User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Oրագիր

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Oրագիր

    գուցե շատերին զարմանալի թվա, թե ինչու եմ այս թեման այս բաժնում բացել: Բացատրեմ: Մեր օրագրերը շատ բան կարող են ասել մեր հոգեբանության մասին: Եվ այսպես, ո՞վ է օրագիր պահում, ի՞նչ եք գրում, տալի՞ս եք, որ ուրիշները կարդան, քանի՞ օրը մեկ եք գրում, կարդու՞մ եք հին գրածները...

  2. #2
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    գուցե շատերին զարմանալի թվա, թե ինչու եմ այս թեման այս բաժնում բացել: Բացատրեմ: Մեր օրագրերը շատ բան կարող են ասել մեր հոգեբանության մասին: Եվ այսպես, ո՞վ է օրագիր պահում, ի՞նչ եք գրում, տալի՞ս եք, որ ուրիշները կարդան, քանի՞ օրը մեկ եք գրում, կարդու՞մ եք հին գրածները...

    Որպես կանոն աղջիկներն են օրագիր պահում , տղաներից էլ են պատահում , բայց դա երկար չի տեվում / բացառություններով../
    իմ կարծիքով ընդհանուր առմամբ մարդիկ օրագիր պահում են
    • հետագայում կարդալու ու անցյալը հիշելու համար..
    • որոշ մարդիկ՝ սեփական սխալները վերլուծելու ու Չկրկնելու համար,,,
    • մյուսներն ուղղակի իրենց հետեվից իրենց պատմությունը թողնելու համար / երեխաների, թոռների կամ ուրիշ մարդկանց համար/
    • որոշ մարդիկ էլ դա անում են միայնակությունից դրդված / զգացմունքներն ու մտքերը «կիսվելու» միջոց/


    ... օրագիր գրողը ամեն դեպքում միայն իր համար չի գրում... իմ կարծիքով ցանկացած օրագիր գրող միշտ հաշվի է առնում, որ ապագայում այն ինչ-որ մեկը կկարդա,,,

    Ու հետո օրագիրը մի լավ հոգեբանական կողմ ունի... այն օգնում է մարդկանց պրոբլեմներին նայել որպես ժամանակավոր ու անցողիկ բանի.

    ինչու՞ են մեծամասմբ աղջիկներն օրագիր պահում: Որովհետ_ մի կողմից նրանք /ավելի/ զգացմունքային էակներ են, իսկ մյուս կողմից չկա մի ընկեր/ուհի/ որին հնարավոր լինի վստահել ու կիսվել /աղջիկների մեջ իսկական ընկերությունը շատ ավելի հազվադեպ է պատահում, քան տղաների/

  3. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    մի ժամանակ շատ վաղուց, դեռ դպորցական տարիքում պահում էի, դեռ պահպանվել է, բայց դա այնքան էլ օրագիր չի, պարզապես ինձ համար շատ ծանր ապրումների շրջան էր, ու ես փորձում էի, գրի առնելով ապրումներս, հանգստանալ... մի քանի էջից է բաղկացած...
    օրագիր պահել չեմ ուզել և չեմ ուզի...յուրաքանչյուրը պետք է իր գազտնիքներն անձնական ունենա, անկախ նրանից թե ինչ լավ հարաբեորությունների մեջ է ընկերուհիների , կամ մտերիմ մարդկանց հետ...պետք է "քոնը" լինի...իսկ յուրաքանչյուր օրագիր մեծ հավանականությամբ կարող է ընթերցվել մեկի կոզմից, ու այդ ժամանակ այն , որ միայն քոնը պիտի լիներ, կկորցնի իմաստը...

  4. #4
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    33
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Գևի հետ լիովին համաձայն եմ.. անձամբ չեմ գրում.. մի քանի անգամ ստիպեցի ինձ գրել.. որ հետագայում անալիզ անեմ:
    Միայն մի անգամ ստացվեց միքիչ երկար գրել: Հենց էտ ծանր ապրումների ժամանակ.. պարզեցի որ կարելի է թեմայով շատ մտածելով այն գլխից դուրս հանել.. Գրելուց լիցքաթափվում ես:

    ափսոս երկար չստացվավ.. մնացած անգամները արդեն չեր օգնում:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    գուցե շատերին զարմանալի թվա, թե ինչու եմ այս թեման այս բաժնում բացել: Բացատրեմ: Մեր օրագրերը շատ բան կարող են ասել մեր հոգեբանության մասին: Եվ այսպես, ո՞վ է օրագիր պահում, ի՞նչ եք գրում, տալի՞ս եք, որ ուրիշները կարդան, քանի՞ օրը մեկ եք գրում, կարդու՞մ եք հին գրածները...
    Մտքովս անցնում էր, որ այս թեման կբացես. ինձնից առաջ անցար։

    13 տարեկանից սկսած մինչև 21 տարեկանը օրագիր պահել եմ։ Այսինքն՝ այդ ընթացքում կանոնավոր կերպով գրառումներ եմ արել, իսկ դրանից հետո արդեն մի քանի տարի է, որ շատ հազվադեպ եմ բացում արդեն սարդոստայնով պատված օրագիրս։ Պարզապես եկավ մի շրջան, երբ դրա կարիքն այլևս չէի զգում կամ համարյա չէի զգում։ Կարելի է ասել, որ ստեղծագործելն այդ առումով փոխարինում է օրագրին, բացի դրանից, իմ գրածներից շատ բաներ հենց օրագրային նյութերիս վրա են հիմնված։

    Այս անգամ պետք է համաձայնեմ Գևորգի հետ. նրա նշած համարյա բոլոր պատճառներն էլ առկա են իմ դեպքում։ Չնայած օրագիրս ոչ մեկին չեմ տալիս կարդալու, բայց գրելիս, ինչպես Գևորգն ասաց, միշտ էլ մի տեսակ ենթագիտակցաբար այնպես եմ գրում, կարծես գիտեմ, որ մի օր այդ ամենը ինչ-որ մեկը պիտի կարդա։ Միայն մի քանի անգամ որոշ՝ իմ կարծիքով հետաքրքիր հատվածներ տվել եմ ընտանիքիս անդամներին, որ կարդան։
    Գրելուց անասելի բավականություն եմ ստնում։ Պետք է ասեմ, որ շատ արագ եմ գրում ու բավականին հանգամանալից։ Պատահել է, որ ինչ-որ կարևոր իրադարձություն կամ խոսակցություն ամբողջությամբ գրի եմ առել։ Հիշողությունս էլ շատ լավ է, այնպես որ հաճախ դեպքերն օրագրումս նկարագրել եմ ամենայն մանրամասնությամբ՝ առանց որևէ մանրուք բաց թողնելու. տվյալ պահին մարդկանց արտաքինը, դեմքի արտահայտությունը, խոսելու տոնը, շարժումները, նույիսկ որոշ խոսակցություններ բառ առ բառ հանձնել եմ թղթին։

    Այժմ բազմամյա հուշերի բավականին պատկառելի հատորներ ունեմ և ժամանակ առ ժամանակ կարդում եմ ինձ հետաքրքրող մասերը. երբեմն զարմանում եմ, երբեմն նյարդայնանում, երբեմն ամաչում իմ սեփական մտքերից ու արարքներից , երբեմն կարոտում եմ անցած-գնացած որոշ ժամանակաշրջաններ... երբեմն ուրախանում, որ շատ բաներ արդեն հետևում են մնացել...

    Ընդհանրապես օրագիրը շատ առումներով օգտակար բան է։ Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է սեփական մտածելակերպի, բնավորության, հայացքների ու վարքի փոփոխությունների ականատեսն ու գնահատողը լինել։ Օրագիրը թույլ է տալիս վերլուծել անցածդ կյանքը և համապատասխան եզրակացությունների հանգել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.04.2006, 10:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Սկսնակ անդամ Anuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    ...նախ գրում էի պարզապես հիշարժան օրերին...էդպես մի 2 տարի, հետո գրեցի, երբ արտերկրում էի բնակվում...1,5 տարի, ամեն օր: Սկսեցի մոտավորապես էսպես՝
    գրում եմ,որ երբեք չմոռանամ ինչ եմ զգացել,որ մի օր կրկին չմտածեմ,թե այդքան էլ դժվար չէր օտարության մեջ, որ միշտ հիշեմ ինչ բարեկեցիկ և նախանձելի կյանք եմ ունեցել, որի վրա թքած ունեմ ու ամեն ինչ կտայի միայն 10 րոպե կրկին Աբովյան փողոցով զբոսնեի,որ եթե երբևէ որոշեմ ճամպրուկս հավաքել՝ նախ կարդամ այս ամենը ու հետո շարունակեմ...Հետո վերադարձա տուն...շարունակեցի գրելը: Էս անգամ անձնական հույզերի դրդմամբ...գրում էի վերելքի ժամանակ՝ ուզում էի նրան չասածս խոսքերը նոթել, որ մի օր միասին հիշենք, անկմանը՝ ուզում էի, որ հետագայում զգոն լինեմ... Երբեք ոչ ոք չի կարդացել այն ու չեմ կարծում, թե երբևէ կկարդան...Գրել եմ հիշողությանս մեջ վառ պահելու համար...երանելի օրերը՝ որ հաճելի լինի հիշել, ցավը՝ որ հետո չկկրկնեմ նույն սխալը...ու ի՞նչ: Արդեն 2 տարի է չեմ գրում...նույնիսկ հաճելին հիշելով ցավ եմ ապրում, անձնականու՞մ հա թերևս մի փոքր հուշերն օգնեցին...
    Էլ երբեք չեմ գրելու: Կյանքը կարճ է հիշողություններով ապրելու համար...,թե հուշն արժանի լինի հավերժ կհիշվի ու թե առիթ ստեղծվի նույն սխալը ակամա հնարավոր է կրկնել ու ի՞նչ օրագրի մասին է խոսքը էտ դեպքում: Ինձ համար օրագիրը խիստ անձնական բնույթ է կրում ու երբեք զրուցակցի բացակայության նշան չի եղել...
    Թե ձանձրացրեցի ներե՛ք, տխուր եմ էսօր...
    Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Ես օրագիր սկսեցի պահել, որովհետև պատահում էր, որ ուրազ էի լինում ու ուզում էի դրա մասին անպայման գրել: Հետո սկսեցի այնպես գրել, ասես գրածներս մի օր տպագրվելու են: Բայց դրանք այրեցի: Այնուհետև գրածս կոնկրետ մի մարդու էր հասցեագրված, որ որոշել էի տարիներ անց նրան հանձնել: Դա էլ այրեցի: Իսկ հետո արդեն գրում էի, որովհետև... չգիտեմ, թե ինչու... գրելս գալիս էր... անգամ երբ դրսում եմ լինում, ինչ-որ թղթի կտոր եմ որոնում, որ գրեմ... գրում եմ ամենուր՝ տանը, դասախոսությունների ժամանակ, գրադարանում, քաղաքից դուրս գտնվելիս, բուֆետում, Թամանյանի կամ Սարյանի արձանների մոտ նստած: Վերջին օրագիրս շատ տարօրինակ տեսք ունի. մեջը լիքը թղթեր կան փակցվաց: ՈՒ գրում եմ, որովհետև գրում եմ: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի դրանց հետ: Չեմ էլ ուզում իմանալ: Երբ կարդում եմ, կարոտում եմ... Իմ կյանքում, ցավոք, կարոտելու բաներ շատ կան... Երբեմնն զանգահարում եմ որագրիս «հերոսներին», որ տեսնեմ ինչպես են, կարոտես առնեմ: Իսկ գրածներս ուրիշների համար այլևս չեմ կարդում: Տարիներ առաջ, երբ դեռ մտերիմ ընկերուհիս չէր մահացել, գնում էինք այգի, և մենք մեր օրագրերը միմյանց համար ընթերցում էինք: Հետաքրքիր էին նույն իրադարձության տարբեր մեկնաբանությունները... Հետո մի այլ ընկերուհուս համար եմ կարդացել: Չնայած ինքն էր խնդրել, բայց կարծես այնքան էլ չհետաքրքրեց: Դրանից հետո մի անգամ էլ իմ մյուս ընկերուհու համար եմ կարդացել: Նրան հետաքրքրում էր, թե ինչ եմ մտածել իր մասին, երբ կռված էինք: Մի անգամ էլ եղբայրս էր օրագիրս գտել ու կարդացել: Դրանից ահավոր շատ ջղայնացել էի: Քիչ էր մնում՝ նորից այրեի, բայց ինձ զսպեցի:
    Հիմա նաև ինտերնետային օրագիր ունեմ, բայց դա մի քիչ թիթիզություն է, որովհետև միշտ հաշվի եմ առնում, որ ինչ-որ մեկը կարդալու է: Այդ պատճառով շատ բան եմ թաքցնում:
    Իմ օրագրի գրառումներն էլ են հաճախ ստեղծագործության նյութ դառնում: Դրա համար ստեղծագործություններս էլ են շատ քչերը կարդում:
    Հենց երեկ ինչ-որ կոնկրետ դեպքեր հիշելու համար իմ ստեղծագործություններից մեկն էի կարդում, իսկ այսօր արդեն զանգահարել էի գլխավոր հերոսուհուն, որից վաղուց տեղեկություն չունեի:
    Շատ գրեցի.... մնացածը հետո կգրեմ... ախր սա անսպառ թեմա է

    Հ.Գ. Ան ջան, ճիշտն ասած՝ ուզում էի թեման երկուսիս անունից բացել, բայց որ քեզ չէի հարցրել, դրա համար նախընտրեցի ոչինչ չգրել

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Ինձ համար էլ օրագիրը երբեք զրուցակցին փոխարինող չի եղել։ Հոգեհարազատ զրուցակիցներ, փառք աստծո, միշտ էլ ունեցել եմ, որոնց հետ կարողացել եմ կիսել ինձ տանջող, կարելի է ասել, բոլոր մտքերն ու զգացմունքները։ Պարզապես օրագրում այդ ամենի մասին գրելը բոլորովին այլ զգացողություն է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Մի անգամ էլ եղբայրս էր օրագիրս գտել ու կարդացել: Դրանից ահավոր շատ ջղայնացել էի: Քիչ էր մնում՝ նորից այրեի, բայց ինձ զսպեցի:
    Մեր տանն էլ բոլորը գիտեին, որ օրագիր եմ գրում, բայց չեն կարդում, ես դա հաստատ գիտեմ։ Միայն մի անգամ, տարիներ առաջ քույրս պատահաբար գտել ու մի քիչ կարդացել էր։ Ես էլ էի ահավոր կատաղել, հատկապես որ այն ժամանակ նրանից գաղտնի բաներ կային այդ օրագրում։ Թարսի պես էլ այնպիսի բան էր կարդացել որ... չնայած իր մասին չէր, ուղղակի այն ժամանակ դա շատ գաղտնի բան էր, բայց միայն այդ պահին էր այդպես։ Հիմա որ հիշում եմ, ծիծաղս գալիս է։

    Իսկ ընդհանրապես իմ օրագրերում չկան իմ ընտանիքի անդամների համար տեղեկատվական առումով նոր ու անհայտ բաներ, որ վախենամ, թե կկարդան, կբացահայտեն, հարցը դա չէ, ուղղակի ամեն դեպքում հաճելի չէ, երբ ինչ-որ մեկը, թեկուզ քեզ ամենամտերիմ մարդը, քո մերկ մտքերի վկան է դառնում...

    Հիշում եմ, մի անգամ էլ չգիտեմ ոնց էր պատահել, գրելուց հետո օրագիրս մոռացել էի դարակում պահել (ես սովորաբար շատ զգույշ ու ուշադիր եմ նման հարցերում), բացած վիճակում թողել էի սեղանի վրա ու ինչ-որ տեղ էի գնացել։ Հետո հանկարծ հիշել էի, զանգել էի տուն, եղբորս խնդրել, որ տեղը դնի։ Մազաչափ անգամ կասկած չունեմ, որ չէր կարդացել, չնայած որ իմ օրագիրը կարդալուց ամենաքիչը ինքը կարող էր որևէ բանից զարմանալ, որովհետև նրանից, կարելի է ասել, երբեք գաղտնիքներ չեմ ունեցել։

    Հ.Գ. Ան ջան, ճիշտն ասած՝ ուզում էի թեման երկուսիս անունից բացել, բայց որ քեզ չէի հարցրել, դրա համար նախընտրեցի ոչինչ չգրել
    Էդ հեչ, կարևորը որ բացել ես։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.04.2006, 13:10:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Ես ընտանիքիս անդամների մասին համարյա չեմ գրում, բայց գաղտնի բաներ շատ կան: Ընդհանրապես այնպիսի բաներ են, որ ոչ ոք չգիտի ու պետք էլ չի, որ իմանա: Երևի դա հենց քո ասած մերկությունն է կամ մի քիչ ուրիշ բան... չգիտեմ...
    Երանի՜ քեզ, որ այդքան լավ եղբայր ունես: Իսկ ես ամենից շատ փորձում եմ եղբորիցս թաքցնել:

  11. #11
    Սկսնակ անդամ NINOK-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երեվան,
    Տարիք
    29
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    երբեք օրագիր չեմ պահել .,,,,,բայց 2006 թ. սկսեցի պահել...ամեն օրվա կատարվածը չեմ գրում...ուշ-ուշ եմ գրում...գրում եմ զգացմունքներիս մասին,,,զայրացած ժամանակ.նամանավանդ երբ եղբորս հետ եմ վիճում.եթե ինչ-որ հետաքրքիր կամ վատ բան է պատահել.այդ ժամանակ եմ գրում և այլն..դեռ չէի կարդացել գրածներս.բայց 2 օր առաջ կարդացի.գիտեք հետաքրքիր էր.չնայած շատ քիչ եմ գրել.............
    ՕԳՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԻՆՉՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ,,
    ՔԱՆԻ ՈՐ ԴԻՄԱՑԻՆԻ ԽՆԴԻՐԸ` ՄԵՐ ԽՆԴԻՐՆ ԷԼ Է......
    ԹԵԹև ՆԱՅԵՔ ԿՅԱՆՔԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ,
    ՔԱՆԻ ՈՐ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է........

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Իսկ ես մի քանի անգամ պատահել է, որ օրագրումս գրել եմ իմ հորինած հատուկ այբուբենի տառերով... Դրանք այն մերկ մտքերն էին, որ չէի ցանկանա, որ որևէ մեկը իմանար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Իսկ ես մի քանի անգամ պատահել է, որ օրագրումս գրել եմ իմ հորինած հատուկ այբուբենի տառերով... Դրանք այն մերկ մտքերն էին, որ չէի ցանկանա, որ որևէ մեկը իմանար։
    Ես չէի դիմանա.....

    Էսօր հին օրագիրս էի կարդում... ամբողջ 2004 թիվը: Կարծեմ հենց էդ ժամանակ էի մեծացել:

  14. #14
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Uluana ընտի՛ր ա; արժե կրկնել.

    <<Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է սեփական մտածելակերպի, բնավորության, հայացքների ու վարքի փոփոխությունների ականատեսն ու գնահատողը լինել։ Օրագիրը թույլ է տալիս վերլուծել անցածդ կյանքը և համապատասխան եզրակացությունների հանգել>>

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. օրագիր

    Օրագիր պահելու առավելություններից մեկն էլ եմ ուզում նշել. կանոնավոր կերպով օրագիր գրելը որոշակիորեն զարգացնում է մտքերն ազատ, ճիշտ ու հստակ ձևակերպելու հմտություն, ընդ որում ոչ միայն գրավոր, այլև բանավոր։ Կարող եմ վստահաբար պնդել, որ իմ ճանաչած օրագիր գրող մարդիկ այդ առումով առանձնանում են։ Իհարկե, ասածս չի նշանակում, թե օրագիր չգրողները միշտ վատ են ձևակերպում իրենց մտքերը, բայց օրագիր գրելը հաստատ նպաստում է դրան։

    Կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ պատահում են մարդիկ, ընդ որում ոչ հազվադեպ, որոնք դժվարանում են ճիշտ արտահայտել իրենց մտածածը, զգացածը. մարդն ինչ-որ բան է ասում, բայց զգում ես, ու հենց ինքն էլ է զգում, որ իրականում բոլորովին ուրիշ բան էր ուզում ասել, պարզապես չի կարողանում դիմացինին հասկացնել այն, ինչ մտածում է, մարդը նույնիսկ նյարդայնանում է, որովհետև չի կարողանում ճիշտ բառեր գտնել, որ իր միտքը հասկանալի դարձնի։ Իսկ մտքերը գրավոր ձևակերպելու մասին էլ խոսք չկա, քանի որ տվյալ դեպքում դա է՛լ ավելի մեծ դժվարություն է ներկայացնում։

    Այ, թեկուզ հենց ֆորումներում հաճախ ականատես ենք լինում զառանցանք հիշեցնող, չկապակցված մքերով գրառումների, որոնք կարդալիս ակամա սկսում ես կասկածի տակ առնել հեղինակի մտավոր ունակությունները։ Համոզված եմ, որ նման գրառումների հեղինակները հիմնականում այն մարդիկ են, որոնց դպրոցական շարադրությունները ժամանակին կամ մայրիկներն են գրել, կամ հարևանները։ Ցավն այն է, որ շատերը չեն գիտակցում, որ շարադրություն գրելն ամենևին էլ ինքնանպատակ չէ. հաճախ անչափ տհաճ այդ հանձնարարությունն իրականում թեկուզ հենց առօրյա լկանքում մտքերը ճիշտ ձևակերպելու և արտահայտելու կարողությունը զարգացնելու նպատակով է տրվում։

    Այդպիսի մարդկանց համար օգտակար կլիներ օրագիր պահելը։ Պարտադիր չէ, որ մարդը դրան շատ ժամանակ հատկացնի, մանրամասնորեն նկարագրի իր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, կարելի է պարզապես ամեն օր մի կես ժամ հատկացնել այդ օրը կատարված թեկուզ մի փոքրիկ միջադեպի նկարագրությանը կամ տվյալ պահին ունեցած իր մտքերի, զգացմունքների ձևակերպմանը։ Խոստովանեք, որ կես ժամ ցանկացած մարդ օրական այսպես թե այնպես կորցնում է, դեռ մի բան էլ ավել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •