User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Սպիտակ ագռավ

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպիտակ ագռավ

    Ռուսերեն այս արտահայտությունը մեկնաբանվում է. «Чужой среди своих»:
    Ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ունենում այդ զգացողությունը, ի՞նչն է պատճառ դառնում նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:
    1. "Փետուրները" սև ներկելով :
    2. Թռնելով , հեռանալով "յուրային" "սև ագռավներից":

  3. #3
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսերեն այս արտահայտությունը մեկնաբանվում է. «Чужой среди своих»:
    Ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ունենում այդ զգացողությունը, ի՞նչն է պատճառ դառնում նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:
    առաջին բանը ազատվելու համար պետքա ուրիշների մեջ քեզ պահես յուրայինի պես որովհետև շատ դեպոերում առաջին տպավորությունը թվացյալ է ու ժամանակի ընթացքում փոխվում է
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Ես միշտ էլ սպիտակ ագռավ եմ եղել տարբեր միջավայրերում, անգամ ընտանիքում: Ճիշտ է՝ երբեմն դա շատ ցավալի է, բայց ես դրանից ազատվել չեմ ուզում: Ես ինչու՞ ինձ պետք է փոխեմ, որպեսզի հարմարվեմ մյուսներին: Այդպես կկորցնեմ անհատականությունս:

  5. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Սպիտակ ագռավ լինելն ամենևին էլ վատ չէ, նույնսիկ լավ է, շատ ավելի լավ գորշ առնետ լինելուց, հատկապես՝ նմանատիպ գորշագույն մասսայում:

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մանկապարտեզում ու դպրոցում եմ եղել սպիտակ ագռավ, մեկ էլ իմ հասկակակիցների միջավայրում, բայց դա զգացվում էր միայն այ ժամանակ, երբ սկսում էինք զրուցել կյանքի վերաբերյալ ինչ-որ թեմաներից, կամ էլ տանը, այն աստիճան էր տարբերվում իմ մտածելակերպը մյուսներից, որ ինձ կամ գիժ կամ էլ խենթ էին համարում…
    Դա բերեց մեկ ուրիշ բանի, ես փակվեցի ի մեջ դադարեցի արտահայտել կարծիքս, բոլորովին չէի շփվում, ոչ համադասարանցիներիս հետ ոչ էլ մյուս հասակակիցներիս:

    Իսկ հիմա կարծում եմ այլևս սպիտակ ագռավ չեմ, քանզի իմ մտածելակերպով շատ լավ մարդկանց եմ գտել, ու այդ մարդիք հիմնականում ակումբից են,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Ցավալի է, բայց ինձ օտար եմ զգում հենց ընտանիքում, ավելի շուտ քույրերիս ու եղբայրներիս կողքին: Գիտեմ, մեղավոր փնտրելու կարիք չկա, քանզի մեղավորությունն ի սկզբանե աշխատանքին բաժին ընկավ, որը ինձ բավական հեռացրեց նրանցից (աշխատանքից հետո գնում էի տուն, ու նորից սկսում աշխատել (կավից բաժակներ էի այն ժամանակ սարքում) մինչև ուշ գիշեր ու բացարձակապես ժամանակ չէր մնում նրանց հետ շփվելու): Իսկ ժամանակը շատ բաներ է փոխում մարդու կենսակերպում, ինձ ու նրանց տվյալ դեպքում խորթացրեց: Երևի քչերը կկարողանան հասկանալ ինչ է նշանակում մենակ լինել, երբ կողքդ ունես քույրեր ու եղբայրներ, որոնց հետ դու բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունես, բացի արյան միևնույն բաղադրությունից: Ու հենց դա էլ երևի ինձ ստիպում է ավելի ու ավելի մտածել աշխատանքի ու կարիերայի մասին: Հիմա իմ հարազատը աշխատանքն է:

  8. #8
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    ես միշտ էլ սպիտակ ագռավ եմ եղել
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկապարտեզում ու դպրոցում եմ եղել սպիտակ ագռավ, մեկ էլ իմ հասկակակիցների միջավայրում, բայց դա զգացվում էր միայն այ ժամանակ, երբ սկսում էինք զրուցել կյանքի վերաբերյալ ինչ-որ թեմաներից, կամ էլ տանը, այն աստիճան էր տարբերվում իմ մտածելակերպը մյուսներից, որ ինձ կամ գիժ կամ էլ խենթ էին համարում…
    Դա բերեց մեկ ուրիշ բանի, ես փակվեցի ի մեջ դադարեցի արտահայտել կարծիքս, բոլորովին չէի շփվում, ոչ համադասարանցիներիս հետ ոչ էլ մյուս հասակակիցներիս:

    Իսկ հիմա կարծում եմ այլևս սպիտակ ագռավ չեմ, քանզի իմ մտածելակերպով շատ լավ մարդկանց եմ գտել, ու այդ մարդիք հիմնականում ակումբից են,
    Վայ, ոնց որ իմ մասին լիներ... Տարբերությունը միայն այն է, որ ընտանիքում բարեբախտաբար ես ինձ երբեք սպիտակ ագռավ չեմ զգացել, կամ էլ ուղղակի ընտանիքում բոլորս էինք սպիտակ ագռավներ, դրա համար էլ չէի զգում։

    Ես էլ դեռ մանկապարտեզից ինձ միշտ սպիտակ ագռավ եմ զգացել ու շատ եմ տառապել դրանից. կարծես բոլորն իրար նման լինեին, իսկ ես ուրիշ մոլորակից սխալմամբ ընկած լինեի այդ անհոգ, անազնիվ ամբոխի մեջ... Ու անընդհատ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչու՞ են բոլորն այդքան իրար նման, իսկ ես՝ ուրիշ... Փոքր ժամանակ շատ էի ուզում բոլորի նման լինեի, որքա՜ն ջանքեր եմ թափել դրա համար... Բայց, միևնույն է, չէր հաջողվում. որքան ավելի շատ էի փորձում, այնքան ավելի շատ էի զգում իմ խորթությունը...

    Բայց, փառք աստծո, այդ զգացողությունն անցավ դպրոցի բարձր դասարաններում. սկսեցի սիրել իմ սպիտակագռավությունը, ինձ սկսեց շատ դուր գալ այդպիսին լինելը, և դրանից ազատվելու ցանկություն այլևս չունեի։ Իսկ հետո, երբ հանդիպեցի ինձ նմաններին, արդեն ամեն ինչ հիանալի էր այդ առումով։ Իսկ հիմա, երբ հայտնվում եմ այնպիսի շրջապատում, որտեղ ինձ խորթ եմ զգում, այլևս ծանր չեմ տանում, որովհետև գիտեմ, որ ես էլ ինչ–որ տեղ, թեկուզ այստեղից շատ հեռու, սպիտակ ագռավների իմ երամն ունեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2007, 01:45:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Երանի՜ էն մարդկանց, որոնք գոնե մի միջավայրում իրենց սպիտակ ագռավ չեն զգում:

    Չնայած ես էլ մենակ մի տեղ հիշեցի… Մենակ իմ քրիստոնյա ընկերների միջավայրում սպիտակ ագռավ չեմ, չնայած էլի նրանցից շատ եմ տարբերվում:

  11. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Նոր մտքովս անցավ՝ տեսնես կա՞ էնպիսի մարդ, որ մտածում է, թե ինքն ուրիշների նման է:
    Երևի բոլորս էլ, եթե անգամ չենք խոստովանում, մեզ սպիտակ ագռավ ենք զգում՝ բոլորից շատ տարբերվող ու յուրօրինակ:
    Եթե անգամ մարդիկ փորձում են իրենց սպիտակագռավությունը ներկայացնել որպես բացասական և դժվարություններ բերող վիճակ, միևնույն է հոգու խորքում այն ավելի շատ ընկալում են դրական իմաստով:
    Ու բոլորս էլ պահում–փայփայում ենք այն թանկագին միտքը, որ մենք տարբերվող են և նման չենք ուրիշներին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (08.01.2013)

  13. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու բոլորս էլ պահում–փայփայում ենք այն թանկագին միտքը, որ մենք տարբերվող են և նման չենք ուրիշներին:
    Համաձայն եմ, ու երևի բնական էլ չէր լինի, եթե տարբեր չզգայինք ու տարբեր չլինեինք։
    Բայց տարբեր լինելու երկու տեսակ կա։
    Ժամանակին ընկերներ ունեի, այդ ընկերախմբում ամեն մեկս շատ տարբեր էինք, ամեն մեկս մի յուրահատուկ, մյուսներից տարբերվող անհատանություն էինք մեզ զգում։ Դա հիանալի էր, չկար տարբերվելու պատճառով խորթության, չհասկացվածության զգացողություն։ Չկար ո՛չ մյուսներից տարբերվելու, ոչ էլ նմանվելու հիվանդագին ձգտում։ Ամեն ինչ բնական էր ու լավ։ Միասին մենք մի հրաշալի ամբողջություն էինք կազմում, լրացնում էինք իրար։
    Բայց լինում է նաև մի այլ հոգեվիճակ, երբ քեզ ամեն տեղ խորթ ու չհասկացված ես զգում։ Այդ զգացողությունն ուղղակի խեղդում է։ Մեկ ուզում ես նմանվել բոլորին ու ազատվել այդ սպանող զգացողությունից, բայց այդպես կորցնում ես անհատականությունդ, քեզ հոգեպես բավարարված չես զգում, ոչխարների հոտում մի ոչխար ես քեզ զգում, փորձում ես դուրս պրծնել այդ գորշությունից ու փախնել… Ու նորից ստիպված ես լինել միայնակ ու չհասկացված։

    Նկարագրեցի մյուսներից տարբերվելու երկու հոգեվիճակ։ Առաջինում հոգեպես բավարարված ես։ Երկրորդում՝ ոչ։ Առաջինը ոչ մի կապ չունի սպիտակ ագռավի հետ։ Բոլորս երևի հենց այդ հոգեվիճակին ենք ձգտում։
    Սպիտակ ագռավը երկրորդ հոգեվիճակն է։ Ինչպե՞ս ազատվեմ դրանից…
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 05.11.2007, 12:55:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, ու երևի բնական էլ չէր լինի, եթե տարբեր չզգայինք ու տարբեր չլինեինք։
    Բայց տարբեր լինելու երկու տեսակ կա։
    Ժամանակին ընկերներ ունեի, այդ ընկերախմբում ամեն մեկս շատ տարբեր էինք, ամեն մեկս մի յուրահատուկ, մյուսներից տարբերվող անհատանություն էինք մեզ զգում։ Դա հիանալի էր, չկար տարբերվելու պատճառով խորթության, չհասկացվածության զգացողություն։ Չկար ո՛չ մյուսներից տարբերվելու, ոչ էլ նմանվելու հիվանդագին ձգտում։ Ամեն ինչ բնական էր ու լավ։ Միասին մենք մի հրաշալի ամբողջություն էինք կազմում, լրացնում էինք իրար։
    Բայց լինում է նաև մի այլ հոգեվիճակ, երբ քեզ ամեն տեղ խորթ ու չհասկացված ես զգում։ Այդ զգացողությունն ուղղակի խեղդում է։ Մեկ ուզում ես նմանվել բոլորին ու ազատվել այդ սպանող զգացողությունից, բայց այդպես կորցնում ես անհատականությունդ, քեզ հոգեպես բավարարված չես զգում, ոչխարների հոտում մի ոչխար ես քեզ զգում, փորձում ես դուրս պրծնել այդ գորշությունից ու փախնել… Ու նորից ստիպված ես լինել միայնակ ու չհասկացված։

    Նկարագրեցի մյուսներից տարբերվելու երկու հոգեվիճակ։ Առաջինում հոգեպես բավարարված ես։ Երկրորդում՝ ոչ։ Առաջինը ոչ մի կապ չունի սպիտակ ագռավի հետ։ Բոլորս երևի հենց այդ հոգեվիճակին ենք ձգտում։
    Սպիտակ ագռավը երկրորդ հոգեվիճակն է։ Ինչպե՞ս ազատվեմ դրանից…
    Հասկանում եմ՝ ինչի մասին ես ասում... Այնուամենայնիվ, կարծում եմ, «ամեն տեղ խորթ ու չհասկացված» լինելը մի քիչ չափազանցրած է. միշտ էլ կարելի է գտնել համախոհների փոքրիկ միջավայր կամ եթե ոչ համախոհների, ապա գոնե այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես դու էիր նկարագրում, թեև տարբերվում են քեզնից, բայց միմյանց հետ ձեզ լավ է և լրացնում եք իրար:
    Պիտի ուղղակի լավ փնտրել... իսկ փնտրելու համար պիտի ուժ գտնել հաղթահարելու ընկճվածությունը, մաքրել արցունքոտ աչքերը ու նայել շուրջը:

  15. #14
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ՝ ինչի մասին ես ասում... Այնուամենայնիվ, կարծում եմ, «ամեն տեղ խորթ ու չհասկացված» լինելը մի քիչ չափազանցրած է. միշտ էլ կարելի է գտնել համախոհների փոքրիկ միջավայր կամ եթե ոչ համախոհների, ապա գոնե այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես դու էիր նկարագրում, թեև տարբերվում են քեզնից, բայց միմյանց հետ ձեզ լավ է և լրացնում եք իրար:
    Պիտի ուղղակի լավ փնտրել... իսկ փնտրելու համար պիտի ուժ գտնել հաղթահարելու ընկճվածությունը, մաքրել արցունքոտ աչքերը ու նայել շուրջը:
    ... Ու գալ ակումբի հանդիպման Լինել այն մարդկանց մեջ, որոնց ներկայությունը քո կողքին քեզ թույլ է տալիս լսել ինքդ քեզ: "Սպիտակ ագռավի" մոդելը հակադրվող, պատերազմող մոդել է, երջանիկ մարդու մոդելը ինքն իրեն ու աշխարհին լսող, նրա մեջ ձուլվող, նրա հետ խաղացող մոդել է:

  16. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ ագռավ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ՝ ինչի մասին ես ասում... Այնուամենայնիվ, կարծում եմ, «ամեն տեղ խորթ ու չհասկացված» լինելը մի քիչ չափազանցրած է. միշտ էլ կարելի է գտնել համախոհների փոքրիկ միջավայր կամ եթե ոչ համախոհների, ապա գոնե այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես դու էիր նկարագրում, թեև տարբերվում են քեզնից, բայց միմյանց հետ ձեզ լավ է և լրացնում եք իրար:
    Պիտի ուղղակի լավ փնտրել... իսկ փնտրելու համար պիտի ուժ գտնել հաղթահարելու ընկճվածությունը, մաքրել արցունքոտ աչքերը ու նայել շուրջը:

    Համաձայն եմ, երևի մենք ամեն պահի գտնվում ենք այս երկու հոգեվիճակների միջև ինչ–որ տեղ։ Ուղղակի այդ երկու հոգեվիճակների նկարագրությունները բևեռացրեցի/չափազանցեցի՝ դրանց տարբերությունը առավել տեսանելի դարձնելու համար։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Սպիտակ տողեր
    Հեղինակ՝ Ծուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.11.2015, 22:37
  2. Սպիտակ նիվաներ
    Հեղինակ՝ Overdose, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.11.2011, 18:48
  3. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.05.2008, 17:56
  4. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16
  5. Արձակ. Սպիտակ սենյակը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.12.2006, 16:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •