Ռուսերեն այս արտահայտությունը մեկնաբանվում է. «Чужой среди своих»:
Ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ունենում այդ զգացողությունը, ի՞նչն է պատճառ դառնում նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:
Ռուսերեն այս արտահայտությունը մեկնաբանվում է. «Чужой среди своих»:
Ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ունենում այդ զգացողությունը, ի՞նչն է պատճառ դառնում նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:
“Հայր մեր, որ երկինս ես,
Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:
Ես միշտ էլ սպիտակ ագռավ եմ եղել տարբեր միջավայրերում, անգամ ընտանիքում: Ճիշտ է՝ երբեմն դա շատ ցավալի է, բայց ես դրանից ազատվել չեմ ուզում: Ես ինչու՞ ինձ պետք է փոխեմ, որպեսզի հարմարվեմ մյուսներին: Այդպես կկորցնեմ անհատականությունս:
Սպիտակ ագռավ լինելն ամենևին էլ վատ չէ, նույնսիկ լավ է, շատ ավելի լավ գորշ առնետ լինելուց, հատկապես՝ նմանատիպ գորշագույն մասսայում:
Մանկապարտեզում ու դպրոցում եմ եղել սպիտակ ագռավ, մեկ էլ իմ հասկակակիցների միջավայրում, բայց դա զգացվում էր միայն այ ժամանակ, երբ սկսում էինք զրուցել կյանքի վերաբերյալ ինչ-որ թեմաներից, կամ էլ տանը, այն աստիճան էր տարբերվում իմ մտածելակերպը մյուսներից, որ ինձ կամ գիժ կամ էլ խենթ էին համարում…
Դա բերեց մեկ ուրիշ բանի, ես փակվեցի ի մեջ դադարեցի արտահայտել կարծիքս, բոլորովին չէի շփվում, ոչ համադասարանցիներիս հետ ոչ էլ մյուս հասակակիցներիս:
Իսկ հիմա կարծում եմ այլևս սպիտակ ագռավ չեմ, քանզի իմ մտածելակերպով շատ լավ մարդկանց եմ գտել, ու այդ մարդիք հիմնականում ակումբից են,![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ցավալի է, բայց ինձ օտար եմ զգում հենց ընտանիքում, ավելի շուտ քույրերիս ու եղբայրներիս կողքին: Գիտեմ, մեղավոր փնտրելու կարիք չկա, քանզի մեղավորությունն ի սկզբանե աշխատանքին բաժին ընկավ, որը ինձ բավական հեռացրեց նրանցից (աշխատանքից հետո գնում էի տուն, ու նորից սկսում աշխատել (կավից բաժակներ էի այն ժամանակ սարքում) մինչև ուշ գիշեր ու բացարձակապես ժամանակ չէր մնում նրանց հետ շփվելու): Իսկ ժամանակը շատ բաներ է փոխում մարդու կենսակերպում, ինձ ու նրանց տվյալ դեպքում խորթացրեց: Երևի քչերը կկարողանան հասկանալ ինչ է նշանակում մենակ լինել, երբ կողքդ ունես քույրեր ու եղբայրներ, որոնց հետ դու բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունես, բացի արյան միևնույն բաղադրությունից: Ու հենց դա էլ երևի ինձ ստիպում է ավելի ու ավելի մտածել աշխատանքի ու կարիերայի մասին: Հիմա իմ հարազատը աշխատանքն է:
Վայ, ոնց որ իմ մասին լիներ...Տարբերությունը միայն այն է, որ ընտանիքում բարեբախտաբար ես ինձ երբեք սպիտակ ագռավ չեմ զգացել, կամ էլ ուղղակի ընտանիքում բոլորս էինք սպիտակ ագռավներ, դրա համար էլ չէի զգում։
Ես էլ դեռ մանկապարտեզից ինձ միշտ սպիտակ ագռավ եմ զգացել ու շատ եմ տառապել դրանից. կարծես բոլորն իրար նման լինեին, իսկ ես ուրիշ մոլորակից սխալմամբ ընկած լինեի այդ անհոգ, անազնիվ ամբոխի մեջ...Ու անընդհատ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչու՞ են բոլորն այդքան իրար նման, իսկ ես՝ ուրիշ...
Փոքր ժամանակ շատ էի ուզում բոլորի նման լինեի, որքա՜ն ջանքեր եմ թափել դրա համար...
Բայց, միևնույն է, չէր հաջողվում. որքան ավելի շատ էի փորձում, այնքան ավելի շատ էի զգում իմ խորթությունը...
Բայց, փառք աստծո, այդ զգացողությունն անցավ դպրոցի բարձր դասարաններում. սկսեցի սիրել իմ սպիտակագռավությունը, ինձ սկսեց շատ դուր գալ այդպիսին լինելը, և դրանից ազատվելու ցանկություն այլևս չունեի։ Իսկ հետո, երբ հանդիպեցի ինձ նմաններին, արդեն ամեն ինչ հիանալի էր այդ առումով։Իսկ հիմա, երբ հայտնվում եմ այնպիսի շրջապատում, որտեղ ինձ խորթ եմ զգում, այլևս ծանր չեմ տանում, որովհետև գիտեմ, որ ես էլ ինչ–որ տեղ, թեկուզ այստեղից շատ հեռու, սպիտակ ագռավների իմ երամն ունեմ։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2007, 01:45:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ