User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Oրագիր

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Ես համաձայն եմ ՈՒլուանայի հետ:

  2. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    ես օրագիր ունեցել եմ 10-րդ դասարանից սկսած, բայց սիստեմատիկ գրառումներ չէի անում, ինչն էլ ստտիպեց հետագայում կարդալ, և ծիծաղել ինքս ինձ վրա, այնուհետև այրեցի ողջ գրածներս:
    Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Երբեք ոչինչ այրած չկամ։ Եթե գրածներիցս որևէ բան ուզում եմ վերացնել, պարզապես պատռում եմ շա՜տ մանր կտորների ու նետում աղբարկղը։ Մի տեսակ չեմ սիրում այրել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Երբեք ոչինչ այրած չկամ։ Եթե գրածներիցս որևէ բան ուզում եմ վերացնել, պարզապես պատռում եմ շա՜տ մանր կտորների ու նետում աղբարկղը։ Մի տեսակ չեմ սիրում այրել...
    Իսկ ես մի անգամ նույնիսկ նկար եմ այրել, չնայած որ սրտիս վրա ծանրացել էր
    Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ

  5. #20
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Ես վեցերորդ դասարանում եմ օրագիր պահել: Հետո դադարեցրեցի, վորտև չէր ստացվում ամեն օր գրել: Բայց հոգեբանները կարծում են, որ օոագիր պահելը շատ օգտակար ա, որտև բոլոր բացասական էմոցիաները արտահայտվում են օրագրում ու դուրս գալիս մարդու
    միջից: Փաստորեն օրագիրը նաև հոգեբանի դեր ա կատարում:

  6. #21
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օրագիր

    Բոլորս գլխում ունենք որոշ մտքեր, հոգում որոշ զգացմունքներ, որոնց մասին չգիտեն մյուսները։ Հաճախ լինում են դեպքեր, երբ ուզում ես կիսվել, ինչ որ մեկի հետ, բայց համոզված ես, որ չեն հասկանա, նույնիսկ կիսվելու դեպքում, երբեմն չեն լսում, կամ ձևացնում են, որ լսում են, բայց իրականում իրենց միտքը չգիտես թե ուր է։ Այստեղ օգնության է գալիս օրագիրը։ Օրագրին կարող ես պատմել այն ամենը, ինչ չես պատմում ոչ մեկին։ Օրագրին պատմելուց, համոզված ես, որ նա քեզ լսում, հասկանում է և երբեք ուրիշին չի պատմի քո ասածները։

    Բոլորովին վերջերս սկսեցի թղթին հանձնել սրտիս խոսքերը լօլ, շատ ուշադիր և հետաքրքրությամբ լսում էր։ Հավատացեք օգնեց։ Ծանր պահերին գրելով, կարծես հոգիս թեթեվացնում եմ։

    Իհարկե հնարավոր է սխալվում եմ, բայց կարծում եմ ցանկացած մարդ օրագիր պահելով հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ նրա օրագիրը կկարդա մի մարդ, որը ամբողջովին կհասկանա այն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.08.2006, 16:01:

  7. #22
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օրագիր

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Բոլորս գլխում ունենք որոշ մտքեր, հոգում որոշ զգացմունքներ, որոնց մասին չգիտեն մյուսները։ Հաճախ լինում են դեպքեր, երբ ուզում ես կիսվել, ինչ որ մեկի հետ, բայց համոզված ես, որ չեն հասկանա, նույնիսկ կիսվելու դեպքում, երբեմն չեն լսում, կամ ձևացնում են, որ լսում են, բայց իրականում իրենց միտքը չգիտես թե ուր է։ Այստեղ օգնության է գալիս օրագիրը։ Օրագրին կարող ես պատմել այն ամենը, ինչ չես պատմում ոչ մեկին։ Օրագրին պատմելուց, համոզված ես, որ նա քեզ լսում, հասկանում է և երբեք ուրիշին չի պատմի քո ասածները։
    Այո...Ցավոք սրտի շատ ժամանակ է, երբ մարդ ձևացնում է, թե ուշադրությամբ լսում է քեզ, բայց իրականում տարված է իր մտքերով, կամ էլ մտածում է «երբ կլինի վերջացնի...»: Դա շատ վիրավորական է, երբ մարդիկ այդպես են անում, ավելի լավ է ասեն, որ ցանկություն չունեն քեզ լսելու, քան այդպես անեն: Չէ՞ որ դու բացում ես այդ մարդուն քո սրտի ամենախորքում ընկած բաները, վստահում ես նրան, համարում ես նրան ընկեր, որ կարող է, միգուցե, ինչ-որ խորհուրդ տալ, չնայած միայն լսելն էլ մի մեծ բան է…

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Բոլորովին վերջերս սկսեցի թղթին հանձնել սրտիս խոսքերը լօլ, շատ ուշադիր և հետաքրքրությամբ լսում էր։ Հավատացեք օգնեց։ Ծանր պահերին գրելով, կարծես հոգիս թեթեվացնում եմ։
    Շատ լավ եմ հասկանում քեզ. իմ հետ էլ է պատահել, երբ չկար ոչ մեկը, ում կարող էի բացվել, և այդ ժամանակ բացվեցի թղթին և իրոք օգնեց , քանի որ երբ ամեն ինչ քո մեջ ես պահում ավելի ծանր ես ապրում…

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Թեման բացելու նպատակը հետևյալն է։ Ուզում եմ պարզել, թե արդյո՞ք շատ են օրագիր պահողները։ Մեկել կուզեի խոսեինք օրագիրը ուրիշներին ցույց տալու մասին։

    Իհարկե հնարավոր է սխալվում եմ, բայց կարծում եմ ցանկացած մարդ օրագիր պահելով հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ նրա օրագիրը կկարդա մի մարդ, որը ամբողջովին կհասկանա այն։
    Շատ անգամ է միտք ծագել, որ օրագիր սկսեմ լրացնել, բայց ամեն անգամ եղել են պատճառներ… Վախեցել եմ, որ օրագիրս կարող է կարդալ այն մարդը, ով չէի ցանկանա, որ կարդար…Այդ պատճառով երբեք օրագիր չեմ պահել, իսկ երբ ցանկություն է եղել բացվելու, ապա մի թղթի վրա կամ Microsoft Word էջում գրել եմ, այնուհետև պատրել կամ delete եմ տվել, որ անցանկալի մարդիկ հանկարծ չկարդան Չնայած հետաքրքիր կլիներ ունենալ օրագիր և երկար տարիներ անց գտնել այն, բացել ու սկսել կարդալ, զգալ, թե ինչ էի զգում մի քանի տարի առաջ
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  8. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օրագիր

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Չնայած հետաքրքիր կլիներ ունենալ օրագիր և երկար տարիներ անց գտնել այն, բացել ու սկսել կարդալ, զգալ, թե ինչ էի զգում մի քանի տարի առաջ
    Ես ժամանակ առ ժամանակ հենց այդպես էլ անում եմ։ Բացում եմ օրագրերս ու կարող է ժամերով խորացած կարդամ...
    Էհ... ինչեր ասես որ չեն տեսել այդ էջերը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օրագիր

    Պոետի բացած թեմայի վերնագիրը ,որ տեսա ժպտացի,ասի մեղսի...
    մի կարգին գրեցի,բայց,,իմացաք ինչ եղավ,հիմա որ սխալներ լինի չնեղանաք, սպանեք էլ չեմ ստուգի:
    Օրագիր ունեցել եմ,հիմա էլ կարծես ունեմ,բայց թարգել է ինձ լսելուց:
    Տասներեք տարեկանից պահել եմ,ընդհանրապես սիրել եմ մտքերս նվիրել թղթին,լիներ անձեռնոցիկ ,թե թաշկինակ:Հիմա այդ բնավորությունը չունեմ,նոր սկզբունքեր եմ երկնել,նոր գաղափարներ եմ ընդունել:Այն ժամանակ,երբ մի գիժ միտք էր անցնում ուղեղովս, հանձնում էի օրագրիս,ու տեղում դոփում,այդպես է չէ,երբ մի բանը երկու անգամ է անցնում մտքովդ,հոգնեցուցիչ է,իմ մոտ համենայն դեպս,ձանձրացող եմ էությամբ,հարազատ արարքները չէ ,եթե մեկ անգամ գրում էի,ու հետո մեկ անգամ էլ կարդում,հաստատ այդ գժությունը վերածվում էր ուղղակի իմ հերթական մտքի,ետին պլան էր մղվում,դրա իրագործումը:Հիմա արդեն,այդ մտքի ծնվելուց անմիջապես հետո ,իրագործվում է,կամ դրանից տուժում եմ կամ ինչ-որ լավ բան ստանում:Արդեն երեք տարի է համարյա չեմ գրում այնտեղ,հետո այն ժամանակ ես ուղղակի մարդկանց չէի սիրում,ինչ մնաց ինչ-որ ինձ հասկացող մարդ ման գայի,դա չէի էլ ուզում,որ ինձ հասկանան,որը շաաատ սխալ էր:Հիմա նախնտրում եմ ընկերոջս ուշադիր ,ինձ հասկացող աչքերին պատմել,քան լուռ,հեզ,ենթարկվող փայտի փոշուն:Չեմ մտածել ինչ-որ մեկին տալու մասին, ինչու պտի ինձ ճանաչեն իմ օրագրով,ավելի լավ չէ,իմ աչքերից ինչ-որ բան հասկանան,քան թե իմ տողերից,կարող է ես ինչ-որ կետադրական նշան սխալ եմ դրել,նա իհարկե իր տեսանկյունից կնայի ու սխալ կհասկանա ինձ:
    Բայց շատ լավ բան է տալիս հիմա իմօրագիրը ,երբ կարդում եմ,,մի ձևի համով,քաղցր բան ես զգումլեզվիդ վրա,անցյալդ ես տեսնում ,կամ ժպտում կամ արտասվում..քեզ ավելի լավ ճանաչում .չէ ,լավ բան է օրագիր պահելը:
    Այ,հիմա ,բայց վաբշե չեմ հասկանում օրագիր ինտեռնետային տարբերակները,, ,քիչ չի մտել է մեր առօրյան,մեկ էլ մեզ ուզում է հոգով գրավել...

  10. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Չնայած հետաքրքիր կլիներ ունենալ օրագիր և երկար տարիներ անց գտնել այն, բացել ու սկսել կարդալ, զգալ, թե ինչ էի զգում մի քանի տարի առաջ
    Հետաքրքիրը հետաքրքիր է, բայց ահավոր ցավոտ: Երբ հին օրագրերս բացում եմ, մի տեսակ տխրում եմ, ափսոսում, որ այդ ամենն անցել է, ինչքան էլ ներկայիս կյանքն ավելի լավը լինի: Չնայած հին օրագրեր կարդալը մի շատ մեծ առավելություն ունի. դու տեսնում ես, թե ինչպիսին էիր անցյալում, ինչ նոր հատկանիշներ ես ձեռք բերել կամ հները կորցրել է, ինչքանով է դա լավ կամ վատ:
    Ես անհիշելի ժամանակներից եմ օրագիր պահում, բայց ոչ բոլորն են մինչև հիմա պահպանվել, որովհետև զայրույթի պահերին մի քանիսը կրակի զոհ են դարձել:
    Իմ օրագիրն իմ անբաժան մասն է: Ուր գնում եմ, հետս տանում եմ: Այստեղ էլ եմ գրում, բայց, ցավոք, տարիներ անց եթե բացեմ, հաստատ այն ոչ մի պատկերացում չի տա, թե ինչ եմ արել Գերմանիայում, որովհետև մեծ մասը Երևանի մասին է:
    Իհարկե հնարավոր է սխալվում եմ, բայց կարծում եմ ցանկացած մարդ օրագիր պահելով հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ նրա օրագիրը կկարդա մի մարդ, որը ամբողջովին կհասկանա այն։
    Ես իմ օրագիրն ամբողջությամբ ոչ ոքի չեմ վստահի: Առանձին հատվածներ գուցե, այն էլ իմ սեփական ձայնով պետք է կարդամ, որպեսզի ընթացքում էլ խմբագրեմ: Դա օգնում է հարաբերություններ պարզելիս: Նախորդ գրառումներից մեկի մեջ գրել եմ, որ մի անգամ ընկերուհուս համար կարդացել եմ, թե ինչ էի մտածում նրա մասին, երբ նեղացել էի: Դա օգնում է թյուրիմացություններից խուսափելուն:
    Հաճախ լինում են դեպքեր, երբ ուզում ես կիսվել, ինչ որ մեկի հետ, բայց համոզված ես, որ չեն հասկանա, նույնիսկ կիսվելու դեպքում, երբեմն չեն լսում, կամ ձևացնում են, որ լսում են, բայց իրականում իրենց միտքը չգիտես թե ուր է։
    Չնայած ամենասկզբում դրա համար չէր, որ սկսեցի օրագիր պահել, բայց որ շարունակում եմ պահել, պատճառներից մեկն էլ հենց դա է: Ինքս փակ մարդ եմ, թույլ չեմ տալիս, որ մարդիկ ինձ շատ մոտենան, դրա համար իմ ներսում կատարվածն օրագրում եմ գրում:

  11. #26
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Էս թեման չէի նկատել…
    Օրագիր պահում եմ,որտեղ գրառումներ անում եմ ամիսը մեկ-երկու անգամ…

  12. #27
    Սկսնակ անդամ Vahram-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2006
    Հասցե
    Sevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    ես ունեմ օրագիր վորի մեջ նշումեր եմ անում ամեն օր , և իմ կարճ աղոտքը անում Աստծուն , հանձնելով Նրան իմ վաղվա օրը …

  13. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Վա՜յ, ես էլ ունեմ այդպիսի օրագիր, բայց հիմնականում դա առանձին է, չնայած մեկ-մեկ մյուսի մեջ էլ եմ աղոթքներ գրում:

  14. #29
    Սկսնակ անդամ Vahram-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2006
    Հասցե
    Sevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Վա՜յ, ես էլ ունեմ այդպիսի օրագիր, բայց հիմնականում դա առանձին է, չնայած մեկ-մեկ մյուսի մեջ էլ եմ աղոթքներ գրում:
    ուրախ եմ, որ դուել ես նման կերպ վարվում , երանի բոլորը գիտակցեին, թե ինչքան կարևոր է երբ մարդ հաղորդակցվոմ է իր ԱՐԱՐՉԻ հետ և նրա հույսը , միայն Աստծուց է

  15. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հետաքրքիրը հետաքրքիր է, բայց ահավոր ցավոտ: Երբ հին օրագրերս բացում եմ, մի տեսակ տխրում եմ, ափսոսում, որ այդ ամենն անցել է, ինչքան էլ ներկայիս կյանքն ավելի լավը լինի: Չնայած հին օրագրեր կարդալը մի շատ մեծ առավելություն ունի. դու տեսնում ես, թե ինչպիսին էիր անցյալում, ինչ նոր հատկանիշներ ես ձեռք բերել կամ հները կորցրել է, ինչքանով է դա լավ կամ վատ:
    Ճիշտ է, ինձ համար էլ է հաճախ ցավոտ, բայց իմ օրագրերում քիչ են այնպիսի պահերը, որոնց համար ափսոսամ, որ արդեն անցել են: Կան, իհարկե, բայց շատ չեն: Ինձ համար էլ է հետաքրքիր ժամանակ առ ժամանակ դրանք վերընթերցելը, կարծես գեղարվեստական գիրք կարդամ: Բայց հիմնականում այդ գրքի գլխավոր հերոսուհին ինձ ջղայնացնում է, երբ կարդում եմ, որովհետև պարզորոշ կերպով տեսանելի են դառնում իմ այն ժամանակվա բոլոր թերությունները, գործած սխալները, հիմիկվա տեսանկյունից հաճախ սխալ, նյարդայնացնելու աստիճանի հոռետեսական, ոչ հասուն մտածելակերպը: Ինձ թվում է ուրիշ ոչ մի ձևով հնարավոր չէ նկատել սեփական անձիդ մեջ տեղի ունեցած փոփոխությունները, այն էլ այդպես աստիճանաբար: Որքան էլ լավ հիշողություն ունենանք, որոշ մանրուքներ մեր աչքից հաստատ վրիպում են, երբ փորձում ենք ուղղակի հիշողությամբ վերականգնել անցյալի մեր կերպարը: Ես, օրինակ, շատ լավ հիշողություն ունեմ, բայց մեկ-մեկ երբ կարդում եմ իմ ասյ կամ այն ասածի կամ արածի մասին, երբեմն ուղղակի ապշում եմ, թե ոնց կարող էի այդ պահին նման բան ասել կամ անել, քանի որ հիմա հաստատ այդպես չէի վարվի:
    Ես անհիշելի ժամանակներից եմ օրագիր պահում, բայց ոչ բոլորն են մինչև հիմա պահպանվել, որովհետև զայրույթի պահերին մի քանիսը կրակի զոհ են դարձել:
    Իմ օրագիրն իմ անբաժան մասն է: Ուր գնում եմ, հետս տանում եմ:
    Ես էլ եմ շատ վաղուց սկսել, բայց իմ բոլոր օրագրերն էլ պահպանվել են, պատռելու կամ վառելու սովորություն երբեք չեմ ունեցել, համ էլ պատճառ չեմ ունեցել: Բայց իմ օրագիրը երբեք իմ անբաժան մասը չի եղել, մենակ մի անգամ եմ հետս տեղ տարել, էն էլ այդպես էլ էդ օրը մեջը բան չգրեցի, հիշում եմ: Օրագիրս հետս որևէ տեղ տանելը մի տեսակ անապահով էի համարում, ես այդ առումով չափազանց զգույշ եմ միշտ եղել, չնայած որ տանը վախենալու բան չունեի: Բայց բա որ դրսում եղած ժամանակ որևէ մեկը հանկարծ կարդա՞ր:
    Ես իմ օրագիրն ամբողջությամբ ոչ ոքի չեմ վստահի: Առանձին հատվածներ գուցե, այն էլ իմ սեփական ձայնով պետք է կարդամ, որպեսզի ընթացքում էլ խմբագրեմ:
    Ես էլ ոչ մի դեպքում ամբողջությամբ չէի վստահի, մի քանի անգամ միայն հատվածներ եմ կարդացել ընտանիքիս անդամների համար, որոշ զվարճալի կամ զավեշտական դեպքեր: Ես էլ էի ընթացքում խմբագրում:
    Չնայած ամենասկզբում դրա համար չէր, որ սկսեցի օրագիր պահել, բայց որ շարունակում եմ պահել, պատճառներից մեկն էլ հենց դա է: Ինքս փակ մարդ եմ, թույլ չեմ տալիս, որ մարդիկ ինձ շատ մոտենան, դրա համար իմ ներսում կատարվածն օրագրում եմ գրում:
    Իսկ ես սկզբում փակ մարդ էի, երևի նաև դրա համար սկսեցի պահել, չնայած երևի ավելի շատ մորս համոզելը նպաստեց. ինքըն էլ էր ժամանակին պահել ու ինձ համոզում էր, որ ես էլ պահեմ: Դե, սկզբում գրում էի ուղղակի առօրյա, անհետաքրքիր բաների մասին, կարծես պարականություն կատարելիս լինեի դրա համար օրագրիս սկզբի մասերը բավականին անհետաքրքիր ու ձանձրալի են, համ էլ սկզբում դեռ մինչև վերջ չէի կարողանում անկեղծանալ օրագրիս հետ: Չնայած, որ ճիշտն ասեմ, երբեք էլ 100 տոկոսով չեմ անկեղծացել, միշտ թողել եմ այն փոքրիկ հանրավորությունը, որ մեկ էլ տեսար ինչ-որ մեկը կարդաց: Իսկ հետո արդեն սովորություն դարձավ, համ էլ շատ ավելի անկեղծ էի գրում ու հետաքրքիր:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •