User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Կաշառակերություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կաշառակերություն

    Գաղտնիք չէ, որ մեր երկրում խիստ տարածված երևույթ է կաշառակերությունը։ Հասկանալի է, որ այն ամենուր կա և միշտ էլ եղել է, բայց մեր երկրում այն աղետալի չափերի է հասնում և օր-օրի ծաղկում՝ ընդգրկելով մեր կյանքի բացարձակապես բոլոր ոլորտները՝ չնայած դրա դեմ իբր տարվող «ուժեղ» պայքարին։ Իրականում ծիծաղելի և միաժամանակ ցավալի է այն հանգամանքը, որ դրա դեմ «պայքարում է» հասարակության այն զանգվածը, որն ամենաշատն է թաղված այդ չարիքի մեջ։ Հետևաբար ստացվում է անհեթեթ մի պատկեր. կաշառակերները պայքարում են իրենք իրենց դեմ... իսկ արդյունքի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Պարզ է, որ այդ պայքարը զուտ ձևական բնույթ է կրում և արդյունք տալ չի կարող։

    Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք պայքարել այս չարիքի դեմ՝ փորձելով գոնե նվազագույնի հասցնել այն։ Եվ եթե այո, ապա ինչպե՞ս։ Ի՞նչ կոնկրետ միջոցներ կարելի է ձեռք առնել դրա դեմն առնելու համար։ Ի՞նչն է նպաստում դրա աճին։ Կարծում եք՝ կաշառակերությունը հասարակության ընդհանուր բարոյալքման կամ ծանր սոցիալական պայմանների հետևա՞ն ք թե՞ պատճառ։

    Երևի մի քիչ բարդ հարցեր եմ տալիս, բայց եկեք փորձենք միասին պատասխաններ գտնել։ Արտահայտեք ձեր կարծիքը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Իմ կարծիքով, կաշառակերությունը իսպառ վերացնելը անհնար է,քանի որ միշտ էլ կլինեն մարդիք որոնք կցանկանան շրջանցել օրենքը, և կլինեն այնպիսիք ,որոնք կօգնեն նրանց այդ հարցում:Ես հնարավոր եմ համրում նվազեցնել այդ չարիքը: Իմ կարծիքով ներկայիս իրավիճակի հիմնական պտճառը անկատար օրենսդրական դաշտն է,որը չինովնիկին լայն հնարաորություններ է տալիս մարդկանց հասցնել այնպիսի իրավիճակի, որ նա ստիպված կաշառք տա:Երևի մեր օրենքների մեջ չկա մի այնպիսի օրենք ,որը կատարյալ լինի այդ տեսանկյունից:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armena (27.08.2009)

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Մեջբերում TigranM-ի խոսքերից
    Իմ կարծիքով ներկայիս իրավիճակի հիմնական պտճառը անկատար օրենսդրական դաշտն է
    Պետք չի ձեռքերն ու օդը մեղադրել, երբ գլուխն է հիվանդ

  5. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Իսկ արդյոք չե՞ք մտածել, թե ինչու՞ են այդ կաշառակերները կաշառք վերցնում … Կարծում եմ կաշառակերւթյան հիմնական պատճառն անբավարար աշխատավարձն է: Եթե մարդ ստանա նորմալ աշխատավարձ, էլ ինչի՞ պիտի "իր անունը գցի" "երկու կոպեկի" համար :
    Կաշառակերությունը վերացնելու համար հարկավոր է բարձրացնել աշխատավարձերը (որը, երևի թե,շատ բարդ է…):
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (12.07.2010)

  7. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Եթե մարդ ստանա նորմալ աշխատավարձ, էլ ինչի՞ պիտի "իր անունը գցի" "երկու կոպեկի" համար :
    Որտե՞ղ ես տեսել, որ կաշառակերները բացեիբաց կաշառք վերցնեն ու արատավորեն իրենց անունը… Ընդհակառակը, նրանք ամեն կերպ աշխատում են թաքցնել այդ ու անբասիր պահել իրենց անունը:
    Անձամբ ես չեմ կարծում, որ աշխատավարձը կապ ունի: դա բարդու հոգեբանության մեջ է…

  8. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Ինձ թվում է պետք է հենց կաշառակերներին կաշառել, որ էլ չկաշառեն:
    Ի՞նչ եղավ Վրաստանում:

  9. #7
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Որտե՞ղ ես տեսել, որ կաշառակերները բացեիբաց կաշառք վերցնեն ու արատավորեն իրենց անունը… Ընդհակառակը, նրանք ամեն կերպ աշխատում են թաքցնել այդ ու անբասիր պահել իրենց անունը:
    Անձամբ ես չեմ կարծում, որ աշխատավարձը կապ ունի: դա բարդու հոգեբանության մեջ է…
    Բացեիբաց ի նկատի չունեմ: Հենց այն մարդկանցից, ումից վերցնում են: Վերջ ի վերջո դա էլ է վտանգավոր: Հնարավոր է, որ այդ կաշառք տվողներից մեկը մատնի այդ մարդուն
    Իսկ իմ կարծիքով աշխատավարձը մեծ դեր է խաղում :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  10. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Համաձայն չեմ Arisol-ի հետ։ Ճիշտ է, աշխատավարձերի շատ ցածր լինելը նպաստում է կաշառակերության զարգացմանը, քանի որ որոշ մարդիկ ինչ-որ չափով ճարահատյալ են կաշառք վերցնում գոյություն պահպանելու համար (օրինակ՝ որոշ ուսուցիչներ), բայց հիմնականում կաշառակերներն օրվա հացի կորոտները չեն։ Ուղղակի նրանք հիմնականում շատ կարճ են մտածում, կարծելով, որ դրանով ապահովում են իրենց և իրենց ընտանիքի երջանիկ ապագան։ Նրանք չեն գիտակցում, որ վնասելով հասարակությանը ու լինելով այդ հասարակության մի մասնիկը՝ իրենք վնասում են հենց իրենց։ Չեն հասկանում, որ կաշառակերության պատճառած վնասները անդրադառնալու են նաև իրենց վրա։ Կարծում եմ, որ այդ առումով շատ ավելի հեռուն են տեսնում եվրոպացիները։ Նրանք գիտեն, որ այսօրվա անձնական շահը, վաղը իր ետևից լիքը վնասներ է բերելու։ Եթե ոչ իրենց, գոնե իրենց երեխաներին կամ թոռներին։ Դրա համար էլ Եվրոպայում կաշառակերությունը այդքան լայն տարածում չունի։
    Դե էլ չեմ ասում անձնական շահից դուրս ուրիշների մասին մտածելու մասին։ Գոնե եթե մեր իսկ անձնական շահի համար մի քիչ լայն ու հեռու մնածենք, ապա կաշառակերությունը կնվազի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (12.07.2010)

  12. #9
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Համաձայն չեմ Arisol-ի հետ։ Ճիշտ է, աշխատավարձերի շատ ցածր լինելը նպաստում է կաշառակերության զարգացմանը, քանի որ որոշ մարդիկ ինչ-որ չափով ճարահատյալ են կաշառք վերցնում գոյություն պահպանելու համար (օրինակ՝ որոշ ուսուցիչներ), բայց հիմնականում կաշառակերներն օրվա հացի կորոտները չեն։ Ուղղակի նրանք հիմնականում շատ կարճ են մտածում, կարծելով, որ դրանով ապահովում են իրենց և իրենց ընտանիքի երջանիկ ապագան։ Նրանք չեն գիտակցում, որ վնասելով հասարակությանը ու լինելով այդ հասարակության մի մասնիկը՝ իրենք վնասում են հենց իրենց։ Չեն հասկանում, որ կաշառակերության պատճառած վնասները անդրադառնալու են նաև իրենց վրա։ Կարծում եմ, որ այդ առումով շատ ավելի հեռուն են տեսնում եվրոպացիները։ Նրանք գիտեն, որ այսօրվա անձնական շահը, վաղը իր ետևից լիքը վնասներ է բերելու։ Եթե ոչ իրենց, գոնե իրենց երեխաներին կամ թոռներին։ Դրա համար էլ Եվրոպայում կաշառակերությունը այդքան լայն տարածում չունի։
    Դե էլ չեմ ասում անձնական շահից դուրս ուրիշների մասին մտածելու մասին։ Գոնե եթե մեր իսկ անձնական շահի համար մի քիչ լայն ու հեռու մնածենք, ապա կաշառակերությունը կնվազի։
    Արշակ ջա՛ն, ես չեմ ասում, թե կաշառակերությունն անպայման կվերանա աշխատավրձերը բարձրացնելու դեպքում: Իհարկե միայն դա չի կարող հանդիսանալ որպես միակ միջոց: Պարզապես, իմ կարծիքով, նաև աշխատավարձի բարձրացումը կնպաստի կաշառակերության վերացմանը:
    Մնացած գրածներիդ վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, թե ինչպիսի վնասներ կարող է պատճառել կաշառակերությունը : Խնդրում եմ, եթե դժվար չէ, գրի այդ վնասներից մի քանի օրինակ, թեկուզև PM-ով:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  13. #10
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Կաշառքին դեմ առնել և լիովին վերացնել այն .... մի քիչ անհնաչրին ա թվում , ու եթե ինչ որ մեկը ասի , որ հնարավոր է լիովին ամեն ինչ վերացնել ... կհավատամ , եթե տարբերակը լինի մարդկությանը վերացնելը լինի տարբերակ :
    Կաշառքներին շատ դեմ եմ , բայց ինքս էլ կաշառել եմ դասախոսի , որ քննություն ստանամ : Հիմա շատ եմ զղջում , որ կաշառել եմ , բայց այդ ժամանակ ինձ թվում էր ուրիշ ելք չկա : Կաշառքն ամենուր է : Դպրոցներում , համալսարաններում , կառավարությունում և այլն : Կաշառակերության դեմ պայքարում են հենց շատ ավելի մեծ կաշառքներ վերցնողները : ՀՅԴ-ն ունի ինչ որ ծրագիր կաշառակերության դեմ , որը չի կարողանում իրականացնել մի քանի տարի է : ... Մարդուն ինչքան փող տաս , ավելին կուզի .. դրա համար չեմ համարում աշխատավարձերի բարձրացումը լավ տարբերակ : Ավելի իրական կլինի , եթե մեր լրագրողները ամեն ինչ բացահայտեն ու հրապարակեն .. դա ավելի լավ տարբերակ է իմ կարծիքով:

  14. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Ես էլ եմ կարծում, որ աշխատավարձի բարձրացումը լուծում չէ. դա որոշ առումով նման է դանայան տակառ լցնելուն, որը, ինչպես գիտենք, երբեք չի լցվում։ Գուցե դա որոշ մարդկանց վրա ազդի, բայց չեմ կարծում, թե էական նշանակություն ունենա կաշառակերության նվազման հարցում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, շատն ունենալով, է՛լ ավելի շատին են ձգտում, նշանակում է ելքը սխալ տեղ ենք փնտրում։

    Այստեղ երևի շատ տեղին կլիներ հրեշի պատմությունը

    Գիտեք, իմ կարծիքով, կաշառակերության ծաղկման գործում ոչ պակաս դեր ունեն նաև կաշառատուները, այո՛, հենց կաշառատուները, ոչ թե կաշառակերները։ Որովհետև շատ-շատերը, ովքեր խոսքեր չեն խնայում ամեն տեղ ու բոլորի ներկայությամբ բարձրաձայն բողոքելու կաշառակերությունից, պետք եղած դեպքում իրենք շատ հեշտությամբ, առանց որևէ խղճի խայթի կաշառք են տալիս, նույնիսկ եթե հարկադրված չեն դա անել։ Ընդհանրապես մեզ շատ բնորոշ է դժգոհել ու բողոքել այն ամենից, ինչը ողջ կյանքում ինքներս ենք անում...

    Դրա համար ամեն մի բողոքող պիտի գիտակցի ու իրեն հաշիվ տա, թե ինչքանով է ինքը իր գուցե չնչին, բայց, այնուամենայնիվ, կաշառատվությամբ նպաստում այդ նողկալի երևույթի տարածմանը։ Ինձ թվում է՝ եթե ամեն մարդ իր հերթին մտածի կաշառք չտալու և չվերցնելու մասին, շատ բան կփոխվի։ Մենք չգիտես ինչու միշտ սպասում ենք, որ բոլոր խնդիրների լուծումները երկնքից կամ ինչ-որ անհայտ տեղից մատուցվելու են մեզ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.09.2006, 19:10:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Կարծում եմ կաշառք չտալը արդեն պայքար է դրա դեմ ու կարծում եմ դրանից ավելի շատ պայքարել դժվար թե որևէ անհատի հաջողվի…

  16. #13
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Կաշառքը աշխա8հի էրեսից վերացնելու մասին մտածելը, համրյա նույն բանն ա, ինչ-որ վատ մարկանց աշխարհի էրեսից վերացնելու մասին մտածելը:
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 14.09.2006, 22:20:

  17. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Կաշառքը աշխառհի էրեսից վերացնելու մասին մտածելը, համրյա նույն բանն ա, ինչ-որ վատ մարկանց աշխարհի էրեսից վերացնելու մասին մտածելը:
    Հով, համենայնդեպս, պետք է ձգտել վերացնել, որպեսզի գոնե պակասի։ Ցանկացած բացասական երևույթի դեմ պայքարել միշտ էլ պետք է, նույնիսկ եթե դա անհույս գործ է թվում, հակառակ դեպքում այն մեզ ուղղակի կուլ կտա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.09.2006, 22:23:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #15
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կաշառակերություն

    Աշխատավարձի բարձրացումը կնպաստի նրան ,որ ազնիվ մարդիք ստիպված չեն լինի զբաղվել կաշառակերությամբ իրենց ընտանիքի գոյատեվումն ապահովելու համր:Կան նաև այնպիսի կաշառակերներ որոնք իրենք իրենց բնույթով անազնիվ մարդիք են, և աշխատավարձի բարձրացումը նրանց ետ չի պահի կաշառք վերցնելուց:Այս տիպի կաշառակերների դեմ պետք է պայքարել օրենսդրությամբ,այսիքն ,օրենքները պետք է լինեն այպիսին ,որ ամեն ինչ լինի սահմանված, և չլինեն դրույթեր որոնք չինովնիկը կարող է մեկնաբանել յուրովի ,կամ էլ լինեն նրա հայեցողության տակ:
    Իմ կարծիքով կաշառակերության ամենադժվար վերացվող տեսակներից է այն դեպքը երբ մարդը ինքն է ցանկանում կաշառք տալ,այս դեպքում,որպիսզի պաշտոնիան կաշառք չվերցնի պետք է վախենա պատժից;
    Իսկ ինչ վերաբերվում է չտալուն հաճախ մարդուն հասցնում են այնպիսի իրավիճակի երբ նա ոչինչ չի կարող ձեռնարկել ,ստիպված պետք է կաշառք տա ,որ իրեն անհանգստացնող հարցը լուծում ստանա,այլապես նա ստիպված է վատնել բավականին ժամանակ և գումար իր ուզած արդյունքին հասնելու համար հաճախ նաև դա էլ չի օգնում և ստիպված պետք է կաշառք տաս կամ էլ հրաժարվես քո մտադրությունից:
    Լինում է նաև անպս, որ օրինակ մարդ ընկել է փորցանքի մեջ և հայտնվել է հիվանդանոցում,և մինչև բժիշկներին չի վճարել նրան նույնիսկ չեն ցուցաբերել անհրաժեշտ անհետաձգելի օգնությունը,կամ էլ դա արվում է ուշացումով և շատ ցածր որակով որից հոտո մադը կարող է ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ :Այս դեպքում ինչպես վարվել?:Իսկ այսպիսի դեպքեր երբ մարդը հայտնվում է անելանելի իրավիճակում մեր իրակնության մեջ ,ցավոք, շատ են հանդիպում :
    Վերջին խմբագրող՝ TigranM: 14.09.2006, 23:59:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •