Երևանում նախօերի երեկոյան տեղի ունեցավ «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի բացման արարողությունը: Ընկերությունը ստեղծվել է 2008թ. հուլիսին, որը զբաղվելու է Հայաստանում ուրանի երկրաբանահետախուզական, արդյունահանման և վերամշակման աշխատանքով:
Բացմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ս. Կիրիենկոն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Պավլովը, «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ ուրանային հոլդինգի («Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի հիմնադիրը ՌԴ-ի կողմից)` գլխավոր տնօրեն Վ. Ժիվովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձիք:
«Ուրանի երկրաբանահետախուզական, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության մասին» Հուշագիրը ստորագրվել է 06.02.2008 թվականին, Համատեղ ձեռնարկության ստեղծումով սկսվեց պայմանավորվածությունների գործնական փուլը: Ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարված է Հայաստանում ուրանի հանքերի առկայության արխիվային նյութերի հավաքագրում և վերլուծություն, կատարվել են ռեկոգնոսիցիրովային աշխատանքներ, ինչպես նաև ենթադրվող շրջանների ենթակառույցների գեոլոգոհետախուզական աշխատանքների գնահատումներ: Հետախուզագնահատման աշխատանքները կսկսվեն 2008թ. հոկտեմբերին:
Էջանիշներ