User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Երեխեք ջան, հասկացեք, ընդերքից ուրան հանելը ոչ մի վնաս չի պարունակում, քանի որ որպեսզի ուրանը դառնա վտանգավոր` ռադիոակտիվ, անհարժեշտ է,որ հարստացվի:
    Ինչո՞վ հարստացվի: Կարծում եմ՝ դարասկզբին ռադիոակտիվությունն ուսումնասիրող գիտնականները ոչ մի բանով չէին հարստացրել, որ ուրանի ու էլի ուրիշ տարրերի ճառագայթման արդյունքում մահացան…
    Ձեր ասելով, հիմա ատոմակայանում որ ուրան է օգտագործվում, որը մենք պետք է մեռած լինեինք բոլորս:
    Իսկ ինչու՞ է քեզ թվում, թե ատոմակայանը վնաս չի տալիս: Ասեմ, որ այն կառուցվել է նորմաների խախտումով: Այն չգիտեմ քանի կիլոմետր հեռավորության վրա պետք է լիներ բնակավայրերից, բայց այդպես չէ… Կարելի է գնալ և ուսումնասիրել, թե այդ կողմերում մարդու կյանքի միջին տևողությունն ինչքան է, արյան հիվանդությունները ինչ տոկոս են կազմում և արատով երեխաներ որքան հաճախ են ծնվում:
    Իսկ Չերնոբիլը եղել է աղետի պատճառ, այսինքն ոչ բնականոն երևույթ, արտակարգ իրավիճակ, ուրանի արդյունահանման հետ ինչ կապ ունի Չերնոբիլը՞՞՞ Լավ է չեք հիշում Հերոսիմայի զոհերին, դա էլ էր ատոմային էներգիայի արդյունք:
    Աղետի արդյունքում էր, դրա համար վնասները շա՜տ ավելի մեծ մասշտաբներ էին կրում: Ի դեպ, եթե օգնությունը ճիշտ կազմակերպեին, այդքան շատ զոհեր չէին լինի:
    Վտանգավոր կլինի միայն մեկ բան, եթե ուրանի հանքաքարից ուրանը հանելուց հետո որոշակի մնացորդային պարունակությամբ թափոններ արտանետվեն մթնոլորտ, դա կարող է լինել երևի ջրերի տեսքով:
    Էդ էլ չեն ալարի, կանեն:
    Այնպես որ, պետք է պահանջենք, որ մաքուր գործարան կառուցվի:
    Ի դեպ, ասում են Արարատյան դաշտավայրի մթերքն էլ է որոշակի ախտահարում ստանում, եկեք փակենք ատոմակայանը, և միրգ չուտենք:

  2. #47
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սյունիքում ուրանի հանքավայրերի հետախուզական աշխատանքները, որ պիտի սկսվեն առաջիկայում, մտահոգություններ են առաջացրել բնակչության շրջանում:
    Եվ շատ իզուր:
    Ընդհակառակը, բնակիչները պետք է շնորհակալ լինեն որ իրենց «ազատում» են բնական ուրանի ներկայությունից:

    Ինչպես արդեն նշել եմ բնության մեջ ուրանի (U-238) դուստր իզոտոպներից բավականին լայն տարածում ունի ռադիումը (Ra-86), որի անմիջական դուստր իզոտոպն է ռադոն (Rn-222) գազը:
    Եթե կարդանք անգլիացի գիտնականների հոդվածները այս մասին, ուրեմն կտեսնենք որ թոքերի քաղցկեղի մոտ 90%–ը կապված է ռադոն գազի ազդեցության հետ: Ընդհանրապես համարվում է որ միջին վիճակագրական եվրոպացու տարեկան ստացած ճառագայթման համարյա կեսը ռադիոակտիվ ռադոն գազի հետևանքով է:
    Ռադոնը անհոտ, անհամ, անտեսանելի գազ է, որի հիմնական աղբյուրը հանդիսանում է գրունտը: Այն լինելով ազնիվ գազ ինքնին վտանգավոր չէ, այլ երբ այն հայտնվում է մեր շնչառական օրգաններում, ապա նրանից առաջացած դուստր իզոտոպները մեր թոքերում առաջացնում են ռադիոակտիվ քայքայումներ, որն էլ կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղի:
    Հետևաբար այն վայրերում որտեղ առկա է ուրանի->ռադիումի համեմատաբար մեծ կուտակումներ, ապա այնտեղի օդում մեծ է ռադոնի պարունակությունը և հետևաբար մեծ է նաև թոքերի քաղցկեղով հիվանդալու ռիսկը:
    Իսկ քանի որ ռադոնի հիմնական աղբյուրը գրունտն է, ապա երբ տվյալ տեղանքից հեռացնեն ուրանով->ռադիումով հարուստ գրունտը, հետևաբար օդում կպակասի ռադոնի քանակությունը:

    Այնպես որ հարգելիներս, պետք չէ դեմ լինել ուրանի հանքավայրի շահագործմանը, եթե իհարկե ընդհանրապես այդպիսի հանք հայտնաբերվի…

    Անձամբ ես խիստ կասկածում եմ որ ՀՀ–ում ուրանի հանք կարելի է գտնել

  3. #48
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Եվ շատ իզուր:
    Ընդհակառակը, բնակիչները պետք է շնորհակալ լինեն որ իրենց «ազատում» են բնական ուրանի ներկայությունից:
    ասեմ ավելին Նագասակաի բնակիչները պետք է շնորհակալ լինեին որ երբ նրանց վրա գցեցին ատոմային բոմբ, այն փայթեց փաստորեն ազատելով ուրանին , մարդկանցել ազատելով իրենց մարմիններից 4000 ցելսիուս ջերմաստիճանի և 1000 կմ/ժ քամու միջոցով, եթե այն չփայթեր մարդիկ կտառապեին բոմբի պարունակության վնասակր ազդեցությունից :

    մի խոսքով կարդալով ձեր գրածը տպավորությունը այն էր որ ֆանտաստիկայի մասին գրքեր շատ եք սիրում..
    քանզի բնական ուրանը որը միլիոնավոր տարիներ է թաղված է խորը, գետնի տակ.. վտանգավոր է դառնում երբ սկսում են այդ տարածքում հետազոտություններ կատարել էլ չեմ ասում երբ սկսումենք հանք շահագործել.. այ ետ դեպքում ապահովված է թե տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններ թե խախտված գեներով ծնուննդեր..
    Վերջին խմբագրող՝ Grieg: 15.11.2008, 14:37:
    ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (28.10.2009)

  5. #49
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ շատ իզուր:
    Ընդհակառակը, բնակիչները պետք է շնորհակալ լինեն որ իրենց «ազատում» են բնական ուրանի ներկայությունից:

    Ինչպես արդեն նշել եմ բնության մեջ ուրանի (U-238) դուստր իզոտոպներից բավականին լայն տարածում ունի ռադիումը (Ra-86), որի անմիջական դուստր իզոտոպն է ռադոն (Rn-222) գազը:
    Եթե կարդանք անգլիացի գիտնականների հոդվածները այս մասին, ուրեմն կտեսնենք որ թոքերի քաղցկեղի մոտ 90%–ը կապված է ռադոն գազի ազդեցության հետ: Ընդհանրապես համարվում է որ միջին վիճակագրական եվրոպացու տարեկան ստացած ճառագայթման համարյա կեսը ռադիոակտիվ ռադոն գազի հետևանքով է:
    Ռադոնը անհոտ, անհամ, անտեսանելի գազ է, որի հիմնական աղբյուրը հանդիսանում է գրունտը: Այն լինելով ազնիվ գազ ինքնին վտանգավոր չէ, այլ երբ այն հայտնվում է մեր շնչառական օրգաններում, ապա նրանից առաջացած դուստր իզոտոպները մեր թոքերում առաջացնում են ռադիոակտիվ քայքայումներ, որն էլ կարող է հանգեցնել թոքերի քաղցկեղի:
    Հետևաբար այն վայրերում որտեղ առկա է ուրանի->ռադիումի համեմատաբար մեծ կուտակումներ, ապա այնտեղի օդում մեծ է ռադոնի պարունակությունը և հետևաբար մեծ է նաև թոքերի քաղցկեղով հիվանդալու ռիսկը:
    Իսկ քանի որ ռադոնի հիմնական աղբյուրը գրունտն է, ապա երբ տվյալ տեղանքից հեռացնեն ուրանով->ռադիումով հարուստ գրունտը, հետևաբար օդում կպակասի ռադոնի քանակությունը:

    Այնպես որ հարգելիներս, պետք չէ դեմ լինել ուրանի հանքավայրի շահագործմանը, եթե իհարկե ընդհանրապես այդպիսի հանք հայտնաբերվի…

    Անձամբ ես խիստ կասկածում եմ որ ՀՀ–ում ուրանի հանք կարելի է գտնել
    Ես քո ասած բանակիչն եմ,բայց երջանկությունից չեմ փայլում,ասածիդ համար:Ճիշտա հիմա ավելի հանգիստ եմ,գիտական բացատրությունիցդ հետո,բայց միևնույն է անհանգստացնող շատ բան կա:Հիմա շատ բան է խոսվում դրա մասին,որովհետև մեր հանքերում իրոք ուրան կա դա հաստատ,գտել են,ու շուտով կհանձնվեն շահագործման:Կան նորագույն սարքավորումներ,որոնք թույլ չեն տալիս միկրոէլեմենտների դուրս գալուն,համենայն դեպս մաքսիմում ապահովում են:

  6. #50
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, ուզում եք ասեք, որ բնության մեջ գտնվող ուրանը շատտտ ռադիոակտիվ ա: Ու ուզում եք ասեք, որ այդ նույն ուրանը հենց հիմա աղտոտում ա իրա գտնվելու տարածքը որոշակի շառավղող:
    Հիմա ինչ կապ ունի հանելու են դա, թե ոչ՞՞՞՞
    Հարգելի Ֆրեյա,
    Ուրանը (<sub>238</sub>U) ռադիոակտիվ մայրական տարր է, որից սերում են նրա դուստ տարրերը, իսկ թե շատ ռադիոակտիվ է թե քիչ, ապա դա կախված է նրա քանակությունից, եթե որևէ տեղ ուրանի քանակությունը շատ է ուրեմն տվյալ վայրում ռադիոակտիվությունը մեծ է։

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ասեմ ավելին Նագասակաի բնակիչները պետք է շնորհակալ լինեին որ երբ նրանց վրա գցեցին ատոմային բոմբ, այն փայթեց փաստորեն ազատելով ուրանին ...
    Հարգելի Grieg,
    մենք խոսում ենք բնական ուրանի մասին, այլ ոչ թե հարստացված ուրանի որից ատոմային ռումբ են պատրաստում։

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ...բնական ուրանը որը միլիոնավոր տարիներ է թաղված է խորը, գետնի տակ.. վտանգավոր է դառնում երբ սկսում են այդ տարածքում հետազոտություններ կատարել էլ չեմ ասում երբ սկսումենք հանք շահագործել.. այ ետ դեպքում ապահովված է թե տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններ թե խախտված գեներով ծնուննդեր..
    Ես չեմ գրել որ խոր թաղված (էտ խոր ասվածն էլ հայտնի չէ, թե ինչքան է) ուրանի հանքի շահագործումը անվնաս է։
    Ես գրել եմ, որ եթե ուրանի հանքը շահագործվի (այսինքն հանքանյութը տվյալ վայրից արդյունահանվի ու տեղափոխվի), ապա բնակիչները կազատվեն բնական ուրանից ու նրա ինքնակամ տրոհման հետևանքով առաջացող մյուս տարրերի վնասակար ներգործությունից։
    Ես հիմա չգիտեմ թե ինչ որոնողական աշխատանքներ են կատարվում, բայց այդ հետազոտությունները ոչ մի կերպ վտանգավոր չեն տվյալ տեղանքի բնակիչների համար, ընդհակառակը նման հետազոտությունները կարող են բացահայտել, որ օրինակ տվյալ տեղանքի ռադիոակտիվ ֆոնը միջինից բարձր է կամ ընդհակառակը։

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քո ասած բանակիչն եմ,բայց երջանկությունից չեմ փայլում,ասածիդ համար:Ճիշտա հիմա ավելի հանգիստ եմ,գիտական բացատրությունիցդ հետո,բայց միևնույն է անհանգստացնող շատ բան կա:Հիմա շատ բան է խոսվում դրա մասին,որովհետև մեր հանքերում իրոք ուրան կա դա հաստատ,գտել են,ու շուտով կհանձնվեն շահագործման:Կան նորագույն սարքավորումներ,որոնք թույլ չեն տալիս միկրոէլեմենտների դուրս գալուն,համենայն դեպս մաքսիմում ապահովում են:
    Հարգելի Լուսաբեր,
    կխնդրեի նախորոք չանհանգստանալ, քանի որ ուրան կա համարյա թե ամեն տեղ, մի տեղ աննշան, մի տեղ քիչ ավել, իսկ մի այլ տեղ այնքան մեծ է կուտակումը, որ դրան հանք են անվանում։ Եթե ձեզ մոտ իրոք ուրանի ինչ որ չափի կուտակում են գտել, ապա իմ կարծիքով այն բավական չէ, որ նրա արդյունահանումը ձեռնտու լինի։

  7. #51
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Grieg,
    մենք խոսում ենք բնական ուրանի մասին, այլ ոչ թե հարստացված ուրանի որից ատոմային ռումբ են պատրաստում։
    չհարստացված դեռ չի նշանակում անվտանգ

    Ես չեմ գրել որ խոր թաղված (էտ խոր ասվածն էլ հայտնի չէ, թե ինչքան է) ուրանի հանքի շահագործումը անվնաս է։
    Ես գրել եմ, որ եթե ուրանի հանքը շահագործվի (այսինքն հանքանյութը տվյալ վայրից արդյունահանվի ու տեղափոխվի), ապա բնակիչները կազատվեն բնական ուրանից ու նրա ինքնակամ տրոհման հետևանքով առաջացող մյուս տարրերի վնասակար ներգործությունից։
    Ես հիմա չգիտեմ թե ինչ որոնողական աշխատանքներ են կատարվում, բայց այդ հետազոտությունները ոչ մի կերպ վտանգավոր չեն տվյալ տեղանքի բնակիչների համար, ընդհակառակը նման հետազոտությունները կարող են բացահայտել, որ օրինակ տվյալ տեղանքի ռադիոակտիվ ֆոնը միջինից բարձր է կամ ընդհակառակը։
    Էկո համակարգը ինքնաղեկավարվող և ինքնավերակնգնվող է, իրան պետք չի "բուժել" ուրան հանելով, բնությունում ամեն ինչ փոխկապակցված է և ներդաշնակ..:
    ուրանի հանքերը իհարկե վնասակար են օրինակ հանքի պոչմաբարի ռադիումը, ռադոնը, թորիումը պոլոնիումը և այլն , հանքարդյունաբերողների ախորժակը հիմա շատ մեծ է և ուրանի հանք կարելի է սպասել շատ շուտով:
    ...

  8. #52
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Ուրանը վտանգավոր է. ծանր ու թեթեւ անել պետք չէ. ահավոր վտանգավոր է։

    Ամեն ինչում էլ վտանգ կա. գիտե՞ք, գոլֆ խաղն ավելի վտանգավոր է քան լողը։

  9. #53
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    չհարստացված դեռ չի նշանակում անվտանգ
    Այո՛, բնական ուրանի կուտակումները տվյալ տեղանքում բարձր ռադիոատկիվ ֆոն են ապահովում:

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկո համակարգը ինքնաղեկավարվող և ինքնավերակնգնվող է, իրան պետք չի "բուժել" ուրան հանելով, բնությունում ամեն ինչ փոխկապակցված է և ներդաշնակ..:
    ուրանի հանքերը իհարկե վնասակար են օրինակ հանքի պոչմաբարի ռադիումը, ռադոնը, թորիումը պոլոնիումը և այլն , հանքարդյունաբերողների ախորժակը հիմա շատ մեծ է և ուրանի հանք կարելի է սպասել շատ շուտով:
    Երկրակեղևի լիթոսֆերայի 20կմ–անոց շերտում կա մոտ 130000000000000 տոննա ուրան։ Ուրանի հիմնական պարունակությունը գտնվում է սիլիցիումով հարուստ թթու ապարներում։ Բնական ուրանը և նրա իզոտոպ թորիումը ունեն իրենց ռադիոակտիվ ընտանիքները.

    • Ուրան – U238 , որի կիսատրոհման պարբերությունը մոտ 4,5 x 1000000000 տարի է
    • Թորիում – U232 , որի կիսատրոհման պարբերությունը մոտ 1,4 x 10000000000 տարի է


    նրանց ինքնակամ տրոհումից առաջանում են բազմաթիվ ու բազմատեսակ քիմիական տարրեր։
    Եթե Երկրակեղևի մի տեղում գոյություն ունեն ուրանի կուտակումներ, ապա տվյալ տեղում մենք կարող ենք գրանցել ռադիոակտիվ ֆոնի անոմալ արժեքներ, ռադիոակտիվ ռադոն գազի մեծ կոնցենտրացիա և այլն։ Այսինքն քո ասած էկոհամակարգի ինքնաղեկավարման ու ինքնակառավարման մեջ ես կասկած չունեմ, բայց այ նրա անոմալ դաշտերը ոչ միշտ են որ օգտակար ազդեցություն են ունենում նույն էկոհամակարգի մարդ արարածի վրա։

  10. #54
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    Մեկնաբանություն
    Ուրանի հանքարդյունահանման և մշակման վտանգները

    Ի պատասխան Հայաստանում ուրանի պաշարների շուրջ Ռուսաստանի հետաքրքրության մասին վերջերս հնչած լուրերի` կցանկանայի ներկայացնել դրա հետևանքների ճշմարիտ և իրական պատկերը, որպիսին սպասվում է Հայաստանին, եթե ուրանի հանքարդյունահանումն ու մշակումն իրականություն դառնան: Չնայած հստակ չէ, թե որքան ուրան կա Հայաստանում (խորհրդային բնագետներն այս քանակը ցածր էին գնահատում), այնուամենայնիվ, թվում է` ակտիվ հետաքրքրություն կա Հայաստանում ուրանի արդյունահանում սկսելու շուրջ: Կարիք չկա ասելու, որ Հայաստանի Կանաչների Միությունը, ինչպես նաև հանրությունն ընդհանուր առմամբ, դեմ են Հայաստանում ուրանի հանքարդյունահանմանը: Հաշվի առնելով Հայաստանի շատ փոքր տարածքը և տարիք առնող ատոմային էլեկտրակայանը, որը գործում է առանց ճառագայթման արձակման կամ շրջակա միջավայր արտանետումների ընդունելի վերահսկողության չափանիշների, ակնհայտ է, որ բացարձակապես ցանկալի չէ ավելացնել երկրի միջուկային ճառագայթման աղտոտվածությունը:

    Մյուս կողմից, եկեք համոզվենք, որ հասկանում ենք, որ ուրանի արդյունահանումն ու մշակումը Հայաստանում երկրին ՉԵՆ դարձնելու ՙատոմային էներգիայի խաղաղ շահագործման ամբողջական ցիկլի՚ տերը, ինչպես փորձում է մեզ համոզել Ատոմային էներգիայի Ռուսաստանի Դաշնային գործակալության (Ռոսատոմի) ղեկավար Սերգեյ Կիրիյենկոն: Ատոմային վառելիքը ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով օգտագործելու համար արդյունահանման և մշակման փուլերից հետո, կարիք կա հաջորդիվ ուրանը հարստացնելու: Այսպիսով, Հայաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու միջուկային վառելիք ներկրել իր ծերացող ատոմակայանը շահագործելու համար:

    Այժմ, քանի որ միջուկային ճառագայթման ուռուցքածին և մուտագեն հատկությունները լավ հայտնի են, կցանկանայի համառոտ ամփոփել հենց ուրանի հանքարդյունահանման և մշակման ճառագայթմանը հատուկ ձևերն ու վտանգները:

    Ուրանի հանքարդյունահանման վտանգները

    Բաց հանքարդյունահանման ժամանակ, երբ հեռացվում է հողածածկույթը, ինչպես նաև փակ հանքահանության դեպքում, ոչ հանքաքարային տարածքներում թունելներ փորելիս, մեծ ծավալով անպետք հանքաքար (հանքանյութ չպարունակող հանքաքար) է արտադրվում: Այսպես կոչված անպետք հանքաքարի կույտերը, սովորական քարերի համեմատ, ռադիոիզոտոպների ավելացված խտություն են պարունակում: Անպետք հանքաքարի մյուս մասն էլ պարունակում է հանքանյութ, որը չափազանց ցածրորակ է մշակելու համար: Այս բոլոր կույտերը վտանգում են մարդկանց և բնությունըª իրենց արձակած ռադոնային գազի և տեղումներից առաջացած ջրի արտահոսքի պատճառով, որը պարունակում է ռադիոակտիվ և թունավոր նյութեր: Ավելին, հանքը շահագործելու ժամանակ ջուրը դուրս հանելու համար պոմպերով մեծ քանակությամբ աղտոտված ջուր է դուրս մղվում և բաց թողնվում գետերն ու լճերը: Երբ հանքը փակվելուց հետո պոմպերը կանգնեցվում են, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ստորգետնյա և վերգետնյա ջրերի աղտոտման վտանգ է առաջանում:

    Հանքահանողների վրա փոշին ու ռադոն գազն ազդեցություն են ունենում երեք ճանապարհով.
    • ռադիումը (ուրանի քայքայումից առաջացող ալֆա ճառագայթող նյութ, որի կիսատրոհման պարբերությունը 1600 տարի է) շնչելու/կուլ տալու, նաև ռադոն գազը և ռադոնի երկրորդային մասնիկները շնչելու միջոցով,
    • արտաքին ճառագայթման միջոցով (գամմա ճառագայթում ուրանի հանքաքարից, ալֆա ճառագայթում ռադոն գազից և այլն),
    • ուրանի հանքանյութի փոշին շնչելու միջոցով:

    Օրինակ, ռադիումը ներծծվում է աղիքներ և անցնում է ոսկորին, որտեղ կարող է արյան կամ ոսկորների քաղցկեղ առաջացնել: Նաև ուրանն ինքնին խիստ ռադիոակտիվ է ու թունավոր:

    Ուրանի հանքահանների և հանքին ու մշակման վայրերին մոտ ապրող բնակչության առողջության մասին անցյալ ու ներկա արձանագրությունները ցույց են տալիս, որ հանքերի ճառագայթումն ու մշակման պոչանքները քաղցկեղի համաճարակներ են առաջացնում ինչպես հանքերում աշխատողների, այնպես էլ հանքերի ու պոչանքների շրջակա բնակչության մոտ, մասնավորապես կոկորդի, թոքերի, լյարդի ու ոսկորների քաղցկեղ, ինչպես նաև լեյկոզ (արյան քաղցկեղ): Օրինակ. ՙԻնչպես ցույց է տալիս Դաշնային կառավարության` բնիկների հետազոտության առաջատար մարմնի կատարած ուսումնասիրությունը, Ավստրալիայի ամենամեծ ուրանի հանքավայրի մոտ ապրող աբորիգենների մոտ քաղցկեղի դեպքերը գրեթե երկու անգամ գերազանցում են ակնկալված մակարդակը՚ (Սիդնեյ, Մորնինգ Հերալդ, Morning Herald, 2006թ. նոյեմբերի 23): Մեկ այլ օրինակ. ՙ1940-ականներից 1960-ական թվականներին Նավախոյում գյուղատնտեսությունից Արիզոնայի Քով ընդ Ռեդ Վելլիի (Cove and Red Valley) ուրանի հանքավայր աշխատանքի տեղափոխված 1500 տղամարդկանցից 1112 հանքագործներ կամ նրանց ընտանիքները կառավարությունից փոխհատուցում են պահանջել թոքերի քաղցկեղի և ճառագայթումից առաջացած այլ հիվանդությունների համար (ՙՄիջուկային խելագարություն՚, Հելեն Քալդիքոթ, Nuclear Madness, by Helen Caldicott): Պետք է նաև նկատի ունենալ, որ հանքերում հաճախ տեղի են ունենում արտահոսքեր և կանոնների այլ խախտումներ, այնպես որ կարող է նույնիսկ այնպես ստացվել, որ հանքագործներն ուրանով աղտոտված ջուր խմեն, ինչպես տեղի է ունեցել Ավստրալիայի Ջաբիլուկա հանքում: Եվ վերջապես, հաշվի առեք ուրանի հանքահանության ժառանգությունը. ՙՏաջիկիստանում ուրանի հանքահանությունից ավելի քան մեկ տասնամյակ անց երկիրն ի վերջո դեմուդեմ է կանգնում իր միջուկային ժառանգությանը: Մասնագետները հաշվում են, որ երկրի հյուսիսում թաղված է շուրջ 55 միլիոն տոննա ուրանի թափոն` առաջացնելով հսկայական էկոլոգիական վտանգ: Թափոններն իրենց վնասակար բնույթը կարող են պահպանել հարյուրավոր տարիներ: Դրանք անվտանգ դարձնելու համար կարիք կա այնպիսի տեխնոլոգիաների, որպիսիք Տաջիկիստանն ուղղակի չունի՚ (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ, Միջին Ասիայի լուսաբանման տեղեկագիր, International War & Peace Reporting (IWPR, London), Reporting Central Asia Bulletin No.394, 2005թ. հուլիս)£

    Ուրանի մշակման պոչանքների վտանգը

    Բաց կամ փակ եղանակով արդյունահանված ուրանի հանքաքարը ջարդվում է, և ուրանը քաղվում մշակման գործարանում: Սա քիմիական գործարան է, որը կառուցվում է հանքաքարից ուրան դուրս բերելու համար: Մեծամասամբ, որպես քաղման միջոց օգտագործվում է ծծմբաթթուն, սակայն կիրառվում է նաև ալկալային քաղման եղանակը: Քաղման ժամանակ հանքաքարից դուրս է բերվում ոչ միայն ուրան, այլև մի շարք այլ բաղադրամասեր, ինչպիսիք են մոլիբդենը, վանադիումը, սելենը, երկաթը, կապարը և արսենը (մկնդեղը), և ուրեմն, քաղումից հետո ուրանը պետք է առանձնացվի ստացված լուծույթից: Մշակումից ստացված վերջնական արդյունքը, որին սովորաբար անվանում են ՙդեղին թխվածք՚ (U3O8, խառնուրդների հետ միասին), փաթեթավորվում է և տեղափոխվում տակառներով: Ի վերջո, առաջանում է մեծ քանակությամբ ռադիոակտիվ աղտոտված աղբ` պոչանքը, որը պետք է դուրս բերվի: Սովորաբար ուրանի հանքամշակման պոչանքները որպես տիղմ տեղափոխվում/թափվում են հատուկ կույտերում կամ ավազաններում: Տիպիկ մասնաբաժնով ստացվում է 0.1% ուրան, իսկ հանքանյութ պարունակող հանքաքարի 99.9%-ը մնում է որպես աղբ/պոչանք:
    Բացի դուրս բերված ուրանի մասնաբաժնից, այս տիղմը պարունակում է հանքաքարի մնացած բոլոր բաղկացուցիչները: Քանի որ այնպիսի երկար քայքավող նյութեր, ինչպիսիք են թորիում-230-ը (գամմա ճառագայթող նյութ` 80,000 տարվա կիսատրոհման պարբերությամբ) և ռադիում-226-ը չեն հեռացվում, այս տիղմը պահպանում է հանքանյութի սկզբնական ռադիոակտիվության 85%-ը: Ուրանի պոչանքներում պարունակվող ռադիոնուկլիդներն արձակում են 20-100 անգամ ավելի գամմա ճառագայթում, քան բնական ստորգետնյա գոյացությունները` հանքավայրի մակերեսին: Պոչանքների ռադիում-226-ը շարունակաբար քայքայվում է ռադոն-222 ռադիոակտիվ գազի, որի քայքայումից առաջացած նյութը շնչելը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել: Ռադոնի որոշակի քանակ շարունակաբար արտահոսում է թափոնակույտից: Ռադոնի արտանետումները մեծ վտանգ են ներկայացնում նույնիսկ ուրանի հանքերի փակումից հետո: Քանի որ ռադոնն արագորեն տարածվում է քամու միջոցով, մեծ թվով մարդիկ հավելյալ ճառագայթման չափաբաժիններ են ստանում: Բացի այդ, ուրանի մշակման պոչանքները, որոնք թափվում են տիղմի կույտերում կամ ավազաններում, չափազանց վտանգավոր են: Օրինակ, ՙՀողի մահաբեր փլուզումները կարող են ռադիոակտիվ աղտոտում տարածել հարավային Ղրղըզստանի մեծ մասում: Ղրղըզստանի բնապահպանական պաշտոնյաներն ահազանգում են, որ անակնկալ սողանքները սպառնում են ռադոակտիվ ճառագայթմամբ թունավորել Ֆերգանայի դաշտավայրի լայնածավալ հատվածներ: Անձրևներից առաջացած սողանքներն ամենամյա պատահարներ են: Սակայն այս տարի սողանքներն անսովոր կերպով ծանր են եղել, դրանց առաջացրած ցեխաշերտերն ավելի են վատթարանում վերջին տասնամյակում իրականացված լեռնալանջերի անտառահատումների պատճառով: Վերլուծաբաններն այժմ վախենում են, որ Մայլուու-Սուու քաղաքի` մոտ 30 տարի առաջ մոռացության մատնված ուրանի հանքի թունավոր թափոնները կարող են լվացվել-տարվել ցեխի հեղեղով՚ (Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ, International War & Peace Reporting (IWPR), 2003թ. մայիսի 5):
    Տեխնիկական սահմանափակումների պատճառով, հանքաքարում առկա ուրանի ամբողջ քանակը հնարավոր չէ դուրս բերել: Ուստի, այս տիղմը պարունակում է նաև հանքաքարում ի սկզբանե առկա ուրանի 5-10%-ը:

    Բացի այդ, այս տիղմը պարունակում է ծանր մետաղներ և այլ վնասակար նյութեր, ինչպիսին օրինակ արսենն է (մկնդեղ), ինչպես նաև մշակման գործընթացում օգտագործված քիմիական ռեակտիվներ/հակազդակներ: Ավելին, պոչամբարի բաղադրությունը գտնվում է գեոքիմիական անհավասարակշռության մեջ, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի համար հավելյալ վտանգներ առաջացնող տարբեր ռեակցիաների: Օրինակ, չոր վայրերում թունավոր նյութեր պարունակող աղերը կարող են պոչամբարի մակերևույթ բարձրանալ, որտեղ կենթարկվեն էռոզիայի: Եթե հանքաքարը հանքային հրաքար (FeS2) է պարունակում, ապա տեղումների և թթվածնի հետ շփման դեպքում տիղմի ներսում ձևավորվում է ծծմբաթթու: Այս թթուն բերում է թունավոր թափոնների, այդ թվում ռադիոիզոտոպերի ինքնաբերաբար քաղման և շարունակական արտահոսի: Հարյուր հազարավոր տարիներ անց պոչանքների ռադիոակտիվությունը, ուստի և դրանց ռադոնային արձակումը կթուլանան այնքան, որ կսահմանափակվեն միայն մնացորդային ուրանի պարունակությամբ:

    Ամփոփում

    Հարկ է լիովին բացառել ուրանի հանքահանությունն ու մշակումը Հայաստանում: Ո°չ ՀՀ կառավարության անդամները, ո°չ էլ Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք չունեն նման որոշում կայացնելու, որը կոտնահարի կյանքի և առողջության մարդու հիմնարար իրավունքները և կոչնչացնի շրջակա միջավայրը: Ժողովուրդը, մասնավորապես հանքահանման ենթակա շրջանի (այս դեպքում Սյունիքի) բնակիչները, որոնք վճարելու են հանքահանության բարձր գինը, պիտի հնարավորություն ունենան որոշելու` արդյոք արդյունահանե±լ ուրանը, թե± ոչ: Հենց հանքարդյունահանման շրջանների բնակիչներն են, որ զրկվելու են առողջ բնակելի տարածքից և գյուղատնտեսությունից ստացվող կայուն կենսամիջոցներից: Տուժելու է նաև Հայաստանի բնակչության մնացած մասը` հանքի ռադիոակտիվ փոշու տարածումից, ռադոն գազից և ուրանի մշակման պոչամբարներից, երբ տիղմային պոչանքնի մակերեսը ավազանում չորանա: Այսպիսով, որոշումների կայացման գործընթացում անպայման պետք է հաշվի առնվի ժողովրդի կամքը:

    Վերջապես, հաշվի առեք Միջին Ասիայում միջուկային հարստացման հնարավորություններ հիմնելու քաղաքական ռիսկը, որտեղ ներթափանցում են մահմեդական ծայրահեղականները և որտեղ Ռուսաստանը որոշակի վերահսկողություն ունի այսօր, բայց անպայման չէ, որ ունենա վաղը (օրինակ, Չեչնիան, Վրաստանը և այլն): Հարստացման գործարանն արտադրում է միջուկային վառելիք, որը կարող է օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակով (որպես զենք):

    Առաջարկվող գործողություններ
    Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, բնապահպանական կազմակերպություններին, մարդու իրավունքների կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին բողոքել և դիմադրել ուրանի հանքարդյունահանման մասին ՀՀ Կառավարության հնարավոր որոշմանը: Նման հանքարդյունահանմանը վերաբերող ցանկացած փորձաքննություն և հետազոտություն պետք է անցկացվի անկախ փորձագետների մասնակցությամբ, և պետք է ամբողջությամբ հաշվարկվեն մարդկանց ու բնությանը հասցվելիք վնասները:

    Կոչ ենք անում հայկական սփյուռքի կառույցներին, արտերկրյա ու միջազգային բնապահպանական կազմակերպություններին ամեն կերպ օժանդակել հայաստանյան քաղաքացիական հասարակությանն ու բնապահպաններին` Հայաստանում ուրանի արդյունահանումն ու մշակումը կանխելու համար:

    Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ներդրումներ կատարել (կամ ներդրողներ գտնել) արևից և քամուց ուժանյութ (էներգիա) ստանալու համար, ինչն ուժանյութի զորեղ և կայուն աղբյուր կլինի, երկրում կստեղծի երկարաժամկետ աշխատատեղեր և կնպաստի Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը:

    Անն Անահիտ Շիրինեան-Օրլանդո
    Նյու Ջերսի, ԱՄՆ, հունվար 2009թ.
    Անգլերենից թարգմանությունը` Արփինե Գալֆայանի
    Տեսակետ-ՄԻԺԻ, N 29, հոկտեմբեր 2009
    Վերջին խմբագրող՝ Grieg: 28.10.2009, 15:12:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (28.10.2009), Ռուֆուս (28.10.2009)

  12. #55
    3 տառից է բախկացաց հրաշքը 4a4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    հա ինչ եք մտացում,բացի ճառագայտումից նեռվեռ եք քայքայում մեկա ետե վորոշել են աննելու են...

  13. #56
    3 տառից է բախկացաց հրաշքը 4a4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Տարիք
    29
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության

    ժողովուրդ բայց ետե իրոք հայաստանում չի մշակվի ապա վնաս շատ քիչ կլինի....գոննե տենց կլինի չարյաց պոքրագույն

  14. #57
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնապահպանները չեն բացառում, որ ուրանի արտահոսք կլինի

    ՄԱՅԻՍ 16, 2011
    Բնապահպաններն ահազանգում են, որ հեղինակություն վայելող ռուսական «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարում հրապարակած հոդվածն ապացուցում է, որ Հայաստանի ուրանի պաշարները այժմ հիմնականում գտնվում են տարբեր արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող պղնձի, մոլիբդենի և ոսկու հանքավայրերի տարածքում:

    Բնապահպաններն այս պարագայում չեն բացառում, որ ցանկացած պահի կարող է լինել ուրանի արտահոսք:

    Հոդվածում առանձնացված է մասնավորապես՝ անտառային հանքերևակումը, որը տեղակայված է Մարմարիկ գետի ավազանում, հարակից է Մեղրաձորի ոսկու, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրերին, գտնվում է Մարմարիկի խորը բեկվածքի երկարությամբ: Իսկ Սյունիքի ուրանի պաշարները սերտ կապված են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ :

    Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի համաձայն, որը արտատպվել է «ԷկոԼուր» տեղեկատվական կայքում, ուրանի պաշարներ կան Հայաստանի 34 հանքերևակումներում և հանքավայրերում:

    Լեռնաձոր գյուղի հարևանությամբ գտնվող Փխրուտի հանքավայրը, որը վերջերս ընտրվել էր ուրանի հետախուզման աշխատանքների համար ամենամեծը չի. նրանում ուրանի պաշարները գնահատվում են 20 հազար տոննա: Ամենաշատն անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարներն են, որոնք գնահատվում են 30-40 հազար տոննա: Վեդու երևակումները գնահատվում են 10-15 հազար տոննա, Անդիի հանքավայրինը' 5-10 հազար տոննա, իսկ Վայքի երևակումները՝ 20-30 հազար տոննա:
    «Չնայած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարությանը, որ Հայաստանում ուրանի պաշարները հաշվված չեն, և հնարավոր է, որ ուրան ընդհանրապես չկա, պարզվում է, որ պաշարներ կան, և նրանք կազմում են 100 հազար տոննայից ոչ պակաս, այն էլ գործող հանքավայրերում, իսկ ուրանը չի հարցնի, թե գիտե՞ք դուք լիցենզիա ունեք ոսկու կամ մոլիբդենի արտահանման համար, ուղղակի դուրս կգա՝ ռադիացիայի ենթարկելով շրջապատը»,- www.hra.am -ի հետ զրույցում անհանգստություն հայտնեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

    Հոդվածում նշված են ոչ միայն ուրանի կանխատեսվող պաշարները, այլ նաև քարտեզագրական տվյալները, որոնք կարող են օգնել Հայաստանում ուրանի որոնողական աշխատանքներով զբաղվող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությանը» հետախուզման աշխատանքների վայրի ընտրության հարցում:

    ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը մեզ հայտնեց, որ իրենք չեն հետևում ամեն մի նման հոդվածի, պարզապես, երբ իրենց հուզող հարցեր են տալիս՝ գրավոր տեսքով, պատասխանում են:

    «Մենք միայն մի հարցում ենք ստացել «ԷկոԼուր»-ի կողմից, որն առնչվում էր Վայոց Ձորում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրին, որին տվել ենք արդեն պաշտոնական պատասխան»,- ասում է Հարությունյանը:

    «Էկոլուր»-ին տրված պաշտոնական պատասխանի մեջ ասվում է, որ հանքի շահագործման լիցենզիան տրվել է «Գեոթիմ» ՓԲ ընկերությանը 2009թ.-ին, որի տնօրեն Հայկ Ալոյանը նախարարությանը հայտնել է, որ Ամուլսարի հանքավայրում հետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել է մոտ 3500 նմուշարկում, որոնց լաբորատոր փորձարկումներն իրականացվել են կանադական ALSChemex ընկերության կողմից: Արդյունքում պարզ է դարձել, որ ուրանը քիչ քանակությամբ է այդ վայրում տարածված՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի պարունակությունը կազմել է առավելագույնը 0.002%:

    «Նախարարությունն ինքը ոչ մի ուսումնասիրություն չի անում ու պետության անվտանգությունը վստահում է մի կազմակերպության, որը դեռ նոր պետք է գործի ու պարզ էլ չի արդյոք կարելի՞ է վստահել նրանց, թե ուրանը այդտեղ որքան տոկոս է կազմում, այն դեպքում երբ նույն հոդվածում գրված է, որ այնտեղ պաշարները կազմում են 0,025-0,03 %, իսկ նախարարության պատասանի մեջ նշված է 0.002%: Ամեն դեպքում, որքան էլ քիչ տոկոսով լինի, արտահոսքի դեպքում միևնույն է տարածքը ռադիացիայի է ենթարկվելու»,- ասում է Զարաֆյանը:

    Ինգա Զարաֆյանը պնդում է, որ նախարարությունը պետք է հստակ քարտեզ կազմի և ուսումնասիրի արդեն գործող հանքավայրերը:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/am/point-of-view/2011/05/16/uran
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (17.05.2011)

  16. #58
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  17. #59
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի հյուսիսից հարավ մոտ 400 կմ է, արևմուտքից արևելք մոտ 300 կմ, ուրանի 1հա-անոց հանք շահագործելու համար մեկուսացվում է 25-30 կմ շառավղով տարածք՝ անվտանգության նկատառումներով, իսկ ուրանի հանքաքարի նախնական մշակումը իրականացվում է ընդերքում 50-100 մ խորությամբ տեղակայված հատուկ լաբորատորիաներում…
    Կարծում եմ Հայաստանում նման մասշտաբի մեկուսացումները ուղղակի խելահեղություն կլինեն, առանց այդ էլ 29 հզ կմ քառակուսին շատ մեծ չի…իսկ նման կառույցներ ունենալը չափազանց թանկ հաճույք կլինի մեր տնտեսության համար: Իսկ եթե այնուամենայնիվ հանքերը շահագործեն, կամ եթե արդեն շահագործվում են, ուրեմն ԱՐՄԱԳԵԴՈՆ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  18. #60
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամուլսար. վտանգավոր ուրանի և թանկարժեք ոսկու պաշար

    ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 2011

    «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ Ամուլսարից միայն ոսկի են ուզում, իսկ բնապահպանները շարունակում են պնդել, որ այդ նույն հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի ենթարկելուց հաշվի չի առնի իրենք ոսկի՞ են ուզում, թե՞ այլ բան:

    «Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Ամուլսար' ոսկու տենդ» ֆիլմը, բնապահպանները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, որոնց հետ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչը չհամաձայնեց:

    Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա' երկու մարզերի' Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակ երկկենցաղներ և 5 տեսակ ձկներ: Բնապահպանները նախ մտահոգված են ոսկու հանքավայրի շահագործան պատճառով այս ամենի վերացման վտանգով:

    Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է' 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։

    «Նաև շատ վտանգավոր ենք համարում հանքավայրի շահագործումը Ջերմուկ առողջարանային համալիրի ու շրջակա 6000-ից ավելի բնակչության համար, որը Ամուլսարի գագաթից ընդամենը 12 կմ հեռավորության վրա է գտնվում»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

    Բնապահպանները հիշեցնում են, որ Ջերմուկը միջազգային առողջարան է: Ջրավազանը, որտեղ ձևավորվում են բուժիչ ջրերը, հիդրոլոգիական արգելավայրի կարգավիճակ ունի և մտնում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանցի մեջ: Այստեղ ներդրումներ են կատարվում' ուղղված տուրիզմի, առողջարանային-հանքաջրաբուժական հաստատությունների ցանցի զարգացմանը:

    Հանքավայրը շահագործելու համար «Գեոթիմ» ընկերությունից պաշտոնապես հայտարարեցին, որ օգտագործելու են տարրալուծող հեղուկ՝ ցիանիդ, որը վնասակար է առողջության համար: Բացի այդ, շահագործման ընթացքում պայթեցման աշխատանքներից հետո՝ մի քանի րոպե անց, փոշին նստելու է շրջակա տարածքներում, որը ևս վտանգավոր է.
    «Հանքավայրի շահագործման արդյունքում կառաջանա կապար, որը ազդում է նյարդային ու արյունատար համակարգերի վրա ու կունենանք բարձր մահացություն այդ տարածքում, ինչպես նաև՝ թերզարգացում կարող է առաջացնել: Բացի այդ, ոսկու հանքավայրից առաջացած ցիանիդները շնչառական մեծ խնդիրներ են առաջացնում. այդ մանր փոշին մինչև 30կմ տեղաշարժվում է, կուտակվում է բույսերի մեջ, անցնում է կենդանական շղթային ու անմիջապես հասնում մեզ»,- ահազանգում է Քնարիկ Գրիգորյանը՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի էլոլոգիական առողջության բաժնի աշխատակիցը:

    Երկրաբան Ռուբեն Յադոյանը նշեց, որ մինչև այսօր չի շահագործվել մի հանքավայր, որը չի ազդել շրջակա միջավայրի վրա՝ որքան էլ առաջնորդվեն միջազգային ստանդարտներով:

    «Հանքավայրի նույնիսկ բաց շահագործման պայմաններում դուք չեք գնահատել ակնհայտ ռիսկերը: Հանքավայրի շահագործման արդյունքում դուրս մնացած թունավոր նյութերի մասով ոչ մի կոնկրետ քայլեր չեք մշակել ձեր նախնական ծրագրերի մեջ ու հաշվի չեք առել, որ Ջերմուկը շատ նուրբ 6-7 հանքավայրերի միացություն է, որը մի թեթև ցնցումից կարող է իր ճանապարհը փոխել»,- Յադոյանն իր անհանգստությունը փոխանցեց հանքը շահագործել պատրաստվող ընկերության սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանին:

    Ֆիլմի հեղինակների տվյալներով՝ հանքաքարի մեկ տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը' Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն, իսկ հանքավայրի շահագործումից հետո կունենանք լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք: «Լիդիան ինթերնեյշնլ»-ը Ամուլսարի պաշարները գնահատում է 70 տոննա:

    Արմեն Ստեփանյանը նշեց, որ իրենք ոչ մի վտանգ չեն տեսնում ու դեռ շարունակում են հետազոտական աշխատանքները։ Նա չմանրամասնեց, թե ի՞նչ են անելու հանքավայրի շահագործումից առաջացած թափոնների հետ կամ բնակիչների մոտ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում:

    Ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում չի նշվում, որ հանքավայրի շահագործման հետևանքով հնարավոր է' շրջակա միջավայրի ջրային պաշարների աղտոտում: Շեշտվում է միայն՝ տարածքի ջրերում չեն հայտնաբերվել մետաղներ, որոնց պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի չափանիշները:
    Իսկ ուրանի առկայության մասին Ստեփանյանը նշեց, որ շատ չնչին տոկոսով են հայտնաբերել ու անկեղծ զարմացավ. «Ինչքա~ն կարելի է խոսել ուրանի մասին: Մենք հողի նմուշները ուղարկվել են Չեխիա, չափվել են ռադիացիան ու բավարարում են ամենախիստ պահանջներին։ Երկու շաբաթ առաջ կառավարությունից, Միջուկային անվտանգության պետական կոմիտեից այցելել են, վերցրել նմուշներ ու կատարել չափումներ, սպասում ենք այդ տվյալներին»։

    www.hra.am -ի հարցին՝ արդյոք բացառում են, որ ուրան ընդհանրապես կա հանքավայրում ու դա կարող է ազդել բնակչության կյանքի վրա, Ստեփանյանը հրաժարվեց պատասխանել:

    Հիշեցնենք, որ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում' ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

    «Գեոթիմ» ընկերության ղեկավարներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը:

    Այս հարցով պետական մարմիններից պատասխանատու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, որի պաշտոնական պատասխանի համաձայն՝ փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել։ Նախարարությունն իր պատասխանում հղում է կատարել ոչ թե իր սեփական հետազոտություններին, այլ «Lydian International»-ի' այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտություններին:

    Ամուլսարի նախագծի ներդրողների թվում, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ տվյալների համաձայն, կան երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ' Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

    Աբյուրը՝http://www.hra.am/am/point-of-view/2011/10/24/amulsar
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (27.10.2011), Hayk Avetisyan (27.10.2011), Tig (27.10.2011), ՆանՍ (27.10.2011)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս լուսաբանել ինքնասպանության դեպքերը
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 02.05.2015, 14:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •