖԼԻՐՏ է կոչվում
    շատ հետաքրքիր ինձ համար ևս նորություններ կար: Ես էլ նման վերաբերմունք ունեի ֆլիրտ ասվածի մասին, բայց արի ու տես.... որքան վտանգավոր, բայց նաև օգտակար կարող է այն լինել:
    այդ 9 կետերը, որ նշել եմ, դրանք միայն լավ հարաբերություններ ստեղծելու նախադրյալներ չեն....
    դրանով կարելի է մարդուն ճանաչել, հասկանալ, վստահել, ինչու չէ նաև սիրել

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ինը կետերը, ըստ իս, ուղղակի վերաբերում են լավ զրուցակից լինելու տեխնիկաներին, այն էլ շատ լայն իմաստով...
    իսկ ով է քեզ համար լավ զրուցակիցը?
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 01.11.2007, 02:40: Պատճառ: Գրառման ավելացում
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Համաձայն եմ ivy-ի հետ. ձեր նշած կետերը վերաբերում են լավ զրուցակից լինելուն, մարդուն գրավելուն՝ ամենալայն իմաստով: Ուրեմն էլ ինչու՞ եք դրա անունը ֆլիրտ դնում: Ի՞նչ է, հիմա դրան ֆլի՞րտ են ասում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Իմ հետ պատահել է այսպիսի դեպք
    1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
    2. կարողանալ լսել
    3. կարողանալ հարց տալ
    //4. ցույց տալ ինքնավստահություն
    5. ցույց տալ հումորի զգացումը
    6. լինել ազնիվ
    7. սիրել և հարգել մարդկանց
    8. լինել բարեհամբույր
    9. լինել գրավիչ
    բացի 4 կետից:
    Հիշողությանս մեջ այդ դետքը ֆիքսված է որպես "լավ ֆլիրտ"
    Ֆլիրտը՝ որպես միայն սիրախաղի սկիզբ դիտելը ՝ շատ սահմանափակ պատկեևացում է: Ասեմ, որ իմ դեպքում ոչ մի սիրախաղ էլ չի եղել : Եղել է ավելի շուտ ուշադրություն գրավելու ու իմ համար արժեքավոր մարդկանց ցուցակում համապատասխան տեղ գրավելու հաջողված օրինակ //: Կրկնում եմ, որ տվյալ անհատի հետ սեքսի մասին խոսք անգամ գնալ չէր կարող, չնայած հակառակ սեռի էր, երկուսիս էլ հայտնի ու ընդունելի շատ որոշակի պատճառներով / չխորանամ / :

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Անկեղծ ասաց չեմ կարծում, որ այս 9 կետերը կապ ունեն ֆլիրտի հետ: Միանշանակ ֆլիրտը սիրախաղ է` տղամարդու , թե կնոջ կողմից (դա այդքան էլ էական չէ):Ուղղակի այն կարող է ճանապարհ հարթել դեպի անկողին--սա իմ սուբևկտիվ կարծիքն է

  11. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    կա այսպիսի մի հեղինակ Շպիգել, նա իր հետազոտությունից ելնելով, գտել է, որ այս պարագայում անհրաժեշտ է 9 օրենք
    1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
    Ես կարող եմ ասել , որ ինքս շատ եմ դժվարանում նաել զրուցակցի աչքերի մեջ , և դա ամենևին էլ չի նշանակում որ փորձում եմ թաքցնել իմ իրական դեմքը , կամ չեմ կարող աչքերի միջոցով հասկանալ դիմացինի հոգին։ Դա ուղղակի սովորություն է ։ Եթե չեմ սխալվում Իսահակյանը մի անգամ Կոստանդնուպոլսի կանանց մասին արտահայտվել է այսպես "-Այս Պոլսեցի կանայք կարծես ամոթը կորցրած լինեն , այնպես են նայում տղամարդկանց աչքերի մեջ ..." Երևի դա ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել դրա համար էլ չեմ կարողանում երկար նայել դիմացինի աչքերի մեջ (մանավանդ տղաների )
    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    2. կարողանալ լսել
    Լսելու ունակությունը դա դաստիարակված լինելու հատկություն է ։
    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    3. կարողանալ հարց տալ
    Հարց տալ կամ չտալ Երբեմն մարդն անվստահ է իրեն զգում և փորձում է հարցել չտալ վատ տպավորություն չթողելու համար ։

    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    4. ցույց տալ ինքնավստահություն
    Ինքնավստահ լինելը շատ հարցերում է օգնում , համամիտ ոմ , սակայն դա ֆլիրտ չի
    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    5. ցույց տալ հումորի զգացումը
    Հումորի զգացում ցույց տալ կարծում եմ մի քիչ դժվար կլինի եթե այն չունես
    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    6. լինել ազնիվ
    7. սիրել և հարգել մարդկանց
    8. լինել բարեհամբույր
    Սրանք էլ ուղղակի լավ մարդ լինելու նախապայմաններ են ։
    Մեջբերում Dr. M-ի խոսքերից Նայել գրառումը
    9. լինել գրավիչ
    Այ էս մեկը արդեն ֆլիրտի մի մասը կլինի


    Հուսով եմ իմ մեկնաբանությունը չի նեղացնի քեզ ։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 01.11.2007, 12:42:

  12. #12
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ իմ մեկնաբանությունը չի նեղացնի քեզ ։
    Ամենևին ընդհակառակը, ավելի լավ, որ մասնակցում եք քննարկմանը
    ես թեման բացել եմ, որպեսզի կարծիքներ կարդամ, և փորձել ինչ-որ նոր իմաստ ստանալ այդ ֆլիրտ ասվածից
    չեմ հերքում այն փաստը, որ ֆլիրտը դա հաճելի խաղ է 2 կողմերի համար, ընդ որում համակրանքի վրա հիմնված ու այն կարելի է օգտագործել ՇԱՏ բաների հասնելու համար
    ինչևէ, ինձ սկսում է դուր գալ թեմայի ընթացիկ քննարկումները

    հիմա շատ բան չեմ կարող գրել, բայց ես դեռ կգամ...
    առայժմ
    լավ մնացեք
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  13. #13
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Չեմ կարծում , որ ֆիրլտ անելու համար անհրաժեշտ կամ բավարար են վերը նշված 9-ը օրենքները, ավելի շատ այդ 9-ը օրենքները կարելի ասել, նախատեսված են «ինչպես հաճելի տպավորություն թողնել շրջապատի վրա»…
    Իսկ ֆլիրտը իր մեջ քիչ ավելի խորհրդավորություն է պարունակում, դա եկու տարբեր սեռի մարդկանց մեջ խաղ է , որի կանոնները իրենք են սահմանում…
    Ֆլիրտում կարող է բացարակայել ազնիվ լինելը , սիրելը ու հարգելը , այսինքն այն ավելի շատ կախված է թե ինչ բնավորություն , ինչ աշխարհայացքի մարդիր են մացնակցում այդ ֆլիրտի:
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  14. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    ֆլիրտը..ֆլիրտը իմ կարծիքով դա կոպիտ մարդկանց համար է..
    ...

  15. #15
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ ասել է ֆլիրտ

    Մեջբերում egoist-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում , որ ֆիրլտ անելու համար անհրաժեշտ կամ բավարար են վերը նշված 9-ը օրենքները, ավելի շատ այդ 9-ը օրենքները կարելի ասել, նախատեսված են «ինչպես հաճելի տպավորություն թողնել շրջապատի վրա»…
    :
    Այդ 9 կետերը նպաստում են շրջապատի հետ լավ, ջերմ հարաբերությունների կառուցմանը , ավելին, նպաստում է նրանց վստահությունը ձեռք բերելուն
    բայց մի մոռացեք, որ այդ հարաբերություններից կարելի է շատ բան ակնկալել, (ենթադրությունները թողնում եմ ձեզ վրա)
    այ ես վերևում հարց տվեցի, կարծեմ Ուլուանային թե ինչ ես հասկանում լավ զրուցակից ասելով? եթե կարելի է թեմայի մասնակիցներից կուզեի կարդալ պատասխաններ նաև սրա վերաբերյալ
    շնորհակալություն

    Լավ մնացեք
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ ասել է «ծիտ»
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 02.02.2011, 16:24
  2. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43
  3. Ի՞նչ է ասել JOURNALISM!!!!!!
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.03.2008, 20:22
  4. Ֆլիրտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.05.2007, 14:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •