Համաձայն եմ, ու երևի բնական էլ չէր լինի, եթե տարբեր չզգայինք ու տարբեր չլինեինք։
Բայց տարբեր լինելու երկու տեսակ կա։
Ժամանակին ընկերներ ունեի, այդ ընկերախմբում ամեն մեկս շատ տարբեր էինք, ամեն մեկս մի յուրահատուկ, մյուսներից տարբերվող անհատանություն էինք մեզ զգում։ Դա հիանալի էր, չկար տարբերվելու պատճառով խորթության, չհասկացվածության զգացողություն։ Չկար ո՛չ մյուսներից տարբերվելու, ոչ էլ նմանվելու հիվանդագին ձգտում։ Ամեն ինչ բնական էր ու լավ։ Միասին մենք մի հրաշալի ամբողջություն էինք կազմում, լրացնում էինք իրար։
Բայց լինում է նաև մի այլ հոգեվիճակ, երբ քեզ ամեն տեղ խորթ ու չհասկացված ես զգում։ Այդ զգացողությունն ուղղակի խեղդում է։ Մեկ ուզում ես նմանվել բոլորին ու ազատվել այդ սպանող զգացողությունից, բայց այդպես կորցնում ես անհատականությունդ, քեզ հոգեպես բավարարված չես զգում, ոչխարների հոտում մի ոչխար ես քեզ զգում, փորձում ես դուրս պրծնել այդ գորշությունից ու փախնել… Ու նորից ստիպված ես լինել միայնակ ու չհասկացված։
Նկարագրեցի մյուսներից տարբերվելու երկու հոգեվիճակ։ Առաջինում հոգեպես բավարարված ես։ Երկրորդում՝ ոչ։ Առաջինը ոչ մի կապ չունի սպիտակ ագռավի հետ։ Բոլորս երևի հենց այդ հոգեվիճակին ենք ձգտում։
Սպիտակ ագռավը երկրորդ հոգեվիճակն է։ Ինչպե՞ս ազատվեմ դրանից…
Էջանիշներ