Եվ շատ իզուր:
Ընդհակառակը, բնակիչները պետք է շնորհակալ լինեն որ իրենց «ազատում» են բնական ուրանի ներկայությունից:
Ինչպես արդեն նշել եմ բնության մեջ ուրանի (U-238) դուստր իզոտոպներից բավականին լայն տարածում ունի ռադիումը (Ra-86), որի անմիջական դուստր իզոտոպն է ռադոն (Rn-222) գազը:
Եթե կարդանք անգլիացի գիտնականների հոդվածները այս մասին, ուրեմն կտեսնենք որ թոքերի քաղցկեղի մոտ 90%–ը կապված է ռադոն գազի ազդեցության հետ: Ընդհանրապես համարվում է որ միջին վիճակագրական եվրոպացու տարեկան ստացած ճառագայթման համարյա կեսը ռադիոակտիվ ռադոն գազի հետևանքով է:
Ռադոնը անհոտ, անհամ, անտեսանելի գազ է, որի հիմնական աղբյուրը հանդիսանում է գրունտը: Այն լինելով ազնիվ գազ ինքնին վտանգավոր չէ, այլ երբ այն հայտնվում է մեր շնչառական օրգաններում, ապա նրանից առաջացած դուստր իզոտոպները մեր թոքերում առաջացնում են ռադիոակտիվ քայքայումներ, որն էլ կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղի:
Հետևաբար այն վայրերում որտեղ առկա է ուրանի->ռադիումի համեմատաբար մեծ կուտակումներ, ապա այնտեղի օդում մեծ է ռադոնի պարունակությունը և հետևաբար մեծ է նաև թոքերի քաղցկեղով հիվանդալու ռիսկը:
Իսկ քանի որ ռադոնի հիմնական աղբյուրը գրունտն է, ապա երբ տվյալ տեղանքից հեռացնեն ուրանով->ռադիումով հարուստ գրունտը, հետևաբար օդում կպակասի ռադոնի քանակությունը:
Այնպես որ հարգելիներս, պետք չէ դեմ լինել ուրանի հանքավայրի շահագործմանը, եթե իհարկե ընդհանրապես այդպիսի հանք հայտնաբերվի…
Անձամբ ես խիստ կասկածում եմ որ ՀՀ–ում ուրանի հանք կարելի է գտնել
Էջանիշներ