Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
խիա ինքնասպանություն....Ռուսաստանին բան չի լինի, ետի ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԱ
Ոռանի հանք գտնելը = անսպառ երջանկությանՈւրանի հանք բացելը=ինքնասպանության
Հ.Գ.
Խնդրում եմ շաատ չջղայնանալ, պարզապես անտեսեք: Ես էլ եմ շատ մտահոգված այդ հարցով, իրոք, չէ լուրջ:
Վերջին խմբագրող՝ Գլոբալ Հայացք: 02.06.2008, 17:00:
ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է:
Մենք կուզենայինք տոնել այս օրը ցուցահանդեսներով, երաժշտությամբ,
երգով ու պարով ….
Սակայն, քանի դեռ ոչնչացվում են Թեղուտի անտառները, ճահճացվում է Սևանա լիճը, հոշոտվում են ընդերքի ռեսուրսները, վերացվում է բացառիկ բուսական ու կենդանական աշխարհը և անապատացվում մեր մայրաքաղաք ԵրևանըՄԵԶ ՎԻՃԱԿՎԱԾ Է ՊԱՅՔԱՐԵԼ …
Հայաստանի բնությունը վտանգված է …
Դրա հետ մեկտեղ վտանգված է մեր երկրի
ու սերունդների ապագան …
Ս.թ. հունիսի 5-ին կկայանա ինքնաբուխ երթ
հանուն Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության:
Երթը կսկսվի ժամը 17:00-ին Մ.Սարյանի արձանի մոտից:
Երթուղին կանցնի Մաշտոցի, Գ.Լուսավորչի, Իտալական, Վ.Սարգսյան, Նալբանդյան, Արամի, Խանջյան, Թումանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի
ու Տերյան փողոցներով և կավարտվի Հյուսիսային պողոտայում:
ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:
ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ …
_______________________________
Թեղուտի պաշտպանության խումբ
http://www.bigfamily.am/eco
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ԿՍԿՍՎԵՆ ՈՒՐԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
http://www.panorama.am/am/economy/2008/09/10/uran/?swԵրևանում նախօերի երեկոյան տեղի ունեցավ «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի բացման արարողությունը: Ընկերությունը ստեղծվել է 2008թ. հուլիսին, որը զբաղվելու է Հայաստանում ուրանի երկրաբանահետախուզական, արդյունահանման և վերամշակման աշխատանքով:
Բացմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ս. Կիրիենկոն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ. Պավլովը, «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ ուրանային հոլդինգի («Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի հիմնադիրը ՌԴ-ի կողմից)` գլխավոր տնօրեն Վ. Ժիվովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձիք:
«Ուրանի երկրաբանահետախուզական, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության մասին» Հուշագիրը ստորագրվել է 06.02.2008 թվականին, Համատեղ ձեռնարկության ստեղծումով սկսվեց պայմանավորվածությունների գործնական փուլը: Ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ կատարված է Հայաստանում ուրանի հանքերի առկայության արխիվային նյութերի հավաքագրում և վերլուծություն, կատարվել են ռեկոգնոսիցիրովային աշխատանքներ, ինչպես նաև ենթադրվող շրջանների ենթակառույցների գեոլոգոհետախուզական աշխատանքների գնահատումներ: Հետախուզագնահատման աշխատանքները կսկսվեն 2008թ. հոկտեմբերին:
բոլորի ռադիոակտիվ բաղնիքը շնորհավոր..
հ.գ: ուրանի հետևանքները /նայել խորհուրդ չի տրվում / http://educate-yourself.org/cn/deple...s29apr06.shtml
Վերջին խմբագրող՝ Grieg: 11.09.2008, 00:50:
...
Որքան հիշում եմ, քիմիայի դասարանում, երբ մեզ սովորեցնում էին քիմիական տարերի մասին, ասվում էր թե Ուրան 238ը, որպես հումք, թուլ ռադոիակտիվ մետաղ է։ Բայց էլ չեմ հիշում, թե ինչպես էր այն դարնում ռադիոակտիվ, ինչ նեյրոններ էին միանում, ինչ ռեակցիա էր տեղի ունենում… Հմ, երեւի թե նորից ետ դարնամ քիմիայի դասերին։ Բոլոր դեպքերում ես դեմ եմ երկրագունդը քչփորելու գործին։ Երկրագունը մարմին է…
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Երեխեք ջան, հասկացեք, ընդերքից ուրան հանելը ոչ մի վնաս չի պարունակում, քանի որ որպեսզի ուրանը դառնա վտանգավոր` ռադիոակտիվ, անհարժեշտ է,որ հարստացվի: Բայց այդ դեպքում էլ անհասկանալի է, թե վտանգը որն է, նույնիսկ հարստացված ուրանը վտանգավոր չէ, քանի որ տեղափոխվում է հատուկ տարրաներով, որոնք ռադիացիան պահում են: Ձեր ասելով, հիմա ատոմակայանում որ ուրան է օգտագործվում, որը մենք պետք է մեռած լինեինք բոլորս:
Իսկ Չերնոբիլը եղել է աղետի պատճառ, այսինքն ոչ բնականոն երևույթ, արտակարգ իրավիճակ, ուրանի արդյունահանման հետ ինչ կապ ունի Չերնոբիլը՞՞՞ Լավ է չեք հիշում Հերոսիմայի զոհերին, դա էլ էր ատոմային էներգիայի արդյունք:
Վտանգավոր կլինի միայն մեկ բան, եթե ուրանի հանքաքարից ուրանը հանելուց հետո որոշակի մնացորդային պարունակությամբ թափոններ արտանետվեն մթնոլորտ, դա կարող է լինել երևի ջրերի տեսքով:
Այնպես որ, պետք է պահանջենք, որ մաքուր գործարան կառուցվի:
Ի դեպ, ասում են Արարատյան դաշտավայրի մթերքն էլ է որոշակի ախտահարում ստանում, եկեք փակենք ատոմակայանը, և միրգ չուտենք:
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 11.09.2008, 09:42:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
իսկ ինչպես ես պահանջելու? ետ բնապահապանության նախարարությունը պտի մոնիտորինգը անի? ծիծաղալույա ա ուղղակի.. եթե իրանց ճշմարտախոսության հույսով մնանք մեկ մարդու միջին ոտքերի քանակը 2ից կսկսի աճել և աճել..
իսկ մրգերի հարցը չեմ կարծում ծիծաղելի ա.. մի խոսքով չեմ հասկանում ձեր նպատակը որնա , որ Հայաստանը մի հատ մեծ ուրանի, պղնձի և այլ նյութերից կազմված պոչամբար դառնա ?
բնապահպանական խնդիրները ձնագնդիկի էֆեկտ են ստացել, եթե տարիներ առաջ համեմատաբար փոքր խնդիրները անտեսվեցին հասարկության կողմից հիմա դա բերել ա նոր խնդիրների, իսկ 4 տարուց ավելի լուրջ խնդիրներ կլինեն ու արդեն ձնագնդիկի կդառնա մի հատ մեեծ սպիտակ վերմակ ~
...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ