User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ահա ճիշտ որ եկեք "զարգացնենք" մեր տնտեսություն օրինակ կարելի է մասսայական կանանց վաճառել դուբայ, երեխաներին ամերկացիներին, տղամադրկանց էլ որպես ստրուկ տարբեր հանքավայրեր.. պատկերացնում եք ինչ բում կապրի հայաստանի տնեստությունը կամ եկեք ատոմային ռումբի փորձարկում անենք ծաղկաձորում պատկերացնում եք ինչքան աշպատատեղ կբացվի, գիտությունը ինչպես կզարգանա պա~հ պա~հ պա~հ
    Պա~հ պա~հ պա~հ)) ուղղակի շատ հետաքրքիր է, երբ մարդիկ մեր երկրի տնտեսությունը զարգացնելու ստույգ ծրագիր չունեն, բայց նման ծրագիր իրագործողներին խանգարելուց չեն զլանում: Ձեր երկիրը կանանց Դուբայ չի վաճառում, ուղղակի մեր երկրում են անբարոյականները շատ և արժանապատիվ երկրում ապրելու համար էլ, պետք է ունենալ բարոյականություն: Արժանապատիվ երկիր ասելով մենք հասկանում են առաջինը զարգացած տնտեսություն, որը նախապայմաններ կստեղծի բոլոր այլ ոլորտների համար:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Vishapakah, ասածդ նույն է, ոնցոր ասենք երեխան լացի, ասի. «Պապա, տունը ցուրտ է, մրսում եմ, ջեռուցել է պետք», հայրն էլ բռնի տունը հրդեհի՝ ասելով. «Բա չէիր ուզու՞մ տաքանալ։ Էս չէ՞ր ուզածդ։ Տաքացի, բալես, տաքացի…»։
    Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես դուք եք ներկայացնում: Դեռ ոչ մի պետություն ծանր արդյունաբերությունից չի կործանվել, եթե դուք ուզում եք ունենալ մաքուր օդով, բայց մակարդակով աֆրիկյան պետություն, ապա դա այլ խնդիր է:
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 23.05.2008, 15:47: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես դուք եք ներկայացնում: Դեռ ոչ մի պետություն ծանր արդյունաբերությունից չի կործանվել, եթե դուք ուզում եք ունենալ մաքուր օդով, բայց մակարդակով աֆրիկյան պետություն, ապա դա այլ խնդիր է:
    Vishapakah, նախ, այնքան էլ վատ չի, թե շատ վատ է, դա ես ու դու չենք, որ պիտի մատից հոտ քաշելով որոշենք։ Հատկապես դու, որ էդ տարածքից միլիոնավոր կիլոմետրեր հեռու ես ապրում։ Կա էկոլոգիա գիտություն, էդ գիտությունը նման հարցերի վերաբերյալ նորմեր է սահմանում ու զգուշացնում, որ էդ նորմերն անտեսելը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Իսկ Հայաստանում սովորաբար թքած ունեն էդ նորմերի վրա։
    Երկրորդ, տարբեր երկրներում ռադիոակտիվության հետ «անզգույշ» խաղերի պատճառով բազմահազար մահեր ու գենետիկ այլանդակումներ են եղել։
    Եվ երրորդ, Հայաստանը Ռուսաստանի կամ ԱՄՆ–ի պես անծայրածիր երկիր չի, որ ասենք. «ջանդամ, թող մի քանի հազար քառակուսի կիլոմետր էլ ռադիոակտիվ լինի. տեղից հեռու կմնանք»։ Էղածը մի թիզ հող է, մենք էլ դրա վրա խիտ բնակեցված։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 23.05.2008, 16:17:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Vishapakah, նախ, այնքան էլ վատ չի, թե շատ վատ է, դա ես ու դու չենք, որ պիտի մատից հոտ քաշելով որոշենք։ Հատկապես դու, որ էդ տարածքից միլիոնավոր կիլոմետրեր հեռու ես ապրում։ Կա էկոլոգիա գիտություն, էդ գիտությունը նման հարցերի վերաբերյալ նորմեր է սահմանում ու զգուշացնում, որ էդ նորմերն անտեսելը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Իսկ Հայաստանում սովորաբար թքած ունեն էդ նորմերի վրա։
    Երկրորդ, տարբեր երկրներում ռադիոակտիվության հետ «անզգույշ» խաղերի պատճառով բազմահազար մահեր ու գենետիկ այլանդակումներ են եղել։
    Եվ երրորդ, Հայաստանը Ռուսաստանի կամ ԱՄՆ–ի պես անծայրածիր երկիր չի, որ ասենք. «ջանդամ, թող մի քանի հազար քառակուսի կիլոմետր էլ ռադիոակտիվ լինի. տեղից հեռու կմնանք»։ Էղածը մի թիզ հող է, մենք էլ դրա վրա խիտ բնակեցված։
    Արշակ, սովորաբար ես իմ մատից հոտ քաշելու սովորություն չունեմ ու իմ հեռու ապրելը Հայաստանի շահերին դժվար թե վնասում է, իսկ թույլ զարգացած տնտեսություն ունենալը հաստատ Հայաստանի շահի օգտին չի խոսում: Այո, ես նախընտրում եմ փոքր երկրում ունենալ մի քանի հազար քառակուսի կիլոմետր ախտոտված տարացք, քան ապռանքաշրջանառության պակասի պատճառով ծնելիության շարունակական անկում և դանդաղ մահ: Այսօր Հայաստանը մահանում է, որովհետև երկիրը չի կարողանում բավարարել իր քաղաքացիներին, իսկ երբ ուզում են իրագործել մի արժեցող ծրագիր, որը էական կփոփոփոխի դրությունը, ապա հայտնվում են Ձեզ պես մարդիկ, որոնք երբեք ոչ մի տնտեսական ծրագիր չեն ներկայացրել և էկոլոգիաից բացի, այլ առաջարկներ չունեն: Ընդանրապես էկոլոգիաիան ախտոտում են մարդիկ և եթե մոլորակը մարդկանցով բնակեցված չլիներ, ապա մոլորակը ավելի մաքուր կլիներ: Նույն տրամաբանությամբ պետք է դադարեցնել բոլոր գործարանների աշխատանքը և ստեղծել այնպիսի տնտեսական պայմաններ բոլորի համար, որ մարդիկ սովից անհետանան հանուն անտառային գործ առջի և սպիտակ նապաստակի:
    Ուրախ գրառում:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, սովորաբար ես իմ մատից հոտ քաշելու սովորություն չունեմ ու իմ հեռու ապրելը Հայաստանի շահերին դժվար թե վնասում է, իսկ թույլ զարգացած տնտեսություն ունենալը հաստատ Հայաստանի շահի օգտին չի խոսում:
    «Մատից հոտ քաշել» արտահայտությունը փոխաբերական իմաստ ուներ, իսկ քո հեռու ապրելը էնքանով կապ ունի, որ չեմ կարծում թե նույն հանգիստ տոնով «էդքան էլ վատ չի» ասեիր, եթե օրինակ Թեղուտում ապրեիր։ Կարծում եմ հասկացար ինչ նկատի ունեմ։
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, ես նախընտրում եմ փոքր երկրում ունենալ մի քանի հազար քառակուսի կիլոմետր ախտոտված տարացք, քան ապռանքաշրջանառության պակասի պատճառով ծնելիության շարունակական անկում և դանդաղ մահ: Այսօր Հայաստանը մահանում է, որովհետև երկիրը չի կարողանում բավարարել իր քաղաքացիներին, իսկ երբ ուզում են իրագործել մի արժեցող ծրագիր, որը էական կփոփոփոխի դրությունը, ապա հայտնվում են Ձեզ պես մարդիկ, որոնք երբեք ոչ մի տնտեսական ծրագիր չեն ներկայացրել և էկոլոգիաից բացի, այլ առաջարկներ չունեն:
    Նախ, նորից կրկնեմ բերածս համեմատությունը.
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Vishapakah, ասածդ նույն է, ոնցոր ասենք երեխան լացի, ասի. «Պապա, տունը ցուրտ է, մրսում եմ, ջեռուցել է պետք», հայրն էլ բռնի տունը հրդեհի՝ ասելով. «Բա չէիր ուզու՞մ տաքանալ։ Էս չէ՞ր ուզածդ։ Տաքացի, բալես, տաքացի…»։
    Տունը տաքացնելու բազմաթիվ ավելի խելամիտ ու անվնաս տարբերակներ կան, քան տունը հրդեհելը։ Իսկ տվյալ ծրագիրը հենց նաև ծնելիության իմաստով ոչ թե դանդաղ այլ արագ մահին է նպաստում։ Տնտեսությունն ու ապրանքաշրջանառությունը զարգացնելու, ես կասեի գոնե չխոչընդոտելու բազմաթիվ այլ լուծումներ կան, որոնց մասին բազմիցս խոսվել է հենց թեկուզ էս ֆորումում։ Բայց դա արդեն այլ թեմա է։
    Իսկ թե ինչ եմ արել ես էս պետության զարգացման համար, արի առանց իմանալու գնահատականներ մի տուր, հա՞։

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդանրապես էկոլոգիաիան ախտոտում են մարդիկ և եթե մոլորակը մարդկանցով բնակեցված չլիներ, ապա մոլորակը ավելի մաքուր կլիներ: Նույն տրամաբանությամբ պետք է դադարեցնել բոլոր գործարանների աշխատանքը և ստեղծել այնպիսի տնտեսական պայմաններ բոլորի համար, որ մարդիկ սովից անհետանան հանուն անտառային գործ առջի և սպիտակ նապաստակի:
    Vishapakah, տենց տեսակետներ մարդիկ մի երկու դար առաջ էին հայտնում, երբ գիտությունը դեռևս ի վիճակի չէր մոլորակի հետագա զարգացման մասին կանխատեսումներ անել։ Հիմա բազմաթիվ երկրների պետական ու միջազգային կառույցներ խիստ մտահոգված են սպասվող էկոլոգիական կատաստրոֆաներով ու մոլորակի ռեսուրսների անխոհեմ օգտագործումով։ Նորից եմ կրկնում՝ ոչ ոք չի ասում, թե պետք չէ տնտեսություն զարգացնել։ Բայց էդ զարգացումը պետք է հնարավորինս անվնաս լինի էկոլոգիական առումով։ էկոլոգիական խնդիրներն առհամարհելը կարճատեսություն է։ Իմիջիայլոց դրանք միայն գորշ արջին ու սպիտակ նապաստակին չեն վնասում։ Բնական ռեսուրսների անխոհեմ օգտագործման հետևանքները վաղը հենց մեր գլխին են խփելու։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մի բան հաստատ է՝ մեզ պետք չէ զարգացած տնտեսություն բնությունը սպանելու գնով…
    հարգելի Vishapakah, ձեր ոչ մտածելակերպը, ոչ էլ հոգեբանությունը չեմ կարող հասկանալ, բայց վիճել էլ չեմ ուզում, միայն մի բան ասեմ, եթե Դուք, ոնց հասկացա Հայաստանում չեք, դեռ չի նշանակում, որ մենք, որ Հայաստանում ենք, պիտի ՄԵՌՆԵՆՔ կեղտոտ օդ շնչենլուց ու մի բան էլ, եթե մոռացել եք, ասեմ՝ Հայաստանը անոմալ ծնունդների թվով աշխարհում ԵՐԿՐՈՐԴՆ է
    իսկ տնտեսությունը կարող է զարգանալ նաև "Կայուն զարգացում" ուղղությմաբ եթե շատ ուզեք, կարող եմ հետո նյութեր տրամադրել, կայուն զարգացման մասին, շատ հետաքրքիր բան է
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  6. #6
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Հարցն ինքնին շատ լուրջ է և դժվար է միանշանակ ասել այո կամ ոչ: Պարզապես անվստահությունը իշխանությունների հանդեպ...դա է մտահոգում, որ նրանք չեն ելնում պետության ու ժողովրդի շահերից: Բայց մի բան ասեմ:
    Այսօր քաջարանում նախագծվել և պատրաստման մեջ է էկոլոգիապես մաքուր պղնձի ձուլարան:
    Նման մի բան կարելի է անել նաև ուրանի հանքի համար: Ուրանն էլ պղինջ կամ եսիմ ինչ չէ...որ թափոնները դես ու դեն շպրտեն: Ու վստահ եմ որ նախագծողները գիդեն դրա մասին. ու խնդրի լրջությունն էլ գիտակցում են:
    Այստեղ նկատենք, որ Կապանի սարերի ուրանը ավելի շատ է, քան Ադրբեջանի նավթը, իսկ ուրան արտահանելն արդեն լուրջ գործ է, և դրանով լուրջ դիրք կստանանք միջազգային ասպարեզում:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  7. #7
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն ինքնին շատ լուրջ է և դժվար է միանշանակ ասել այո կամ ոչ: Պարզապես անվստահությունը իշխանությունների հանդեպ...դա է մտահոգում, որ նրանք չեն ելնում պետության ու ժողովրդի շահերից: Բայց մի բան ասեմ:
    Այսօր քաջարանում նախագծվել և պատրաստման մեջ է էկոլոգիապես մաքուր պղնձի ձուլարան:
    Նման մի բան կարելի է անել նաև ուրանի հանքի համար: Ուրանն էլ պղինջ կամ եսիմ ինչ չէ...որ թափոնները դես ու դեն շպրտեն: Ու վստահ եմ որ նախագծողները գիդեն դրա մասին. ու խնդրի լրջությունն էլ գիտակցում են:
    Այստեղ նկատենք, որ Կապանի սարերի ուրանը ավելի շատ է, քան Ադրբեջանի նավթը, իսկ ուրան արտահանելն արդեն լուրջ գործ է, և դրանով լուրջ դիրք կստանանք միջազգային ասպարեզում:
    Ուրանը քո համար խաղալիք չի` ինքը ռադիոակտիվ տարրա ու ինչ որ արել են պղձի հետ ուրանի դեպքում չի աշխատի. Ուրանի հանքահանության համար անհրաժեշտա մինիմում 50կմ շառավղով տարածք, իսկ եթե հանքից հաշվենք այդքան կիլոմետր, ապա կհայտնվենք Սևանի մեջ ու
    Դե ինչ` մեկնաբանությունները թողնում եմ քեզ

  8. #8
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը անոմալ ծնունդների թվով աշխարհում ԵՐԿՐՈՐԴՆ է
    ԱՊՀ-ում
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  9. #9
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Բայց նկատենք, որ աննորմալ ծնունդների պատճառը մենակ ճառագայթումը չի

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս լուսաբանել ինքնասպանության դեպքերը
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 02.05.2015, 14:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •